Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Գերմանական SIM ընկերությունը ներկայացրել է ԱԹՍ-ների ճնշման համակարգ. ArmHiTec
Posted on Հոկտեմբեր 20, 2016 by Գարիկ Հարությունյան | Leave a comment
Տեղեկատվական անվտանգության և ՌԷՊ համակարգերի ոլորտում մասնագիտացած գերմանական Secure Information Management (SIM) ընկերությունը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան:
ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է
Խանգարումների կայանը նախատեսված է մասնավոր և պետական օբյեկտները ԱԹՍ-ների անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար:
Ընկերության ներկայացուցիչը Razm.info-ի լրագրողներին հայտնել է, որ կայանը կարող է ճնշել ԱԹՍ-ների ռազմական և քաղաքացիական GPS հաճախությունները, ինչպես նաև ԱԹՍ-ների նկարածի տեսահեռարձակումն ապահովող ռադիոկապի հաճախությունները:
Ընկերության ներկայացրած սարքի միջոցով անօդաչուները կարելի է «ճնշել» մինչև 500 մետր հեռավորությունից:
Ցուցահանդեսի ժամանակ ընկերության տաղավարում ներկայացվել են նաև սարքավորումներ, որոնք ճնշում են ինքնաշեն պայթուցիկների պայթեցման ռադիոազդանշանները: Սարքավորումները նախատեսված են շարասյուններն ուղեկցող մեքենաների համար:
Ռադիոխանգարումների փոքր չափի սարքավորումները պայթուցիկ սարքերից պաշտպանությունն ապահովում են ինչպես զանգվածային միջոցառումների ժամանակ, այնպես էլ անհատների կամ խմբերի համար՝ շարժման մեջ և կանգառներում:
Գերմանական SIM ընկերության տաղավարը ArmHiTec-2016 ցուցահանդեսում
Սարքավորումը խանգարումներով ազդում է պայթուցիկ սարքի պայթեցման ազդանշանն ընդունող հանգույցի վրա, ինչի արդյունքում այն չի կարողանում ընդունել պայթեցման հրահանգը:
Բացի այս, ընկերությունն արտադրում է նաև լազերային ինֆրակարմիր լուսավորիչներ՝ գիշերային տեսանելիության սարքերի համար, ձայնա- և տեսահսկման ու հետախուզման սարքեր, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ (զրահաբաճկոններ, սաղավարտներ):
Հայաստանում գերմանական SIM ընկերության ներկայացուցիչը Severus Miles ընկերությունն է, որ զբաղվում է բարձր տեխնոլոգիաների հիմքով սարքավորումների նախագծման և արտադրության հարցերով:

Comment