Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. սեպտեմբերյան զորավարժությունը
Սեպտեմբեր 20, 2019
Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։
Զորավարժության հետաքրքրական իրադարձություններից էր իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ի կիրառում։ Այս ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել էայս տարվա հունվարին՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությունում։ Կարելի է ենթադրել, որ այս ԱԹՍ-ների առնվազն որոշ մասը անցել է բանակի սպառազինություն։
Skystriker մահապարտ ԱԹՍ-ի արձակումը Ադրբեջանի բանակի զորավարժության ժամանակԱյս զորավարժությունը, ինչպես նաև նախորդները մտնում են Ադրբեջանի ընդհանուր մարտական պատրաստության, գործողությունների համակարգի և տրամաբանության մեջ, որոնք մենք դիտարկել ենք ժամանակի ընթացքում։ Տրամաբանությունը՝ թիկունքային ուժերի և առաջնագծային կորպուսների համագործակցության ամրապնդումն է, ինչպես նաև տարվա տարբեր եղանակներին ըստ կորպուսների տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունների մշակումը և խաղարկումը։
Ընդհանուր պատկերը հասկանալու համար պետք է նշել, որ Ադրբեջանը որպես կանոն տարվա ընթացքում անցկացնում է նմանատիպ 3 խոշոր զորավարժություն՝ գարնան, ամռան և աշնան սկզբերին։ Դրանք, ըստ էության, Ադրբեջանի ԶՈւ թիկունքային 4-րդ կորպուսի և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերի աջակցությամբ առաջնագծային կորպուսների զորավարժություններ են։
Ադրբեջանի բանակի ցամաքային ուժերը կազմված է 4 կորպուսից, Նախիջևանի առանձին համազորային բանակից և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերից։ 3-րդ կորպուսը տեղակայված է ՀՀ արևելյան և Արցախի հյուսիսային սահմանների դիմաց, 1-ին կորպուսը՝ Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան սահմանների դիմաց, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների դիմաց։ 4-րդ կորպուսը ռեզերվային է, այն չունի առաջնագծի պահպանման գործառույթներ, իսկ դրա զորամասերը տեղակայված են Ադրբեջանի խորը թիկունքում։
Այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժությունը թիկունքային ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ 1-ին կորպուսի վարժանքներ էին, որտեղ խաղարկվում էին Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան հատվածներից ճեղքման գործողություններ։ Մայիսի վերջին կայացավ երկրորդ խոշոր զորավարժությունը՝ կրկին թիկունքային ուժերի աջակցությամբ արդեն Ադրբեջանի ԶՈւ 2-րդ կորպուսի մասնակցության, որը Արցախի արևելյան և հարավարևելյան հատվածում գրոհի խաղարկություն էր։ Սեպտեմբերին էլ նույն սցենարով կայացավ 3-րդ կորպուսի զորավարժություն։ Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար տարբեր ժամանակահատվածներում իրականացնում ու գործնականում փորձարկում է սահմանագծի բոլոր ուղղություններով ճեղքման գործողություններ, որոնց ներգրավվում են նաև թիկունքային ուժեր։
Սեպտեմբերյան զորավարժության թատերաբեմը Շամքոր քաղաքի մատակայքում գտնվող զորավարժարանն էր, որտեղ 3-րդ կորպուսի ստորաբաժանումներին կրակային աջակցություն էին ցուցաբերում Սու-25 գրոհիչները և Մի-35 հարվածային ուղղաթիռները։ Ներգրավված էին նաև հատուկ նշանակության և ինժիներասակրավորային ստորաբաժանումներ։
Վարժանքներին մասնակցել են նաև ինքնագնաց «Մստա-Ս» հրետանային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ», «Սմերչ», 306մմ տրամաչափի իսրայելական LYNX EXTRA ՀԿՌՀ-ներ, որոնք, սակայն, գործնական վարժանքները իրականացրել են մեկ այլ՝ Մինգեչաուր քաղաքի մոտ տեղակայված զորավարժարանում։
LYNX EXTRA ՀԿՌՀ-ն ադրբեջանական զորավարժությանըՀիշեցնենք, որ այս զորավարժություններին Ադրբեջանի ՊՆ հայտարարել էր շուրջ 10 հազար անձնակազմի, 100-ից ավել զրահատախնիկայի, 120 միավոր հրթիռահրետանային միջոցի, շուրջ 20 միավոր ուղղաթիռի և ինքնաթիռի, տարբեր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին:

Comment