Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»
    Lragir.am
    Ներքին կյանք - 08 Մայիսի 2017, 09:25



    Մայիսյան այս օրերը հայկական հաղթանակների օրերն են: Սովորաբար խոսվում է հանրահայտ իրողություններից, ԶԼՄ-ների էջերում հանրահայտ ռազմական գործիչների մասին է խոսվում: Սակայն սովորաբար պատմությունը լռում է հարյուրավոր մարդկանց, պատերազմի տարբեր դրվագների մասին, որոնք հերոսության իսկական օրինակներ են: Հենց այդ դրվագներից է ամբողջացել հաղթանակը:

    Արցախյան պատերազմը նման օրինակներ շատ է տվել: Ընդ որում, դրանք եղել են ամենածանր ու ամենավճռորոշ դրվագները, երբ օրինակ մի քանի հոգանոց ջոկատը կարող էր լիովին փոխել իրավիճակը եւ ռազմական գործողությունների վեկտորը: Ցավոք, պատմություն գրողները Հայաստանում սվորաբար ելնում են կամ իրավիճակի թելադրանքից, կամ կոնյունկտուրայից, կամ պարզապես չիմացությունից:

    Հիշվում է՝ մի հանրահայտ հրապարակախոս գիրք էր գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին եւ մի օրինակ նվիրել Իգոր Մուրադյանին: Վերջինս նրան հարցրել է՝ իսկ դու ճշմարտությո՞ւնն ես գրել: Այո, ասել է գրողը: Ստում ես, քանի որ դու ճշմարտությունը չգիտես, ասել էր Իգոր Մուրադյանը:

    Ինչո՞ւ մեր պատմության մասին սովորաբար ճշմարտությունը չի գրվում, կամ ամբողջական չի գրվում: Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, եւ դրանցից մեկն էլ այն է, որ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, սովորաբար չեն ցանկանում խոսել. Մի մասն այն պատճառով, որ «հանձնվել» են կյանքի իրողություններին, մյուս մասն այն պատճառով, որ համեստ մարդիկ են եւ իրենց ձեռքերը երբեք չեն տաքացրել հաղթանակի դափնիների վրա:

    Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանին խնդրեցինք մի շարք այդպիսի դրվագներ պատմել մեր ընթերցողների համար: Նա առանձնացրել է երկու դրվագ՝ Հադրութի պաշտպանությունն ու Մաճկալաշենի մարտը:

    Վահան Բադասյանը պատմում է, որ պատերազմի սկզբում հայկական բանակն անփորձ էր, քանի որ մարտական փորձ նախկինում չէինք ունեցել: «Այդ պատճառով էլ հոգեբանական առումով ծանր էր, երբ դեմ առ դեմ մնացինք մենք ու ադրբեջանցիները: Առաջին մարտերում մեզ վրա հարձակվել էին զրահատեխնիակայով՝ Հադրութի ուղղությամբ, Այգեստան գյուղում: Առաջին անգամ խփել էին 100 մմ հրանոթով, ուղիղ նշանառությամբ խփում էին: Դա մենք տեսել էինք ֆիլմերում, բայց իրականության մեջ՝ ոչ: Մենք այդ ուղղությամբ ունեինք երկու հատ հակատանկային նռնականետ: Երեք-չորս զրահատեխնիկայով եկել էին մեզ վրա, և հոգեբանական առումով շատ դժվար էր»,- հիշում է Վահան Բադասյանը: Այդ մարտերում նա եղել է ջոկատի հրամանատարը, մտածել է, որ կարող է չկարողանան դիրքերը պահել, գուցե պետք էր նահանջել:

    «Մարտն ընթանում էր գյուղի մեջ, արդեն 4 շարք նահանջել էինք, և 20 մետրի վրա թեժ մարտ էր, մենք փամփուշտ չունեինք, յուրաքանչյուրս 120 փամփուշտ ունեինք, իսկ թուրքերը կարկուտի պես կրակում էին: Նայեցի հետ, նահանջի ճանապարհը, հետևում Հադրութն էր, մեր կանայք, երեխաները: Մտածեցի՝ երկու ձի ունենք, մեկի վրա մայրս կնստի, մյուսի վրա՝ հարսներից մեկը, փոքր երեխաներին կվերցնեն ու կնահանջեն դեպի սարերը: Մտքումս այդպես մտածում էի, և հանկարծ մեր տղաներից մեկը նայեց ինձ: Նա անչափահաս չորս երեխա ուներ, ասաց՝ Վահան, ձյունը խորն է, չենք կարող նահանջել, կմնանք ձյան մեջ, ուշքդ առաջ պահիր, նահանջել չկա: Ես բարձրաձայն չէի մտածել, բայց նա կարողացել էր կարդալ իմ մտքերը: Ես ամաչեցի իմ մտադրությունից, որ նահանջի մասին էի մտածել: Դա նշանակում է, որ ինքն էլ նույն ապրումն ուներ, և նման ապրումներ հավանաբար ունեին մեր մյուս տղաները»,- ասաց նա:

    Ըստ Բադասյանի՝ այս նախադասության մեջ ոգի կար, հաստատակամություն, քաջալերում, ամեն ինչ: Եվ հայկական կողմն այդ մարտում հաղթել է հակառակորդին: «Մեր կորուստը եղավ այն, որ 8 տուն վառեցին, ունեցանք վիրավորներ, այդ նույն տղան ծանր վիրավորվեց: Մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ջախջախեցիքն թշնամուն, երկու զրահատեխնիկա վերցրեցինք նրանցից, որն օգտագործեցինք:

    Դա Արցախի բանակի առաջին գերեվարված տեխնիկաներն էին: Դա 1992 թվականի հունվարի 8-ն էր: Սա ընդամենը մի դրվագ էր, բայց շատ կարևոր էր Հադրութի համար: Մենք այդ օրը թե պաշտպանեցինք Հադրութը, թե հաղթեցինք մարտում»,- ասաց նա:

    Վահան Բադասյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հակառակորդը բազմաթիվ հարձակումներ է գործել Հադրութի վրա, բայց այդ տարածքով ոչ մի անգամ հարձակման փորձ չի արել, որովհետև 100-ից ավելի զոհեր էին ունեցել, որոնցից մի քանի տասնյակը թողել էին հայկական կողմում:

    Պատերազմի մեկ այլ հերոսական դրվագ էլ տեղի է ունեցել 1992 թվականին, Մարտունու շրջանում:

    «Ադրբեջանն Ուկրաինայից մոտ 100 տանկ էր ստացել և այն ժամանակվա սովետական բանակի մնացորդների հետ հարձակվել էին, մեկ-երկու օրվա մեջ վերցրել Շահումյանը, Մարտակերտի մի մասը: Դրանից մի քանի օր անց լայնածավալ գրոհով հարձակվեցին Հադրութի, Մարտունու և Ասկերանի վրա: Կատաղի մարտեր ընթացան, դա հուլիս ամիսն էր:

    Մաշկալաշենի ուղղությամբ ամենածանր հարձակումն էր, որտեղ հակառակորդը 15-20 տանկերով հարձակվել էր: Դա ուղղակի սարսափելի հարձակում էր, ուղեկցվում էր ինքնաթիռների հարվածներով, նաև չկառավարվող արկերով ու հրետանիով հզոր հարվածներ էին տեղում»,- պատմեց նա:

    Դրանից մի քանի օր առաջ հայկական կողմից զոհվել էր մի տղա, ով ընտանիքի երրորդ որդին էր: Նրա մայրը հուղարկավորության ժամանակ դիմել էր ժողովրդին՝ ասելով՝ «ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»:

    «Դրանից մի քանի օր հետո մարտերի ժամանակ արդեն անհնար էր գյուղը պահելը, պետք էր նահանջեին երկրորդ գիծ ու այնտեղից մարտը վարել, հակառակ դեպքում մեծ կորուստներ կունենայինք: Գյուղը պետք է հանձնվեր: Հրամանատարը Մոնթեն էր, նա սթափ մտածելով, որպեսզի մեծ կորուստներ չլինեն, ամեն ինչ թողել էր հրամանատարի հայեցողությանը, որ եթե չդիմանային, կարող էին հետ քաշվել: Գումարտակի հրամանատար Արմեն Ավագյանը, ով այդ դեպքից մի քանի ամիս անց զոհվեց, ուզել էր նահանջել, բայց հիշել էր այն կնոջ խոսքերը, որ որդուն հողին հանձնելիս ասել էր:

    Հրամանատար Արմենը հետագայում պատմել էր, որ ինքը շատ ուժեղ վախեցել էր այդ բառերից, որ նահանջի հրաման տար: Նրանք այդ մորը պետք է պատասխան տային, թե ինչու էին գյուղը լքել, չէ՞ որ նա իր որդիներին էր կորցրել: Նրանք մի քանի րոպե ևս դիմադրել էին, տեղի էր ունեցել անսպասելին, նրանց մեջ հանկարծակի ուժ էր ծնվել, խոցել էին 7 տանկ, 5 տանկ վերցրել էին, հակառակորդը մեծ կուրուստներ կրելով՝ փախուստի էր դիմել»,- պատմեց Բադասյանը:

    Մեկ այլ դրվագ էլ տեղի է ունեցել 1994 թվականի ձմռանը, երբ ադրբեջանցիները նորից լայնամասշտաբ գրոհներ էին սկսել: Նախքան այդ, մի քանի օր հանգիստ է եղել, գնդի հրամանատար Արթուր Աղաբեկյանը գնացել է տուն՝ հանգստանալու, քանի որ նոր էր վիրահատվել: Բայց, Բադասյանի խոսքով, նա մշտապես կապի մեջ էր գնդի հետ:

    «Մի օր առավոտ ծեգին դիրքերում կանգնած ոստիկանական գումարտակը տեսնում է, որ իրենց ուղղությամբ գալիս են երկու տանկեր: Նրանք անմիջապես կապվում են Արթուր Աղաբեկյանի հետ՝ ասելով, որ հակառակորդի տանկերը գալիս են մեր ուղղությամբ, իսկ տանկերի հետևից մեծ թվով զորք էր գալիս: Արթուր Աղաբեկյանն ասել է, որ չվախենան, դրանք մեր տանկերն են: Բայց իրականում դրանք հակառակորդի տանկերն էին, Աղաբեկյանը կապվել էր մեր տանկային գումարտակի հրամանատարի հետ, հաղորդել, որ երկու տանկեր են գալիս մեր ուղղությամբ, դրանք անցնելու են մեր դիրքերը, իսկ հետո պետք է խփվեն: Տանկերը եկել են, անցել թիկունք, իսկ թիկունքում մեր ուժերը դրանց խոցել են: Այսինքն՝ դեպքեր կային, երբ սուտ ասելը խնդիր էր լուծում, եթե ճիշտն ասվեր, մեր զորքը կնահանջեր, ճեղքվածք կառաջանար, ինչն անկանխատեսելի հետևանքներ կունենար»,- նշեց նա:

    Շնորհավորելով հայ ժողովրդին հաղթանակի օրվա առթիվ՝ Վահան Բադասյանն իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում է մտածել ու խորհել, թե ինչու մայիսի 9-ին բանտերում քաղբանտարկյալներ ունենք, որոնց թվում են ազգային հերսներ:

    «Ինչո՞ւ պետք է մենք ունենանք հալածված ազգային հերոսներ: Եթե ինչ-որ տեղ աստված եղել է մեր կողմը ու օգնել է մեզ, այս ամենը տեսնելով՝ առաջիկայում մեր վրա արհավիրքներ կարող է բերել հենց նրա համար, որ մենք ծեծում ենք մեր ազգային հերոսներին, որ նրանց խոշտանգում ենք, նրանց հարազատներին պատժում ենք, որ ընդհանրապես հաղթել ենք պատերազմում, բայց մեր ժողովուրդն այդ հաղթանակաի բերկրանքը չի տեսնում, այլ մի քանի հոգի դա սեփականաշնորհել են և երկիրը վեր են ածել ալան-թալանի: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ կոչ անել իշխանություններին, որ իրենք հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները», ասաց նա:

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Nagorno-Karabakh Defense Army






      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Nagorno-Karabakh Defense Army





        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ «ԹՈՒՄՈ-ԲԱՆԱԿ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ




          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Armenian Army







              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
                Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
                Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

                ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Originally posted by Shant03 View Post
                  Culture of macho Armenian driving continues to kill more Armenian soldiers than Azerbaijan. Don't think we will ever learn.
                  Azerbaboon: 9.000 Google hits and counting!

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Originally posted by Federate View Post
                    Culture of macho Armenian driving continues to kill more Armenian soldiers than Azerbaijan. Don't think we will ever learn.
                    When I was in Armenia, everyone smoked and drank heavily. I never felt more proud of myself for quitting than I did when I went to Armenia. For God's sakes, we're killing ourselves.

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Armenian Army







                      Comment

                      Working...
                      X