Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Զեկույց. Հայաստանն ավելի քիչ կոռումպացված է, քան Իտալիան ու Իսպանիան
Հայաստանը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշով առաջ է անցնում եվրոպական մի շարք երկրներից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում էթիկայի և կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.5 միավոր (1-7 սանդղակով)՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Կիպրոսը, Վիետնամը, Թունիսը, Մոնտենեգրոն, Կորեան ու Եգիպտոսը:
Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսպանիան (74-րդ հորիզոնական), Չեխիան (79-րդ հորիզոնական), Իտալիան (87-րդ հորիզոնական), Սերբիան (96-րդ հորիզոնական):
Ցուցակը գլխավորում են Սինգապուրը՝ հավաքելով 6.4 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Նոր Զելանդիան ու ԱՄԷ-ն՝ 6.3-ական միավոր: Վատագույն ցուցանիշն ունեն Վենեսուելան (1.7 միավոր), Բոլիվիան ու Չադը՝ 2-ական միավոր:
Հարևան պետություններից Վրաստանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ, Իրանը՝ 73-րդ, Ռուսաստանը՝ 75-րդ հորիզոնականում են:

Comment