Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սաֆար Աբիեւի ժամանակաշրջանն ավարտվել է. Ո՞վ է լինելու ՊՆ նոր նախարարը
Հոկտեմբեր 22, 2011 | 01:42
Պաշտոնական Բաքուն Պաշտպանության նախարարությունում ղեկավար պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակմանն ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում: Արդեն սկսվել է համապատասխան անձանց փնտրելու գործընթացը, գրում է ադրբեջանական Milaz գործակալությունը` վկայակոչելով իշխանական աղբյուրնեը: Աղբյուրը նշում է, որ ղեկավար շրջանակներում լրջորեն մտածում են Պաշտպանական գերատեսչության առաջին դեմքերին փոխելու մասին:
«Խոսքը գնում է հետաբիեւյան շրջանի մասին: Փնտրվում է քաղաքացիական համապատասխան անձ, ով փոխարինելու է Սաֆար Աբիեւին: Ներիշխանական օղակներում կարծում են, որ պաշտպանության նոր նախարարը կարող է լինել անձ, ով չունենալով նույնիսկ ռազմական կրթություն, պետք է լավագույնս տիրապետի պաշտպանական եւ անվտանգության գերատեսչության կառավարման համար անհրաժեշտ ռազմավարությանը»,-գրում է ադրբեջանական գործակալությունը:
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ նախարարի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա տարվա սկզբին: «Գեներալների եւ գնդապետերի շրջանում այդ հարցը ակտիվորեն քննարկվում է: Այժմ Զինված ուժերում քաջ գիտակցում են, որ եթե նախարարը չփոխվի, ապա բանակում բարեփոխումներ անցկացնելը կդառնա անհնարին»,-եզրափակում է Milaz-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել բանակում նախարար Սաֆար Աբիեւի եւ Գլխավոր շտաբի պետ Սադիգովի միջեւ ընթացող լուրջ մրցակցության մասին: Զինվորական աղբյուրները հայտնել են, որ ներկայումս Աբիեւի եւ Սադիգովի մոտ կանգնած զինվորականները ուղիներ են փնտրում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Սակայն եթե պետության ղեկավարը երկու գեներալների հարցով խիստ որոշում ընդունի, ապա նրանք վատ վիճակում կհայտնվեն: Հնարավոր է, որ երկրում զանգվածային ստուգումներ, հետաքննություններ եւ ձերբակալություններ սկսվեն: Ամենայն հավանականությամբ, Աբիեւին հեռացնելուց հետո, ՊՆ ղեկավար պաշտոնը կզբաղեցնի քաղաքացիական անձ, սակայն հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
Ըստ էության, արդեն հստակեցումներ են մտցվել, հատկապես վերջերս մեծ աղմուկ հանած ՊՆ-ում ֆինանսական փաստաթղթերի կորուստից հետո:

Comment