Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ժենգյալով հաց` Երևան-Ստեփանակերտ չվերթի ուղևորներին
«Եթե 2 երկիր իրար մեջ պայմանավորվում են չվերթներ բացել, «ICAO»-ն գործ չունի 2 երկրների հարաբերությունների մեջ, այն կարգավորում է միայն միջազգային չվերթները: Սա մեկ: Երկրորդ, միայն կանոնավոր չվերթները: Ամեն մի չարտերային չվերթի հարցով «ICAO»-ն չի զբաղվում».- emedia.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը` միջազգային ավիացիոն կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին խոսելիս: Չվերթները կլինեն կանոնավոր, թե չարտերային, Դ.Ադբաշխանը չի մանրամասնել, նշելով, որ դա ցույց կտա ժամանակը:
Ինչ վերաբերում է չվերթների քանակին, ապա դա ցույց կտա կյանքը. «Կսկսենք օրեկան մի չվերթից, հետո, եթե ուղևորները շատ եղան 2 չվերթ կանենք օրեկան, 3 չվերթ կանենք: Խորհրդային տարիներին Երևանից Ատեփանակերտ թռնում էինք 8-10 չվերթ օրեկան, իսկ պատերազմի ժամանակ` 16-20»,- ընդգծել է Դ.Ադբաշյանն ու հավելել որ չվերթները դեռ իրականացվելու են Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղութամբ: Տոմսի գինը կազմելու է 16-18հազ դրամ:
Ինչ վերաբերում է օդանավակայանի բացման ժամկետներին, նա նշել է, որ արդեն ավարտին է հասնում վազքուղու շինարարությունը, ընթացքի մեջ է ռադիոնավիգացիոն և կապի սարքավորումների տեղադրումը, որոնց պատճառով էլ հետաձգվում է օդանավակայանի շահագործումը: Սակայն, դա կախված է նաև մի շարք այլ հանգամանքներից «Բացման օրը կախվածութան մեջ է մեր շինարարների հաջողություններից, նրանք էլ կախված են շինանյութից, եղանակային պայմաներից: Նրանք ասել են, որ սեպտեմբերի մեջ կավարտեն, բայց որքանով են ճիշտ, դժվարանում եմ ասել: Հուսով եմ, որ սեպտեմբերի մեջ կվերջացնեն և հոկտեմբերին կմտածենք բացման մասին»: «Իսկ հնարավո՞ր է ինքնաթիռներում ավանդական ժենգյալով հաց մատուցվի ուղևորներին» emedia.am-ի հարցին ի պատասխան, Քաղաքացիական ավիացիայի վարչության պետն ասել է. «Ինչո՞ւ ոչ: Դա որպես առաջարկություն ձեզանից մենք կընդունենք»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանից չվերթները սպասարկելու են SRJ - 200 մակնիշի երեք օդանավերը:
Արփի Բեգլարյան

Comment