Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army












    Comment



    • Newspress-ը տեսանյութ է հրապարակել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատնից

      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • Originally posted by londontsi View Post

        Newspress-ը տեսանյութ է հրապարակել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատնից



        .


        There is at least a million or two dollars put in that chateau. So how much did he make per month? 500000 drams? That is a thousand dollars. So making a thousand per month, not withstanding monthly living expenses how could he save a couple of thousand months money for this house? It would take him 150+ years of saving full salary.
        Is there a report about anybody donating any money to him?
        So with Seyranian in open too now, abvious, 100% of official’s in Armenia were into corruption so immense, exceeding their salaries several thousand times.
        I am surprised that Armenia still stands. Will it be there in 20-30 years?
        Its hard to believe that kind of corruption can disappear at all.
        Basically LTP’s government robbed the wealth of soviet Armenia, Kocharian’s robbed what was left and 1-2 billion borrowed money, Serje’s government robbed 5-7 billion borrowed money.
        So much for “let’s build our economy and get strong first”.
        What a fool we are.
        Last edited by Hakob; 06-22-2018, 04:32 PM.

        Comment


        • Զինվորներըջեմով կոնֆետը գցում էին «կանիստրի» մեջ, ջուր լցնում, թափահարում, «սոկ» սարքում
          • Saturday, 23 June 2018







          Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած Սերյոժա Քամալյանը դրանից երկու տարի անց էլ չի մոռանում բանակում ունեցած ճնշող զգացողությունը, երբ տեսել է, թե ինչ սնունդ են ստանում զինծառայողները, ինչպես են հաշվում հակառակորդի կրակած հարյուրավոր պարկուճները, մինչդեռ իրենց հրահանգված էր խնայել փամփուշտները:



          Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ պատերազմը վերսկսվելուց անմիջապես հետո որոշել է ռազմաճակատ մեկնել: Դիմել է Իջեւանի զինվորական կոմիսարիատ, կամավորագրվել՝ դիրքեր մեկնելու համար:



          «Առաջինն էի: Իմ անունը գրեցին, թե բա՝ կկանչենք: Մեկ օր, երկու օր, երեք օր, չորս օր... Նորից գնացի, թե՝ ուրիշ մարդ չկա: Մի օր էլ գնացի, թե բա դու ուր ես գնում, բա էստեղի մեր սահմա՞նը: Ասի՝ այ ախպեր, ես տարիքս առած մարդ եմ, ինքս կարող եմ որոշել՝ որտեղ գնամ: Թողեցի դուրս եկա: Ամսի 13-ն էր արդեն: Էդքան օր ես գնում էի, գալիս, չէին տանում»,- ասաց Սերյոժա Քամալյանը: Բայց հետո ընկերն է հանդիպել, հայտնել, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մի խումբ անդամների, որոնք Արցախում են, փոխարինող է պետք: Դա լսելով՝ մեր զրուցակիցը շտապել է ԵԿՄ տարածքային կառույց: Այստեղ պարզել է, որ այդկերպ որպես կամավորական սահման մեկնելու համար պետք է միության անդամ լինել:



          59-ամյա Սերյոժա Քամալյանը, իր գնահատմամբ, դիմել է այդ ստորացուցիչ քայլին, անդամագրվել միությանը: Ի վերջո, Իջեւանից եւ Դիլիջանից ընդհանուր առմամբ 15 հոգով ճանապարհ են ընկել: Ապա մեր զրուցակիցը ծառայության է անցել Հադրութում: Ասում է՝ այդ գրեթե 25 օրերի ընթացքում, ինչ գտնվել է այնտեղ, իրենց զորամասում քաղաքացիների ու դպրոցականների ուղարկած օգնություններից չի ստացվել: Միայն տեղ հասնելու օրը մեկական արկղ թխվածքաբլիթ ու ջեմով կոնֆետ է եղել: Զինծառայողները ստացել են Պաշտպանության նախարարության տրամադրած սնունդը, որը չափազանց վատ որակի է եղել:



          «Էդ երեխեքի վիճակը որ տեսել եմ, ես երկու օր լաց եմ եղել. է՞ս է ձեր պահած զինվորը: Սնունդը նայում ես, սնունդ չի, հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան: Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է: Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է: Հացի ծայրամասերը հազիվ ուտում էին, մնացածը ուտելու չէր: Մի փոս կար, լցնում էին էդ փոսի մեջ: Էդ «տուշոնկեն», բանը չի ուտվում, հնար չի լինում: Տեսնում ես՝ արջն էլ չի կերել, դա ուտելու բան չի, մի անորակ բան, բացում էիր, հոտը գցում»,- պատմեց կամավորական զինծառայողը: Հիշեց նաեւ ջեմով կոնֆետների յուրօրինակ կիրառության մասին: «Էդ ջեմով կոնֆետը բացում էին, 5 լիտրանոց «կանիստրի» մեջ լցնում, մնացածը ջուր էին ավելացնում ու թափահարում, թափահարում, թափահարում, շինում էին սոկ ու խմում»,- ասաց Սերյոժա Քամալյանը:



          «Ես որ իջա, ինձ ասեցին՝ գիտե՞ք՝ ինչեր ենք ուղակել ՝ ծխախոտ, բան, ասի՝ տղերք, ոչ մի բան էլ չի եկել մեզ մոտ: Կամանդիրն էր ասում՝ Մաթեւոսյան Լյովան՝ Դիլիջանի «Երկրապահի» մեծն է: Ասի՝ Լյովա, էդպիսի բան չի եղել, զուր մի ասա»,- շարունակեց կամավորական զինծառայողը:



          Սերյոժա Քամալյանը պատմեց նաեւ բանակում հանդիպած մի երեւույթի մասին, որը զարմացրել էր նրան: Ասաց, որ զինծառայողներին չէր թույլատրվում կրակել:



          «Ես անձամբ էնտեղ էի, Խաչատուրովը հրաման տվեց՝ ով մի հատ փամփուշտ կրակի, դատապարտվելու է: Բա ադրբեջանցին էնտեղից կրակում է, ինձ ինչի՞ հրաման չկա, իրավունք չկա»,- տարակուսանքը փոխանցեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ես «պոստի» գնացի ու կրակեցի, կապիտանը, որ մի շատ լավ անձնավորություն էր, եկավ, նեղացավ, թե հոպար, մի կրակիր, ցավդ տանեմ, մեզ նեղացնում են դրա համար: Վերջը ինձ թույլատրեցին օրը չորս հատ կրակեմ՝ ամեն հերթափոխին, իսկ էդ երեխեքը՝ ոչ մի հատ: Էնտեղից կրակում էին, երեխեքը կզում էին ու սկսում նրանց կրակած փամփուշտները հաշվելը: Հաշվում էին, հաղորդում՝ 300 հատ եկավ, 500 հատ եկավ, իստիգլալը, սնայպերը կրակեց»:



          «Կարմիրեցի տղա կար, ППК էր ձեռքինը, ասում էր՝ մի հատ թողեք կրակեմ: Վերջը ՄՈԲ-ից մի տղա կար, ասաց՝ ախպեր, կրակիր, ես փամփուշտը կճարեմ, դրա տեղը կդնենք: Պատկերացրու՝ էդ ավտոմատը չկրակեց: Խառնվեցին իրար, քանդեցին, էն անտեր ասեղը լռվել էր: Բա որ հանկարծ թուրքը եկել էր, էդ ավտոմատը ոնց էր աշխատելու: Մի խայտառակ պատմություն: Հետո բոլորին ասացին՝ ամենքդ մի փամփուշտ կրակեք, որ տեսնենք՝ աշխատում են էդ զենքերը, թե չէ»,- նկարագրեց Սերյոժա Քամալյանը: Այդպես անցկացնելով զինծառայության օրերը, նա հիասթափված վերադարձել է Իջեւան. «Իրիկունները հեքիաթ պատմելով, գիրք կարդալով, պատմություններ անելով՝ երեխեքի հետ անցկացինք էդքան օրերը: Վերջը ես եկա, բայց իմ ուշքը էնտեղ է»:



          Հ.Գ. Հունիսի 17-ին ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում Արցախի հերոս, գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաեւ զինվորի համար նախատեսված սնունդ:


          Նյութի աղբյուր armtimes.com

          Comment


          • Ի՞նչ են ուտում և հագնում զինվորները․ ֆոտոռեպորտաժ

            15:50 16/06/2018

            ՀՀ պաշտպանությաննախարարությունն այսօր«Հաղթանակ» զբոսայգումկազմակերպել էր ՀՀ զինվածուժերում շարքային և կրտսերենթասպայական կազմերիպարտադիր զինծառայողներինհատկացվող սննդամթերքի ևիրային միջոցների տեսականուցուցադրություն և ՀՀ զինվածուժերում պատրաստվողճաշատեսակների հանրայինհյուրասիրություն: Ցուցադրված էին անկողնային և հանդերձանքիպարագաներ, համազգեստ, կոշկեղեն։ Սպայական անձնակազմի շնորհիվցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան զինվորական իրերին,պատկերացում կազմեցին դրանց անրաժեշտության ու պիտանելիությանմասին։ Ներկա էին նաև զինվորների ծնողներ , որոնք իրենց ձեռքովփորձեցին զինվորների համար նախատեսված սնունդն ու համոզվեցին, որբանակային սնունդի մասին հնչեցված բացասական կարծիքները չենհամապատասխանում իրենց համտեսածին. «Համով էլ «տուշոնկա» էր»,-կատակում է Համիկ Խաչատրյանը, որի որդին արդեն 11 ամիս է ծառայում էԱրցախի զորամասերից մեկում։ Ծնողները շնորհակալություն հայտնեցինխոհարարներին, որոնք տեղում պատրաստում ու մատուցում էիններկաներին։ Իսկ ինչ վերաբերում է զինվորական համազգեստին՝փոփոխություններն ակնհայտ են։ Տարեցտարի հագուստն ու զինվորականկոշիկների որակն ավելի բարձրանում է՝ դառնալով դիմացկուն ուզինվորների համար ավելի հարմարավետ։












            Comment








            • Comment


              • Originally posted by burjuin View Post
                Nagorno-Karabakh Defense Army







                Are these new pictures burjuin? These guys look like peacekeepers than our special forces.

                Comment


                • Զուգահեռ ապրած հերոսներ
                  Lragir.am
                  23.06.2018

                  Վերջին օրերին մեր հանրությունը շոկ ապրեց, երբ տեսավ Արցախյան պատերազմի հերոսին` իր ողջ «մերկությամբ»: Ցասումը պատել էր մարդկանց, քանզի ամեն կուռք իր պատվանդանից վայր ընկնելիս` տակնուվրա է անում մարդկանց սրտերը:

                  Այսօր շատերը կարող են ասել, որ Մանվել Գրիգորյանն իրենց հերոսը չի եղել: Ոմանք հակված են միայն ընդունել ինչ-որ ուժերի կողմից իրենց փաթաթված տեսակետների, կարծիքների ու համոզմունքների ազդեցությունը: Ու այդ տեսանկյունից, եթե գնահատելու լինենք, յուրաքանչյուրը կարող է պատասխանատվություն չկրել հեռուստամեդիայի, մամուլի, էլեկտրոնային կայքերի, սոցիալական ցանցերի կամ տարբեր «հեղինակությունների» կողմից երբեւէ իրեն պարտադրված կաղապարների ու հայացքների համար: Չէ՞ որ առավելապես քննարկում ենք այն, ինչը մեզ հրամցվում է լրատվամիջոցներով:

                  Սակայն դրանով ճշմարտությունից հեռու չես փախչի: Փաստն այն է, որ Մանվել Գրիգորյանի նկարը կախված էր պատերազմի հերոսների նկարների կողքին բոլոր հնարավոր տեղերում: Այդ մարդն առայժմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման կրողն է, մոտ երկու տասնամյակ, առանց լուրջ խոչընդոտների, նա ղեկավարում էր մի կառույց, որը միավորում էր հազարավոր ազատամարտիկների, տարիներ շարունակ սիրով իրենց երեխաներին նրա ղեկավարած կառույցի մեջ ընդգրկում էին շատ ծնողներ, իսկ մի քանի ամիս առաջ իրենց տանը սեղան կգցեին ու նրան, որպես անվանի զորավարի, պատրաստակամորեն կհյուրընկալեին մեր հայրենակիցներից շատերը:

                  Որպեսզի հնարավոր լինի ընկալել հարցի բարդությունը եւ որպեսզի շատերը չխուսափեն կեղծ հերոսի ընկալման իրենց պատասխանատվությունից, կարելի է մի պահ վերանալ Մանվելի կերպարից ու նայել ընդունված այլ հերոսների կերպարներին` լինեն նրանք ողջ, թե մեռած: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են կուրծք ծեծել ի պաշտպանություն իրենց կուսակցական կուռքի, պախարակել «սպարապետ», «կամանդույուշչի», «թագավոր» կամ այլ պատվանուն կրող անձանց դեմ քննադատաբար հանդես եկողներին, պնդել, որ հերոսը նա է, ով կարողացել է հաղթել հակահերոսին եւ այլն:

                  Հայության մեջ հերոսի ընկալման խնդիրը հենց այն հիմքն է, որն անարդարությունների ծավալման միջավայրն է ստեղծում: Մեզանում հերոսը՝ դա կեղծ հեղինակությունն է: Գիտական լուրջ նվաճումներ ունեցած գիտնականը երբեք հերոս չի դառնա, քանզի նա չի ընկալվում որպես հեղինակություն: Հեղինակությունները կոնկրետ ֆիզիկական ուժի կրողներն ու զենքի զորությունը կիրառողներն են` նրանք, ովքեր բռնություն կիրառելու հնարավորություն ունեն: Մեծ է հերոսի փառքը, երբ հիմնված է վախի ու սարսափի վրա, նույնքան մեծ է հերոսի փառքը, երբ հիմնված է բռնության հնարավորության, բայց միաժամանակ այն չկիրառելու երախտիքի վրա: Հեղինակություններ են դառնում նաեւ նրանք, ովքեր իրենց ցուցամոլությամբ, հայհոյանքների ու ցինիզմի շնորհիվ կարող են հոգեբանական բռնություն կիրառել կամ իրական բռնության հնարավորությունը ցույց տալ իրենց շրջապատում:

                  Պլուտարքոսն իր «Զուգակշիռք» աշխատությունը գրելուց հետո ոչ միայն հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Հին աշխարհի պատմական հերոսների կերպարներին ու գործունեությանը, այլեւ գիտական մեթոդաբանության մի ուրույն ճյուղի սկզբնավորողը դարձավ: Մինչ օրս համեմատական վերլուծությունը կարողանում է հենց Պլուտարքոսի մեթոդաբանական մոտեցումների շնորհիվ գնահատել անհատներին ու նրանց գործերը: Հնադարի այդ կարկառուն գիտնականը, սակայն, ոչ թե հանդես էր գալիս հերոս-հակահերոս տրամաբանական զուգահեռներով, այլ Հին հույն գործիչներին Հին Հռոմի գործիչների հետ համեմատելով, փորձում էր յուրաքանչյուրի կյանքի ու գործունեության առանձնահատուկ դրվագների միջոցով նրանց առավել խորքային կերպարները բացահայտել: Այդ մեթոդաբանությունը մեզ կօգնի յուրովի նայել հայաստանյան հանրային-քաղաքական կյանքի ներկայիս խութերին ու երկու զուգահեռ Հայաստանների համաժամանակյա գոյությամբ` իրենց դրսեւորած մարդկանց համեմատականներով, փորձել հասկանալ, թե որն է իրական հերոսի կերպարը:

                  Մանվելը, իբրեւ միջնադարից պահպանված բռի քոչվորի յուրահատուկ մի նմուշ, ապրում էր մեր մեջ ու արդեն քառորդ դար զբաղված էր պետության ու ազգի թալանով: Թալանը ապապետական երեւույթ է, որը բնորոշ է հատկապես քոչվոր ցեղերին: Վերջիններիս համար թալանը վարքի ընդունելի ու խրախուսելի նորմա է` մտած այն կենսակերպի մեջ, երբ մոբիլ խմբերով նրանք ստիպված են տեղից տեղ շարժվել: Այդպիսի քոչվորների իրականացրած թալանը նման է բնության այն արհավիրքին, երբ մորեխների հոծ խմբերը շարժվում են մի տարածաշրջանից դեպի մյուսը, որպեսզի հագուրդ տան իրենց ախորժակին: Եվ ինչպես բուսական աշխարհն անխնա ոչնչացնող մորեխների «արշավանքներից» հետո ամայություն է տիրում բնության մեջ, ու մի քանի տարի է պահանջվում, որպեսզի բնությունը վերականգնվի, այդպես էլ մարդկային կերպարանքով մորեխները, հայտնվելով որեւէ տարածքում, վաշտեր ու գնդեր կազմած՝ «սրբում», ամայացնում են հանրային բոլոր ոլորտները: Մանվելն այդ «մորեխների» պարագլուխներից մեկն էր` ամենից տռզածն ու անկուշտը:

                  Սույն հերոսն այն անձն է, ով իր ջոկատներով` սկսած 1993-ից, թալանում էր Արցախ աշխարհի ազատագրված մերձարաքսյան շրջանները` տանելով այդտեղ եղած ամեն բարիք: Այդ տարածքներում դեռեւս ոչ ոք չի բնակվում` ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Նույն այդ շրջանում` 1993-1994թթ. ձմռան ամիսներին, Հորադիզ բնակավայրի ու կայարանի համար մղված մարտերում նրա հրամանատարության տակ եղած հարյուրավոր անփորձ հայորդիներ իրենց կյանքով էին հատուցում այդ հերոսի ագահությունների համար: Իսկ 1994թ. գարնանը ռազմաճակատի ամենապատասխանատու հատվածում` Մարտակերտում, որպես հայկական զորքերի հարձակողական գործողությունների համար անմիջական պատասխանատու հրամանատար, նա` նոր գյուղեր թալանելու մոլուցքով տարված, պատուհաս դարձավ ռազմական մի ողջ օպերացիա տապալելու գործում: Հայկական ուժերը կարողացան ազատագրել միայն մի քանի գյուղ` տալով բազմաթիվ զոհեր ու կանգնելով այն փաստի առջեւ, որ այլեւս չէին կարող դեպի Միր-Բաշիր ու Թարթառ շարժվելու հոյակապ մշակված ծրագիրը կյանքի կոչել: Դրանից օրեր անց պատերազմն ավարտվեց բոլորիս հայտնի զինադադարի կնքմամբ:

                  Հետագա տարիներին Մանվելի «հերոսական» գործունեության մասին ժողովրդի շրջանում եղան բազում խոսակցություններ: Գերիներ, պատանդներ, ստրկացված մի ամբողջ շրջան ու հոգեւոր մայրաքաղաք, բազում հանցագործություններ, որոնց մասին միգուցեեւ հանրությունը երբեք չիմանա: Սակայն այն, ինչ տեսավ մեր հանրությունն այս օրերին իրավապահ մարմինների բացահայտումների արդյունքում, բավարար է՝ իր պանծալի զորավարի «հերոսությունների» մասին պատկերացում կազմելու համար:

                  Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կյանքի ու գործունեության վերջին էջը փակելու ժամանակ հայ ժողովրդի տեսադաշտից գրեթե աննկատ մնաց մեկ այլ հայորդու կյանքի ու գործունեության վերջին էջը: Հունիսի 17-ին մահացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը: Այս օրերին վերջինս` որպես հերոս, ընդունվեց շատ քիչ թվով մարդկանց մտքերում:

                  Իգոր Մուրադյանը մնաց շատերի համար անհայտ գործիչ: Մինչ օրս շատերը չեն հասկանում, թե ինչ կերպար էր նա: Եվ հարկ կա իսկապես ներկայացնելու անսպառ եռանդի տեր, անկաշառ, չափազանց սկզբունքային այդ գործչին, ով հայ ժողովրդի քաղաքական իղձերը կարողանում էր վերածել նպատակների, ապաեւ` ծրագրերի: Նա այն անձնավորությունն էր, ով առաջինն էր քայլն անում, երբ տեսնում էր, որ բոլորի մեջ վախ կա ներկայացված ծրագրի կապակցությամբ կամ չի ընկալվում այն: Նրա համար` որպես վառ արտահայտված հեղափոխական գործչի, փակ դռներ, հեղինակավոր դեմքեր, անհնար գործեր չկային: Հզոր ինտելեկտուալ էր, կարողանում էր արագ գլուխ հանել ամենախճճված իրավիճակներից ու երբեմն սարսափ առաջացնող որոշումներ կայացնել: Սկզբունքի ու գաղափարի մարդ էր, ով արհամարհում էր նյութականը եւ բավարարվում ցամաք հացով, երբ թախտի մեջ հարյուրավոր ռուբլիներ էին հավաքված, եւ ինքը պետք է դրանք ուղարկեր Արցախ կամ Արցախյան շարժման հաջողության գործին ծառայեցներ:

                  Իգորին չէին սիրում, իսկ շատ դեպքերում ատում էին բացառապես նրանք, ովքեր քաղաքական ախոյան էին տեսնում նրա մեջ: ՀՀՇ-ի չափավոր հարմարվողական եւ Իգոր Մուրադյանի հեղափոխական քաղաքական գծերը մշտապես հակադրվում էին: Այդ պատճառով Իգորը լուսանցք էր մղվում, քանզի չափավոր հարմարվողականությունը ձեռնտու էր արտաքին ու ներքին քաղաքական մյուս բոլոր սուբյեկտներին, իսկ հեղափոխականությունն անկասելի է, երբ ունի համաժողովրդական աջակցություն: Հետագա հանցավոր վարչակազմերի համար նույնպես Իգորը մնաց թշնամի, քանզի ոչ մի պարամետրով չէր տեղավորվում նրանց գծած քաղաքական կաղապարների մեջ: Կյանքի վերջին երկու ամիսներին անկողնային հիվանդ չլիներ ու չգտնվեր Հայաստանից շատ հեռու, անպայման փողոց դուրս կգար, բոլորի հետ կկանգներ ոստիկանների դեմհանդիման, որովհետեւ ինքը եւ ցանկացած ժողովրդական հեղափոխություն մի դեմք ունեին: Նա շտապեց գալ հեղափոխական Հայաստան, որ գոնե այստեղ կնքեր իր մահկանացուն` ինչպես հեղափոխության ժամանակ կվարվեր իր կյանքը հանուն հաղթանակի տալու պատրաստ ցանկացած իսկական հեղափոխական: Վերադառնալով Հայաստան, հաշվված ժամեր ապրեց` մտքում, թերեւս, ունենալով այն համոզմունքը, որ հայ ժողովրդի իրավունքների համար 1987-1988թթ. իր սկսած պայքարը, 30 տարի անց, «թավշյա» հեղափոխությամբ այլեւս բարեհաջող ավարտված է, իսկ զարգացման ուղին բռնած Հայաստանը` իրողություն:

                  Իգորի թաղմանը քչերը ներկա գտնվեցին` երիտասարդներ ընդհանրապես չկային, բացի բանտից նոր ազատված Գեւորգ Սաֆարյանից ու Արամ Մանուկյանից: Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում «Արցախի հերոս», բայց միեւնույն ժամանակ հայ ազգի հակահերոս դարձած Մանվել Գրիգորյանն էր, եւ հեռուստաընկերությունները գրեթե լռության մատնեցին Իգոր Մուրադյանի մահվան ու Եռաբլուրում ամփոփվելու փաստը:


                  Այսօր յուրաքանչյուրը կարող է պատասխանատվություն չկրել հեռուստամեդիայի, մամուլի, էլեկտրոնային կայքերի, սոցիալական ցանցերի կամ տարբեր «հեղինակությունների» կողմից երբեւէ իրեն պարտադրված կաղապարների ու հայացքների համար: Բոլորս ապրում ենք մեկ օրվա ընթացքում հերոսից հակահերոսի վերածված Մանվել Գրիգորյանի կերպարն ու գործերը քննարկելով եւ, իհարկե, կարելի է չշեղվել այդ կարեւոր գործից: Սակայն դրանով ճշմարտությունից հեռու չես փախչի: Փաստն այն է, որ 1988թ. Ղարաբաղյան շարժումը հիմնադրեց, կոմունիստական վարչակարգին դեմ գնաց, հարյուր հազարներին հրապարակ դուրս բերեց ու հանուն ազգային իրավունքների համաժողովրդական պայքարը ղեկավարեց բոլորովին այլ որակներ ունեցող մի մարդ՝ անկաշառ, սկզբունքային ու պարկեշտ, ով հետագա տարիներին էլ հեղինակեց տասնյակ գրքեր ու հազարավոր հոդվածներ: Մեծ գործեր կատարած ու մեծ մտապաշար ամբարած անհատն ապրեց հիրավի հերոսական կյանքով` առանց ցուցամոլության, համեստորեն: Եվ հեռացավ լուռումունջ, մի տեսակ ինքնամփոփ ու աննկատ:

                  Այդպիսին էին երկու տարբեր Հայաստաններում ապրած մեր հերոսները:

                  ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆ, acnis.am

                  Comment








                  • Comment


                    • Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց․ Հայաստանի ղեկավարությունը չի կատարում իր ուղիղ պարտականությունները
                      11:51, 23.06.2018



                      Պետք է դիմել Պաշտպանության նախարարություն, ԱԳՆ, նախագահին ու վարչապետին՝ բացատրություններ պահանջելով, թե ինչու նրանք ՄԱԿ ԱԽ-ում չեն բարձրացնում անկախ Հայաստանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գեներալ –լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացման հետ կապված իրավիճակը։

                      Դրա փոխարեն նրանք, գեներալ լեյտենանտի խոսքով, ապրում են տարատեսակ հարցազրույցների հաշվին, որոնք ժամանակ առ ժամանակ տալիս են լրատվամիջոցներին։ «Այսպես ապրել չի կարելի։ Ադրբեջանի նախագահը խոսում է այն մասին, որ Երեւանը իր քաղաքն է, իսկ մեր պետությունը լռում է։ Ուրեմն նա աշխարհի երկրների մարդկանց սովորեցնում է այն մտքին, որ հայերը նույնիսկ Երեւանն են գրավել։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է»,- գանգատվել է Տեր-Գրիգորյանցը։

                      Նա համարում է, որ այդ ձեւով Ադրբեջանը հող է նախապատրաստում մարտական գործողությունների վերսկսման համար։ Գեներալ-լեյտենանտը շեշտեց, որ ավելի քան քսան տարի Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում, որոշակի պետությունների զինված ուժերով շրջապատված, իսկ դա փաստացի նշանակում է գտնվել պատերազմական վիճակում։ Ու գտնվելով նման բարդ իրավիճակում՝ Երեւանը պարզապես պարտավոր էր դիմել ՄԱԿ ԱԽ-ին։ «Դուք կհարցնե՞ք ձեր ԱԳ նախարարին, նախագահին ու վարչապետին, թե ինչու նրանք չեն պաշտպանում իրենց հայրենիքը։ Ինչու նրանք չեն չեղարկում Նախիջեւանը Ադրբեջանին փոխանցելու մասին Մոսկովյան պայմանագիրը։ Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չէ՞ որ ըստ պայմանագրի՝ այդ տարածքը անցել է Ադրբեջանին, իսկ փաստացի հիմա այնտեղ Թուրքական Հանրապետությունն է»,- նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը, քննադատելով Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին։

                      Նրա գնահատականով՝ ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ ուրիշ մեկը չի կատարում իր ուղիղ ֆունկցիոնալ պարտականությունները։ Պաշտոնաթող զինվորականը հատկապես ուժեղ քննադատեց ԱԳՆ աշխատանքը։ «Ամեն ինչ Հայաստանի ԱԳՆ-ի անգործության պատճառով է, դեռ Նալբանդյանն էր այդպիսին, իսկ հիմա էլ նույն ոգով շարունակում է նորանշանակ նախարարը։ Իսկ ԱԽ-ի քարտուղարը առհասարակ, հավանաբար, երբեք չի աշխատել, հիմա նա կարծես չի էլ հասկանում, թե որն է խնդիրը»,- վրդովվեց գեներալ- լեյտենանտը։

                      Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ մի քանի ամիս առաջ Երեւան է ժամանել, որպեսզի հնարավոր աջակցություն ցուցաբերի հանրապետության նոր իշխանություններին, մտադիր էր հանդես գալ առաջարկություններով ու մի քանի գործնական խորհուրդ տալ, սակայն նրան այդպես էլ չեն ընդունել։ Գեներալ լեյտենանտը հավելել է, որ Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ ինքը հույս ուներ հանդիպել նրա հետ, քանի որ նման հնարավորություն կար, սակայն վարչապետն այդ անգամ էլ չէր կարողացել նրա ու նրա ընկերների համար ազատ րոպե գտնել, ինչը էլ ավելի է հիասթափեցրել ղարաբաղյան պատերազմի հերոսին ու նրա մարտական ընկերներին։

                      Նրա գնահատականով՝ ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ ուրիշ մեկը չի կատարում իր ուղիղ ֆունկցիոնալ պարտականությունները․․․

                      Comment

                      Working...
                      X