Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայաստանը պատերազմի՞ է նախապատրաստվում. ինչի՞ մասին են խոսում փաստերը
Արմեն Առաքելյան
24 փետրվարի, 2017
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկություն էին տարածում, թե պաշտպանության նախարար Զաքիր Հաասնովին, իբր, հետախուզական տվյալներ են փոխանցվել, որ հայկական կողմն առաջնագծում ուժերի վերախմբավորում է կատարում և շփման գծին հրետանային միջոցներ, ծանր զինտեխնիկա է մոտեցնում, ինչին ի պատասխան Հասանովը հրամայել է ձեռնարկել համարժեք քայլեր: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական առաջապահ ուժերը կրակահերթ են բացել ադրբեջանցի հովիվների ուղղությամբ, ինչը Արցախի Հանրապետության (ԱրՀ) Պն-ն հերքեց:
Ադրբեջանի կողմից վեջին օրերին հետևողականորեն ապատեղեկատվություն տարածելն ինքնանպատակ չէ: Դրանք ռազմական հնարավոր գործողությունների դիմելու տեղեկատվական առիթ ստեղծելու, հանրությանը նման գործողությունների դիմելու արդարացվածությունը հիմնավորելու մանիպուլյացիոն քայլեր են:
Փետրվարի 23-ին ԱրՀ պաշտպանության նախարարությունը շփման գծին տիրող օպերատիվ իրավիճակի մասին հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ հակառակորդը սահմանագծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, բացի տարբեր տրամաչափի ականանետերից, կրկին Դ-44 տիպի հրանոթ է օգտագործել՝ արձակելով 10 արկ: Հայկական կողմը ստիպված է եղել դիմելու պատասխան գործողությունների, ինչի հետևանքով կողմերը մարդկային կորուստներ են ունեցել: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ առաջնագիծ է հասել նախօրեին հայկական կողմի ձեռնարկած անհամաչափ պատասխան հարվածների պատճառով: Սակայն վերջին օրերին ամենաբարձր մակարդակով Երևանից հնչող ուղերձները խոսում են այն մասին, որ գործ ունենք ապրիլյան դեպքերից հետո բացարձակապես նոր իրադրության հետ:
Օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց պատնեշներ, հակառակորդի հրետակոծության դեպքում բնակչության համար թաքստոցներ կառուցելու, իրավիճակի սրման դեպքում բնակիչներին զենք տրամադրելու կազմակերպական խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ միջոցառումները պլանային են և իրականացվելու են ընդհանուր առմամբ երբևէ հնարավոր պատերազմին պետության նախապատրաստվելու համատեքստում: Փետրվարի 18-ին ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում (նկատի ունի նախընտրական շրջափուլերը-հեղ.) սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են»: Ապա դիմելով երկրապահներին՝ նա ավելացրեց. «Հարգելի՛ երկրապահներ, խոսքիս ավարտին, ինչպես ﬕշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ ﬔր պայքարը դեռ շարունակվում է»: Դրանից երեք օր անց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում ոչ միայն հիշեցրեց Հայաստանի ԶՈւ արսենալում «Իսկանդեր-է» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի առկայության մասին, այլև պարզորոշ հայտարարեց, որ հայկական կողմը չի վարանելու այն գործողության մեջ դնել, եթե առաջանա դրա օպերատիվ անհրաժեշտությունը: «... «Իսկանդեր»-ի կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպող զենք է: Իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է սառեցնի ցանկացած տաքգլուխ որոշումների կայացման առումով»,-ասաց նա:
Այս ամենը վկայում է երկու բանի մասին: Նախ՝ երկարաժամկետ հեռանկարի իմաստով Հայաստանը կտրում է հույսը, որ խնդիրը կլուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, և որ Ադրբեջանը կփոխի իր ներկայիս մաքսիմալիստական դիրքորոշումը: Երկրորդ՝ հայկական կողմը ներկա պահին հավանական է համարում Ադրբեջանի կողմից կարճաժամկետ հեռանկարում ռազմական նոր արկածախնդրության կրկնությունը և մի կողմից ակտիորեն նախապատրաստվում է դրան, իսկ մյուս կողմից՝ փորձում կանխել հերթական բախումը: Նախագահի ակնարկն այն մասին, որ կան թշնամու կողմից առաջնագծում սադրանքների դիմելու վարքի որոշ ախտանշաններ, վկայում է, որ հայկական կողմը տիրապետում է այդ մասին վկայող օպերատիվ տվյալների: Դա հաստատում է նաև հայկական կողմի նախահարձակ լինելու տպավորություն ստեղծելու ադրբեջանական պրոպագանդան:
Այս իրողությունը հայկական կողմին դրդել է ինչ-որ չափով վերանայել ԼՂ կարգավորման գործընթացի հետ կապված իր մոտեցումները: ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին դիմեց խնդիրը լուծել փոխզիջումների, այսինքն՝ ըստ էության, «կազանյան փատաթղթի» հիման վրա: «Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»: Սարգսյանի խոսքը վերջին անգամ Բաքվին սթափեցնելու հուսահատական կոչի էր նման: Դրան զուգահեռ Իսկանդեր»-ը որպես «տաք գլուխներով որոշումներ կայացնողներին» զսպելու միջոց լինելու մասին Վիգեն Սարգսյանի ակնարկը կոշտ նախազգուշացման կամ սպառնալիքի տարրեր է պարունակում: Այսինքն՝ միաժամանակ երկու՝ դիվանագիտական և ռազմական հռետորիկայի առումով Երևանը հիմա տենդագին փորձում է սթափեցնել Բաքվին:
Դրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունների ուղերձներում նաև նկատելի են դարձել Արցախի սուբյեկտայնության վրա շեշտադրում կատարելու տարրեր: «Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ ﬔնք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի ﬔր քույրերի և եղբայրների թիկունքին,-թեև նախընտրական մոտիվներով, այնուամենայնիվ, հայտարարում է Սերժ Սարգսյանը և ավելացնում,-իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիﬓված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ»: Բացի դրանից, Հայաստանը կարծես թե կարողացավ թույլ չտալ, որպեսզի Մոսկվան և Բաքուն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունից անկախ Հաաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելով՝ օրակարգից հանեն շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները Բաքվի կողմից պարտադիր կատարելու իր նախապայմանը: Բուն կարգավորման առումով բանակցությունները տեղից չեն շարժվում այդ նախապայմանից Երևանի չհրաժարվելու պատճառով: Հայաստանում վերջապես հասկացել են, որ Ադրբեջանի նպատակը բացարձակապես բանակցելը չէ, և ուղղակի ծիծաղելի է այդ պայմաններում շարունակել թմբկահարել փոխզիջումների պատրաստակամությունը: Հիմա պետք է հասկանալ, թե որոնք են իրականում Ադրբեջանի ներկայիս ռազմական նախապատրաստությունների նպատակները:
Կա երեք հնարավոր տարբերակ: Առաջինն այն է, որ Բաքուն, շփման գծում կուտակումներ և ուժերի վերախմբավորում իրականացնելով, հայկական դիրքերի ուղղությամբ նաև փոքր տրամաչափի հրանոթներ կիրառելով՝ փորձում է վախեցնել Երևանին և ջարդել այդ նախապայմաններից չհրաժարվելու նրա համառությունը, վերջնականապես համոզել, որ չի կատարելու Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում անցած տարի իր ստանձնած պարտավորությունները: Երկրորդ՝ չի կարելի բացառել, որ սրանք ավելի տևական ժամանակաշրջանի կտրվածքով պատերազմի նախապատրաստություններ են: Այս պահին, սակայն, եթե մի կողմ թողնենք ադրբեջանական իշխանությունների իրականության զգացումը կորցրած լինելու իրողությունը, սա քիչ հավանական է թվում: Մի կողմից՝ ներքին սոցիալ-տնտեսական անմխիթար իրադրության պատճառով Բաքուն պատրաստ չէ դրան, իսկ մյուս կողմից՝ նման սցենարին դեմ են ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ն, Ռուասաստանը, ինչպես նաև Իրանը և մասնակիորեն Թուրքիան: Բաքուն վստահ պետք է լինի, որ լայնածավալ պատերազմ սանձազերծելու հետևանքը չի լինելու ԱրՀ-ի միջազգայնորեն ճանաչումը, իսկ նման վստահություն այն չի կարող ունենալ:
Երրորդ, ինչին կարծես թե հակված է նաև Հայաստանի իշխանությունը, այն է, որ հաշվարկելով, թե Հայաստանում համընդհանուր ուշադրությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում սևեռված է լինելու ընտրական գործընթացների և ներքին խնդիրների վրա՝ Բաքուն կարող է նախաձեռնել նոր բլիցկրիգ՝ թիրախում ունենալով հնարավորության դեպքում ապրիլյան պատերազմի օրինակով կարճ ժամանակում որոշ տարածքներ գրավելը: Եթե, իսկապես, նպատակը սա է, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանն անցնում է փոքր, կայծակնային պատերազմներով մաս առ մաս Արցախի տարածքում խորանալու ռազմավարության: Այդ հարցում Բաքվին լավատեսություն կարող է ներշնչել այն փաստը, որ անգամ ապրիլյան պատերազմը չդրդեց Երևանին հրաժարվել խնդրի կարգավորման «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքով փոխզիջումային ռազմավարությունից: Ամեն դեպքում, եթե սա է նպատակը, նշանակում է Բաքուն բանակցությունների իմիտացիան դարձնում է կարճ ճակատամարտերով պատերազմի ստրատեգիան թաքցնելու ծխածածկույթ: Բայց սա ռիսկային է, որովհետև հայկական կողմն արդեն սպասում է, և անակնկալի էֆեկտն այլևս չի աշխատելու: Ավելին՝ առաջնագծում դիմելով համարժեք քայլերի՝ արցախյան զինուժը կարող է մշտապես իրեն պաշտպանվողի դերում տեսած Ադրբեջանին նախահարձակ լինելու անակնկալ մատուցել:
Ամեն դեպքում այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո գրեթե մեկ տարվա ընթացքում կողմերն առաջնագծից ետ չքաշեցին հրետանային միջոցներն ու ծանր տեխնիկան, փոխարենը վերջին շրջանում աստիճանաբար աճում է գործի դրվող զինատեսակների քանակն ու տրամաչափը, Ադրբեջանը դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, իսկ բանակցային գործընթացը շատ ավելի խորը փակուղում է, քան նույնիսկ 2016թ. նախաապրիլյան շրջանում էր, խոսում է այն մասին, որ առկա է բացարձակապես նոր և ցանկացած պահի վերահսկողությունից դուրս գալու պոտենցիալով իրադրություն:

Comment