Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը
Հոկտեմբեր 24, 2011
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին տվեց շատ հարցերի պատասխաններ, այդ թվում տվյալ համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ: Այդ մասին ասել է Սերժ Սարգսյանը` հոկտեմբերի 24-ին Մոսկվայի պետհամալսարանում պատասախանելով տիեզերքում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ հարցին:
«ՀԱՊԿ շրջանակում ռազմա-տեխնիկական համագործակցության շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում պաշտպանել հանրապետության անվտանգությունը եւ ամբողջությամբ իր վրա վերցնել պատասխանատվությունը ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար: Առանց ռազմա-տեխնիկական համագործակցության հնարավոր չէր լինի Հայաստանում ստեղծել այդպիսի բանակ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տիեզերքի վերաբերյալ հարցին պետք է պատասխանեն գիտնականները: Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Հայաստանում կուտակվել էր մեծ փորձ, տիեզերագնացները պատրաստություն էին անցնում Հայաստանում, երկիր էին այցելու այդ ոլորտի բոլոր հայտնի մարդիկ: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր էլ Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն այդ ոլորտում:

Comment