Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
01.05.2016 12:36
Արցախում էմոցիա եւ պաթոս չկա. այնտեղ մարդիկ ավելի ռեալ են վերլուծում պատերազմը
Mkrtich Israyelyan
Երբ լինում ես Արցախում՝ հասկանում ես, որ վերջին մեկ ամսվա իրդարձությունների հետ կապված պաթոսը, էմոցիան, նվնվոցը եւ մեկ մեկ էլ նաեւ խուճապը Հայաստանում շատ է, շատ շատ է:
Արցախում էմոցիա եւ պաթոս չկա: Այնտեղ մարդիկ ավելի ռեալ են վերլուծում պատերազմը, ավելի թիրախավորված հարցադրումներ են անում եւ ավելի ռեալ պատասխաններ են հնչեցնում այդ հարցադրումների վերաբերյալ:
Ավելի ռեալ վարկածներ են առաջ քաշում տեղի ունեցածի հետ կապված: Ու երբ պաթոսն ու էմոցիան մի կողմ ես դնում, ապա տեսնում ես, որ արցախցիների բարձրացրած հարցերում եւ առաջ քաշած վարկածներում տխուր պատկեր է ուրվագծվում: Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերի բնակիչները, որոնք այսօր կենդանի թիրախ են դարձել ադրբեջանական զինուժի համար, հարցնում են՝ ինչու՞ կանգնեցվեց հայկական զինուժի հակագրոհը, ինչի՞ն են սպասում, որ թուրքն ավելի՞ ուժեղանա:
Ինձ հանդիպած հայտնի արցախցիներից մեկը, որի անվան հետ է կապվում նաեւ քառօրյա պատերազմի ադրբեջանական ամենամեծ հարձակման կասեցումը եւ ով ուղղակի ապշած էր հայ զինվորների եւ սպաների հերոսական գործողություններով, շատ դիպուկ բնութագրեց այսօրվա վիճակը. <ներքեւում ոսկի է, վերեւում՝ քաք>:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.isr...19604624771050

Comment