Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայկական բանակը հայկական չէ
Բանակում քրեածին իրավիճակի պատճառները
Ստեղծման փուլի որոշակի շրջանից սկսած ՀՀ զինված ուժերում քրեածին իրավիճակը կտրուկ վատթարացավ: 1990-ականների երկրորդ կեսից արձանագրվեց այդ լարվածության մարման դրական դինամիկա: 1990-ականների վերջին իրավիճակը կայունացավ` մարման թույլ տենդենցով պահպանվելով մինչև 2008 թվական: 2009 թվականից կրկին տեղի ունեցավ քրեածին իրավիճակի լարվածության կտրուկ աճ, ինչը որոշակի տատանումներով պահպանվում է մինչ օրս:
Եթե փորձենք պարզել քրեածին իրավիճակը պայմանավորող գործոնները, ապա կտեսնենք հետևյալ պատկերը: Քրեածին իրավիճակի վատթարացումը պայմանավորված էր Արցախյան ազատամարտի վերջին փուլում /1993-94 թվականներ/ Հայաստանի երրորդ Հանրապետությունում հետզհետե արմատացող և ծավալվող բացասական երևույթներով, որոնք մինչ օրս էլ գրեթե անփոփոխ կերպով առկա են մեր իրականությունում: Երրորդ Հանրապետության ճարտարապետներից մեկի ձևակերպած գաղափարը, թե անհրաժեշտ է ձևավորել անկախությամբ շահագրգիռ խավ, միանգամայն այլ կերպ իրագործվեց:
Ռազմի դաշտում արյուն հեղող, սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակում մի կերպ հացի խնդիր լուծող ժողովրդի թիկունքում, համակարգված և մեթոդիկ կերպով, առաջանցիկ տեմպերով կառուցվեցին սոցիալ-դարվինիզմի սկզբունքներով առաջնորդվող, անձնական շահի գերակայության խեղված ընկալումների վրա հիմնված կառավարման և տնտեսական համակարգեր: Այդ համակարգերում տիրապետող դիրքեր զբաղեցնող խավի միակ և գերագույն նպատակը դարձավ ոչ թե անկախության պահպանումն ու ամրապնդումը, այլ ամեն գնով իշխելն ու հարստանալը` այդ թվում անկախության հիմքերը քայքայելու հաշվին:
Պետականաշինության փորձ և նման իրավիճակներում հակազդելու մեխանիզմներ չունեցող ժողովուրդը, որի ձեռքերը, ի լրումն այս ամենի, կապված էին գոյության պայքարի առաջնային կարիքներով, չկարողացավ ժամանակին կողմնորոշվել և շտկել դրությունը: Այդ համակարգերի գոյատևումն ու զարգացումն ապահովելու նպատակով բանակը ներգրավվեց դրանց մեջ և դարձավ դրանց թիվ 1 շահագրգիռ պաշտպանն ու պատվարը:
Ուստի բանակի ստեղծման ակունքներում կանգնած, ազատամարտի կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցող և բանակի անձնակազմի ու ժողովրդի վստահությունը վայելող հրամանատարական կազմը, որը չէր հանդուրժի դեպքերի այդպիսի զարգացումը և ամեն ինչ կաներ պետությունը կարգի բերելու համար, նպատակասլաց կերպով իրականացվող քաղաքականության միջոցով (որը մինչ օրս անշեղորեն իրագործվում է, իսկ դրա գործիքները անընդհատ զարգացվում ու կատարելագործվում են) ենթարկվեց որակական ու քանակական արմատական փոփոխության:
Հեղինակավոր, բանիմաց, անարդարություն ու թելադրանք չհանդուրժող հրամանատարների զգալի մասը, որոնք պատերազմում զոհվում էին, որպես կանոն փոխարինվում էին մաուզերիստ դուրսպրծուկներով կամ հլու-հնազանդ պաշտոնամոլներով: Քանի որ բանակը կայացման փուլում էր և ինտենսիվ կերպով տեղի էին ունենում նաև կառուցվածքային փոփոխություններ, հաճախ կիրառվում էր մեկ ուրիշ մեթոդ` մեծ վաստակ և հեղինակություն ունեցող մարդկանց թողնում էին ներքին օղակում, իսկ վերը նշված դուրսպրծուկներին ու պաշտոնամոլներին նշանակում ավելի բարձր պաշտոնների, ինչը, ի լրումն այլ վատ հետևանքների, նաև նվաստացուցիչ էր առաջինների համար: Ուստի նրանց մի մասը հեռացավ, իսկ մյուս մասը հոգեբանորեն ենթարկվեց որոշակի բացասական տրանսֆորմացիայի:
Զուգահեռաբար գործադրվում էր փորձված ու “արդյունավետ” մեկ ուրիշ մեթոդ` գայթակղությունը: Պատերազմի բովով անցած ու հանգամանքների բերումով բանակի առաջին շարքերում հայտնված երեկվա պարզ ու միամիտ մարդիկ` կրտսեր սպա, գյուղացի, արհեստավոր, ինժեներ, հայտնվելով նկարագրվող իրավիճակում` չկարողացան հաղթահարել իրենց մարդկային թուլությունները և ներքաշվեցին համակարգային ախտի մեջ` դրա դիմաց ստանալով պաշտոն, հարստություն և այլ “բարիքներ”:
Այս ամենի համար շատ նպաստավոր էր և համակարգայնորեն պարարտ հող դարձավ պաշտպանական համակարգի (հիմնականում` բանակի կառավարման և զորային կառույցի մասերով) խորհրդային կայսերական մոդելի ներդրումը դրան որևէ պարամետրով չհամապատասխանող ազգային պետությունում: Որպես ասվածի ապացույց կարելի է նշել այդ մոդելի հիմնական բնութագրիչ հատկանիշները: Այն ստեղծված էր բազմազգ կայսրության, իշխանության իրականացման միաձույլ ամբողջատիրական համակարգի, գաղափարաքաղաքական ամբողջական վերահսկողության, պատերազմի անհամեմատելիորեն մեծ թատերաբեմի, գլոբալ խնդիրների լուծման, առավելապես հարթ տեղանքի, ահռելի մարդկային ու նյութական ռեսուրսների առկայության պայմաններում գործելու նպատակով:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է գործեն ազգային պետության, իշխանության տարանջատված իրականացման համակարգի, գաղափարական տարակարծության ու զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, տարածաշրջանային մասշտաբի փոքր թատերաբեմի, լեռնային տեղանքի և մարդկային ու նյութական ռեսուրսների սղության պայմաններում:
Խորհրդային բանակի մոդելը քրեածին իրավիճակի ձևավորման ու վատթարացման համար նպաստավոր էր հատկապես այն պատճառով, որ աղավաղում, իսկ երբեմն պարզապես խզում էր կապը զինծառայողի և բանակի միջև: Խորհրդային Միության երեկվա քաղաքացին, որ ծառայել էր այդ պետության բանակում կամ դրա մասին լսել էր ավագների պատմածներից և, միևնույն ժամանակ, խորհրդային երկաթե վարագույրի պատճառով գրեթե ոչինչ չգիտեր բանակային այլ մոդելների մասին, ամբողջությամբ գտնվում էր խորհրդային բանակի կարծրատիպերի ու կաղապարների ազդեցության տակ, հայտնվելով այդ բանակի գավառական մասշտաբի համակարգային ժառանգորդ “հայկական” բանակում, չկարողացավ լիարժեք կերպով այն ընկալել ու համարել որպես ազգային, յուրային ու հոգեհարազատ:
Խորհրդային ամբողջատիրական, ռեսուրսային, էքստենսիվ բանակային մոդելից ժառանգվեցին նաև համապատասխան արժեքային ու իրավական համակարգերը: Հրամանատարական բոլոր օղակներում (բարձրագույն հրամանատարական օղակում` ավելի ընդգծված կերպով) սկսեց գերիշխել քրեական, մարդատյաց, գռեհիկ մտածելակերպը: Տիրապետող դարձավ մարդուն, զինծառայողին, հատկապես` շարքային զինվորին, որպես ռեսուրս դիտելու հոգեբանությունը:
Այդ արժեքային համակարգի տիպական բնութագրիչներ կարող են լինել թեկուզ մարշալ Ժուկովի “էլի կծնեն” (“Еще нарожают”) և խորհրդային բանակում տարածված` “Մեռա՞վ Մաքսիմը: Հերն էլ անիծած” (“Умер Максим? Да и черт с ним!” ) արտահայտությունները: Ներքաշվելով “խաղի” մեջ, հասարակությունն սկսեց հակադարձել և գոյության ու կայացման կռիվ մղել այդ “խաղի կանոններով”: Բանակ զորակոչվող շարքային կազմը սկսեց գործադրել քրեական աշխարհի օրենքներով ապրող փողոցի զինանոցը, որն ինքնաբերաբար հանգեցրեց այդ զինանոցին առավել լավ տիրապետողների գլխավորությամբ հիերարխիկ համակարգի ձևավորմանը:
Հրամանատարությունը, ներքին բնազդով զգալով Լավրենտի Բերիայի կողմից կատարելագործման աստիճանի հասցրած “պետություն-քրեական աշխարհ” երկուստեք ձեռնտու համագործակցության մեխանիզմի առավելությունները, քաջալերեց այդ մեխանիզմի ներդրումը և դրա միջոցով ձեռք բերեց ինչպես շարքային կազմի վերահսկելի ինքնակառավարում, որն իրեն ազատում էր անձնակազմի հետ ամենօրյա աշխատանք տանելու հոգսի մի զգալի մասից, այնպես էլ լրացուցիչ նյութական շահի հնարավորություն:
Դրական արժեքները և դրանք կրող մարդիկ մղվեցին երկրորդ պլան: Առաջին պլանում հայտնվածները խորհրդային “հին և բարի” ժամանակների ոգուն հոգեհարազատ կերպով նախ յուրացրեցին, ապա սկսեցին պատեհ ու անպատեհ, խեղկատակության աստիճանի չարաշահել դրական արժեքների քարոզչությունը` ըստ էության նսեմացնելով դրանք և նպաստելով դրանից ածանցյալ բացասական երևույթների առաջացմանը, որոնցից թերևս ամենավատթարը անտարբերության մթնոլորտի ձևավորումն է:
Սակայն ամեն ինչ սահման ունի, և միակողմանի ընթացքի դեպքում ցանկացած համակարգ կհասնի ինքնակործանման: Ի վերջո, բանակի հիմնական գործառույթը պետության ինքնիշխանության, տարածքի և բնակչության զինված պաշտպանությունն է արտաքին զինված հարձակումից, ուստի այդ գործառույթից կրիտիկական շեղումը հղի է կանխատեսելի հետևանքներով: Այս հանգամանքի գիտակցությամբ էր պայմանավորված բանակի ղեկավարության սթափվելը 1990-ականների երկրորդ կեսին:
Սթափվելուն նպաստեցին ծանր հանցագործությունների, այդ թվում` մահվան ելքով, բազմաթիվ դեպքերը, որոնք մտահոգեցին ինչպես հասարակությանը, այնպես էլ բանակի ղեկավարության ու հրամանատարական կազմի` պետության պաշտպանունակությամբ ու պետության ինքնիշխանությամբ առավել կամ պակաս չափով մտահոգ և գիտակից մասին:
Զինված ուժերի կայացման օբյեկտիվ գործընթացներին (համակարգայնացում, գործունեության կանոնակարգվածության աստիճանի մեծացում, մասնագետ կադրերի ներհոսք և այլն) զուգընթաց, որոնք զգալի չափով դրական ազդեցություն ունեցան քրեածին իրավիճակի մեղմացման գործում, լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին քրեածին իրավիճակի բարելավման ուղղությամբ (բնականաբար, չհրաժարվելով բանակը որպես քաղաքական և տնտեսական իշխանության պատվար պահելու քաղաքականությունից, այլ պարզապես փոքր-ինչ տրանսֆորմացնելով այն):
Դաստիարակչական աշխատանքի և հսկողական ու վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության մեծացումն ու պատժական քաղաքականության խստացումը հանգեցրեցին կարգապահության զգալի ամրապնդման, իսկ սպայական և հրամանատարական անձնակազմի կրթական մակարդակի բարձրացումը, զինծառայության կենսապայմանների բարելավումը, ինչպես նաև, տարակուսելի չթվա, շարքային կազմի` վերը նշված ինքնակառավարման համակարգի կայունացման հետևանքով դրա ռեժիմի մեղմացումը հանգեցրեցին քրեածին իրավիճակի փոփոխության դրական դինամիկայի:
Սակայն, ինչպես արդեն նշվեց, քրեածին իրավիճակի լարվածության անկման տենդենցը հետզհետե թուլացավ և 2006-2008 թվականներին գրեթե մարեց: Մարեց, որովհետև օբյեկտիվորեն սպառվեցին հիմնական գործառույթից շեղված վիճակում գտնվող բանակի պարագայում քրեածին իրավիճակի հետագա բարելավման և, առավել ևս, արմատական դրական դինամիկայի հասնելու հնարավորությունները:
Իսկ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում բացահայտվեց բանակի հիմնական գործառույթի հետ չկապված, դրա արդյունավետությունը էապես նվազեցնող ստվերային գործառույթը, ինչն էլ պատճառ դարձավ քրեածին իրավիճակի հետագա կտրուկ վատթարացման: 2008 թվականի մարտի 1-ին ակնհայտ դարձավ, որ առնվազն բանակի ղեկավարության և բարձրագույն հրամանատարական կազմի համար Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, հայ մարդն ու զինվորը իրենց իշխանությունն և հարստությունը սնուցող նյութական ռեսուրս են, ընդ որում` էքստենսիվ, գիշատչական շահագործման ու սպառման միջոցով օգտագործվող:
2008 թվականի մարտի 1-ին իր գոյության շարունակականության ապահովման նպատակով վարչակազմը ստիպված եղավ բաց թողնել իր յուրային ենթակաների` իշխելու, տիրապետելու, ստորացնելու, կորզելու և հարստահարելու մղումները զսպող սանձերը, որոնք դարձյալ ինքնապահպանման բնազդով ստիպված էր եղել ձգել 1996-2008 թվականների ընթացքում: Անասնական բնազդների ալիքին զոհ գնացին և շարունակում են զոհ գնալ տասնյակ երիտասարդներ, իսկ հարյուրավորներն ու հազարավորները խեղվում ու հաշմվում են ֆիզիկապես ու բարոյապես:
Ներկայում` որոշակի ժամանակահատվածի համար իր գոյությունն ապահովելով, իշխանական համակարգը նորից է ձեռնամուխ եղել դաստիարակչական, կրթական և պատժական միջոցների, նույնիսկ փորձում է շարքային կազմի ինքնակառավարման արատավոր համակարգից հրաժարվելու քայլեր անել (այս վերջինն այդքան էլ մեծ զոհողություն չէ, քանի որ տիրապետող համակարգի ոչ թե հիմնական, այլ լրացուցիչ օղակ է), որպեսզի քրեածին իրավիճակը վերադարձնի կառավարելի հուն, հակառակ պարագայում, ինչպես արդեն նշվեց, ինքը կդառնա դրա զոհը:
Անշուշտ, որոշակի դրական արդյունք կլինի: Այդպիսի արդյունքին ինքնաբերաբար կնպաստի նաև կյանքի զարգացման դրական ուղղվածությունը, որը բնության օրինաչափություններով է պայմանավորված: Սակայն առկա պաշտպանական համակարգի պահպանման պարագայում էական տեղաշարժ չի կարող լինել:
Հայկական բանակը ներքին տիրապետող մշակույթի (առաջին հերթին` ազգային-արժեհամակարգային-հոգեբանական և միջանձնային փոխհարաբերությունների), կառուցվածքի, կառավարման համակարգի, իրավական կարգավորումների, ղեկավարման և գործունեության կազմակերպման ձևերի ու մեթոդների, բանակում մարդկային գործոնի դերի ու նշանակության և շատ այլ համակարգաստեղծ պարամետրերի առումով ըստ էության հայկական չէ: Ուստի բանակում քրեածին իրավիճակի բարելավման կտրուկ դրական դինամիկա կարող է արձանագրվել միայն գլխավոր և հիմնական խնդիրը լուծելու` այն հայկական դարձնելու պարագայում:
Բնականաբար, հարկ կլինի ձեռնպահ մնալ բանակը իշխող վարչակազմի քաղաքական և տնտեսական պատվարը դարձնելու քաղաքականությունից և գրեթե ամբողջությամբ ազատվել քաղաքական ու տնտեսական համակարգի շահեր հետապնդող, իրենց պաշտոններին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ չունեցող (չնչին բացառություններով) բարձրագույն սպայական և հրամանատարական կազմից:
Արմեն Հովհաննիսյան

Comment