Զգուշացում. Լինելու է նույնը՝ հանած գերագույն գլխավոր խոչընդոտը
Հայտնի ամերիկացի փորձագետ եւ քաղտեխնոլոգ Ջեյսոն Սմարթն Ալիեւի ապարատին մոտ կանգնած կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում պատմական իրադարձություններ են տեղի ունենում, եւ ԱՄՆ-ն ամեն կերպ վիճարկելու է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը, եթե հանկարծ Բաքուն փորձի քայլեր ձեռնարկել:
Հայաստանում ծավալվող իրադարձություններին զուգահեռ ՀՀ իշխանությունը սկսեց ակտիվ խաղարկել սահմանի լարվածության գործոնը: Հրապարակվում էին ադրբեջանական տեխնիկայի ու մարդուժի տեղաշարժի տեսանյութեր, եւ հայտարարվում էր, թե Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից:
Շփման գծում միշտ էլ տեղի են ունենում տեղաշարժեր, այդ թվում նաեւ ներքին քաղաքական անկայունության պայմաններում: Միեւնույն ժամանակ, սա Հայաստանի իշխանության հնարքների զինանոցի ամենահաճախ կիրառվող հնարքն է, երբ քաղաքացիական իրավունքները փորձ է արվում ճնշել սահմանի իրավիճակի սպառնալիքով:
Ավելին, Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ ՀՀ իշխանությունը փորձում է համոզել Մոսկվային ու Ադրբեջանին՝ սրել իրավիճակը սահմանին, որը կարող էր առիթ դառնալ շարժումն ուժային մեթոդներով ճնշելու համար: Նիկոլ Փաշինյանն անձամբ նման մեղադրանքներ ներկայացրեց ՀՀԿ-ին ԱԺ մայիսի 1-ի նիստում:
Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի «սաբոտաժի» օրերին Մոսկվա էր մեկնել Նալբանդյանը եւ Լավրովի հետ քննարկել Ղարաբաղի խնդիրը, ըստ ԱԳՆ հաղորդագրության: Նրանից անմիջապես հետո Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարին:
Մյուս կողմից, շատերի համար պարզ էր, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով զգուշացված կլիներ ռազմական սադրանքների դեպքում հետեւանքների մասին, քանի որ հայկական շարժումը գտնվում էր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում եւ գնահատվում որպես ժողովրդավարական գործընթաց: Ռուսաստանը հետ չմնաց այդ գնահատականներից, թեեւ ոչ նման ձեւակերպմամբ, այլ՝ հայ ժողովրդի հանդեպ զգացական հիացմունքներով:
Իր հերթին, Ադրբեջանը դժվար թե նման պայմաններում գնար որեւէ սադրանքի, նկատի ունենալով թե արտաքին հետեւանքները, թե նաեւ այն, որ դրա ելքը կարող էր անկանխատեսելի լինել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն չկա այն գերագույն գլխավոր հրամանատարը, որը պատրաստ է կանգնեցնել հակահարձակումը եւ կորցրած տարածքները համարել աննշան: Իր հերթին, հայ ժողովուրդն ապրիլյան քառօրյային ցույց տվեց, թե ինչի է ընդունակ, եւ այս դեպքում լինելու էր նույնը՝ հանած այդ գերագույն գլխավոր խոչընդոտը:
Ամերիկացի հայտնի քաղտեխնոլոգի հայտարարությունը թերեւս նպատակ ուներ կողմերի համար լրացուցիչ պարզաբանել իրավիճակը: Իհարկե, չկա հարյուր տոկոսանոց երաշխիք, միեւնույն ժամանակ կա հարյուրտոկոսանոց մեկ այլ երաշխիք՝ հայ ժողովուրդն ու հայկական բանակը, որոնք ներկայում գտնվում են բարձր մարտական տրամադրության մեջ:
ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այս օրերին «ականազերծում» էին հայկական շարժման ճանապարհը, որը գնահատվում է որպես աննախադեպ ու նույնիսկ քաղաքակրթական: Ռուսաստանը, ճիշտ է՝ իրեն բնորոշ ոճով, կարծես թե միացավ դրան:
- ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
- Մեկնաբանություն - 04 Մայիսի 2018

Comment