Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանական բանակը կորուստ ունի․ ՊՆ-ն լռում է
Օգոստոս 12, 2016
Այսօր՝ օգոստոսի 12-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:
Զինծառայողը Ադրբեջանի Լերիկ շրջանի Շինգեդուլան (Şingədulan) գյուղից էր։
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 128-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։ Սակայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները թաքցնում են կորուստները։
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողի մասին․ Razm.info
Օգոստոս 15, 2016
Օգոստոսի 11-12-ին Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն պարզել է Նախիջանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով դիզելային վառելիքի բաքի մեջ ընկելու հետևանքով մահացած մեկ զինծառայողի՝ Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուի (Şahsuvarov Əmrah Musa oğlu) մասին։
Ավելի ուշ՝ օգոստոսի 15-ին զինծառայողի մահվան լուրը սեփական աղբյուրների միջոցով հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։
Զինծառայողը ծնվել էր 1997 թվականին՝ Նախիջևանի Շարուրի շրջանի Խանլըգլար գյուղում։ Զորակոչվել էր շուրջ մեկ տարի առաջ, որոշ ժամանակ ծառայել Օրդուբադի զորամասում, սակայն ծառայության վերջին վայրը, որտեղ էլ գրանցվել է միջադպը, դեռևս հայտնի չէ։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռևս որևէ տեղեկություն չեն տարածել մահացած զինծառայողի վերաբերյալ։
Սոցցանցային գրառման միջոցով զինծառայողի մահվան լուրը հաստատել էին նաև վերջինիս հորեղբորորդին և հորաքրոջ որդին։ Թեև Շահսւովարովի մահվան մասին առաջին անգամ խոսում են օգոստոսի 11-ին, սակայն մահվան ստւյգ օրը դեռևս հայտնի չէ։
2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 129-րդ դեպքն է, որ ը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Comment