Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի նավթն ավարտվում է
Չնայած որ վերջերս Ադրբեջանը հայտարարել էր, որ ունի նավթի գրեթե անսպառ պաշարներ, ավելի ու ավելի են հաճախանում տեղեկություններն այն մասին, որ 2010 թվականից արդեն նկատվում է նավթարդյունահանման նվազում: Ադրբեջանում ԵՄ դեսպան Ռոլան Քոբիան հայտարարել է. «Ադրբեջանական ածխաջրածիններն անվերջ չեն, և 2010 թվականից գրանցվել է նավթի և գազի արդյունահանման նվազում, որը կարող է ազդանշան լինել երկրի էներգետիկական քաղաքականության մեջ այլընտրանքային ռեսուրսների ներդրման մասին»:
Ադրբեջանի «նավթային բումի» ավարտը կարող է ուժերի հավասարակշռության փոփոխություն առաջացնել տարածաշրջանում: Մինչև հիմա Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված էր նրա վրա, որ նավթով կարելի է գնել ամեն ինչ: Ադրբեջանի ինշխանությունը գնել է ցմահ կառավարելու իրավունքը, Հայաստանի հետ զենքի մրցակցության քարտ-բլանշը, դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ստացել է Եվրատեսիլի անցկացման իրավունք և այլն:
Եվ այն, որ ներկայում Ադրբեջանի վրա ճնշումն ավելանում է, խոսում է այն մասին, որ կամ նավթային պաշարներն իսկապես ավարտվում են, կամ Բաքվին փորձում են ստիպել գնալ իր համար անցանկալի քայլերի: Մասնավորապես, դա վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունների սրման մասին:
Եթե իսկապես քիչ ռեսուրս է մնացել, ապա պետք է ակնկալել, որ Ադրբեջանին ընդհանրապես կկոտրեն և կշպրտեն, ինչպես օգտագործած թաշկինակ: Ավելի ճիշտ, ոչ թե Ադրբեջանին, այլ նրա ղեկավարությանը, որը խոստանում միանգամից բոլորին և փորձում է ավանս պոկել խոստումների դիմաց:
Մասնավորապես, Ադրբեջանը այդպես էլ պաշտոնապես չի համաձայնվել Տրանսկասպյան գազամուղի անցկացմանը, որը պետք է Արևմուտքին, փոխարենը օգտագործել է այդ համաձայնությունը տալու սպառնալիքը, որպեսզի բարձրացնի Գաբալայի կայանի վարձը Ռուսաստանի համար: Կան բազմաթիվ ուրիշ օրինակներ, և Ադրբեջանը երևի, չի սովորել պատմության դասերը, երբ նրան բոլորը միանգամից «գցել» են, որի շնորհիվ Ղարաբաղը հաղթել է պատերազմը:
Կասկածելի նավթային պաշարների վրա խաղադրույքները և արևելյան դիվանագիտական խաբկանքները բերում են, որպես կանոն, անփառունակ ավարտի:

Comment