Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայոց պատմության “ռուսական փուլն” ավարտվեց
Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է հակաօդային պաշտպանության S-300 հրթիռներ: Այս կապակցությամբ, քաղաքագետ Իգոր Մուրադյանին հարց ուղղեցինք այն մասին, թե ինչու է այդ կապակցությամբ լռում ներկայում, երբ S-300-ը արդեն Ադրբեջանի զինանոցում է, այն դեպքում, երբ նախկինում նա մեղադրել էր հայ փորձագետներին, որոնք պաշտպանել էին Ռուսաստանի այդ քայլը:
- Այդ հարցն այս օրերին ինձ շատերն են տալիս, թե Հայաստանից, թե սփյուռքից,- պատասխանել է Իգոր Մուրադյանը: - Նախ եւ առաջ, պետք է նշել, որ հայ 14 ծախու փորձագետների դիրքորոշումը լուրջ աջակցություն դարձավ Ռուսաստանի պոռնկական այդ քաղաքականությանը: Հայաստանի ղեկավարությունը նույնպես ոչինչ չարեց այդ ակցիան կանխելու համար, փոխարենը Ռուսաստանից ստանալով 30 տարվա վաղեմության թափոն (նկատի ունի վերջերս Հայաստանում ռուսական ռազմաբազայի զենքի փոխանցումը Հայաստանին - Խմբ): Սակայն, այդ լռությունը պայմանավորված է նրանով, որ նման կերպ անիմաստ կլիներ վրդովվել Ադրբեջանին Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի կողմից զենք մատակարարելու դեպքում: Մենք այդ երկրների հետ ռազմական պայմանագրեր չունենք, այդ պատճառով էլ չենք բողոքել: Ներկայում պարզվել է, որ Ռուսաստանը այդ երկրների շարքում է եւ ոչնչով չի տարբերվում դրանցից արտաքին քաղաքական դիրքորոշման մասով:
Ես կասեի, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին 16 տարիներին շատ լավ բաներ են եղել, սակայն դա ավարտվեց: Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը տեղի են ունենում ոչ մեկ օրում, այլ դառնում են երկարատեւ, հետեւողական քաղաքականության արդյունք, որը Հայաստանն այդ ընթացքում չուներ: Իր կարճատես քաղաքականության արդյունքում Մեդվեդեւը ծաղրի ենթարկվեց, եւ ոչ միայն ամերիկացիների կողմից: Ռուսաստանի “հավասարհեռավորության” քաղաքականությունը հանգեցրեց Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հերթական թքելուն: Տասնյակ տարիների ընթացքում չկարողանալով Թուրքիայի հետ հաստատել քիչ կամ շատ գործընկերային հարաբերություններ, ռուս գործիչները փորձեցին դա անել հիմա, երբ Թուրքիան ուժեղացել է առավել քան երբեւէ: Մոսկվայում իդեա-ֆիքս էր դարձել այն, թե իբր Թուրքիան ավելի անկախ կդառնա Արեւմուտքից ու կձգտի գործընկերության Ռուսաստանի հետ: Սակայն դա մանկական խաղ է հիշեցնում:
Դա իհարկե չէին կարող չհասկանալ գործիչներն ու ինտեգրված փորձագետները Մոսկվայում, սակայն երեւում է ինչ որ մեկը շահագրգիռ է տապալել ռուսական արտաքին քաղաքականության թուրքական ուղղությունը: Մոսկվայի` տարածաշրջանում “առանձնահատուկ” դեր զբաղեցնելու փորձի տապալումը ազդակ է Եվրասիա ԱՄՆ էքսպանսիայի հերթական փուլի վերաբերյալ, եւ ռուսաստանը պետք է սեղմվի: Տպավորություն է ստեղծվում, որ Մեդվեդեւին պարզապես գցել են կամ Սմոլենսկի հրապարակից, կամ էլ ավելի մոտ տեղից: Դա շատ հնարավոր է, նկատի առնելով Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներսում պայքարի ու ինտրիգների բնույթն ու ուղղվածությունը:
Սակայն, ուժեղանում է վստահությունն այն բանում, որ Մեդվեդեւն Արեւմուտքին դուր գալու իր ձգտումներում միայն արագացրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության ճգնաժամը, որը հասունացել էր վաղուց, երբ ավարտվեցին “գունավոր հեղափոխությունների” սցենարները, եւ եկավ ԱՄՆ դադարի փուկը` ռեգիոնալ քաղաքականության նոր թռիչքից առաջ: Այսպես թե այնպես, շատ շուտով շատ բան կպարզվի միջազգային քաղաքականության մեջ: Եթե Օբամայի վարչակազմը չընդունի Վաշինգտոնի իրատես գործիչների, գլխավորապես հանրապետական, նախաձեռնությունները, ԱՄՆ իր անկման նոր փուլը կապրի, իսկ դա անթույլատրելի է:
Միջազգային քաղաքականության այս նոր փուլի նախօրեին Ռուսաստանը կորցրել է իր բոլոր գործընկերներին ու դաշնակիցներին: Պատմության մեջ չի եղել նման ժամանակահատված, երբ հայերն աշխատեին ընդդեմ Ռուսաստանի, նույնիսկ մերկանտիլ մոտիվներով, ներկայում դա տեղի է ունենում: “Պարզապես մոտենում ու առաջարկում են ինչ որ կերպ վնասել Ռուսաստանին, ընդ որում` առանց կոնկրետ մղումների, ինչպես ասում են` գաղափարական հողի վրա: Ընդ որում, դա տեղի է ունենում, երբ հրեաները դադարել են լոյալ լինել անգլո-սաքսերի շահերին, հասկանալի պատճառներով”: Ինչ լավ բան կա դրա մեջ. Ոչինչ, այդ պատճառով էլ ասում ենք այդ մասին: Շատ հաճախ քաղաքական նպատակները որեւէ ռացիոնալ բան չեն պարունակում, եւ քաղաքականության մեջ էլ ավելի շատ չէ տրամաբանությունը, քան մարդկանց առօրյա պահվածքում:
19:27:08 - 29/06/2011

Comment