Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by gokorik View Post
    Yes! I have always dreamed at intricate tunnels, like the Japanese dug, in Artsakh. There have to be some tunnels at least. It just might be that they are further inland.
    Imagine a donation campaign towards a machine that dig these tunnels. I'm sure it's not that simple but tunnel systems have shown their worth in WWII and Vietnam. Good point.
    Tunnels effectively used by Hezbollah and in Syria as well. Not just to attack but also to simply move around without the risk of being shelled or suicide drone bombed to death. Our mountains should be put to good use. If the f*cking Taliban can effectively use mountain tunnels to evade a coalition of the world's strongest armies, we can too.
    Azerbaboon: 9.000 Google hits and counting!

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Բահերով կռվելն ու փամփուշտների վերջանալ դեռ չի նշանակում, որ «բանակը փամփուշտ չունի»

      2016-04-15

      Քանի որ հիմա էլ «զորքը պատրոն չի ունեցել» թեման է դարձել ամենաթրենդայիններից մեկը ֆեյսբուքում, փորձեմ բացատրել մի քանի կարևոր բան, որպեսզի հասկանաք, որ էլի ախմախ թեմա է ընտրվել, որի շուրջ հիմնականում պրոֆանական և էմոցիոնալ փաստարկներ են հնչում։

      Փորձեմ ձեզ ներկայացնել երևույթը փեյնթով ու ձեռքով նկարած շատ սիրողական այս սխեմայի վրա։



      - սևով մեր առաջին ու երկրորդն գծերն են
      - մանուշակագույնով մեր դիրքային հենակետերն են
      - մոխրագույնով երկրորդ գծի հետևում գտնվող ռեզերվներն են, այդ թվում նաև սպառազինության
      - կարմիր ֆիգուրները հակառակորդի հրետանին է
      - Ֆիհուրներից գնացող գծիկները՝ հերտանու կրակի ուղղությունը
      - Սլաքները հակառակորդի տեխնիկայի ու հետևակի գրոհի ուղղությունն է։
      - Կարմիր կետիկային ուզորներով հակառակորդի հրետանու խոսման գոտին է 1-ին և 2-րդ գծի արանքում։

      Հիմա՝ որպես հրետանավոր, բացատրեմ բոլորիդ, թե ինչպես կարող է լինել այնպես, որ մեկ, կամ էլ նույնիսկ մի քանի դիրքում փամփուշտ պրծնի։

      1․ Դիրքապահ ստորաբաժանումն իր հետ դիրք է տանում ռազմապաշար։ Ջոկի մասշտաբով դա արտահայտվում է հետևյալ կերպ․

      - ինքնաձիգ ունեցողներն ունեն 6 պահունակ, որոնցից յուրաքանչյուրում 30 փամփուշտ կա։ Բացի դրանից, կարող են մի քանի արկղ փամփուշտ էլ հետները տանել, որոնցում ևս մի քանի հազար փամփուշտ է։

      - գնդացրորդը տանում է մոտ 700-1000 փամփուշտ։

      - նռնականետորդն ունի (կամ համենայն դեպս սրանից մի 10 տարի առաջ ուներ) 3 կրակոց։

      Արդյունքում, միայն փամփուշտները արդեն մի քանի տասնյակ կիլոգրամ են կազմում։ Գումարեք սրան զենքերի քաշը, նռնակներն ու այլ ամունիցիան։ Շատ է, չէ՞։ Նայած ոնց նայես հարցին։ Օրինակ՝ ինքնաձիգով 180 փամփուշտը կարելի է կրակել մի քանի րոպեում, եթե անդադար լիցքավորես ու կրակես։

      Հիմա տեսեք․ մարտը սկսվել է։ Հակառակորդը հրետանի է սկսում կիրառել ինչպես մեր դիրքերի վրա, այնպես էլ 1-ին ու 2-րդ գծերն իրար միացնող միջակայքն է կրակի տակ պահում։ Էլ չխոսեմ, որ կարող է ավելի խորը թիկունքին խփի։ Առավել ևս ԱԹՍ-ների առկայության պարագայում, շատ հեշտ է դարձել հրետանաին հարվածներ հասցնել ռեզերվից առաջին գծին օգնության եկող ստորաբաժանումներին ու մարտապաշար տեղափոխող այլ տարնսպորտին։ Խիտ հրետանային կրակը կարող է ընդհանրապես պարալիզացնել նման շարժերը և մի որոշ ժամանակով կարող է իզոլացնել առաջին գծի մեկ կամ մի քանի դիրքեր։

      Միևնույն ժամանակ, առաջ է սկսում գալ հակառակորդի կենդանի ուժը, որի հետ փոխհրաձգություն վարելով, մեր ստորաբաժանումն աստիճանաբար սպառում է իր փամփուշտների պաշարը։ Եթե հակառակորդի հրետանին գործի բավական գրագետ ու բավական երկար ժամանակահատվածում, ապա մեր ստորաբաժանման ողջ մարտապաշարը կարող է սպառվել էլ (ինչը և եղել է)։

      Այդ ժամանակ, բանը հասնում է ձեռնամարտի, որի ժամանակ հակառակորդ զինվորները իրար հետ կռիվ են տալիս հենց խրամուղիներում ու հենակետում՝ ձեռքի տակ եղած բոլոր հարմարր միջոցներով։

      Շատերին թվում է, թե մեր զինվորները սովորական բոստանի բահերով են կռվել, բայց բանակն ունի սակրավորային կարճ բահեր, որոնք ինքնին զենք են։ Դրանց սայրերը սրված են ու մերձամարտում այն նույն հաջողությամբ կատարում է տապարի դեր։ Արդյունքում՝ ստանում ենք այն, ինչ ստանում ենք․ սպառված մարտապաշար ու մեր վերանվաճված դիրքում հայտնաբբերված 2 ասկյարի դի, որոնց սպանել են բահով։

      Այնպես որ, հերթական պրոֆանացիաներին տրվելուց առաջ, համոզվեք, որ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Պրոֆանացիաների հետագա տարափից խուսափելու համար էլ կարող եմ նշել, որ օրինակ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներում սակրավորային բահը պաշտոնապես ընդգրկված է նաև որպես մերձամարտի զենք։

      Հավելեմ նաև, որ նույնիսկ ամենաժամանակակից ու հզոր բանակաները, որոնք պատերազմ են վարել վերջին 20-30 տարում, չեն կարող պարծենալ, որ չեն եղել իրավիճակներ, երբ իրենց առանձին փոքր ստորաբաժանումներ ինչ որ պահի էլ փամփուշտ չեն ունեցել և մերձամարտի են բռնվել։

      Հ․Գ․ Հազար ու մի այլ թեմա կա, որոնց վրա պետք է խորանալ․ կապի միջոցների խայտառակ պակասը, եղած տեխնիկայի պաշտպանվածության ու պահեստամասերով ապահովվածության աստիճանը, տեխնոլոգիապես հակառակորդին զիջելը և այլն, իսկ դուք դրած երկու օր է մազ եք փիտում, որ դիրքերից մեկում փամփուշտներ են վերջացել ու բահերով են կռվել․․․

      Հիմա տեսեք․ ստորաբաժանումը սկսում է մարտը, որը ոչ թե մի քանի րոպե է տևում, այլ կարող է անգամ ժամեր տևել։



      Կոնստանտին Տեր-Նակալյան

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Originally posted by Federate View Post
        WTF? No one except Azerbaijan says this. This is simply not true. Check out the last dozen pages on this thread where the casualty count discussion has been beaten to death.
        Yes there's no way they lost less than 100 soldiers as they claim.

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Սպաները պատմում են. «18-20 տարեկան ժամկետայինները առյուծների նման առաջ էին գնում»

          2016-04-15

          Մեր վիրավոր սպաներից մի քանիսի հետ պատիվ ունեցա զրուցելու, նրանք կռվել էին ռազմաճակատի տարբեր հատվածներում ու բոլորի պատմությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր 18-20 տարեկան ժամկետայինների հերոսական պահվածքը։ Ասում են առյուծների նման առաջ էին գնում, այնքան դուխով էին, որ մի երկու բանակի էլ «դուխ» կտաին։ Հետաքրքիր է, որ ավագ սերունդը միշտ սիրում էր քննադատել կրթական համակարգը, որ լավ սերունդ չի մեծանում, որ սովետի սերունդն ուրիշ էր և այլ…. Տղեքն ապացուցեցին, որ ավելի լավն են, ավելի «դուխով» ու հայրենասեր են։ Մի բան ևս՝ մեր հրետանավորները դեմք են…. Հուսով եմ, որ տղեքի արածների մասին կարելի կլինի խոսել հետագայում ավելի կոնկրետ, սա մեր նորանկախ պատմության ամենահերոսական դրվագներից էր, բանակ ունենք՝ աշխարհը չունի, դա հաստատ է:

          Զոհրապ Եգանյան

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



            15 / 04 / 2016
            Ադրբեջանցին պատմում է իրենց կորուստների մասին. տեսանյութ

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              16 / 04 / 2016
              Ինչպես են մեր 5 զինվորով փռել ադրբեջանցի դիվերսանտներին



              Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

              Գործընկերներիս հետ նոր վերադառնում ենք Թալիշից:

              Պատերազմի առաջին օրը դիրքերից մեկում թշնամու հարձակումը հետ են մղել 5 զինվոր իրենց սերժանտի գլխավորությամբ:

              Ստեփանակերտցի սերժանտ Արթուրը 50 կգ հազիվ կլինի, բայց հմտորեն է կազմակերպել պաշտպանությունը:

              Թշնամին տանկային հրետակոծությամբ ոչնչացրել է մեր դիրքի դիտակետերը, այնուհետև դիվերսիոն խումբն է փորձել ներթափանցել:

              Մերոնք փռել են երեք դիվերսանտի, նրանցից երկուսը` սպաներ:

              Մեր տղաներից բեկորային վնասվածք է ստացել մեկ զինվոր:

              Հիմա այս հերոսների կողքին նաև Ստեփանակերտից ժամանած կամավորներն են, նրանց թվում, մեր ընկեր Vladimir Dolukhanyan-ից բացի նաև արցախյան առաջին պատերազմի գումարտակի մի նախկին հրամանատար:

              Նրանք բոլորը 50 կգ-ոց Արթուրին միայն ''կամանդիր'' են կոչում:

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Originally posted by Vrej1915 View Post
                http://blog.times.am/?p=167411&l=am

                15 / 04 / 2016
                Ադրբեջանցին պատմում է իրենց կորուստների մասին. տեսանյութ
                why hasn't someone created this video with subtitles so we can understand and share this with the world?

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Դիերը փոխանակելիս ադրբեջանցների մարմինները հետազոտվել են ԿԽ-ի ներկայությամբ ու դիակների վրա անարգանքի հետք չի հայտնաբերվել
                  15.04.16
                  Զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացումից հինգ օր անց հնչեցվող անհիմն մեղադրանքներով Ադրբեջանը ցինիկորեն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը...



                  ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

                  «ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հայտարարության առնչությամբ, որտեղ ասվում է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ս. թ. ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված զոհված ադրբեջանցի զինծառայողների մարմինների վրա իբր հայտնաբերվել են անարգանքի հետքեր, անհրաժեշտ ենք համարում հայտարարել հետևյալը.

                  Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։

                  Զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացումից հինգ օր անց հնչեցվող անհիմն մեղադրանքներով Ադրբեջանը ցինիկորեն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և խուսափել պատասխանատվությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության ու զինծառայողներ հանդեպ ադրբեջանական բանակի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների, այդ թվում և զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքի ու դիակապտության բազմաթիվ դեպքերի համար, որոնց մասին ղարաբաղյան կողմը ծանուցել էր ավելի վաղ»։

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    14.04.2016
                    «Հակառակորդի տանկերը երեք անգամ հարվածեցին մեր ուղղությամբ, բեկորը խրվեց սաղավարտիս մեջ. Բախտս բերեց». պատմում են հերոս զինվորները (լուսանկարներ)


                    Hayzinvor.am-ը գրում է.

                    Նրանք սաստեցին թշնամուն, նրանք տվեցին իրենց կռիվը: Նրանք ամրացրին մեր հավատը եւ ապացուցեցին, որ հայկական բանակի ուժը իրենք են: Նրանց` 18-20 տարեկան մեր զինվորներին, քառօրյա պատերազմը չի չարացրել, ընկերների կորուստը թեւաթափ չի արել: Այսօր առավել քան երբեւէ նրանք համախմբված են ու միակամ: Նրանք իրենց ուղերձը հղեցին աշխարհին` թույլ չենք տալու: Ուշադիր նայեք նրանց աչքերին եւ անպայման կնկատեք կռվելու ու ապրելու նրանց վճռականությունը:

                    ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

                    ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸՀարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալի բակում հանդիպում եմ ապրիլի 2-ին հակառակորդի ՄԻ-24 ուղղաթիռը նռնականետով խոցած ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանին եւ ուղղաթիռից ճողոպրող թշնամուն ոչնչացրած Արայիկ Գրիգորյանին: Երկուսն էլ 22 ամսվա ծառայողներ են: Ասում են` իրենց մտքով անգամ չէր անցնում, որ մի օր կհայտնվեն մարտական գործողությունների կիզակետում: Հերոսական դրվագի մասին պատմությունը սկսում է Արայիկը.

                    «Ծխի քուլաները պատեցին խոցված ուղղաթիռը, այն հուսահատ պտույտ կատարեց եւ զարկվեց գետնին»:

                    «Ապրիլի 2-ի առավոտյան մեզ տեղեկացրին, որ մեր դիրքի դիմաց տանկերի կուտակումներ են նկատվում: Հրաման կար` պատրաստվել եւ սպասել: Ժամը 12-ն անց 20 րոպեին էր: Հակառակորդի ուղղաթիռը գրոհեց մեր դիրքը` նպատակ ունենալով ապահովելու իրենց տանկերի եւ հետեւակի առաջխաղացումը: Նարեկը գետնատնակում էր, դուրս վազեց, նռնականետը ուղղեց երկինք, ապա հետեւեց կրակոցը: Ծխի քուլաները պատեցին խոցված ուղղաթիռը, այն հուսահատ պտույտ կատարեց եւ զարկվեց գետնին: Անձնակազմի երկու անդամները ողջ էին: Նրանք դուրս վազեցին: Չխառնվեցի: Ոչնչացրի դեպի ձորը փախչողին: Թշնամու մյուս զինծառայողը թաքնվել էր ուղղաթիռի թիկունքում եւ լուսարձակող սարքեր էր օգտագործում, օդ էր կրակում: Նա ազդանշանի միջոցով օգնական ուժ էր կանչում: Որոշեցինք չմոտենալ, ռիսկի չդիմել, քանի որ արդեն մեկ վիրավոր ունեինք: Նարեկը վճռեց եւս մեկ անգամ նռնականետ կիրառել: Նա դիրքավորվել էր գետնատնակի պատից 10 սմ հեռավորության վրա: Ես սկսեցի գոռալ` «Մի՛ կրակիր»: Տարածությունը պետք է առնվազն 5 մետր լիներ, թե չէ՝ զենքը կպայթեր, եւ հետեւանքները անդառնալի կլինեին: Նարեկը հասկացավ, դիրքափոխվեց եւ եւս մեկ անգամ կրակեց: Հակառակորդը լռեց: Բացի այն, որ Նարեկը մեծ նյութական վնաս է հասցրել հակառակորդին, նա մի ամբողջ գումարտակի կյանք է փրկել: Ուղղաթիռը պետք է մեր դիրքից կրակ վարելով շարունակեր իր գործը հերթապահություն իրականացնող գումարտակի երկայնքով»:

                    Նարեկ. «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ, կրակելու էի»:

                    Նարեկն ասում է, որ ծառայության ընթացքում չորս անգամ մասնակցել է մարտական կրակով վարժանքների, ինչը ստեղծված իրավիճակում իրեն շատ է օգնել. «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ, կրակելու էի: Հասկանում եք` գցել-բռնելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար, իրար խառնվելու ժամանակ չկար: Պետք էր գործել: Մարտի դաշտում ամենավտանգավոր բանը ընկճվելն է: Ամենաանելանելի իրավիճակում էլ չպետք է ընկճվես, այդ դեպքում ամեն ինչ կստացվի»:

                    Նարեկը զորացրվելուց հետո կշարունակի ուսումը, ուզում է գինու եւ կոնյակի տեխնոլոգ դառնալ, իսկ Արայիկը որոշել է՝ ամուսնանալու է, ընտրյալ էլ ունի` Լիլիթն է:

                    ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

                    ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ«Վարպետ». առաջնագծում հենց այսպես են դիմում ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանին: Եվ նա ամենեւին էլ դեմ չէ: 19-ամյա հակատանկիստը երեք օրվա ընթացքում ֆագոտի դիպուկ կրակոցներով շարքից հանել է հակառակորդի հինգ տանկ, մեկ ՀՄՄ. «Ես 14 ամսվա ծառայող եմ, երբեք ֆագոտով չէի կրակել: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ առաջին կրակոցս շեղ էր, իսկ երկրորդը տեղ հասավ: Շատ ոգեւորվեցինք: Տասից ավելի տանկ կար մեր դիրքի ուղղությամբ, պարտավոր էինք աջակցել մեր դիրքապահ ընկերներին: Երկու ժամ անց եւս մեկը խոցեցի: Երկրորդ օրն արդեն երեք տանկ ջարդոնի վերածեցի, իսկ հաջորդ օրը` մեկ ՀՄՄ:

                    «Հինգ հատ տանկ, մեկ ՀՄՄ եմ շարքից հանել, բայց առաջին կրակոցս շեղ էր…»:

                    Հակառակորդի տանկերը երեք անգամ հարվածեցին մեր ուղղությամբ, բեկորը խրվեց սաղավարտիս մեջ: Բախտս բերեց: Կողքինս վիրավորվեց, սակայն վախի զգացողություն ընդհանրապես չկար: Մեր գործողությունների արդյունքում այլեւս ոչ մի տանկ քիթը չհանեց: Փախան: Չգիտեմ` որն է իմ հաջողության գաղտնիքը, գուցե այն, որ ճկուն եմ, արագաշարժ. չէ՞ որ ուշուի բազմակի չեմպիոն եմ»:

                    Մարատը, սակայն, պատմում է, որ այս դիրքից ոչ միայն ինքը, այլեւ ընկերը` ժամկետային զինծառայող Հայկ Մելքումյանն է տանկ շարքից հանել. «Ուժեղ անձրեւ սկսվեց, տեղանքը դիպուկահարների նշանառության տակ էր: Որոշեցի գետնատնակից բաճկոն բերել: Տեղ հասա, թե չէ, հակառակորդը սկսեց հարվածել գրադ կայանքներից: Մեկ ժամ մնացի այդտեղ, երբ եկա, մեկ տանկ էլ ընկերս էր շարքից հանել:

                    «Տեսա, խփեցի,- ասում է Հայկը, ապա շարունակում:- Հորեղբայրս, որ միավորման հրամանատարի տեղակալն է, այդ ժամանակ զինվորների հետ դիրքում էր: Նա կապի միջոցով ինձ ուղղություն տվեց: Ես պարտավոր էի չվրիպել»:

                    Տղաները վստահեցնում եմ. «Հանգիստ եղեք, հակառակորդի տանկը այստեղ չի հասնելու»:

                    ԲԵՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

                    ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸԺամկետային զինծառայողն ինձ ուղեկցում է իր` «ԶԿ-23-2» զենքի մոտ: Այստեղից և այս զենքով է նա խոցել հակառակորդի անօդաչու թռչող սարքը. «ՌԷՊ ստորաբաժանումը տեղեկացրեց, որ մեր ուղղությամբ անօդաչու թռչող սարք է նկատվել:

                    «30 վայրկյանում կայանքը բերել եմ մարտական վիճակի եւ հարմար պահին կրակ բացել. ԱԹՍ-ն ընկավ 1200 մետր բարձրությունից…»:

                    Այն հայտնաբերելուց հետո 30 վայրկյանում կայանքը բերել եմ մարտական վիճակի, հետեւել եմ եւ հարմար պահին կրակ բացել: ԱԹՍ-ը 1200 մետր բարձրության վրա էր: Այն ընկել է հրետանային ստորաբաժանման տեղակայման վայրում: Նրա նպատակը մեր մարտկոցների դիրքերի հետախուզությունն էր: Հակաօդայիններս մարտական ենք տրամադրված»:

                    ԷԴՈՒԱՐԴ ՈՓՅԱՆ

                    ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸՏանկի փողին պատկերված աստղերը հուշում են, որ Արցախյան պատերազմում այն խոցել է հակառակորդի 9 տանկ, 2 ՀՄՄ, 2 մեքենա: Քառօրյա պատերազմից հետո տանկի փողին եւս մեկ աստղ կավելանա: Տանկի հրամանատար, ժամկետային զինծառայող Էդուարդ Ոփյանի հրամանատարությամբ այն խոցել է հակառակորդի մեկ տանկ, հասցրել ինժեներական, հրետանային միջոցների վնասներ, ոչնչացրել կենդանի ուժ. «Ազդանշան ստացանք եւ եկանք նախանշված շրջան, զբաղեցրինք բարենպաստ տեղ:

                    Տանկի փողին պատկերված աստղերը հուշում են, որ Արցախյան պատերազմում այն խոցել է հակառակորդի 9 տանկ, 2 ՀՄՄ, 2 մեքենա: Քառօրյա պատերազմից հետո տանկի փողին եւս մեկ աստղ կավելանա:

                    Հակառակորդը հրետակոծում էր տարածքը: Մենք հասկանում էինք, որ մեզ վստահել են հերոսական ուղի անցած տանկ, ուստի իրավունք չունեինք ձախողելու խնդիրը: Այս չորս օրերի ընթացքում մենք մարտական ընկերներ ենք կորցրել, բայց չենք ընկճվել: Մենք պատրաստ ենք նոր խնդիրներ կատարելու, պատրաստ ենք մխրճվելու թշնամու խորքը»:



                    ԱՐԱԳԱԾ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                    ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ

                    Առաջնագիծ մեր այցելության պահին տանկի հրամանատար, սերժանտ Արագած Աբրահամյանը զինակիցների հետ կատարում էր զինտեխնիկայի խրամատավորման աշխատանքներ: Ասում է` խրամատավորումը ապահովում է տանկի անվտանգությունը, նվազեցնում դիտարկման հնարավորությունները: Հետո արդեն պատմում է, թե ինչպես է իրենց տանկը նետվել մարտի. «Ապրիլի 2-ին, երեկոյան ժամը 5-7-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել էր դիրքային առավելություն ունենալ: Մեր տանկային ստորաբաժանումը մարտական առաջադրանք ստացավ՝ կանխել հակառակորդի առաջխաղացումը, վերացնել զինտեխնիկան:

                    Նշանառու Միքայել Մովսիսյանը մեկ արկով Տ-90 տանկը խոցեց: Այդ տեսնելով՝ մյուս տանկերի անձնակազմերը թողեցին տեխնիկան եւ փախան:

                    Առաջ շարժվեցինք: Ես դիտարկում կատարեցի, հայտնաբերեցի թշնամու Տ-90 տանկը, այնուհետեւ մեխանիկ վարորդը` շարքային Արթուր Գրեյանը, զբաղեցրեց նպաստավոր դիրք, իսկ նշանառու Միքայել Մովսիսյանը մեկ արկով այն խոցեց: Այդ տեսնելով՝ մյուս տանկերի անձնակազմերը թողեցին տեխնիկան եւ փախան: Մենք պատրաստ էինք ավելի առաջանալու, բայց հրամանատարը ետ քաշվելու հրաման տվեց. եթե երկար մնայինք նույն տեղում, մեզ էլ կխոցեին»:



                    Նյութի աղբյուր՝ http://www.hayzinvor.am/38105.html

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Anyone else get the feeling that Russia's, Belarus's and Kazakhstan's recent statements are a signal that Azerbaijan is being invited to the Eurasian Economic Union? Any guess on the repercussions for Armenia. Would it be possible for that to even work, since there is a blockade between Armenia and Azerbaijan.

                      Comment

                      Working...
                      X