Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ «ՀԵՏԱԽՈՒՅԶԸ»` ԱՐՑԱԽՑԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԻ «ԳԵՐԻՆ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում պաշտպանության բանակի ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք»: Այս մասին երեկ հաղորդագրություն տեղադրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կայքէջում:
Տեղեկատվության համաձայն, խփված ինքնաթիռի մասերը գտնվում են պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: «Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն», տեղեկացնում են Ղարաբաղից:
Ըստ նույն աղբյուրիՙ «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտա-ուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ»:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայնՙ վերջին օրերին «հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը»: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից, ըստ հաղորդագրության, նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր:
Մինչ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ` հայաստանյան ու արտերկրի, տեղեկացնում էին անօդաչու սարքի շարքից հանվելու մասին, ադրբեջանական միայն որոշՙ մանր-մունր, քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող կայքէջեր էին անդրադարձել տեղեկությանը, միայն նշելով տեղի ունեցածն ու այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից որեւէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:
Ադրբեջանական մոտեցումներին ու տրամաբանությանը լավ ծանոթ լինելու պարագայում այս լռությունն էլի հեշտ բացատրելի չէ, քանի որ ամեն ինչ, անգամ ակնհայտն ու անհերքելին հերքելու փորձ անելու մեջ ադրբեջանցիները գրեթե ոչ մեկին չեն զիջում: Դրա փոխարեն, ռազմատենչութամբ կոկորդ պատռող Ադրբեջանը պետք է տեղի ունեցածից գոնե մեկ դաս քաղի այն իմաստով, որ անօդաչու սարքերի դեմ պայքարելու տեխնիկական ու ռազմական բարդությունները հայտնի են: Այսինքն` ղարաբաղյան զինուժը ակնհայտորեն բավականին բարձր պատրաստվածություն ունի, իսկ ուղղակիորեն նման սարքի վնասազերծումը վկայում է նաեւ բարձր մարտունակության մասին:
Նշենք նաեւ, որ Աստրախանի հրաձգարանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ուժերի մասնակցությամբ անցնող զինավարժություններում հայկական զինուժի բարձր մակարդակով ներկայացվածության իրական ու հիմնավոր լինելու եւս մեկ ապացույց է ադրբեջանական սարքի շարքից հանելը, հատկապես որ այն իսրայելյան արտադրության է, որը համարվում է ամենաբարձրակարգերից մեկը:
Ուշ գիշերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց անօդաչուի կործանման մասին տեղեկությունը: Հապա ինչ պիտի աներ:

Comment