Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army









    Comment


    • Nagorno-Karabakh Defense Army







      Comment


      • Վրեժ Ոսկանյան / Vrej Voskanyan

        Comment


        • Պաշտպանության բանակի առօրյան








          Comment









          • Comment


            • Գնդապետ Արա Պետրոսյան / Colonel Ara Petrosyan

              Comment


              • Իշխանության լեգիտիմության գինը և Արցախի հարցը. Թավշյա հեղափոխության թավիշն ու ստվերը

                Lragir.am

                22.01.2019



                Ստյոպա Սաֆարյան
                ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար

                Որքան էլ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության օրակարգում չարտացոլվեցին ո՛չ արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրներ, դա չի նշանակում, թե դրանք անուղղակիորեն չեն ազդել շատերի համար անսպասելի ընթացք ու հանգուցալուծում ստացած այդ զարգացումների վրա, իսկ իշխանափոխությունն էլ չի ազդել կամ ազդելու Հայաստանի անվտանգային քաղաքականությունների, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

                Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմության կռվանները

                Խոշոր հաշվով, Հայաստանի նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի 10-ամյա լեգիտիմությունը բացարձակապես արտաքին բնույթ էր կրում՝ իր երկարակեցության համար անհրաժեշտ «վառելիք» լիցքավորելով տարածաշրջանային կամ միջազգային նշանակության խնդիրներից ու գործընթացներից:

                2008թ. վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ու դրանց արդյունքում նախագահ դարձած Սերժ Սարգսյանի համար միջազգային կարևորություն ներկայացնող հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ու Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում գործոն ու արտաքին ուժերի համար տևական գործընկեր դառնալու, դրանց միջոցով էլ՝ ներքին լեգիտիմության ահռելի պակասուրդը լրացնելու փրկօղակ և հնարավորություն էին:

                Այդ կարգավիճակի շուտափույթ ձեռքբերումն էր պատճառը, որ տակավին չհաղթահարած ներքաղաքական խորացող ճգնաժամը՝ հենց 2008թ. ամռանը Սերժ Սարգսյանը նախաձեռնեց[1] հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ աշնանից էլ համաձայնություն տվեց մասնակցելու ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի «բացառիկ» ու փաստացի Մինսկի խմբին զուգահեռ բանակցային գործընթացում (անկյունաքարը Մայենդորֆյան դղյակում տեղի ունեցած եռակողմ բանակցություններն էին[2]):

                1 տարի անց՝ 2009թ.-ից, թվարկվածներին գումարվեցին Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ Երևան-Բրյուսել բանակցություններն ու 2012թ.-ից Հայաստանին եվրասիական նախագծում ներգրավելու ու այդ եղանակով ԵՄ-Հայաստան համաձայնագրերը տապալելու Մոսկվայի «ինտեգրացիոն ծրագիրը»:

                Անշուշտ, այդ ողջ ընթացքում ներքին կյանքում զանգվածային հանրային դժգոհությունների պարբերական աճի ու պոռթկման, ներքաղաքական հավասարակշռության կառավարումն իրականացվում էր կառավարության փոփոխության հնարքով, ինչը ժամանակավորապես չեզոքացնում կամ հետաձգում էր իշխանությանն ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերները[3]: Այդուհանդերձ, պետության գլխի «կյանքի թել»-ը ձևավորում էին անվտանգության ու արտաքին քաղաքականության խնդիրները՝ նրան ստիպելով պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ճկուն, երբեմն էլ՝ վտանգավոր խուսանավումներ կատարել Արևմուտքի ու Հյուսիսի, խնդիրների լուծումների և դրանց լուծմանը խոչընդոտելու միջև:

                Ըստ այդմ՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում Հայաստանում նախագահափոխություն/իշխանափոխություն կարող էր տեղի ունենալ, եթե միջազգային հանրության համար երբեմնի գերկարևոր այդ գործոններն ու Սերժ Սարգսյանն արտաքին խոշոր դերակատարների համար կորցնեին իրենց նշանակությունը, և/կամ Հայաստանի իշխանություններն այլևս դիտարկվեին ոչ թե այդ խնդիրների լուծման մաս, այլև դրանք լուծելու խոչընդոտ….

                Ինչպես բարակեց Սերժ Սարգսյանի իշխանության «կյանքի թելը»

                Հանրագումարային վերցրած՝ Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությունը ստեղծած բոլոր գործոնները կարողացան նրա պաշտոնավարման այս կամ այն չափ արդյունավետ կայունություն ապահովել 5 տարվա համար՝ նախագահության երկրորդ ժամկետում աստիճանաբար կորցնելով իրենց “զորությունն” ու “կարևորությունը”: Պաշտոնավարման երկրորդ հնգամյակում նրա ավելի ու ավելի թուլացած իշխանությունն ուղղակի դրանց իներցիոն հոսանքների մեջ էր գտնվում, որոնք իրականում իշխանության փոփոխության ռիսկեր ու շահագրգռություններ էին կուտակում երկրի ներսում ու դրսում:

                Արդեն 2009թ. հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու պահին, երբ Անկարան պաշտոնականացրեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կապը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ակնհայտ էր, որ գործընթացը մտնում է փակուղի, ու այն Սերժ Սարգսյանի համար դժվար թե երկար դերակատարում ապահովի. թուրքական նախապայմաններին ընդառաջելը կնշանակեր Անկարայի ու Բաքվի առանցքներով գնալ միակողմանի անցանկալի զիջումների (հայ թուրքական արձանագրություններով պատմական հարցերով հանձնաժողովի ձևավորում ու Հայաստան-Թուրքիա առկա սահմանի ճանաչում, իսկ ղարաբաղյան խնդրով՝ տարածքների վերադարձ Բաքվին)՝ դիմացը ստանալով երկրի ներսում իշխանափոխության մարտահրավեր այդ գործընթացին դիմադրող Սփյուռքի ու ներքին ազգայնական ընդդիմության կողմից: Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմության այդ նորաբաց պատուհանը փակվեց այնքան արագ, որքան արագ բացվել էր. արդեն 2010թ. ապրիլի 22-ին նա հայտարարեց խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին՝ որպես հիմնավորում բերելով այն, որ Թուրքիան սկսված գործընթացը շարունակելուն պատրաստ չէ։ Հետագայում Թուրքիային տեղից շարժելու Սերժ Սարգսյանի մի քանի փորձերն ապարդյուն էին:

                Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությանը փոքր-ինչ ավելի երկար ծառայեց ղարաբաղյան խնդիրը: 2008թ. նոյեմբերից Ռուսաստանի հովանու ներքո հայ-ադրբեջանական 8 նախագահական հանդիպումներից (Մոսկվա, հուլիսի 17, 2009թ.[4],Քիշնև, 9 հոկտեմբերի, 2009թ.[5], Սոչի, 25 հունվարի, 2010թ.[6], Աստրախան, 27 հոկտեմբերի, 2010թ.[7] և այլն) ու դրանց ընթացքում մշակված կարգավորման աշխատանքային տարբերակների շուրջ կողմերի տարընթերցումներից ու փոխադարձ մեղադրանքներից հետո այն նույնպես փակուղի մտավ 9-րդ հանդիպմանը՝ Կազանում, հունիսի 24-ին, 2011թ.:

                Ինչպես ցույց տվեց 2016թ. հունիսին հրապարակված Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակը[8], որը մերժվել էր Ադրբեջանի նախագահի կողմից, դրանով Սերժ Սարգսյանը նույնպես հասել էր վտանգավոր սահմանագծի՝ համաձայնելով Ադրբեջանին վերադարձնել սկզբում 5, ապա ևս 2 տարածք՝ Արցախին միջանկյալ կարգավիճակ շնորհելու, հակամարտության գոտում միջազգային խաղաղապահներ տեղակայելու, իսկ անորոշ ապագայում՝ նախկին ԼՂԻՄ-ի բնակչության կազմով ու սահմաններում տարածաշրջանն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի վերջնական-նույնական կարգավիճակը կամարտահայտությամբ որոշելու դիմաց:

                Մինչ Սերժ Սարգսյանը կարծում էր, թե երկու դեպքում էլ գնդակը գտնվում է հակառակորդների՝ Անկարայի ու Բաքվի խաղադաշտում, իրականությունն այլ էր. որքան էլ Արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում հայ-թուրքական առանցքով ավելի կառուցողական էին համարում Երևանին, քան Անկարային, այդուհանդերձ, նրանք տեսանելիորեն կորցնում էին այդ գործընթացի ապագայի հետ կապված հետաքրքրությունն ու լավատեսությունը: Իսկ Ղարաբաղյան խնդրի ճակատում որքան էլ Ալիևն էր Կազանի փաստաթղթին դեմ արտահայտվողը, միևնույն է, գործընթացի «բացառիկ» միջնորդի ու արբիտրի՝ Մոսկվայի կարծիքով ոչ թե պետք է կոտրվեր Բաքվի համառությունը, այլ Երևանինը…

                Ավելին, թե՛ արցախյան հակամարտության՝ Ռուսաստանի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում, թե՛ դրանից անդին կար այդ ամենին զուգահեռ ընթացող մի զարգացման ստվեր, որը չպետք է անտեսվեր ու անտեսվի: Երկուսն էլ սկսվել էին գրեթե միաժամանակ՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանն այլևս զոհաբերեց ԱՊՀ տարածքի այդ հատվածում խաղաղապահի իր գլխարկն ու դարձավ հակամարտության կողմ: Մինչ այդ գերազանցապես ԱՊՀ բուտաֆորիկ հովանու ներքո ծավալվող ռուսական խաղաղապահությունը փրկելու նպատակով Մոսկվան փորձեց այն վերաֆորմատավորել արդեն ՀԱՊԿ ձևաչափում ու նրա ներքո ստանալ խաղաղարարության միջազգային մանդատ. 2012թ. սեպտեմբերի 28-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Է. Լադսուն երկու կազմակերպությունների միջև խաղաղապահ գործունեության մասին Հուշագիր ստորագրեցին[9]: Չնայած Ռուսաստանի այս ցանկությանը՝ ո՛չ այդ պահին, ո՛չ էլ հետագայում ՀԱՊԿ-ին նման մանդատ չտրվեց, իսկ այդպիսի համառ փորձեր «Պուտինյան ՆԱՏՕ-ն» կատարեց հենց 2015-2016թթ.:

                Ըստ ամենայնի, ոչ միայն 2011թ. տարեվերջին Կազանում ձախողված բանակցություններից հետո, այլ նաև դրանից հետո թաքնված մեծ ցանկություն կար այս անգամ ՀԱՊԿ ձևաչափով մուտք գործել ղարաբաղյան հակամարտության գոտի, այդ թվում՝ Ադրբեջան, ի դեմս թե՛ Ադրբեջանին փոխանցվելիք 5+2 շրջաններում, թե՛ նախկին ԼՂԻՄ տարածքում ՄԱԿ/ՀԱՊԿ/ռուս-բելառուսական զորքերի տեղակայման համաձայնության: Սակայն, ինչպես նշվեց, Ադրբեջանն ավելին էր ուզում՝ ավելի հստակ երաշխիքներ, որ ապագայում կամ “ԼՂԻՄ+Լաչինի միջանցք” կարգավիճակի հարցով հանրաքվե տեղի չի ունենա կամ այն չի ունենա անկախության ելք: Իսկ ՀԱՊԿ/ռուս խաղաղապահների տեղակայումից հետո այդ հարցի լուծումը, ինչպես որ արդեն տեսանելի էր Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձդնեստրի հակամարտություններից, կախված չէր լինում Բաքվից, այլ Բաքվին էր հավերժ կախվածության մեջ դնում Մոսկվայից: Արդեն հետահայաց կարելի է հստակ հետևություն անել, թե ինչու Բաքուն հրաժարվեց Կազանի փաստաթղթից ու 5+2 շրջաններ ստանալու գայթակղիչ առաջարկից, մանավանդ, որ Անկարան իր հերթին 2009թ.-ից Մոսկվայի մոտ բարեխոսում էր գոնե լուծել 5 տարածքների վերադարձի հարցը հայ-թուրքական արձանագրություններով առաջ շարժվելու համար….

                Թերևս կրտսեր դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի նման անհամաչափ ու նրա շահերը ոտնահարող դիրքորոշման պատճառը ոչ միայն Մոսկվայի համար Բաքվի աճող կարևորությունն էր, ով գնալով ավելին էր պահանջում Երևանից ու միջնորդ Մոսկվայից, այլ Կրեմլի ու Երևանի իշխանությունների միջև սկիզբ առած անվստահությունը: Որքան էլ Մոսկվան Երևանին բացեիբաց ու պաշտոնապես չհանդիմաներ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում առաջատար ու իր բնորոշմամբ՝ հակառուսական պետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ նույն «զամբյուղում» հայտնվելու և ԵՄ-ի հետ «քաղաքականապես ասոցացվելու ու տնտեսապես խոր ինտեգրվելու» մտադրության համար, այդուհանդերձ, Ռուսաստանի ընդհանուր վերաբերմունքն այդ երկրների հետ ԵՄ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերին միանգամայն հստակ էր՝ թշնամական:

                Այդուհանդերձ, ի տարբերություն Թբիլիսիի, Կիևի ու Քիշնևի՝ ԵՄ-ին անդամակցելու օրակարգ չհետապնդող Երևանի, ինչպես նաև նրա՝ Ռուսաստանի դաշնակից հանդիսանալու փաստով զսպված, նրա վրա Մոսկվայի ներազդման տարբերակված ռազմավարություններն այլ բնույթ էին ստանում, որոնք, սակայն, արտացոլում էին Երևանի իշխանությունների հանդեպ աճող դժգոհությունն ու անվստահությունը՝ վերջիններիս ավելի «փափուկ» հետ պահելով ԵՄ-ի հետ ասոցացվելուց ու Հայաստանը ներգրավելով նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությունում:

                2011թ.-ից հետո, երբ հայ-թուրքական նորմալացման գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն այլևս սառեցված էին, Սերժ Սարգսյանի իշխանությունը թեպետ բավական բարդ իրավիճակում, սակայն շարունակում էր խուսանավել արտաքին քաղաքականության նեղացված պատուհանում, որտեղ բախվում էին եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն նախագծերը: Գազպրոմի ու Երևանի իշխանությունների հարաբերություններում լարվածության հետզհետե աճը, ռուսական միգրացիոն ծառայությունների կողմից հայ աշխատանքային միգրանտների խնդիրների բարդացումը, գազային շանտաժը, Հայաստանում ներքին սոցիալական ու քաղաքական դժգոհությունների աճը, Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի թափ առնող գործընթացն ու 2014թ. վաղ գարնանից դրա արտացոլումը սահմանային իրավիճակի վրա, երբ հայ-թուրքական ու ղարաբաղյան սառեցված գործընթացները Հայաստանի նախագահին այլևս բազմակողմ գործոն չէին դարձնում, լուրջ սպառնալիքներ ստեղծեցին Սերժ Սարգսյանի իշխանության համար:

                Comment


                • Պատերազմի ռիսկն ու քառօրյա պատերազմն արտաքին լեգիտիմության սպառվածությո՞ւն, թե՞ իշխանափոխության առիթ

                  Բանակցային գործընթացի փաստացի եռամյա դադարից հետո ու պաշտոնավարման երկրորդ հնգամյակում՝ 2014թ. ամռանը, Սոչիում ՌԴ նախագահի կողմից հայ-ադրբեջանական սահմանային մասշտաբային լարվածությունը «հետաձգելու» դիմաց Մոսկվայի հովանու ներքո եռակողմ բանակցություններում ներգրավվելու պաշտոնական Երևանի համաձայնությունը, ըստ որում՝ 2013թ. կասեցնելով Կրեմլին անհանգստացրած եվրաասոցացումն ու դրա փոխարեն եվրասիական ինտեգրման “գերազանցիկ աշխատանքով” 2014թ. հոկտեմբերի 10-ին ավարտին հասցնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, միգուցե Բաղրամյան 26-ում կարող էին միամտաբար համարել արտաքին լեգիտիմությունն ամրապնդելու հերթական հնարավորությունը: Սակայն երկու դեպքում էլ առաջացած շահային ասիմետրիան Սերժ Սարգսյանի ու Հայաստանի համար այնքան խորն ու մեծ էին, որ միջնաժամկետ կտրվածքով նրա իշխանության համար վտանգներն ավելի էին մեծացնելու:

                  Ասոցացման համաձայնագրի չստորագրումով ԵՄ-Հայաստան հարաբերություններում ստեղծված անորոշությունը մի կողմից հանգեցրել էր Հայաստանի հանդեպ Արևմուտքի հիասթափությանն ու թուլացրել նրա շահագրգռությունը, մյուս կողմից էլ Հայաստանի իշխանություններին դրել էր Ռուսաստանից ավելի կոշտ ու միակողմանի կախվածության մեջ՝ առանց խուսանավման պատուհանի, ինչի հնարավորություն նախկինում կար: Հենց դա վերացնելուն էին ուղղված ամեն գնով Եվրամիության հետ հարաբերությունները վերասահմանելու Սերժ Սարգսյանի եռամյա ջանքերը, որոնք 2017թ. պսակվեցին հաջողությամբ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումով: Սակայն հենց նույն Արևմուտքի տեսանկյունից ասոցացումից ավելի քիչ հավակնոտ համաձայնագիրը բանակցելն ու ստորագրելն առավելագույնն էր, ինչ կարող էին ակնկալել Սերժ Սարգսյանի իշխանությունից: Ավելին, դրա պատշաճ իրականացման գործընթացում այդ իշխանությունը ոչ թե խնդրի լուծման մաս էր, այլ հենց խնդիր՝ վերնախավի քաղաքական անորակության ու քաղաքական կամքի բացակայության պատճառով… Ասել է թե Արևմուտքը, և մասնավորապես՝ ԵՄ-ը, կարող էր առավելագույնը շահագրգռված լինել, որ Սերժ Սարգսյանն իշխանության մնա պայմանագրի բանակցելու ընթացքում ու մինչև ստորագրումը, իսկ դրանից հետո դեմ չէին լինի Հայաստանում այնպիսի փոփոխությունների, որոնք վերացնում են համաձայնագրի պատշաճ իրականացման խոչընդոտներից մեկը՝ նախկին իշխանություններին, այդպիսով բարակացնելով Սերժ Սարգսյանի իշխանությունը պահող եվրոպական թելը…

                  Նույն համաձայնագրի ստորագրման հարցում Սերժ Սարգսյանի համառությունը Ռուսաստանում երկակի ընկալում ուներ: Մի կողմում Կրեմլյան վերնախավի՝ դրա հանդեպ ավելի չեզոք հատվածն էր, ում համար եվրաասոցացումից ավելի թույլ համաձայնագիրը խնդիր չէր Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար: Մյուս կողմում մեկ այլ թև էր, ում ոչ միայն դուր չէր գալիս Սերժ Սարգսյանի՝ ամեն գնով իր ասածն անելու ու ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ու խորացնելու համառությունը, այլև անգամ այդ «լայթս» համաձայնագրի իրականացումը վտանգավոր էր համարում հայաստանյան շուկայում Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ ու տնտեսական հսկաների շահերի համար:

                  Ղարաբաղյան ճակատում Սարգսյանի հետագա քայլերը նրան էլ ավելի ստիպեցին հատել Կազանում իրեն մոտեցված կարմիր գիծը. Ադրբեջանի նախագահի՝ «ավելին ստանալու» բացված ախորժակը, Ռուսաստանի կողմից ամեն գնով հակամարտության գոտում սեփական/վստահելի խաղաղապահ կոնտիգենտն ունենալու մղումը բանակցային գործընթացը ոչ միայն դրեցին Հայաստանի ու Արցախի շահերին դեմ ռելսերի վրա՝ «տարածքներ խաղաղության ու Արցախի տնտեսական ապաշրջափակման դիմաց» բանաձևի շրջանակներում, այլև փաստացի դուրս հանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ավելի ստույգ՝ ԱՄՆ ու ֆրանսիացի համանախագահների վերահսկողությունից՝ այդտեղ էլ Սարգսյանին զրկելով բարդ իրավիճակներում խուսանավելու հնարավորությունից:

                  2015թ. ամռանից վերաակտիվացված ռուսական կողմի հերթական մաքոքային դիվանագիտությունը Բաքվի ու Երևանի միջև[10], ՌԴ ԱԳ նախարարի միջոցով կարգավորման տարբերակների փոխանակումը ստացավ «Լավրովյան պլան» անվանումը, որի համաձայն՝ «հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շրջակա գրավյալ շրջանների մեծ մասը՝ պահպանելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է՝ ևս մի շրջան: Բաքուն իր հերթին պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, բայց ըստ ծրագրի՝ պարտավորվում է չլուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Դրա երաշխիքը կարող են լինել խաղաղապահ ուժերի (ՄԱԿ կամ ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաև Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»[11]:

                  Արձագանքելով այս ոչ պաշտոնական «տարբերակի» կապակցությամբ պաշտոնական Բաքվի հայտնած գոհունակությանը, որի ձեռքբերման հարցում Ադրբեջանի ԱԳ նախարարը տեսնում էր Բաքվից ավելի շատ գազ գնել պատրաստվող Թուրքիայի ԱԳ նախարարի ներդրումն ու նվիրվածությունը[12], պաշտոնական Երևանը, ապաև Մոսկվան [13]հերքեցին, թե նման պլան գոյություն ունի:

                  Տարեվերջին այդ պլանից թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի (որքան էլ վերջինիս համար գայթակղիչ էր խաղաղապահների տեղակայման հեռանկարն ու Բաքվի սկզբունքային համաձայնությունն այս անգամ) հրաժարումը մի քանի պատճառ ուներ. առաջին հերթին Մոսկվային զայրացրել էր տարեվերջին Թուրքիայի կողմից Սիրիայում իր ինքնաթիռը խոցելն ու դրա համար ներողություն չհայցելը, ապաև՝ Բաքուն տնտեսական ու ռազմաքաղաքական առումով ավելի շատ նրա դաշտում էր խաղում ու նրան էր երախտապարտ, բայց ոչ իրեն: Երկրորդ, Բաքու այցելել պատրաստվող ու Մոսկվայից ներողություն չխնդրող Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի «Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրվեն» հայտարարությունը Մոսկվայում իրենց նետված ձեռնոց ու Ռուսաստանի դեմ Կովկասում «երկրորդ ճակատ բացելու» հայտ էին ընկալել[14]: Եվ վերջապես ամենակարևորը, Լավրովի պլանն այնքան էր հեռացել Մինսկի խմբի ներսում համաձայնեցված Մադրիդյան առաջարկներից, որ առնվազն երկու խոշոր դետալ էր խախտվել. 1) հակամարտությունը համապարփակ լուծում չէր ստանում, տարածաշրջանի կարգավիճակը անորոշ ժամանակով տեղափոխվում էր ապագա, և 2) համանախագահ երկրների միջև նախկինում ձեռքբերված համաձայնության խախտումով հակամարտության գոտում տեղակայվում էին նրանցից մեկի խաղաղապահները:

                  2018թ. տարեվերջին, նույն 2015-2016թթ. ՀԱՊԿ շրջանակներում քննարկված այս տարբերակի սենսացիոն մանրամասներ հայտնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայտարարելով, որ Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ինքը և ՌԴ նախագահ Վ. Պուտինը Սերժ Սարգսյանին հորդորել են 5 շրջանները վերադարձնել Ադրբեջանին, իսկ նոր պատերազմը կանխելու համար այնտեղ տեղակայել Ռուսաստանի ու Բելառուսի զորքերը[15]. «Այդ դեպքում ՀՀ-ն էլ, Ադրբեջանն էլ և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում կլինեին։ Դա պայմանն էր, որով Ադրբեջանը կմտներ այդ կազմակերպություններ»[16]:

                  2016թ. տարեսկզբին Երևանի կողմից «Լավրովյան պլանի» արդեն իսկ պարտադրված հերքումն արձակեց Ադրբեջանի ձեռքերն ու բացեց Արցախի դեմ քառօրյա պատերազմի սանձազերծման պատուհանը, որին հաջորդած մեկ տարին ավելի քան հակամարտության գոտու կայունացման տարի էր՝ ի դեմս ԱՄՆ հովանու ներքո ձեռք բերված Վիեննայի պայմանավորվածություններն ու դրանց հակակշռելուն ուղղված Ռուսաստանի հովանավորած Սանկպետերբուրգյան պայմանավորվածությունների կյանքի կոչման փորձերի միջև տեսանելի մրցակցության: Այդ ընթացքում թե՛ Մոսկվան, թե՛ Երևանը[17]հերքում ու արդարանում էին, թե Լավրովի պլան գոյություն է ունեցել:

                  Սերժ Սարգսյանը գրեթե մեկ տարի էլ արտաքին միջավայրում խուսանավեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների միջև, իսկ երկրի ներսում էլ դիմակայեց Ապրիլյան պատերազմում կորսված 800 հեկտարի օրակարգի շուրջ համախմբված Սասնա Ծռերի ռազմական ապստամբության հարուցած հանրային հուժկու ճնշմանը, որի արդյունքում կատարելապես թուլացած՝ նա գնաց կառավարության վերջին փոփոխությանը. համաձայնելով վարչապետ նշանակել Գազպրոմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին՝ Սարգսյանը հույս էր փայփայում, թե իր այդ քայլի շնորհիվ կնվազի Մոսկվայի հետ իր դիմակայությունն ու վերջինիս անվստահությունն իր հանդեպ, այնուհետև Կարապետյանի հեղինակության հաշվին հաղթելով 2017թ. խորհրդարանական ընտրություններում՝ 2018թ. կվերտադրվի սուպերվարչապետության պաշտոնում:

                  Ի վերջո 2017թ. աշնանը Ռուսաստանի նախաձեռնությամբ, թեպետ Լավրովյան պլանի բազմակի հերքմանը[18], Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը ձախողելու Ադրբեջանի տարած դիվանագիտական հաղթանակի պայմաններում ակտիվացան ղարաբաղյան հակամարտության «առարկայական բանակցությունները» վերսկսելու փորձերը, բայց արդեն Մոսկվայի կողմից «առանց չափազանց լավատեսության»[19]: Սարգսյանը մի վերջին փորձ էլ կատարեց 2017թ. աշնանը ՄԱԿ-ի ամբիոնից շոշափելու միջազգային տրամադրությունները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, սակայն հետագա ամիսներին արձանագրեց, որ դրանք ոչ մեկին պետք չեն: Իրականում դեպի վարչապետի պաշտոնը շարժվելիս նրան պետք էր արտաքին լեգիտիմության նոր կռվան, քանի որ ղարաբաղյան առանցքով շարժվելը, այն էլ նախաապրիլյան ելակետով, երբ հայկական կողմն Ադրբեջանին չափազանց մեծ զիջումների էր գնացել, չափազանց վտանգավոր էր, հետևաբար նրան առնվազն հայ-թուրքական արձագրությունները կարող էին փրկել որպես նորացված տարածաշրջանային գործընթաց:

                  Այդպիսով, 2017թ. աշնանը Սարգսյանի հնչեցրած սպառնալիքը մինչև 2018թ. ապրիլ (վարչապետի պաշտոնը ստանձնելու ամիսը) արձանագրություններն իսպառ չեղարկելու մասին սոսկ «հետախուզում էին», թե արդյոք երկրորդ փորձի միջազգային շահառուներ կան: Պարզվեց՝ չկան. ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում դրա հեռանկարներին հավատացողներ չկան, իսկ մեռելածին արձանագրություններն ու արդեն իսկ փորձարկված Էրդողան-Սարգսյան առաջնորդությունը տեղով վեր էին ածվել նոր գործընթաց սկսելու խոչընդոտի:

                  Հետևաբար, Սերժ Սարգսյանի համար սպառվել էին ոչ միայն լեգիտիմության ներքին ռեսուրսները՝ կառավարությունափոխությունը, այլև արտաքին գործոնները, երբ բոլոր գործընթացներում Սարգսյանն այլևս խնդիր էր, ոչ թե խնդրի լուծման մաս. ղարաբաղյան հարցում նա այլևս քայլ առաջ անել չէր կարող ու չէր ցանկանում, ինչը տարբեր շահագրգռություններով, սակայն, ձեռնտու չէր ոչ մի արտաքին դերակատարի, հայ-թուրքական հեռանկարը որևէ մեկի համար հուսադրող չէր, ԵՄ-ը ստացել էր առավելագույնը՝ իր հետ ինտեգրելու Հայաստանի չափավոր հավակնությունը, մինչդեռ համաձայնագրի իրականացման առումով Սարգսյանի իշխանությունը խնդիր էր: 2014թ. Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունները դիվերսիֆիկացնել խոստացած ու շահագրգռություն հայտնած և ԱՄՆ-ի հետ ներդրումների ու առևտրի համաձանագրի ստորագրմանը հասած Սարգսյանն իր իշխանությունով խնդիր էր դարձել նաև հայ-ամերիկյան օրակարգն առաջ մղելու համար: Ուստի ոչ մեկը նրան չէր էլ փորձելու “աթոռին պահել” 2018թ. ապրիլին վարչապետությունը ստանձնելուն ընդառաջ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի արդյունավետ համախմբման ու Սարգսյանին հրաժարեցման ժամանակ: Նրա իշխանության երկարակեցության բոլոր թելերն այլևս մաշվել էին

                  Թավշյա հեղափոխություն ու շտրիխներ. ի՞նչ սպասել

                  Թավշյա հեղափոխության ապահոված ահռելի մեծ հանրային աջակցությունն ու լեգիտիմությունը, որոնք մինչ օրս ուղեկցում են Հայաստանի նորընտիր ղեկավարությանը, ճիշտ 2008թ. հակառակ ելակետներն են ապահովել Հայաստանի, նրա արտաքին ու անվտանգության քաղաքականությունների համար:

                  Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական վերնախավի մի հատված հայազգի գործիչների շուրթերով նախ փորձեց նրա իշխանության գալը ներկայացնել իբրև իշխանության բռնազավթում փողոցի միջոցով, սակայն դա չստացվեց: Չստացվեց նաև Հայաստանի ներքին արդարադատության աղմկոտ քրեական գործերում (Մարտի 1, կոռուպցիա և այլն) նախկին իշխանությունների բարձրաստիճան դեմքերի՝ ՀՀ երկրորդ նախագահի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ներգրավումը քաղաքական հետապնդում ներկայացնելն ու հիմնավորելը: Դրանք, թերևս, ոչ այնքան կամ ոչ միայն արտացոլում էին Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանում ռուսական քաղաքականության երբեմնի «պրովայդերների» հանդեպ, որքան Փաշինյանի իշխանության վրա բիծ ստեղծելու հուսահատ փորձեր էին: Հաջողելու դեպքում այդ «բծերը» կարող էին օգտագործվել արտաքին քաղաքականության/ղարաբաղյան հարցում ցանկալի զիջումներ կորզելու համար: Այդ խողովակը Փաշինյանը փակեց ՌԴ նախագահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ձեռքբերված՝ «միմյանց ներքին գործերին չմիջամտելու ու ինքնիշխանությունը հարգելու մասին» պայմանավորվածությամբ[20]:

                  Հաջորդ խնդիրը, որը Փաշինյանի կառավարությունը ստեղծել է հակամարտության կարգավորման ռուսական պլանի վերաֆորմատավորման համար, Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջն է. մի խնդիր, որն անգամ իր իրավանախորդ Սերժ Սարգսյանը զգուշորեն սկսեց առաջադրել 2015թ.-ից, սակայն նրա մոտ չստացվեց ներքին լեգիտիմության պակասի ու արտաքին լեգիտիմության հարցում Ռուսաստանից գերկախվածության պատճառով: Բանակցային գործընթացում 2 խաղացողով կամ մանդատով հանդես գալու միտքը ոչ միայն սարսափեցրեց Բաքվին, ով այն ապակառուցողականություն որակեց, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանին, ովքեր չեն կարող վիճարկել պահանջի լեգիտիմությունը, բայց նաև չեն կարող բավարարել այն:

                  Comment



                  • Որքան էլ Թավշյա հեղափոխությունից հետո Վաշինգթոնը, Մոսկվան, Փարիզն ու Բրյուսելը Հայաստանի նոր իշխանություններին ուղղված իրենց շնորհավորական ու այլ ուղերձներում լավատեսություն ու հույս հայտնեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աշխուժացման կապակցությամբ, Փաշինյանի իշխանությունը ցույց տվեց, որ այդ հարցում ամենևին շտապել չի պատրաստվում: Ի տարբերություն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը ոչ բիծ ունի իր իշխանության լեգիտիմության վրա, ոչ էլ արտաքին գործոններով դրա պակասորդը փոխլրացնելու կարիք: Նրա իշխանության օրոք անցկացված երկու ընտրությունները՝ Երևանի ավագանու ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ոչ միայն իրավական տեսանկյունից կատարյալ էին, այլև անընդմեջ արձանագրեցին Ն. Փաշինյանի՝ ոչ միայն դրսի, այլ անգամ ներսի համար “մտահոգիչ” բարձր վարկանիշն ու հանրային աջակցությունը (Երևանի ավագանու ընտրություններում՝ 81 տոկոս[21], իսկ խորհրդարանական ընտրություններում՝ 70 տոկոս[22]):

                    Հայտարարելով, թե ինքը շարունակելու է նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը բոլոր ավանդական ուղղություններով և դրանք սոսկ վերակառուցելու է ավելի արժանապատիվ, ինքնիշխանության ու ազգային շահերի հիմքի վրա, Փաշինյանի համար ելակետ է նաև այն, որ ոչ միայն իր նախորդը, այլև հենց Մոսկվան է բազմիցս, այդ թվում՝ 2017թ., հայտարարել ռուսական՝ Լավրովի ծրագրի բացակայության մասին[23]: Անգամ անտեսելով այն հանգամանքը, որ 2016թ. ամռանը Փաշինյանն ամենասուր գնահատականն էր տվել Լավրովյան տարբերակին, իսկ առաջին և երրորդ նախագահներին էլ մեղադրել Արցախի դեմ դավադրության մեջ[24], ակնհայտորեն նա չի շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ու ստվերային այդ “հոսանքով” բանակցությունները: Մինչդեռ այդ ծրագիրը Մոսկվայի համար ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին էր, այլ Ադրբեջանին ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ դարձնելու ու հակամարտության գոտում սեփական խաղաղապահները տեղադրելու մասին[25]….

                    Արդեն ամռանն Ադրբեջանը խորամանկ հնարք բանեցրեց՝ երկրում իշխանությանը հարող խորհրդարանականների, իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներով ծավալելով ՀԱՊԿ-ին անդամակցելու դիսկուրսը, որին միացան նաև Մոսկվայում՝ ակնարկելով սկզբում նրա համար դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին, իսկ ՀԱՊԿ-ում էլ նախաձեռնելով այդ ստատուսի մշակման աշխատանքները[26]:

                    Հարկ է ուշադրություն հրավիրել նրա վրա, որ Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին ՀԱՊԿ բերել նշանակում է նրանց հետ այդ ձևաչափ բերել նաև հակամարտությունը և խաղաղապահների տեղակայման իրավունք-մանդատը՝ խնդիրը դուրս հանելով ԵԱՀԿ շրջանակներից…. Ըստ այդմ, 2018թ. ամռանից երկու ուղղությամբ էլ ակտիվացել էին աշխատանքները ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի կողմից առաջադրված գլխավոր թեկնածուի՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ[27], ինչին լրջորեն հարվածեց նրա դեմ Հայաստանում Մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործն ու ՀԱՊԿ-ից նրան հետ կանչելու ՀՀ իշխանությունների անդրդվելիությունը: Ու դժվար է ասել՝ Հայաստանի կատարած միակողմանի քայլերը հարվածո՞ւմ էին ՀԱՊԿ հեղինակությանը, թե՞ Խաչատուրովի ձեռամբ ՀԱՊԿ-ն արցախյան հակամարտության կարգավորմանը նախապատրաստելուն… Թվում է, թե վերջինն առավել լուրջ ու հիմնավոր եզրահանգում է և մտահոգություն Մոսկվայի համար: Մինչդեռ պաշտոնական Երևանն այս անգամ բանակցային գործընթացին ստվերի նման ուղեկցող այդ զուգահեռ գիծը փակել պարտադրված է:


                    ՀԱՊԿ-ին անդամակցելու Բաքվի հանկարծակի շահագրգռությունը Հայաստանում պարտավոր էին հասկանալ այնպես, որ դրանով Ադրբեջանի իշխանություններն ուղերձ են հղում Մոսկվային, թե իրենք շարունակում են պատրաստ լինել Լավրովյան պլանով բանակցությունները շարունակելուն: Սակայն, ինչպես նշվեց, այդ պլանից արդեն իսկ ֆորմալ ու պարտադրված հրաժարվել էին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Սերգեյ Լավրովը, Փաշինյանն այն արդեն 2016թ. «մերժել» էր Սերժ Սարգսյանին «մերժելուց» շատ առաջ: Բացի այդ, նրա կառավարությունն ինչ-որ առումով «տեր» է իր նախորդի այն բոլոր որոշումներին, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի շահերից… Ավելին, Փաշինյանի կառավարության օրոք ՀՀ ԱԳՆ-ը, թերևս, առաջին անգամ ու աննախադեպ կանխարգելիչ քայլի գնաց՝ հասկացնելով, թե Երևանը վետո կդնի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության գործընթացի վրա[28]:

                    Սակայն Ադրբեջանի դիրքավորումը սրանով չի ավարտվում. Լավրովյան պլանը շարունակելու հարցում շահագրգռությունը հայտնելուց զատ Բաքուն ցանկանում է լուծել այդ առաջարկներում իրեն մտահոգող մի առանցքային դետալի հարցը՝ Լաչինի միջանցք-ԼՂԻՄ նույնական կարգավիճակի հարցը, որպեսզի ապահովագրվի դրա՝ երբևէ Ադրբեջանից անկախ ու հայաստանապատկան կարգավիճակը: Բաքվում առկա նման մտահոգության արտացոլանքն էր այն, որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին ադրբեջանական մերձկառավարական ԶԼՄ-ներում հայտնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովի առաջարկած «լուծումը»[29], թե դրա համար պետք է «օգտվել» 2001թ. Քիվեսթում արված մշակումներից, այն է՝ ապահովել Մեղրիով միջանցք Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ընդդեմ ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի:

                    Ըստ այս ռուս-ադրբեջանական մոտեցման՝ օրակարգում սիմետրիկ կարգավիճակով միջանցքների գաղափարի առաջ քաշելը, որը եղել է 1999-2001թթ. բանակցային գործընթացում, ըստ էության դառնում է հայկական կողմի ու Մինսկի խմբի բոլոր առաջարկներում Արցախի ու Հայաստանի միջև ապահով ու անվտանգ միջանցքի լեգիտիմ պահանջը չեզոքացնող ու հավասարակշռող լուծում: Ասել է թե՝ եթե հայկական կողմը թույլատրում է օրակարգում այդ հարցը դնել ու լուծել, արդյունքում հայտնվում է ծուղակում՝ կա՛մ համաձայնել, որ Մեղրիի միջանցքն էլ դրա դիմաց սիմետրիկորեն սուվերենության իրավունքով փոխանցվում է Ադրբեջանին, կա՛մ դրանից խուսափելու համար համաձայնել, որ Լաչինի միջանցքը, իսկ նույնն է ասել՝ նաև ԼՂԻՄ տարածքը, ինքնավարության որոշակի աստիճանով մնում են Ադրբեջանի կազմում:

                    Ահա հենց այստեղ է, որ նման զարգացման ճանապարհը մասամբ փակում է Փաշինյանի՝ «բանակցություններում 2 տարբերակված մանդատ ու 2 օրակարգ» մոտեցումը, երբ հայկական երկու կողմերի լեգիտիմ ներկայացուցիչներն առանձին կբանակցեն իրենց վերաբերող հարցերում ու կառանձնացնեն Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սուվերենության օրակարգերը, չհաշված դրա ընձեռած խուսանավումների մեծ պատուհանը:

                    Սակայն, այս ամենով հանդերձ, տեսանելի չէ, թե ինչպես է բանակցային եղանակով Մոսկվան լուծելու իր համար կարևոր մնացող ու տարիներ շարունակ հետապնդած վաղեմի նպատակը՝ հակամարտության գոտում ռուսական/ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը:

                    Փաշինյանի պահպանվող բարձր լեգիտիմությունը նրա համար կատարյալ պատժի է վերածվել. ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նրա դեպքում կիրառելի չէ «փոխզիջումներ արտաքին լեգիտիմության ու աջակցության դիմաց» բանաձևը: Ինչքան էլ Ռուսաստանը նախագահ Վ. Պուտինի մակարդակով հայտարարում է, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում «որևէ բան փուլ չի եկել և վերականգնվելու կարիք չունի։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»[30], նրա ստորադասները մինչ այդ տարբեր անվստահությունների մասին էին խոսել ու մտահոգություններ հայտնել: Մասնավորապես ԱԳ նախարար Ս. Լավրովը կրկինհիշել էր ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում վերազինված բիոլաբարատորիաներում օտարերկրյա զինվորականների այցելության թեման որպես Ռուսաստանին մտահոգող հարց, որի շուրջ Երևանն ու Մոսկվան իբրև թե պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել[31], ինչը հերքվեց ՀՀ ԱԳՆ կողմից[32]: Նրա տեղակալ Գրիգորի Կարասինն էլ մտահոգություն էր հայտնել պաշտոնական Երևանի վրա ԱՄՆ իշխանությունների բանեցրած ստվերային ճնշումների կապակցությամբ[33]: ՌԴ ԱԳ-ին հատկապես զայրացրել է տարածաշրջան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջակը Երևանին՝ որպես Ռուսաստանի այլընտրանք դիտակել Վաշինգթոնից սպառազինությունների ձեռքբերման հնարավորությունը[34]: Ու սա ևս մեկ հարված է Մոսկվայի ձեռքում խաղարկվող մեկ այլ՝ հակամարտության միլիտարիզացման գործիքի, որով Կրեմլը կարողանում էր կառավարելի էսկալացիաներ ու բացառիկ դերակատարում ապահովել իր համար: Եվ եթե այստեղ էլ Հայաստանը խառնի խաղաքարտերը, ինչպես դա անում է ՀԱՊԿ-ում, ապա իր խնդիրներն ավելանում են:

                    Այս ամենից զատ, Արևմուտքն այլևս տեղյակ է Մոսկվայի նախկին սեպարատ պլաններից, որոնք խախտել են համանախագահող երկրների միջև ձեռքբերված չգրված ու գրված պայմանավորվածությունները և համաձայնությունները: Ինչպես վերևում ենք հանգամանորեն անդրադարձել, Լավրովյան պլանում անտեսվել է երեք սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բացակայել է դրա իրացման ժամկետների ու պայմանների շուրջ հստակ պայմանավորվածությունը, հակամարտության լուծումը չի եղել համապարփակ, ու կարգավիճակի հարցը թողնվել է անորոշության մեջ ու անորոշ ապագայում, և վերջապես՝ հակամարտության գոտում չէին կարող տեղակայվել համանախագահ երկրներից որևէ մեկի զինվորականներ[35]:


                    Ըստ այդմ, Ռուսաստանի պլանների իրականացման համար ստեղծված այս խոչընդոտները թվարկելուց հետո չարագուշակ է հնչում, սակայն, իր հետապնդած նպատակին հասնելու օպտիմալ ուղի Կրեմլի համար մնացել է միայն ռազմական ճանապարհը, երբ հակամարտության լրջագույն շիկացման փուլում երկու կողմերն իրենք կխնդրեն Մոսկվային կանգնեցնել պատերազմն ու կողմերին բաժանել ռուս խաղաղապահներով….

                    Ու թերևս մտահոգիչ զուգահեռ է նկատվում այսօրվա ու 2015թ. զարգացումներում. թե՛ 2015թ. աշնանը[36], թե՛ այժմ[37] Ադրբեջանն անհասկանալի գերլավատեսություն է հայտնում բանակցային գործընթացի, հայկական կողմի հետ փոխըմբռնման գալու կապակցությամբ: Ի աջակցություն նրա՝ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն էլ հայտարարում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «դրական, մանրամասն» հեռախոսազրույցում իրենք «զգացել են նրա անկեղծ տրամադրվածությունը վերսկսելու բանակցությունները՝ կառուցողական լուծում գտնելու համար» [38]: Սակայն այս անգամ հայկական կողմը մի կողմից չի հերքում բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամությունը, մյուս կողմից էլ կանխեց Ադրբեջանի «չհիմնավորված լավատեսությունը»՝ ԱԳՆ-ի մակարդակովպարզաբանելով, թե Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սոսկ «պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»[39], իսկ վարչապետի մակարդակով էլ հայտարարելով, որ «ինքը և իր կառավարությունը պաշտոնական բանակցային, և ընդհանրապես՝ որևէ բանակցային գործընթացի չի մասնակցել, բացառությամբ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած երկու կարճ զրույցը»[40]:

                    Comment



                    • 2015-2016թթ. ու 2018թ. այս զուգահեռն անցանկալի դեժավյու է այն իմաստով, որ երբ 2015թ. տարեվերջից մինչև մարտ թե՛ Երևանից, թե՛ Մոսկվայից հերքվում էր Լավրովի պլանի գոյությունը[41], Ադրբեջանը գործընթացից իր «հիասթափությունն» արտահայտեց ապրիլյան բլիցկրիգով, որը «կանգնեցնելիս» Կրեմլը ձախողված, բայց մի փոքրիկ փորձ էլ կատարեց 1994թ. կնքված հրադադարի եռակողմ պայմանագրերը «երկկողմի վերաֆորմատավորելու» ուղղությամբ. այդ ժամանակ Երևանը հրաժարվեց ու չթույլատրեց ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ ու այդ հարցերով բանակցորդ, իսկ դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դա անել[42]

                      Այսպիսով, ներկայիս գործընթացը մասամբ կրկնում է 2015-2016թթ. հնարքը՝ գերլավատեսությունից մինչև հիասթափություն, իսկ ապա՝ բլիցկրիգի «լեգիտիմություն»՝ վերջինս դարձնելով գոնե Ադրբեջանի ու Ռուսաստանի համար սեփական հեռահար նպատակներն իրականացնելու կարճ ուղի:

                      Երկու ժամանակաշրջանների աշխարհաքաղաքական իրավիճակների հիմնական տարբերությունն այն է, որ 2016թ. դա տեղի ունեցավ Ռուսաստան-Թուրքիա առճակատման պայմաններում, իսկ այժմ գործընթացներն ընթանում են Իրան-ԱՄՆ սրվող լարվածության խորապատկերին: Եվ նկատելիորեն Ադրբեջանի հեռահար հաշվարկով հնարավոր թատերաբեմերից մեկն է դիտարկվում Իրանին ու Թուրքիային սահմանակից Նախիջևանը, որտեղ Թուրքիայի զինուժը վաղուց դիրքավորված է, նաև՝ երբ Մոսկվայից ռուսական հակահետախուզության նախկին ղեկավարի ու միջնորդի մակարդակով խորհուրդ է տրվում օգտվել 2001թ. ամերիկյան Քի Վեսթի մշակումներից, որոնք կարող են Իրանը Հայաստանից կտրելու «գայթակղիչ տեսիլք» ստեղծել ԱՄՆ-ի համար, իսկ Ռուսաստանի համար էլ՝ այդպիսի հեռանկարը կանխելու «հիմնավորում ու տարածքում խաղաղապահների հայտնվելու ու գործելու անհրաժեշտություն»: Բաքվի հաշվարկներով՝ տեսահորիզոնում նման հավելյալ թատերաբեմի ներառումը գործընթացի հանդեպ շահագրգռված կդարձնի առավելագույն թվող դերակատարների՝ Իսրայելից, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան ու Թուրքիա:

                      Հայաստանի համար եկել են, հիրավի, ճկուն ու իմաստնագույն արտաքին քաղաքականություն վարելու, իր և Արցախի համար վտանգ ներկայացնող զարգացումներն «oրորոցում» կանխելու (իսկ այդպիսի հաջողված դրվագներ արդեն արվել են), իշխանության լեգիտիմությունն ու հանրային ահռելի աջակցությունն արտաքին քաղաքականության մեջ ողջ հմայքով պրոյեկտելու և արդյունքները նյութականացնելու ժամանակները: Թե ինչպե՞ս՝ դա արդեն այլ վերլուծության նյութ է:

                      «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
                      Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

                      ————————————————————

                      [1] Սերժ Սարգսյանը Աբդուլա Գյուլին հրավիրել է Երևան՝ ֆուտբոլ դիտելու, Ազատություն, 05.07.2008

                      [2] Декларация Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации, 02.11.2018

                      [3] Հայաստանում կառավարության արմատական փոփոխություններ տեղի ունեցան 2008թ. նախագահական ընտրություններից ու Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո, երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը՝ որպես իշխող վերնախավի երկու՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թևերի միջև կոմպրոմիսային ֆիգուր, ապա՝ 2014թ., երբ իշխանափոխության խնդրով միավորված ընդդիմադիր քառյակի՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-Ժառանգություն տանդեմի շուրջ բողոքական հասարակական կոնսոլիդացիան ու Սերժ Սարգսյանի իշխանության համար վտանգ ներկայացնող հետագա զարգացումները կանխվեցին այդ ձևաչափում առաջատար դարձած ԲՀԿ-ին հաճո կամ զսպող վարչապետ ու կառավարություն նշանակելով, ապաև՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելով, և 2016թ. Սասնա ծռերի ռազմական հեղաշրջման փորձից հետո Գազպրոմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով:

                      [4] Կայացան Սարգսյան-Ալիև բանակցությունները, Ազատություն, 17.07.2009

                      [5] Քիշնևում կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, Արմենպրես, 09.10.2009

                      [6] Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ազատություն, 26.01.2010

                      [7] Աստրախանում ընդունվել է համատեղ հռչակագիր, Ազատություն, 27.10.2009

                      [8] Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ), Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, 23.06.2016

                      [9] ОДКБ и ООН подписали Меморандум по миротворческой деятельности, Организация Договора
                      о коллективной безопасности, 28.09.2012

                      [10] Лавров обсудил с Налбандяном ситуацию в Нагорном Карабахе, РИА Новости, 17.07.2015

                      [11] К Нагорному Карабаху подключают челночную дипломатию, Коммерсантъ, 10.11.2015

                      [12] Источник: Премьер Турции обсудит в Баку возможность увеличения закупок газа, Взгляд, 01.12.2015

                      [13] Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել, Լրագիր, 26.01.2016

                      Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху, ТАСС, 31.03.2016

                      [14] Турция готовится зайти с карабахского фронта, Коммерсантъ, 26.11.2015

                      [15] Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել Փաշինյանից, Ազատություն, 14.12.2018

                      [16] Լուկաշենկո. Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց, PanARMENIAN.Net, 14.12.2018

                      [17] Շավարշ Քոչարյանը՝ «Լավրովի պլանի» մասին. Նույն հաջողությամբ կարելի է խոսել «Քերրիի ծրագրի» մասին, News.am, 23.11.2016,

                      [18] Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху,

                      ТАСС, 31.03.2017

                      [19] Лавров: в переговорах по Нагорному Карабаху нет чрезвычайного оптимизма, ТАСС, 21.11.2017

                      [20] Փաշինյան. Հուսով եմ՝ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, Panorama.am, 08.09.2018

                      [21] ԿԸՀ֊ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, Ազատություն, 30.09.2018

                      [22] «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը, Երկիր, 16.15.2018

                      [23] Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху,

                      ТАСС, 31.03.2017

                      [24] Никол Пашинян: «Левон Тер-Петросян вступил в альянс с Сержем Саргсяном ради реализации плана Лаврова». «Аравот», 22.07.2016г, Никол Пашинян заявил о начале ежедневных митингов: «Этот вопрос должен решать сам народ», Аравот, 22.07.2016, Позорное заявление: Никол Пашинян – о заявлении Левона Тер-Петросяна, YerevanToday.am, 22.07.2016

                      [25] Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց, PanARMENIAN.Net, 14.12.2018

                      [26] Готовится почва для вступления Азербайджана в ОДКБ, Haqqin.az, 23.08.2018,

                      [27] Хачатуров отмечает активизацию сотрудничества ОДКБ с ООН в миротворчестве, Belta.by, 11.06.2018

                      [28] «Присоединение Азербайджана к ОДКБ в статусе наблюдателя в настоящее время невозможно»: Тигран Балаян, Aravot, 26.09.2018

                      [29] Экс-глава разведки России: «Открыть коридор в Лачине, освободить оккупированные территории Азербайджана», Haqqin.az, 24.04.2018

                      [30] «Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք, որևէ բան փուլ չի եկել»․ Պուտինին զարմացրել է հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման մասին հարցը, Ազատություն, 20.12.2018

                      [31] Լավրով․ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը, Ազատություն, 17.12.2018

                      [32] Երևանը որևէ բանակցություն չի վարում Հայաստանի տարածքում 3-րդ երկրի զինվորների տեղակայման մասին. ՀՀ ԱԳՆ խոսնակ, Ազատություն, 20.12.2018

                      [33] Григорий Карасин: разрыв Киевом договора о дружбе — ошибка с последствиями, Риа Новости, 19.12.2018

                      [34] Ջոն Բոլթոն. «Մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը», Առավոտ, 25.10.2018

                      [35] Newspaper: Minsk Group US co-chair makes noteworthy revelation on Karabakh conflict, News.am, 30.09.2015, а также: «Жоховурд». Уорлик раскрыл примечательные детали: вопрос российских миротворцев обсуждался. News.am, 30.09.2015, Уорлик раскрыл примечательные детали: «Жоховурд», Аrmlur.am, 30.09.2015,

                      [36] Источник: Премьер Турции обсудит в Баку возможность увеличения закупок газа, Взгляд, 01.12.2015

                      [37] Эльмар Мамедъяров: «Мы достигли взаимопонимания с Арменией», Haqqin.az, 18.12.2018

                      [38] Մենք զգացել ենք Ալիևի անկեղծ տրամադրվածությունը՝ վերսկսել բանակցությունները Երևանի հետ. Լավրով, Առավոտ, 14.12.2018

                      [39] Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը, Հայկական ժամանակ, 19.12.2018

                      [40] Փաշինյան. ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը, Ազատություն, 19.12.2018

                      [41] Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել, Լրագիր, 26.01.2016

                      Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху, ТАСС, 31.03.2016

                      [42] Перемирие в Нагорном Карабахе между Арменией и Азербайджаном достигнуто в Москве, RT, 05.04.2016

                      Comment

                      Working...
                      X