Այնպես չէ, որ զենքը գնում ենք, որ տանք միացյալ զորախմբի ռուսական հատվածին, դա մեզ համար է. Կարեն Վրթանեսյան
25.10.17
Հայաստանը հստակ գիտի, թե ինչ զենքեր է ուզում ձեռքբերել Ռուսաստանի կողմից տրամադրված 100 միլիոն վարկով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հակադարձելով ռուսաստանցի ռազմական փորձագետի դիտարկումներին:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը մասնավորապես նշել էր, որ նախորդ՝ նույն նպատակով ձեռք բերված 200 միլիոնի վարկով սահմանված մատակարարումները ձգձգվեցին հայկական կողմի պատճառով: Նա նշել էր, որ հայկական կողմը երկար ժամանակ չէր հստակեցնում, թե ինչ զենքեր է ուզում գնել և հորդորել էր, որ այս անգամ Հայաստանը հստակեցնի, թե կոնկրետ ինչ զենքեր է ուզում գնել, որպեսզի ապահովի իր անվտանգությունը:
Կարեն Վրթանեսյանն այս առնչությամբ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը փոփոխություններ էր կատարել, որովհետև այլ առաջնահերթություններ էին ի հայտ եկել: Նա նշեց, որ զենքի գնման համար տրամադրվող վարկը «հեռախոս գնելու վարկ չէ, որ առանց որոշելու, թե ինչ ես ուզում գնել, գնաս վարկ վերցնես, հետո որոշես, կամ էլ փոշմանես, մի ուրիշ բան գնես»:
«Նման հարցերը նախապես մտածվում են, ծանր ու թեթև են արվում»,- հավելեց նա:
Ռազմական փորձագետը նկատեց, որ սպառազինության առքն ու վաճառքը շատ հաճախ նախատեսված ժամկետներից ուշանում են, երբեմն պլանավորածից թանկ են նստում, և սա նորմալ է, երբեմն՝ անխուսափելի: Ամեն դեպքում, ըստ նրա, հայկական ու ռուսական կողմերը կարգավորել են եղած խնդիրները, ընդհանուր հայտարարի են եկել:
Խոսելով այն կարծիքների մասին, որ 100 միլիոնի զենք գնելու վարկը Հայաստանին տրամադրվում է հայ-ռուսական միացյալ զորախումբը և Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը ուժեղացնելու համար, ապա Կարեն Վրթանեսյանն ասաց, որ զորախմբում Հայաստանի Զինված ուժերն են և հնարավոր չէ, որ զորախումբը ուժեղանա, իսկ ՀՀ ԶՈւ-ն ոչ:
«Խոսքը հայկական կողմի զենքի մասին է: Այնպես չէ, որ մենք զենքը գնում ենք, որ տանք միացյալ զորախմբի ռուսական հատվածին: Դա մեզ համար է, Հայաստանի Զինված ուժերի համար է, որը նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի մաս է»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է առանց ՌԴ համաձայնության օգտագործել գնված զենքը, Վրթանեսյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ մենք զենքը գնում ենք:
«Ցանկացած զենք, որը հայկական կողմը գնում է, այն մեր տրամադրության տակ է հայտնվում: Եթե համաձայնեցնելու կարիք լիներ, այդ զենքը պարտքով կտային, բայց մենք այն գնում ենք»,- ասաց Կ. Վրթանեսյանը:
Տիգրանուհի Մարտիրոսյան

Comment