Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 15-10-2011
«48 ՐՈՊԵ 56 ՎԱՅՐԿՅԱՆ»
Հ. ԱՖՅԱՆ
Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, համաձայն ադրբեջանական աղբյուրի, ներկայացրել է հաղորդում «Հարավային Կովկասի երկրների ռազմական կարողությունների մասին` հիմնված ՄԱԿ-ի տվյալների եւ ՆԱՏՕ-ի սպաների հաղորդած տեղեկությունների վրա»: Մի կողմ թողնենք, թե որտեղի՞ց ՆԱՏՕ-ի սպան կարող է մանրակրկիտ տեղեկություն ունենալ կոնկրետ Հայաստանի ռազմական կարողությունների մասին, ու շարունակենք: Ըստ այդմ` պարզվել է. «Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն կազմում է ավելի քան երեք միլիարդ դոլար: Այդ երկրի ռազմաօդային պաշտպանության բազայում առկա են կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգում 4 զենիթա-հրթիռային բրիգադներ, մեկ` զենիթա-հրթիռային գունդ, ռադիոտեխնիկական գումարտակի երկու ստորաբաժանումներ»: Այս բոլորը, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմաօդային պաշտպանության համակարգում այսօր ծառայող 9000-անոց կազմը հիմք են տվել ՆԱՏՕ-ի սպաներին «Ալ Ջազիրա»-ի եթերից հայտարարել. «Ադրբեջանը ունակ է ոչնչացնել ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը ընդամենը 48 րոպե 56 վայրկյան ժամանակահատվածում»: Անշուշտ, ՆԱՏՕ-ի սպաները, իրենց հետ նաեւ «Ալ Ջազիրա»-ին մեջբերող ադրբեջանական աղբյուրները բավական երկար ժամանակ են ծախսել` Հարավային Կովկասը Ադրբեջանի ձեռամբ ոչնչանալու ստույգ ժամանակը պարզելու համար, հետեւաբար մենք զերծ մնանք մեկնաբանություններից, փոխարենը հիշեցնենք ռուս հայտնի լրագրող, փորձագետ Մաքսիմ Յուսինի` «Վզգլյադ» պարբերականում հրապարակած հոդվածը «Ադրբեջանը կսկսի պատերազմը եւ կպարտվի» խորագրով: Արձանագրելով, որ «իհարկե, տնտեսական տեսանկյունից Ադրբեջանը Հայաստանից շահեկանորեն տարբերվում է, ու ռազմական կարիքների ամար Բաքուն ավելի շատ միջոցներ կարող է հատկացնել», Յուսինը այդուհանդերձ փաստում է. «Եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, ու եթե դրան այլ պետություններ չմիջամտեն, նա կրկին պարտություն կկրի: Իսկ որպեսզի որեւէ այլ պետություն չմիջամտի, կհոգա Ռուսաստանը, քանի որ Հայաստանը մեր ամենահուսալի դաշնակիցն է Անդրկովկասում եւ Հայաստանի ռազմական պարտությունը, նրա դիրքերի թուլացումը Անդրկովկասում, Ռուսաստանի ծրագրերի մեջ չեն մտնում»: Միեւնույն ժամանակ ռուս փորձագետը այլ հարցեր էլ էր հնչեցրել` ընդ որում ապահովելով նաեւ դրանց պատասխանները: Այսպես` Յուսինը «դժվար հավատալի է» համարում, թե «ադրբեջանցի զինվորը կարո՞ղ է արդարացնել ժողովրդի, երկրի ղեկավարության հույսերը»: «Պատերազմում ամեն ինչ չէ, որ որոշվում է զինված ուժերի քանակով: Թե որքան բարձր է հայերի մարտական ոգին, որքան կարգապահ են նրանք, ես համոզվել եմ 1992-ին Ղարաբաղում: Տեսել եմ նաեւ ադրբեջանցի զինվորներին` համեմատությունն ակնհայտորեն նրանց օգտին չէ: Իհարկե, այդ ժամանակներից հետո շատ ջրեր են հոսել, Ադրբեջանը վերակառուցել է իր բանակը` փառք Աստծո, նավթադոլարները բավարար են: Սակայն մարտական ոգին, կարգապահությունը, ռազմագիտությունը գնել անհնար է: Իսկ մարտական պատրաստվածության տեսանկյունից հայկական ստորաբաժանումները բազմիցս գերազանցում են հակառակորդին»: Այդուհանդերձ ռուս փորձագետը մեջբերում է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Ուեյն Մերիի կարծիքը. «Գաղտնիք չէ, որ հայերը բանակ ունեն, իսկ Ադրբեջանը` զինված ուժեր»:
Ահա եւ «նատօ-ալջազիրա-ադրբեջանական» 48 րոպե 56 վայրկյանի պատասխանը, հուսանք, այս պատասխանը նույնպես` «Ալ Ջազիրան ու ՆԱՏՕ-ի սպաները» կներկայացնեն ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Comment