Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ մեկ գեներալ և երկու գնդապետ.Քննչական կոմիտե
Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ի երեկոյան ձերբակալվել են երեք զինվորականներ: Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Նրանք ձերբակալվել են տարբեր քրեական գործերի շրջանակներում: Ձերբակալվածները կասկածվում են տարբեր արարքներ կատարելու մեջ: Մի դեպքում՝ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, մեկ այլ դեպքում՝ ըստ նախնական տվյալների, ուռճացված գներով գնումներ կատարելու մեջ»,- ասաց Տռուզյանը:
Ձերբակալված զինվորականներն են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը (լուսանկարում), գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մելս Չիլինգարյանը ՀՀ Զինված ուժերի սպառազինության վարչության պետն է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։
««Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել։ Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը և Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել»,– գրել էր թերթը։
.

Comment