Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Կրակել են Այգեպար գյուղի ուղղությամբ
Ապրիլի 27-ին ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը, երեկ ժամը 15-ի սահմաններում գյուղի ուղղությամբ կրակահերթ է հնչել: Հրաձգության հետևանքում վնասվել են մի քանի տների տանիքներ:
Ի դեպ, պարզվում է` համայնքի վրա հրաձգություն կատարվել է նաև ապրիլի 20-ին և 25-ին: Մինչդեռ ապրիլի 25-ին մամուլում խոսվում էր միայն Դովեղում կատարված հրաձգության մասին: Այգեպարում նույն օրը հրազենային կրակից բռնկվել էր ծխախոտի գործարանի տանիքը: Համագյուղացիների ջանքերով հաջողվել է հանգցնել գործարանում սկսված հրդեհը:
Վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից հաճախակի կրկնվող նմանատիպ գործողությունները Տավուշի մարզի որոշ սահմանամերձ գյուղերում դարձել են իսկական պատուհաս: Այնինչ, երկրի ղեկավարությունը, զբաղված լինելով սեփական քարոզարշավի անհետաձգելի գործերով` կարծես թե չի նկատում, թե ինչ է կատարվում շուրջը:
Մինչ հանրապետությունը պատրաստվում է Ազգային ժողովի ընտրություններին` մի շարք սահմանամերձ գյուղերի բնակիչներին շարունակ կրկնվող կրակոցները թույլ չեն տալիս կողմնորոշվելու, թե ում տան իրենց քվեն: Վերջիններս չեն հավատում, որ մի բան կփոխեն:

Comment