Բաքուն դուրս է գալիս Դուշանբեի պայմանավորվածությունից
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
09.06.2019
Ցավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո արդեն կան առաջին զոհերը, եւ ես իրոք հույս ունեի, որ մեզ կհաջողվի թուլացնել լարվածությունը: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով շփման գծին Ադրբեջանի բանակի զինվորի մահվան մասին ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։ Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», – պատասխանել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ ադրբեջանցի սպան կարող էր սպանվել լայնորեն գովազդված զորավարժությունների ժամանակ: Սա շատ լուրջ մեղադրանք է, եւ ադրբեջանցի ժողովուրդը, որը խորը սգացել է մայորի մահը, պետք է հարցեր ուղղի իր ղեկավարությանը:
Եթե ադրբեջանցի մայորը մահացել է վարժանքների ժամանակ, ապա կամ նրան հատուկ սպանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու մեկնելու օրը, որ արդարացնեն «պատասխան սպանությունը», կամ էլ սպան պատահաբար է մահացել, բայց ադրբեջանական իշխանությունները չեն խորշել օգտագործել նրա մահը կեղտոտ քաղաքական նպատակներով:
Երկու դեպքում էլ սպայի հարազատները պետք է հարցեր ունենան Ալիեւին ու նրա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Օրերս Ալիեւը պարգեւատրել է Հասանովին: Նախագահը շնորհակալությո՞ւն է հայտնել նախարարին վարժանքների օրը սպային սպանելու եւ Դուշանբեի պայմանավորվածություններից հրաժարվելու պայմաններ ստեղծելու համար:
Հայաստանի վարչապետի կարծիքով, որպեսզի խուսափեն վեճերից, թե ով, որտեղ եւ որքան է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2016 թվականին Վիեննայում: «Խոսքը հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունների մեխանիզմների ստեղծման մասին է: Պետք է հետաքննության կոնկրետ մեխանիզմներ ստեղծել», ասել է նա:
Հետաքննության մեխանիզմները մղձավանջ են դառնում Ալիեւի համար, եւ դրանից խուսափելու համար նա չի խորշում ոչ մի բանից:

Comment