Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԸ








    Last edited by burjuin; 09-06-2020, 04:34 AM.

    Comment


    • Armenian Army








      Comment


      • Armenian Army










        Comment



        • Ադրբեջանական գազատարը, նավթատարն ու աշխարհաքաղաքականությունը. ինչո՞ւ է Թուրքիան կործանիչներ թողել Ադրբեջանում
          • 2020-09-06
          • Հեղինակ՝ Արամ Սարգսյան

          Մերձավոր Արևելքից մինչև միջերկրածովյան տարածաշրջան ու Հյուսիսային Աֆրիկա մի շարք բարդ կոնֆլիկտներում ներքաշված ու գնալով ավելի խրվող, ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի քաղաքականություն վարող էրդողանյան Թուրքիան, չնայած թե՛ Լիբիայում, թե՛ Սիրիայում և թե՛ տարածաշրջանային այլ թեժ կետերում կրած անհաջողությաններին ու տարածաշրջանային շատ խաղացողների, իր մի շարք գործընկերների հետ հարաբերությունների վատթարացմանը, չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, ներքաղաքական ու տնտեսական լուրջ խնդիրներին, այդուհանդերձ, հատկապես վերջին ամիսներին սկսել է նկատելի ակտիվություն ցույց տալ նաև հարավկովկասյան ուղղությամբ՝ սրելով իր ագրեսիվ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցերում և ջանքեր գործադրելով ինչ-որ կերպ միջամտել, ներգրավվել նաև ղարաբաղյան բանակցությունների պրոցեսին:

          Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջին զորավարժություններից հետո թուրքերը ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ են թողել Ադրբեջանի տարածքում, և օրեր առաջ դրանք նույնիսկ փորձ են արել թռչելու Հայաստանի ուղղությամբ, սակայն հայկական զինուժի համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես ֆիքսել են դա և կասեցրել: Ու թեև կան որոշ ենթադրություններ, թե ինչու պիտի Թուրքիան զինվորական անձնակազմ թողներ Ադրբեջանում, այդուհանդերձ, մեր փորձագետները համոզված են, որ թուրքական ռազմական օդանավերը չեն կարող սպառնալիք ներկայացնել Հայաստանին:

          Թուրքական F-16 կործանիչներ՝ Գանձակում

          Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում ակնհայտ երևաց հատկապես հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միքանօրյա բախումների ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսեցին կոշտ հայտարարություններ անել Հայաստանի հասցեին՝ մեղադրելով հայկական կողմին և պաշտպանելով Ադրբեջանին:

          Շատ չանցած՝ հուլիսի վերջին, Ադրբեջանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի ինքնավարության տարածքում սկսվեցին թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք նույնպես հոգեբանորեն կապվեցին հուլիսյան դեպքերի հետ և ընկալվեցին որպես որոշակի ուղերձ կամ ուժի ցուցադրություն Երևանին: Թե որքանո՞վ է դա իրոք այդպես՝ կարելի է առանձին քննարկել:

          Բայց, ամեն դեպքում, իրադրությունն ընդհանուր գծերով այսպիսին է, և այս իրավիճակում, երբ թուրք-ադրբեջանական վարժանքներին զուգահեռ, ընդ որում՝ պլանավորվածից մոտ մեկ ամիս շուտ այսպես կոչված՝ Հարավային ռազմական օկրուգում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում լայնածավալ զորավարժություններ է անում նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, երբ նույն Մոսկվան, երկակի խաղ խաղալով Թուրքիայի հետ, մի կողմից զարգացնում է նրա հետ տնտեսական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հարաբերություններ, բայց մյուս կողմից էլ կոչ է անում Անկարային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերում, իսկ ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շատ բաց ու թափանցիկ տեսքտով ակնարկում է Թուրքիային, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, հիմա էլ բավական մտահոգիչ տեղեկություններ են գալիս Ադրբեջանում Թուրքիայի ակտիվության և նրա ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդման մասին:

          Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին զորավարժություններից հետո թուրք զինվորականների և թուրքական զինտեխնիկայի մի մասը, այդ թվում՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ ինքնաթիռները իրենց անձնակազմով մնացել են Ադրբեջանում: Թուրքական ռազմական օդանավերը տեղակայվել են Հայաստանի ու Արցախի սահմանից ոչ այնքան հեռու գտնվող Գանձակում (ադրբ.՝ Գյանջա, նախկին Կիրովաբադ) և Եվլախում: Հենց այս երկու կենտրոններում, ինչպես նաև Բաքվում, Նախիջևանում և Քյուրդամիրում են ս. թ. հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը անցկացվել թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքները:

          Ամերիկյան F-16-ը՝ ռուսական ՄԻԳ-29 և ՍՈւ-30 կործանիչների հետ համեմատ

          F-16-ները, որոնց օդաչուները պատվել են «Կռվող բազե» (Fighting Falcon) մարտական անունով, ամերիկյան արտադրության 4-րդ սերնդի թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, որոնք առաջին անգամ արտադրվել են ավելի քան 40 տարի առաջ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությանն են հանձնվել 1978 թվականին: Մինչ օրս F-16 ռազմական օդանավերի շարքից կառուցվել է ավելի քան 4500 միավոր: Այն կա աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետության սպառազինության մեջ: Մասնագետներն ասում են, որ իր մասսայականությամբ F-16-ը բացարձակ ռեկորդակիր է թեթև կործանիչների մեջ: Եթե փորձենք համեմատել մեզ ավելի հայտնի սովետական կամ ռուսական կործանիչների հետ, ապա F-16-ն, իհարկե, ավելի հին է, քան Հայաստանի կողմից վերջերս ձեռք բերված ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները և կարգով ավելի ցածր է, քանի որ ՍՈւ-30ՍՄ-ը պատկանում է «4+» սերնդին: Բացի այդ, սրանք իրենց ֆունկցիաներով և հնարավորություններով մի քիչ տարբեր են:

          Այս տեսանկյունից F-16-ը ավելի շատ համանման է խորհրդային ՄԻԳ-29 4-րդ սերնդի թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչներին, որից Ադրբեջանի զինված ուժերն, ի դեպ ունի:

          Կրկնվող դեպքեր

          Մեր աղբյուրը փոխանցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում Գյանջայում տեղակայված թուրքական կործանիչները օդ են բարձրացվել և թռչել են Տավուշի ուղղությամբ, որից հետո մերոնք նախազգուշացրել են, որ մոտենալու դեպքում դրանք կխփվեն: Աղբյուրը նշում է, որ օդանավերը շատ հեռու են թռչել մեր սահմանից, բայց ոչ մի երաշխիք չկա, որ մի օր դրանք չեն մոտենա:

          Օգոստոսի սկզբներին, երբ ընթանում էին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նման մի տեղեկություն էր հաղորդել նաև avia.pro պորտալը՝ նշելով, թե թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի մայրաքաղաք Երևանին «օդային հարվածի հեռավորության վրա»: Լրատվական կայքը գրել էր, թե հնարավոր է՝ այդպիսի թռիչքներով թուրք օդաչուները Երևանին օդային հարված հասցնելու գործողություն են մշակում, սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքել էր այս պնդումը:

          Նավթամուղը, գազամուղն ու աշխարհաքաղաքականությունը

          Ի՞նչ իմաստ ուներ Ադրբեջանի տարածքում զինվորական անձնակազմ, առավել ևս կործանիչ ավիացիա թողնելը: Եթե տեղեկությունն իրոք ճիշտ է, ապա ո՞րն է դրա պատճառը կամ նպատակը:

          Անդրադառնալով այս հարցին՝ տեղին է հիշել թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ հուլիսյան մարտերի օրերին հայտնած այն տեսակետը, որ եթե իրավիճակը տավուշյան ճակատում առաջիկա ամիսներին շարունակի թեժ մնալ՝ Թուրքիան կարող է զինծառայողներ տեղակայել Ադրբեջանի տարածքում, քանի որ հենց այդ տարածքներով են անցնում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը, որոնք, էներգետիկ ու տնտեսական կարևորությունից բացի, ունեն նաև աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, այդ թվում՝ Թուրքիայի համար:

          Հենց այս հանգամանքն էր, որ հուլիսյան բախումներին հաղորդեց նաև աշխարհաքաղաքական որոշ երանգներ՝ ծնելով այս հողի վրա տարածաշրջանային որոշ ուժերի, հատկապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծավալվող քողարկված մրցակցության մասին բավական հետաքրքիր վարկածներ: Եվ այդ վարկածներից մեկի համաձայն՝ հուլիսյան բախումները աշխարհաքաղաքական առումով ձեռնտու էին հատկապես Ռուսաստանին, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին՝ նավթամուղների ու գազամուղների երթուղուց ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա բռնկված հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտը կարող էր ուղղակիորեն հարվածի տակ դնել Ռուսաստանի էներգետիկ մրցակիցներին պատկանող խողովակաշարերը:

          Հուլիսյան մարտերը, ինչպես հիշում ենք, ընթանում էին հայկական Տավուշի և ադրբեջանական Թովուզի սահմանագոտում, իսկ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի» և «Բաքու-Թբիլիսի-Էրզրումի» խողովակաշարերը անցնում են հենց Եվլախով, Գյանջայով և Թովուզով: Այստեղից էլ գալիս էին այն վերլուծությունները, որ եթե հայկական զինուժը վերցնի ռազմավարական նշանակություն ունեցող Ղարադաշ բարձունքը, ապա հարվածային հեռավորության վրա վերահսկողություն կսահմանի նշված խողովակաշարերի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում կարող է պայթեցնել դրանք՝ Ադրբեջանին պատճառելով հսկայական վնաս:

          Բայց Երևանը ավելի խելացի գտնվեց ու ավելի խելամտորեն ռեալիզացրեց հուլիսյան հաղթանակը քաղաքական դաշտում՝ հայտարարելով, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, և Հայաստանը, որպես տարածաշրջանում անվտանգություն ապահովող, ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում:

          Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ասում է, որ 2020 թ. հոկտեմբերից մեկնարկելու են ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային՝ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ), «Անդրանատոլիական» (TANAP) ու «Անդրադրիատիկ» (TAP) գազատարներով։ Ստացվում է, որ ադրբեջանական գազի պատճառով Ռուսաստանն իր «գազային» ազդեցությունը կորցնում է Թուրքիայում, որն ինքնին գազի սպառման խոշոր շուկա է, և հիմա էլ հերթը հասնում է Եվրոպային։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարի ռուսական «Գազպրոմի» եկամուտները նվազել են 52,6 տոկոսով։

          «Այլ կերպ ասած՝ ԲԹԷ-ի հզորությունը 6,5-ից հասցվել է ավելի քան 20 միլիարդ մ3-ի, այդպիսով ԲԹԷ-ի աշխարհաքաղաքական կարևորությունը աճել է եռակի (ընդ որում՝ հետագայում ծրագրված է ավելի մեծացնել այս թվերը, այդ թվում՝ նաև միջինասիական երկրներից գազամատակարարումների շնորհիվ)։ Իսկ ԲԹԷ-ն անցնում է Ադրբեջանի Թովուզ քաղաքով (ՀՀ սահմանին գազատարի ամենամոտ հատվածը հենց այստեղ է), վերջին օրերի ռազմական գործողությունները հենց այս գոտում են ընթանում։ Այդտեղով է անցնում նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը, որով Միջերկրական ծով է ուղարկվում ադրբեջանական նավթի զգալի մասը։ Մինչդեռ ԲԹՋ-ից առաջ ադրբեջանական նավթի զգալի մասը ուղարկվում էր Սև ծով՝ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով», – ասել էր Գաբրիելյանը:

          Թուրքական կործանիչները չեն կարող սպառնալիք լինել Հայաստանի համար

          Իսկ Անդրանիկ Իսպիրյանը՝ Թուրքիայի քաղաքական հարցերի մեկ այլ հայաստանցի փորձագետ, իր հերթին ասում է, որ թեև կոնկրետ տեղեկություններ չունի հարցի վերաբերյալ, բայց կարծում է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական զինվորական անձնակազմ կամ ինչ-որ ստորաբաժանումներ թողելու մասին տեղեկությունը ամենևին էլ անհավանական չէ և խելքին մոտ է, քանի որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանում ունեցել է անձնակազմ՝ հիմնականում հրահանգիչների մակարդակով, որոնք ադրբեջանցի զինվորականներին վարժեցրել են այս կամ այն զինատեսակին կամ ընդհանրապես զինպատրաստության դասեր են անցկացրել:

          «Եթե հիմա ինչ-որ անձնակազմ մնացել է Ադրբեջանում, լինի 200, թե 300 հոգի (թիվը առանձնապես կարևոր չէ), ապա գուցե հենց այդ շրջանակներում են մնացել», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

          Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ թուրքական կործանիչներին՝ Անդրանիկ Իսպիրյանը ընդգծում է, որ նույնիսկ եթե հիմա դրանք Ադրբեջանի տարածքում են, միևնույն է, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող թաքցնել այդ օդանավերը, քանի որ մեր զինված ուժերի ռադարները՝ ռադիոտեղորոշիչները, հետևում են դրանց ամեն մի տեղաշարժին, և եթե փորձեն դրանք օդ բարձրացնել, առավել ևս շարժվել Հայաստանի ուղղությամբ՝ մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անմիջապես կիմանան դրա մասին: Ըստ էության, վերջին դեպքում հենց այդպես էլ եղել է, որին հետևել է հայկական կողմի խիստ նախազգուշացումը:

          Հետևաբար, մեր զրուցակիցը կարծում է, որ թուրքական ռազմական օդանավերը՝ կործանիչ լինի, թե գրոհիչ, չեն կարող վտանգ ներկայացնել մեր սահմանների անվտանգությանը:

          «Նրանք չեն կարող օդանավը թաքուն պահել: Հենց որ օդանավի շարժիչը միանում է՝ մեզ մոտ ու ոչ միայն մեզ մոտ բոլոր ռադարները գրանցում են: Բոլոր այն օդանավերը, որոնք Ադրբեջան են գնացել, բոլորը գրանցված մեզ մոտ, և հետևում են բոլոր օդանավերի շարժին: Այսինքն՝ դա ինչ-որ գաղտնիք չէ: Եթե, իհարկե, մնացել է (ես ստույգ տեղեկություն չունեմ)՝ պատճառաբանություն հաստատ ունեն: Օրինակ, կասեն՝ վերանորոգման կամ ընթացիկ խնամքի պատճառով է մնացել: Ամեն դեպքում պատճառաբանություն ադրբեջանական կողմը կունենա՝ թուրքական կողմի հետ միասին», – ասում է Իսպիրյանը՝ ընդգծելով. «Իհարկե, գիտենք, որ նախկինում էլ զինտեխնիկա Ադրբեջան բերվել է, բայց Ադրբեջանում օդանավ թողնելն ինձ համար մի փոքր հարաբերական է: Գուցե երկու օրից հետ է գնում:

          Ամեն դեպքում Թուրքիան Ադրբեջանին F-16 նվեր չի տալու, Հայաստանի վրա էլ Ադրբեջանից F-16-ով հաստատ չեն հարձակվելու: Այս իմաստով ես F-16 թողնելու մեջ տրամաբանություն չեմ տեսնում, մանավանդ երբ գիտենք, որ թե՛ մեր սովորական Ս-300-ները, թե՛ ռուսական ռազմաբազայի Ս-400-ները շատ հանգիստ որսում են F-16-ին: Ադրբեջանում F-16-ի մնալը լուրջ սպառնալիք չէ որևէ առումով: Մեկ-երկու օդանավը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար: Օդանավը դեռ օդ չբարձրացրած՝ կարող ենք հարվածել»:

          Comment


          • Armenian Army








            Comment


            • Armenian Army





              Comment


              • Artsakh Defense Army










                Comment


                • Armenian Army







                  Comment


                  • Artsakh Defense Army







                    Comment


                    • Artsakh Defense Army








                      Comment

                      Working...
                      X