Ապրիլյան էսկալացիայի օրերին Ադրբեջանը փորձում էր ներգրավել թիկունքային բանակային ստորաբաժանումները. Վիկտոր Առուստամյան
04.09.2017
Անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայի օրերին Ադրբեջանը փորձում էր աստիճանաբար մարտական գործողությունների մեջ ներգրավել իր տնօրինության տակ գտնվող թիկունքային բանակային ստորաբաժանումները։ Այս մասին սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր գործողությունները» թեմայով գիտաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը։
Միաժամանակ Առուստամյանը նշել է, որ Ադրբեջանի համազորային ստորաբաժանումները պատրաստ չէին հաջորդած գործողություններին։ «Հաշվի առնելով փաստը, որ այդ պահին մենք ավելի խորը տեսադիտարկման հնարավորություն չունեինք, մենք չկարողացանք կանխել հակառակորդի ուժերի կուտակումները։ Օրինակ՝ ցերեկը հակառակորդը շփման գծից 2 տանկ էր հանել, իսկ հաջորդ երեկոյան համալրել էր ուժերը նոր տանկեր տեղավորելով։ Սակայն մենք չկարողացանք հետեւել եւ պարզել, թե քանի տանկ է ժամանել։ Լսվում էին միայն ձայներ»,– խոստովանեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետը։
Միաժամանակ Վիկտոր Առուստամյանը նշեց, որ այս պահին հայկական կողմն արդեն ապահովված է հետախուզության բավարար միջոցներով, ինչպես նաեւ դիտարկման միջոցներով, որոնք կարող են աշխատել օնլայն ռեժիմով՝ ցույց տալով, թե ինչ է տեղի ունենում շփման գծում։

Comment