Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • The U.S. Embassy’s Office of Defense Cooperation recently sponsored three instructors from the Armenian Military’s Medical Training Center on a working trip to the United States Air Force and U.S. Army Medical Simulation Centers in Germany. Their trip was part of a multinational tour organized to familiarize partner nations (Armenia️️, Albania️, Bulgaria️, Croatia️, Estonia️, Kosovo️, Moldova️, and Ukraine️) with how U.S. medics manage and conduct training. The goal is to help partner nations develop their own sustainable training programs. The Armenian instructors gained new best practices on medic simulation training, including how to maximize training using low-cost simulation aids.
    #MilitaryPartnership







    Comment


    • Recently, 13 officers and non-commissioned officers from the Armenian Army’s Medical Training Center and its Noncommissioned Officer Academy participated in a U.S. Army-led workshop focused on developing communication skills and abilities as instructors. Three U.S. Army non-commissioned officers conducted the six-day Army Basic Instructor Course, which is designed to equip instructors who can then provide training to other soldiers. This is just the latest example of the strong partnership between Armenia’s Army and the Embassy’s Office of Defense Cooperation.





      Comment


      • ԱԻ նախարարությունը համալրվել է շարժական բուժկետ հանդիսացող եզակի մեքենայով

        11:20 / 31.03.2018

        Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:

        Ներդրված թթվածնային համակարգը (միաժամանակ կարող է սպասարկել 4 տուժածի), դեֆիբրիլիատորը, էլեկտրակարդիոգրաֆիայի համակարգը և մոնիտորը, պուլսոքսիմետրը, արյան ճնշում չափող սարքավորումը հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

        Մեքենան շատ արդյունավետ կարող է ծառայել տարբեր հրդեհների արձագանքման ժամանակ: Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում առաջին անգամ է ներդրվում: Մեքենայում կլինեն նաև տարբեր տեսակի բեկակալներ (шина)՝ կոտրվածքների դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայնացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով:

        Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից: Տեղադրված ճկուն և թեթև պատգարակները, որոնք հեշտությամբ դուրս են բերվում մեքենայի խցիկից, հնարավորություն են տալիս դրանցով ծանր վիրավորներին տեղափոխել ուղղաթիռով՝ նրանց ավելի շտապ հիվանդանոց հասցնելու համար:
        Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

        Նշենք, որ 2016 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն էր տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 ավտոմեքենա, որոնք հագեցվել են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում հանդիսանում են որպես շարժական կառավարման կետեր:








        Comment







        • Comment


          • The Russian "Swifts" pilot group in Yerevan





            Last edited by burjuin; 04-15-2018, 03:17 AM.

            Comment


            • Airshow in the Day of Aviation of Armenia. 06.26.2017







              Comment


              • Russian 3624th Air Base, Erebuni, Yerevan, Armenia

                 

                Comment


                • Նախորդ պատերազմն ինձ համար չավարտված գործ էր, պետք էր շարունակել. բժիշկը՝ ապրիլյանի մասին (ֆոտո)

                  13 ապրիլի, 2018



                  Ապրիլի 2-ի առավոտյան հայրս Ստեփանակերտից զանգահարեց ու ասաց, որ պատերազմը սկսվել է: Կեսօրին արդեն մեկնեցի Ստեփանակերտ: Նախորդ պատերազմն ինձ համար չավարտված գործ էր, որը պետք էր շարունակել: Այսպես է հիշում 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերը «Շենգավիթ» ԲԿ–ի վնասվածքաբան–օրթոպեդ Աշոտ Ադամյանը:



                  «Առաջին գծում Արցախից գնացած բժիշկները շատ էին: Ես նպատակահարմար գտա մնալ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում՝ նեղ մասնագիտական վիրահատությունների համար»,- ասում է նա։

                  «Այս պատերազմը միայն քոնը չէ»

                  Ադրբեջանցիները Մարտունիում կրակել էին երեք երեխաների՝ դպրոց գնալու ճանապարհին: Նրանցից մեկը, ցավոք, մահացել էր, երկուսին տեղափոխել էին Ստեփանակերտի մանկական հիվանդանոց: Մինչեւ այսօր այդ տղաներն ամեն անգամ, երբ իրենց վիրահատող բժիշկ Աշոտ Ադամյանն Արցախ է գնում, գալիս են նրան տեսնելու:

                  «Ես բժշկի իմ աշխատանքը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում եմ սկսել: Գիտեի, որ երեխաների վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումներ մանկական հիվանդանոցը չունի: Մի անուն եմ ուզում տալ, ում արածն ինձ համար շատ հուզիչ էր այդ պահին: Երեմ Ադամյան անունով մի մարդ կա, ով բժշկական սարքավորումներ է ներմուծում, շատ հիվանդանոցներ են աշխատում նրա ընկերության հետ: Դիմեցի Երեմին, որ իմ անձնական միջոցներով այդ սարքը գնեմ եւ ինձ հետ Արցախ տանեմ: Նույնիսկ ուզում էի նրան խնդրել, որ եթե գումարը չբավականացնի, մնացածը հետո տամ: Երեմը ոչ միայն այդ սարքավորումը, այլեւ ամբողջ լրակազմը նվիրեց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցին: Ասաց՝ այս պատերազմը միայն քոնը չէ»,- պատմում է բժիշկը։

                  Երեխաներից մեկը փափուկ հյուսվածքների լուրջ վնասվածք ուներ, բայց ոսկորը վնասված չէր, իսկ մյուս երեխան, այդ ամենից բացի, նաեւ ոսկորի կոտրվածք ուներ, եւ Երեմի նվիրած սարքավորմամբ Աշոտ Ադամյանը կարողացավ ոտքի կանգնեցնել տղային:







                  Նոր պատերազմ, անծանոթ իրավիճակ

                  «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք միանգամից մեծ թվով վիրավորներ ունեցանք: Ադրբեջանը նոր տիպի զենք էր կիրառում, ինչի արդյունքում ունեինք կոմբինացված վնասվածքներ՝ ոչ միայն հրազենային, այլեւ այրվածքներ, այն էլ՝ բավական մեծ մակերեսով: Դա բարդացնում էր վիրավորների վիճակը, բուժման հարցերն էին բարդանում: Դեպքեր եղան, որ չկարողացանք փրկել վիրավորին: Հայաստանից շատ բժիշկներ էին եկել, այրվածքաբաններ, բայց եթե այրվածքի դաշտը շատ մեծ է, ապա ամբողջ աշխարհում է բժշկությունն անզոր»,- պատմում է բժիշկը։

                  Նրա խոսքով՝ այրվածքների բուժումը հատուկ պայմաններ է պահանջում, հատուկ մասնագետներ: Նման հիվանդները երկարատեւ, ամիսներով բուժում պիտի ստանան: «Մենք այրվածաբանության մասնագիտացված միայն մեկ կենտրոն ունենք՝ Երեւանում: Այդ պայմանները հոսպիտալներում չկային: Այս պատերազմից հետո, կարծում եմ, եզրակացություններ արվեցին»,- հավելում է բժիշկը։

                  Ռազմաբժշկական ծառայությունում վերափոխումներ են անհրաժեշտ

                  Ըստ Աշոտ Ադամյանի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի հոսպիտալների տեխնիկական հագեցվածության մակարդակը բավարար չէր: Մանավանդ, որ պատերազմի ժամանակ խնդիրների 70-80 տոկոսը վնասվածքաբանական էին, իսկ այդ դեպքում լավ սարքավորումներ են պահանջվում: Հաջորդն այրվածքաբանական ծառայությունն է, որն անհրաժեշտ է ստեղծել եւ ուժեղացնել հոսպիտալներում: Նեղ մասնագետների թիմային աշխատանքը պետք է ուժեղացնել, քանի որ արդեն գործ ունենք կոմբինացված վնասվածքների հետ: Այդ դեպքում ապաքինման շանսերն ավելի մեծ կլինեն:

                  «Մեր խնդիրն է՝ պատրաստ լինել, իմանալ՝ ինչ է մեզ սպասվելու եւ համապատասխան միջոցներ ունենալ: Նախորդ պատերազմի փորձը, ցավոք, մոռացվել էր, որ հոսպիտալներին անհրաժեշտ է սա, սա, սա… Այդ փորձը ոչ պետականորեն, ոչ այլ կերպ չընդհանրացվեց նախորդ տարիների ընթացքում»,- ասում է բժիշկը։

                  Նոր սերունդը

                  «Ապրիլի 2-ին, երբ գնում էի, տղաս ասաց՝ ես էլ եմ գալիս: Նա Ղարաբաղում էր ծառայել՝ Փափռավանդում: Ասում էր՝ գնամ մեր զորամասը: Ասացի՝ սպասիր, ես գնամ, եթե քո կարիքը լինի, կկանչեմ: Ասաց՝ լավ, եղավ, ինչպես կասես: Իմ գնալուց մի քանի ժամ հետո կինս զանգեց, ասաց՝ տղադ ճանապարհին է»,- հիշում է Աշոտ Ադամյանը։

                  Comment


                  • Այդ տղաներն են, որ չեն թողնում վերջնականապես հիասթափվել ամեն ինչից. բժիշկը՝ ապրիլյան պատերազմի մասին

                    15 ապրիլի, 2018



                    Այն, ինչ արել ենք այդ տղաների համար, շատ քիչ է: Բժշկի կամ բուժքույրի 4-5 անքուն գիշերը ոչինչ է նրանց արածի դիմաց: Եթե հիմա ինչ-որ մի լավ բան կա, մնացել է, նրանց շնորհիվ է, այդ տղաներն են, որ չեն թողնում վերջնականապես հիասթափվել ամեն ինչից: Այսպես է այսօր գնահատում 2016 թվականի ապրիլը երկու պատերազմի միջով անցած բժիշկ Սերգեյ Հակոբյանը:

                    Սերգեյ Հակոբյանը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «Լյարդի վիրաբուժության եւ հեպատոլոգիայի» բաժանմունքի վարիչն է: «Ապրիլի 2-ին հիվանդանոցում տնօրենի հետ խորհրդակցությունից հետո անեսթեզիոլոգ Արմեն Աթանեսյանի եւ վիրահատարանի բուժքույր Կարինե Մարգարյանի հետ մեկնեցինք Արցախ: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց ամենածանր վիրավորներին էին բերում: Մնացինք այնտեղ»,- պատմում է նա։

                    Վիրաբույժն այս անգամ ստիպված չէր ռումբերի պայթյունի տակ վիրահատություններ կատարել, բայց 2016-ի ապրիլյան պատերազմը բժիշկներից վերցրեց առավելագույնը: «Չգիտեինք, որ այսօր զենքերից կարող են այդ տիպի ծանր վնասվածքներ լինել: Զենքի տեսակ կա, որը բավական մեծ այրվածքներ է առաջացնում մարմնի վրա, եւ եթե 60-70 տոկոսն այրվում է, արդեն բժշկությունն անզոր է: Մենք որ կարողացանք այդքան ծանր վիրավորների, բժշկական առումով՝ անհույս վիրավորների այդ վիճակից հանել, ապաքինել, մեր բժիշկների հաղթանակն է: Բայց ո՛չ ես, ո՛չ մեկ այլ բժիշկ չի կարող ասել, թե իր արածը հերոսություն է: Դա սովորական, քաղաքացիական կեցվածք է»,- ասում է նա։

                    Բժշկին իր ու իր նմանների արածը չի զարմացրել: Բայց զարմացրել է մի բան, ինչը վաղուց արդեն չի զարմացնում այդտեղ ապրող մարդկանց:

                    «Այդ օրերին մի կարճ խորհրդակցություն տեղի ունեցավ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի մոտ: Մենք մտավախություն ունեինք, որ ավելի երկարատեւ ու ծավալուն գործողություններ կսկսվեն եւ, հնարավոր է, Ստեփանակերտը ռմբակոծեն: Որոշվեց բունկերային մի հոսպիտալ բացել Ստեփանակերտում: Ես զարմացած էի, թե ինչ արագությամբ այդ մարդիկ կարողացան այդ աշխատանքը կատարել: Մենք առաջին օրը գնացինք որոշելու, թե որտեղ պետք է լինի, ասենք, վիրահատարանը կամ մյուս բաժանմունքը եւ այլն: Եվ զարմացա, թե ինչ էին արել ընդամենը մեկ օրում, նույնիսկ մի ամբողջ օր էլ չէ, 15 ժամում: Նախկինում այդ տարածքն ինչ-որ պահեստ է եղել, ամբողջը մաքրած էր, պատրաստած, բժիշկների անձնակազմը պատրաստ էր: Նրանք այնքան երկար են ապրել պատերազմական իրավիճակում, որ շատ հարցեր ավելի արագ են լուծվում: Երկար քննարկումներ չկան, կարճ ու կոնկրետ. որոշված է՝ պետք է անել»,- հիշում է Սերգեյ Հակոբյանը։

                    Comment


                    • Վախ կար, եւ ամենից շատ վախենում էի սխալվելուց. երիտասարդ վիրաբույժը՝ 2016-ի ապրիլի մասին 11 ապրիլի, 2018



                      Կրծքային վիրաբույժ Գոռ Գեղամյանն առաջին «մարտական մկրտությունը» ստացել է 2015 թվականի մարտի 19-ին, երբ Մարտակերտում Ադրբեջանի կողմից դիվերսիա իրականացվեց: Երիտասարդ բժիշկը երկրորդ փորձը ստացավ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Մատաղիսի զորավարժարանում հրետանային արկ պայթեց: Իսկ հետո արդեն եղավ 2016 թվականի ապրիլը:

                      Գոռ Գեղամյանը 2 տարով բուժծառայության է զորակոչվել եւ այն անցել Ստեփանակերտի հոսպիտալում: «Կարելի է ասել, որ մինչեւ 2016-ի ապրիլ ես արդեն ունեի վիավորների հետ աշխատելու որոշակի փորձ»,- պատմում է նա:

                      Ապրիլի 2-ի վաղ առավոտյան հայտարարվեց տագնապի բարձր մակարդակ: Ինչպես հիշում է Գոռ Գեղամյանը, Ստեփանակերտում բնակարանը 4 հոգով էին վարձում՝ վնասվածքաբան, միկրովիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ եւ ինքը՝ կրծքային վիրաբույժ: Նա հոսպիտալից կանչ ստացավ առավոտյան 6-ին, իսկ երբ վեր կացավ, տեսավ, որ հեռախոսով խոսում են նաեւ մյուս բժիշկները: Նրանք հասկացան, որ իրավիճակը լուրջ է: Հոսպիտալում նախ հայտնեցին Ջրականում 12 ծանր վիրավորների մասին: Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով:

                      Որոշում ընդունվեց Գոռ Գեղամյանին եւ փորձառու բժիշկ Արշակ Գասպարյանին գործուղել Մարտակերտի հոսպիտալ: Ինչպես այսօր հիշում է զինվորական ծառայությունն ավարտած բժիշկը, Մարտակերտում գործնականում բոլոր վիրավորներին հաջողվեց հոսպիտալ հասցնել, եւ նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեց: Նրանց այնուհետեւ ուղարկում էին Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղից անհրաժեշտության դեպքում՝ Սիսիանի հոսպիտալ, ապա՝ Երեւանի հոսպիտալ:

                      Վիրաբույժների խումբն առաջին վիրավորին վիրահատել է գրեթե 8 ժամ: Սակայն չի հաջողվել նրան փրկել: «Այն օրերին հոսպիտալում վիրահատական սեղանին մահացել է ընդամենը 3 մարդ: Երկրորդ մահացողը վիրավոր էր, ում բերեցին արդեն ապրիլի վերջի ռազմական գործողությունների ժամանակ: Նրա մոտ առկա էր սրտի եռակողմ թափանցող վիրավորում: Երրորդը տուժել էր դրոնով հարձակման հետեւանքով: Նրա ոտքն անդամահատեցին, սակայն սիրտը չդիմացավ»,- պատմում է բժիշկը:

                      Գոռ Գեղամյանի խոսքով՝ բժիշկների համար առավել դժվար էր աշխատել հավաքագրված զինծառայողների հետ, այլ ոչ զորակոչվածների, քանի որ նրանք տարիքով մեծ էին եւ ունեին ծանր սոմատիկ հիվանդություններ. մեկի մոտ 4 ստենտ կար, մյուսի՝ շաքարային դիաբետ, երրորդի մոտ՝ տարած կաթված:

                      «Վախ կար,- հիշում է Գոռ Գեղամյանը,- եւ ամենից շատ վախենում էի սխալվելուց: Քաղաքացիականի դեպքում իրավիճակն այլ է, միշտ կարող ես հարցնել՝ ինչպես վարվել: Իսկ այստեղ մենակ ես, եւ ինքդ ես որոշումներ կայացնում: Սակայն վախն աստիճանաբար անհետացավ, եւ հայտնվեց գոծողությունների ավտոմատացումը»:

                      Որպես կրծքային վիրաբույժ՝ Գոռ Գեղամյանը մշտապես առաջնագիծ էր գնում վիրավորներին բերելու: «Ես այնպիսի մասնագիտություն ունեմ, որ պետք է տեղում օգնություն ցույց տամ: Ես կարող եմ վնասվածքաբանի փոխարեն բեկակալ դնել, սակայն վնասվածքաբանը չի կարող անել այն, ինչ ես եմ անում»,- ասում է նա: Սանիտարական մեքենայի կողքին բազմիցս են արկեր պայթել, եւ բժիշկներից մեկին փրկել է զրահաբաճկոնը:

                      Գոռ Գեղամյանը չի մոռանում, որ երբ փորձում էր փակել վիրավորներից մեկի վնասված ճառագայթաձեւ զարկերակը՝ ստերիլ գործիքների օգնությամբ, Արշակ Գասպարյանն իրեն մի կողմ հրեց, ուղղակի ձեռքերով կապեց զարկերակը եւ կարգադրեց վիրավորին տեղափոխել հաջորդ էտապ: «Մենք կարող էինք դրա վրա 40 րոպե կորցնել, իսկ նա արեց 40 վայրկյանում: Հետո հասկացանք, թե ինչու էր դա անհրաժեշտ, հետքից բերել էին եւս 4 վիրավորի: Անհրաժեշտ էր շատ արագ գործել, մենք որոշումներ էինք ընդունում անմիջապես վիրահատական սեղանի մոտ»,- պատմում է վիրաբույժը:

                      2016 թվականի աշնանը, ինչպես հիշում է Գոռ Գեղամյանը, իր մոտ է եկել զինծառայող՝ իր շնորհակալությունը հայտնելու: «Ես նրան չճանաչեցի, երբ վիրահատում էի, դեմքերը չէի տեսնում: Ես խնդրեցի կարերը ցույց տալ, եւ միայն այդ ժամանակ կռահեցի, թե իմ առջեւ որ վիրավորն է»,- հիշում է նա:

                      Comment

                      Working...
                      X