Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի սանիտարական կորուստներն ընդամենը 4 տոկոս են կազմել
27 ապրիլի, 18:06
Լեռնային Ղարաբաղում շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ռազմաբժշկական ծառայության մասնագիտական գործողությունների շնորհիվ փրկվել է շատ զինվորների կյանքը, իսկ սանիտարական կորուստներն ընդամենը 4 տոկոս են կազմել համաշխարհային միջինը 10-12 տոկոս ցուցանիշի պարագայում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, ռազմական գործողությունների առաջին իսկ օրից ռազմաբժշկական ծառայությունը հետեւել է «ոսկե ժամի» կանոններին. բոլոր վիրավորներին, որոնց կարողացել են հասնել բժիշկները, մեկ ժամվա ընթացքում տեղափոխել են կլինիկաներ, որտեղ նրանց մասնագիտական օգնություն է ցուցաբերվել: Շատերին անհրաժեշտության դեպքում օգնություն են տրամադրել հենց մարտի դաշտում, ոմանց տեղում վիրահատել են, մյուսներին անմիջապես միացրել են արհեստական շնչառության սարքին, որը ամենագնաց-ռեանիմոբիլում էր:
«Եթե ադրբեջանական կողմի մոտ, նրանց գլխավոր վիրաբույժի հայտարարության համաձայն, վիրավորների 40-45 տոկոսը ծանր եւ կրիտիկական վիճակում էր, մեզ մոտ նման վիճակում էր վիրավորների ոչ ավելի, քան 10 տոկոսը, որովհետեւ նրանց ժամանակին օգնություն են ցուցաբերել, ժամանակին տարհանել են: Աշխատանքի ճիշտ կազմակերպման շնորհիվ նրանց հաջողվել է վիրավորների շրջանում նվազեցնել հաշմանդամության տոկոսը», - նշել է Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ քառօրյա պատերազմի ընթացքում ռազմաբժշկական ծառայությունը այնպիսի արդյունքներ է ցույց տվել, որոնք գերազանցում են աշխարհում ընդունված «նորմերը»: Այլ պատերազմների տվյալների համեմատությամբ, մեզ մոտ վիրավորների շրջանում մահացությունը ցածր էր, ընդգծել է Կամավոր Խաչատրյանը, հիշեցնելով, որ 4 օրվա ընթացքում հայկական կողմը 125 վիրավոր է ունեցել, որոնցից 2-ը մահացել են Մարտակերտի ռազմական հիվանդանոցում: Նրանց ժամանակին են հասցրել վիրահատարան, սակայն նրանք բարդ, կյանքի հետ անհամատեղելի վերքեր են ունեցել, եւ նրանց փրկել չի հաջողվել: Մինչ օրս հիվանդանոցային համակարգում 5 մահ է գրանցվել. երեքը զոհվել են հետվիրահատական բարդացումներից:
Իսկ սանիտարական կորուստները, Կամավոր Խաչատրյանի խոսքով, 4 տոկոս են կազմել: Եվ չնայած մարդկային կյանքերը չի կարելի գնահատել եւ չափել տոկոսներով, 4 տոկոսը լավ ցուցանիշ է նույնիսկ միջազգային ցուցանիշների համեմատ, չէ որ սովորաբար սանիտարական կորուստները 10-12 տոկոս են կազմում:
NEWS.am Medicine

Comment