Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայերը հեռանում են Արցախից՝ ԼՂՀ կառավարության գործունեության պատճառով - Video
18:15 - 9 / Հունիս / 2016
Ինչպես հայտնի է, 2015-ի հունիսին հայտնի ռուս բիզնեսմեն Հերման Ստեռլիգովը հաստատվեց ԼՂՀ-ում՝ հիացած տեղի բարքերով եւ գեղեցկությամբ: Սակայն, չանցած մեկ տարի, նա հանդես է գալիս ընդդիմադիր հայտարարություններով, եւ պարզվում է, որ ԼՂ իշխանությունները հասցրել են զայրացնել նաեւ նրան:
«ԼՂԳ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Եթե պարզ ասենք, որպեսզի ռուս ընթերցողն, օրինակ, հասկանա, մարդուն տալիս են ոչ թե կարթը, այլ ձուկը: Այսինքն՝ տալիս են մի քիչ փող, որպեսզի մարդիկ չմեռնեն սովից եւ ինչ-որ մի կերպ ապրեն: Իսկ կապիտալ ներդրումներ, ասենք, բնամթերքային գյուղարտադրություն, կառավարությունը պարզապես չի կատարում»,- РБК-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքական եւ հասարակական գործիչ, գործարար Հերման Ստեռլիգովը: Վերջինիս խոսքերով՝ «մարդիկ հեռանում են Ղարաբաղից, եւ դա վատ է: Պատճառը ԼՂ կառավարության թերացումներն են: Եթե այսպես շարունակվի, ապա մարդիկ կշարունակեն հեռանալ, եւ ադրբեջանցիները պարզապես հեշտությամբ կգրավեն արդեն դատարկված տարածքները»,- ասել է ռուս գործարարը:
Մինչդեռ մեկ տարի առաջ РЕН ТВ-ի եթերում Ստեռլիգովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, այն անվանում էր դրախտավայր: Ստացվում է, որ ընդամենը մեկ տարում ԼՂ իշխանությունները կարողացան զայրացնել նույնիսկ Ստեռլիգովին:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=113931&l=am/

Comment