Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԱՐՏԻ ԸՆԹԱՑՔԸ ԲԵԿԵՑԻՆՔ ՀՕԳՈՒՏ ՄԵԶ
«ԱՄԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԻՆ »:
Փոխգնդապետ ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Սա նրա երկրորդ պատերազմն է. առաջինի ժամանակ էլ տանկային ստորաբաժանման հրամանատար էր:
Հրադադարի երկրորդ օրն էր, երբ առաջնագծում հանդիպեցի հրամանատարին: Նա դեռ չէր արժանացել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի: Զրուցելու հարմար տեղ էինք փնտրում: Փոխգնդապետը արագ քայլեց դեպի մոտակա բաց տարածությունը: Նստեց գետնին` խոտերի մեջ, ինձ էլ նույնն առաջարկելով:
-Պատահական տեղ չենք նստել,- ասաց,- մարտական գործողությունները ծավալվել են այ՝ հենց այստեղ, այս տարածքում: Հենց այստեղից (ցույց է տալիս մեր նստած տեղը) հակառակորդի տանկ ենք խոցել:
-Պատերազմը հանկարծակի՞ սկսվեց,- հարցնում եմ:
-Պատերազմը միշտ էլ հանկարծակի է սկսվում,- պատասխանում է:- Ապրիլի 2-ն էր: Ստացանք համապատասխան ազդանշան ու խնդիր` վերացնել հակառակորդի ունեցած մասնակի հաջողության հետեւանքները հարավարեւելյան ուղղությամբ եւ կասեցնել վերջինիս հետագա առաջխաղացումը: Մշտական տեղակայման վայրից՝ հրետակոծության ներքո, կարողացանք մեծ տարածության վրա երթ իրականացնել: Մեզ հաջողվեց կարճ ժամանակամիջոցում դուրս բերել զրահատեխնիկան եւ ընթացքից մտնել մարտական գործողությունների դաշտ: Իհարկե, սա բարձր կազմակերպվածության արդյունք էր: Բարենպաստ դիրքեր զբաղեցրինք գրավված եւ դեռեւս պաշտպանվող մարտական դիրքերի թիկունքային մասում:
-Ո՞րն էր ձեր առաջնային խնդիրը:
-Մի խնդիր ունեինք՝ խոցել հարձակվող հակառակորդի ստորաբաժանումները: Պատճառեցինք կենդանի ուժի զգալի կորուստ, նաեւ շարքից հանեցինք հրետանային միջոցներ, խոցեցինք դիրքեր, ինչն էլ մարտի հետագա ընթացքը բեկեց հօգուտ մեզ: Նաեւ տանկային ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում ձախողվեցին հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը եւ առաջխաղացումը:
-Ձեր ղեկավարած ստորաբաժանումներն առաջին անգամ էին գործում այս տարածքում: Անծանոթ տեղանքը չբարդացրե՞ց խնդիրը:
-Տեղանքը խորթ էր, բայց բոլորս էլ արագ կողմնորոշվեցինք, առանձին-առանձին որոշում կայացրինք՝ դիրքերի փոփոխություն, նշանակետերի դիտարկում… Հիմնականում ճիշտ ընտրություն կատարեցինք: Ապահովեցինք կրակային հզորություն եւ շարժունակություն, ինչը ամենակարեւորն էր ստեղծված իրավիճակում:
-Շարքից հանել եք հակառակորդի ՀՄՄ-3, ինչպես նաեւ 5 միավոր տանկ, այդ թվում՝ Տ-90, որի անխոցելիության մասին շատ էր խոսվում…
-Ցանկացած դասի ռազմական տեխնիկա էլ խոցելի է: Տ-90-ն էլ բացառություն չէ, հատկապես, եթե այն ճիշտ չի օգտագործվում: Համեմատելով այս եւ անցած պատերազմը` կարող եմ ասել, որ այն ժամանակ հակառակորդի տանկիստները լավ էին աշխատում, իսկ այս անգամ նրանք չկարողացան նույնիսկ մեր տանկերից մեկը շարքից հանել: Հարավարեւելյան ուղղությունում հակառակորդը տանկով տանկ չի խոցել: Ունեցանք ցավալի կորուստներ: Մեր կորուստները հիմնականում հակառակորդի հեռահար ղեկավարվող ջերմային զենքերից էին:
-«Որտե՞ղ են հակառակորդի խոցված տանկերը». պատերազմական այդ եւ հետագա օրերին այս հարցը շատ հնչեց:
-Այդ տանկերը խոցվել են նրանց բնագծում, նրանք չեն հատել մեր սահմանը, ուստի և կարողացան ետ քաշել: Եթե մենք անցնեինք հակահարձակման կամ մխրճվեինք թշնամու մարտակարգերի խորքը, կբերեինք, բայց մեր խնդիրը պաշտպանությունը չթուլացնելն էր:
-Պարոն փոխգնդապետ, ի՞նչ հետեւություն արեցիք ապրիլյան պատերազմից:
– Պետք է «ուժեղացնենք» մեր տանկերը: Տանկի գլխավոր առավելություններից մեկն էլ նրա պաշտպանվածության բարձր աստիճանն է: Այդ դեպքում է այն ծառայում իր բուն նպատակին: Նաև պետք է զարգացնենք տանկային պարկը, քանի որ դասական պատերազմում այն եղել է, կա եւ դեռևս երկար ժամանակ կլինի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ամբողջ զինված ուժերի հարվածային հզորության կարեւորագույն բաղադրիչը:
-Շնորհակալ եմ զրույցի համար: Ձեր սպային ու զինվորին անփորձանք ծառայություն եմ մաղթում:
-Ես գոհ եմ իմ անձնակազմից, ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանից՝ հատկապես առաջին անգամ պատերազմում հայտնված 19-20 տարեկան զինվորից: Յուրաքանչյուր զինվոր ինքն էր ուզում մտնել մարտադաշտ եւ կռվել, ինքն էր ուզում գործի դնել զրահատեխնիկան` մեկը մյուսին հերթ չտալով: Շնորհակալ եմ նաեւ բոլոր սպաներին, հատկապես իմ տեղակալ, Արցախյան պատերազմի մասնակից, մայոր Արթուր Հովսեփյանին, վաշտի եւ դասակի հրամանատարներ, հարազատ եղբայրներ Արման եւ Ռոման Ադամյաններին: Վերը նշված 3 զինծառայողները ապրիլի 2-ից 3-ն ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով գրավված մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծելով և ոչնչացնելով հակառակորդի 2 միավոր տանկ, պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ (պարգեւատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով-Շ.Ս.): Խոնարհումս զոհված հերոս տղաներին, մեր լավագույն երիտասարդ հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին:
-Շնորհակալություն քաջության եւ անձնազոհության համար:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կապիտան

Comment