Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Կամ տուն կքինանք կամ չէ
    01 Մայիսի 2012 - 18:59

    Նորայր պապին հանդիպեցի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մերձակայքում` հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկման ընթացքում. թոռան հետ էր, նա էլ հազիվ 8 տարեկան լիներ:
    Պապ ու թոռ բերել էին իրենց անասուններն արածացնելու: Հարցնում եմ` պապի չե՞ս վախենում, այս ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում, քրտինքը ճակատից սրբելով՝ ասում է. «Է~, բա հինչ անեմ, բալա, հնար չկա, կարում չես տանը պահես անասունները, տենց մի 10 օրով դուրս ենք հանում: Իրանց պոստերի դեմն ենք, գալիս ենք` մտածելով, թե կամ տուն կքինանք կամ չէ, կրակում են, բա հո՞ չեն խնայելու, անցած տարի անասունի գողություն էլ ա իլալ»:

    Պատմում է ու մի աչքը «գցում» թոռան վրա, մեկն էլ անասունների, հետո` հայացքը նրանց «վրայից վերցնելով», ուղղում Ջողազի ջրամբարի կողմն ու հոգոց հանելով ավարտում. «Էս սարը տեսնո՞ւմ ես, մինչև վերև մերն ա իլալ, բայց հիմա 70 տոկոսն իրանց ձեռքին ա։ Էէէէ~, ինչ հողեր էի~ն…»:

    Մեր կանգնած վայրում կիսակառույց շինություն կար, Նորայր պապը երանությամբ հիշեց, որ այն որպես գրասենյակ է ծառայել: Մինչ Նորայր պապին հրաժեշտ կտայի, Բերքաբեր գյուղի ուղղությամբ անցկացվող հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումն ավարտվեց, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները`ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, հեռացան բնակավայրից:

    Բնականաբար, ես էլ հետևեցի նրանց, իսկ պապ ու թոռ դեռ երկար էին մնալու այդտեղ` չունենալով անվտանգության երաշխիքներ:

    Մարիամ Պետրոսյան

    HayNews.am

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by AstalaVist View Post
      Armenian occupation army violated ceasefire 147 times in April, one Azerbaijani serviceman killed, four wounded


      [ 01 May 2012 16:02 ]

      Baku. Rashad Suleymanov – APA. Armenian armed forces violated ceasefire on the line of contact 147 times in April, 2012. According to the results of the APA’s monitoring based on the reports confirmed by Azerbaijani Defense Ministry, one serviceman of the Azerbaijani Army was killed, four servicemen were wounded.

      Armenian armed forces intensified ceasefire violation on Armenia-Azerbaijan borders, mostly in north-west of the frontline – toward the regions of Gazakh and Tovuz.

      The enemy forces violated ceasefire 36 times in the direction of Gazakh region, 26 in the direction of Tovuz. At least 20 facts of provocation against the Azerbaijani positions were prevented.

      Armenian forces have become active since April 20, changing their positions and conducting entrenchment work in the frontline.

      The ceasefire was violated in the direction of Azerbaijan’s Gadabey and Dashkesan regions near the state border. 3 facts of ceasefire violation were observed in the direction of Gadabey, one – Dashkesan.

      The enemy forces in Karabakh frontline were more active in the direction of Fuzuli region. The units of Armenian armed forces fired on the Azerbaijani positions 26 times in this direction. The ceasefire regime was violated 20 times in the direction of Aghdam, 14 – Khojavend, 7 – Goranboy, 6 –Terter, 6-Jabrayil, 2 – Goygol.

      Azerbaijani armed forces prevented the provocations of Armenian occupation army in different parts of the frontline in April. Six Armenian servicemen were killed, five wounded. Two military vehicles were destroyed. Two servicemen of the Armenian army were killed in avalanche in the direction of Kalbajar region.

      Armenian armed forces violated ceasefire 422 times in the past four months, January-April, 2012. One Azerbaijani serviceman was captured by the Armenians, five Azerbaijani servicemen and one civilian were wounded, one soldier was killed.

      http://en.apa.az/news.php?id=170755
      anyone knows of a captured tork?

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        «Ադրբեջանին պետք է սթափեցնող հարված հասցնել». փորձագետ: Օրվա ամփոփում


        Մայիս 1, 2012 by Արմինե Կարեյան

        Ռազմական փորձագետը համոզված է, որ Ադրբեջանին պետք է սթափեցնող հարված հասցնել: Լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական դիվերսիայի հետևանքները: Արցախի ՊԲ-ն առաջնագծում շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը:

        «Պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը հասկանա իր քայլերի ճակատագրական լինելու հանգամանքը և սթափվի»,- ասել է ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:

        «Նրանց մոտ հետևյալ տրամաբանությունն է գործում. եթե անգամ ամեն մի հայի դիմաց սպանվի 10 ադրբեջանցի ամեն ինչ արդարացված է: Ահա ադրբեջանական պայքարի լոգիկան»,- անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեությանը և դրա հավանական հետևանքներին՝ ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

        «Դիվանագիտության լեզուն ուրիշ լեզու է, և մենք պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ լեզվով է խոսում»,- անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդական խմբի հայտարարությանը՝ ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
        Բաքուն Արևմուտքին սպառնում է անդամակցել այլ «դաշինքի», եթե ճնշում չգործադրվի Հայաստանի վրա:
        Հայկական կողմը Տավուշում ԵԱՀԿ առաքելությանը վերահաստատել է, որ պատրաստ է առաջին գծից հանել դիպուկահարներին, եթե ադրբեջանական կողմը ևս պատրաստ լինի գնալ այդ քայլին:
        «Արցախի Պաշտպանության բանակն առաջնագծում շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ի պատասխան ադրբեջանական մամուլում տարածվախ լուրերի, թե «հայերը գնդակոծել են ադրբեջանական գյուղը»՝ ասել է ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Իսկ ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կորուստների մասին լուրերը:
        Last edited by Vrej1915; 05-01-2012, 07:57 PM.

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          «Հայկական ժամանակ». Ականատեսը պնդում է` երեք զինծառայողներին սպանողներն ադրբեջանցիներն են եղել


          Մայիս 02, 2012
          Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը սահմանամերձ Այգեպար և Սովսես գյուղերի մոտ երեք հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես` Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանն իր տեսածն ամբողջությամբ արդեն պատմել է քննչական մարմնին: Այդ մասին գրում «Հայկական ժամանակը»:

          «Դեպքի մասին որեւէ բան պատմել չի համաձայնել, ասել է, որ դրա իրավունքն առայժմ չունի: Բայց հայ պայմանագրային զինծառայողներին սպանողներն իսկապե՞ս ադրբեջանցիներն էին, թե` միջադեպը տեղի էր ունեցել հայերի միջեւ: «էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»,- պատասխանել է Արկադին: Նա հերքել է նաեւ, որ ապրիլի 26-ին ծառայակիցների հետ Բերդ քաղաք էր գնացել ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու նպատակով: «Լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասել է նա»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Originally posted by Vrej1915 View Post
            anyone knows of a captured tork?
            it must be the ethnic talyish that went into artsakh a while ago.

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Դովեղում կրկին կրակել են
              02 Մայիսի 2012 - 12:57

              Մայիսի 1-ին, ժամը 11-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: Մեքենայից կրակ են բացել, սպանել մի աքլոր եւ այն գցել մեքենայի մեջ, հեռացել:


              Գյուղապետ Սամվել Գորգինյանը ասաց, որ մեքենայի առջեւում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում համարանիշներ չեն եղել; Գյուղամիջում գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Գյուղապետն ասաց, որ պատահարի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն, փոխանցում է «Առավոտը»:

              Դովեղի գյուղապետը հայտնեց նաեւ, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլա Գորգինյանից տեղեկացանք, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետեւանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:

              Դովեցիները դժգոհում են, որ գյուղի գնդակածությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը`ապրիլի 26-ին Նոյեմբերյան այցելելով` նախագահ ՍերԺ Սարգսյանը չայցելեց 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չասաց, չոգեւորեց դովեղցիներին: Գյուղապետ Ս. Գորգինյանն ասաց, որ պետական պաշտոնյաները գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են գյուղի իրավիճակի վերաբերյալ:

              HayNews.am

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Գեներալներին պատերազմ պետք չէ


                Բաքվում տեղի են ունենում բավականին տարօրինակ իրադարձություններ: Ադրբեջանցի գեներալները ոգևորված չեն հնարավոր պատերազմի հեռանկարով, քանզի հասկանում են, որ պատերազմի նախապատրաստությունն ավարտելու համար մի 7-10 տարի դեռ պետք է, և առհասարակ, ում-ում, գեներալներին դա պետք չէ: Իսկ ահա քաղգործիչները, առավել ևս Իլհամ Ալիևի վարչախմբի պաշտոնյաները, նրան շարունակ աշխատում են ներշնչել, թե հնարավոր է հաջողության հասնել ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

                Ստուգված տեղեկություններ կան, որ դա տեղի է ունենում ներքաղաքական խարդավանքների շրջանակներում, և միանգամայն հնարավոր է, որ անգամ նախագահի թիմում կան մարդիկ, ովքեր ձգտում են պատերազմի միջոցով ազատվել նրանցից, իհարկե, հասկանալով, որ հիմա, Ադրբեջանի համար խիստ աննպաստ իրավիճակում, սանձազերծված պատերազմը կհանգեցնի Ադրբեջանի ջախջախիչ պարտության:

                Ալիևի շրջապատի այս «տրամադրությունները», ավելի ճիշտ` նախաձեռնությունները, այս կամ այն չափով արդեն հաղորդվել են արևմտյան դիվանագետներին, փորձագետներին ու դիտորդներին: Իրավիճակն ամենից լավ հասկանում են ամերիկացիները, ամենից վատ` ռուսները: Այժմ Ալիևը հասկանում է, որ ինքը չափազանց շատ է բարձրացրել խոստումների նշաձողը, Սաակաշվիլու նման բախվել է պատերազմական գործողությունների անհրաժեշտությանը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ ամերիկացիները, որ շահագրգռված են Ալիևի արկածախնդրական ծրագրերի բացահայտ ձախողմամբ, հասկանում են, որ պատերազմը կարող է անխուսափելի դառնալ Ադրբեջանի ներսում քաղաքական ակտիվության նոր կենտրոնների առաջացման ներկա պայմաններում:

                Սակայն կա պատերազմի վերսկսման մեկ այլ, գուցե և ավելի կարևոր գործոն. դա Թուրքիայի դիրքորոշումն է: Արևմտյան տերություններն ու Ռուսաստանը միանգամայն անթույլատրելի են համարում այդ պատերազմին և առհասարակ Հարավային Կովկասում ուժային եղանակների կիրառմանը Թուրքիայի անմիջական մասնակցության հնարավորությունը: Ենթադրենք` դա այդպես է, թեև վերջին ժամանակներս Թուրքիան ուժային գործողությունների է դիմել հարևան տարածաշրջաններում` առանց ՆԱՏՕ-ի հետ որևէ համաձայնության: Ավելի շուտ, այդ կարծիքները հենվում են հարցի պաշտոնական ըմբռնման և Թուրքիայի մասին արևմտյան քաղգործիչների պատկերացումների վրա. նա կվարվի այնպես, ինչպես իրեն է նպատակահարմար, և ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ն արդեն զսպիչ գործոն չեն նրա համար, անգամ Արևմտյան ընկերակցության հետ Թուրքիայի հարաբերությունների ծայրաստիճան հակասականության պարագայում:

                Միաժամանակ, ԱՄՆ-ն ակտիվորեն մշակում է Հարավային Կովկասի պետությունների գործառական դերաբաշխման ավարտի վարկածը: Գործընկերոջ իր գործառույթները կորցրած Վրաստանը դարձել է սոսկ տարանցիկ երկիր և, փաստորեն, հաշտվել է տարածքների կորստյան հետ: Հայաստանն այլևս չի համարվում բացառապես Ռուսաստանի գործընկեր, այլ դարձել է ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի նվաճողամտության զսպման կարևոր գործոններից մեկը, ինչպես նաև տարածաշրջանի «հավասարակշռող»: Ադրբեջանը կորցրել է «նավթի տակառի» և նավթի ու գազի տարանցիկ պետության ռազմավարական դերը և ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ձեռք է բերում զինված ուժերի բազավորման գործառույթներ: Այս ամենը համատեղ կարող է կոչվել Սև ծովում և Հարավային Կովկասում «երրորդ ուժի» առաջացման հայտ:

                Որքա՞ն է այդ իրավիճակը նպաստավոր Հայաստանի համար: Եթե այդ գործընթացները շարունակություն ստանան, ապա իրավիճակը տարածաշրջանում բավական կսրվի, իսկ դա կնշանակի թուրք-ռուսական դաշինքի ստեղծման սպառնալիքի վերացում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա շահագրգիռ կողմերը կնախընտրեն մշակել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերն սպասարկող նմանակման նոր սցենարներ, այսինքն, տեղի կունենա վերադարձ ստատուս քվոյի պահպանման մարտավարությանը:

                Հարց է ծագում` ո՞ր իրավիճակում Ալիևը կդիմի այդ մարտավարության շարունակմանը. այն դեպքում, երբ սեփական երկրում հողը կսկսի տատանվե՞լ ոտքերի տակ, թե՞, ընդհակառակը, երբ նրա քաղաքական վիճակը կամրապնդվի: Մինչդեռ Ռուսաստանն ադրբեջանական ուղղությամբ ձեռնածությունից անցել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերին, հուսալով, թե այս անգամ իրեն հաջողություն է սպասում:

                Իրանը շատ է մտահոգված Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ակտիվության բացահայտ վերականգնմամբ, երկյուղում է, ավելի շուտ, ոչ թե տարածաշրջանում և Արաքսի ափին կողմնակի պետությունների զորքերի երևալուց, այլ թուրք-ամերիկյան հարաբերություններում և թուրք-ռուսական դաշնազույգի ստեղծման գործում խոչընդոտների վերացման հնարավորությունից: Ահա, ըստ էության, ամբողջ իրավիճակը, բայց սա, իրականում, առայժմ սոսկ իրավիճակ է:

                Տարածաշրջանային քաղաքականության մեջ «առանձնահատուկ» տեղ գրավելու Մոսկվայի փորձերի ձախողումը Եվրոպայում ԱՄՆ-ի նվաճողամտության հերթական փուլի ազդանշան է, և Ռուսաստանը նորից ստիպված է «նեղ անել` տեղ անել»:

                Եվրոպայում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Մեծ Բրիտանիան բացահայտորեն ռազմաքաղաքական առումով թուլանում է: Ֆրանսիան աշխատում է վարել բազմավեկտոր քաղաքականություն` ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կառուցելով անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում, փաստորեն, նորովի սերտ պաշտպանական և տնտեսական հարաբերություններ ստեղծելով Գերմանիայի հետ և պաշտպանական նոր միություն ձևավորելով Մեծ Բրիտանիայի հետ, դրանով իսկ և՛ ԱՄՆ-ին, և՛ Գերմանիային հիշեցնելով իր ավանդական շահերի ու նպատակների մասին:

                Ֆրանսիան և Գերմանիան, հանդես գալով զուգադաշնությամբ, ձգտում են իրենց շահերին շաղկապել Ռուսաստանը, ընդ որում, տարածություն պահպանելով նրա հետ հարաբերություններում:

                Հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի մտադրությունները Թուրքիայի առնչությամբ, երբ աստիճանաբար ձևավորվում է եվրոպացիների ու ամերիկացիների նպատակների մի ընդհանրություն` ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային ուղղություններում Թուրքիայի նվաճողամտությունն ու պահանջատիրությունը զսպելու քաղաքականության առնչությամբ: Եվրոպական քաղաքականության վրա ավելի ու ավելի է զգացվում տնտեսական ճգնաժամի ճնշիչ ազդեցությունը, որից զերծ չէ նաև ԱՄՆ-ը:

                Ռուսաստանն իր ներկա խոցելի տնտեսական և ռազմական վիճակում հարկադրված է ընդառաջելու եվրոպացիների ցանկացած առաջարկության, բայց, միաժամանակ, նման քաղաքականությունից որևէ դրական արդյունք չի ակնկալվում: Կենտրոնաարևելյան Եվրոպայում քաղաքական լճացում է, ինչը կապված է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին բալթյան-սևծովյան երկրների անդամակցության հետ: Այդ բոլոր երկրները ցույց են տվել իրենց անընդունակությունը` վարելու շատ թե քիչ ակտիվ արտաքին քաղաքականություն և չեն ձգտում դրան: Այդուամենայնիվ, նրանց վերապահված են Եվրոպայում անվտանգության գոտու ստեղծման և հավասարակշռողի միանգամայն ակնհայտ գործառույթներ:

                Փաստորեն, բոլորը շահագրգռված են այդ առաջադրանքի կատարմամբ, քանի որ Գերմանիայի և Ռուսաստանի դիրքերի չափից ավելի մերձեցումը սպառնում է նրանց անկախությանը և կրճատում արտքաղաքական ազատության աստիճանը:

                Տվյալ պայմաններում միայն Լեհաստանն է ձգտում վարել ակտիվ արտաքին ու տարածաշրջանային քաղաքականություն, ինչը պայմանավորված է բալթյան-սևծովյան ու հարավկովկասյան պետությունների հետ Լեհաստանի հարաբերություններով: Այսպես թե այնպես, Լեհաստանի առաջադրած աշխարհաքաղաքական խնդիրը Ռուսաստանի զսպումն է: Հենց այս առաջադրանքի կատարումն է Լեհաստանը համարում իր եվրոպական և, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության խնդրի լուծում: Որքան էլ դրականորեն հռչակված լինեն Ռուսաստանի հանդեպ Լեհաստանի քաղաքականության նպատակները, առանց Ռուսաստանի զսպման առաջադրանքի կատարման Լեհաստանի ամբողջ արտաքին քաղաքականությունը կմնա թերիմաստ ու անհետաքրքիր, այդ թվում` տարածաշրջանի պետությունների համար:

                Լեհաստանի հետ հույսեր են կապում այդ տարածաշրջանի շատ պետություններ, քանի որ հենց Վարշավան է դարձել Արևելյան Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության հիմնական իրագործողը և միայն Վարշավան է ընդունակ Վաշինգտոնին հասցնելու այն խնդիրները, որոնք ոչ միշտ են հստակորեն լսելի լինում ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Դրան զուգընթաց, «եվրոպական կարգի» պատասխանատվության զգացումով լի և չափավոր քաղաքական գործիչ Բրոնիսլավ Կոմորովսկու` Լեհաստանի նախագահ ընտրվելը այդ աշխարհաքաղաքական խնդրին մի ուրիշ, ավելի բովանդակալից քաղաքական ոճ հաղորդեց: Կոմորովսկու անձի հետ են հույսերը կապում ոչ միայն բալթյան-սևծովյան տարածաշրջանի պետությունները, այլև, նույնիսկ, հենց Մոսկվայի քաղգործիչները:

                Հասկանալի է, որ Լեհաստանը բավարար քաղաքական և տնտեսական հնարավորություններ չունի աշխարհաքաղաքական «բևեռի» դեր կատարելու համար, բայց հնարավորություններ կան վարելու այնպիսի հետևողական քաղաքականություն, որը տվյալ պետություններին արտաքին քաղաքականության մեջ այլընտրանք կարող էր ընձեռել: «Արևելյան գործընկերներ» նախագիծը, որի նախաձեռնողներն են Լեհաստանն ու Շվեդիան, կոչված է ոչ միայն Եվրոպայի հետ այդ պետությունների ներմիավորման այլընտրանքային ձևաչափ առաջարկելու, այլև նորովի ձևակերպելու Ռուսաստանի զսպման աշխարհաքաղաքական խնդիրը: Ֆրանսիան և Գերմանիան խիստ անբարյացակամ են վերաբերվել այդ նախագծին ոչ միայն տնտեսական նկատառումներով, այլև հասկանալով նախագծի նպատակները որպես Ռուսաստանի որոշ հակակշռի և Բեռլինի ու Մոսկվայի համագործակցության ճանապարհին հարուցվելիք արգելափակոցի:

                Սակայն պետք է նշել, որ, ի տարբերություն տխրահռչակ ՎՈՒԱՄ դաշնախմբի և այլ միակողմանի նախագծերի, որոնք բացառում էին Հայաստանի մասնակցությունը, «Արևելյան գործընկերությունը» և առհասարակ Արևելյան Եվրոպայի առումով Լեհաստանի նախաձեռնությունները Հայաստանի մասնակցություն ենթադրում են: Այսինքն, Հայաստանը, ըստ էության, հազիվ թե որևէ բան կորցնի, եթե պասիվ քաղաքականություն չվարի այդ նախաձեռնությունների նկատմամբ: Բացի այս հանգամանքներից, կան նաև որոշակի աշխարհաքաղաքական ակնկալիքներ: Եթե ուշադրության առնենք, որ ներկայումս ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրոպայի առաջատար պետությունները տարբեր պատճառաբանություններով ու տարբեր արագությամբ, բայց, համենայն դեպս, ակտիվորեն իրականացնում են Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների ու նվաճողամտության զսպման քաղաքականություն, ապա պետք է ենթադրել, որ ցանկացած աշխարհաքաղաքական նախագիծ, հատկապես Սև ծովին առնչվող, կապված կլինի այդ խնդրի հետ:

                Բալթյան-սևծովյան և Սև ծով-կովկասյան տարածաշրջաններում նախատեսվող բաժանարար գծերը, այսպես թե այնպես, կապված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի զսպման հետ: ՈՒստի, այդ նախագծի շրջանակներում Հայաստանի դերը ժամանակի ընթացքում անշեղորեն կդառնա աշխարհաքաղաքական: Ավելին, հենց Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որտեղ կկենտրոնանան Եվրոպայի և Ռուսաստանի շահերը Թուրքիայի զսպման առումով, չնայած Ռուսաստանը ջանում է ցուցադրել իր սերտ գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ: Լեհ քաղգործիչները որքան ասես դիվանագիտական հայտարարություններ կարող են անել, թե ցանկալի է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն միանգամայն պարզ է, որ Լեհաստանը չի կարող սահմանազատվել եվրոպական պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումից և ոչ մի հիմք չունի նպաստելու, որպեսզի Անկարան իրականացնի իր եվրոպական նախագիծը:

                Պետք չէ մոռանալ, որ միջնադարում հայ ժողովրդի մի զգալի համայնք բնակություն է հաստատել Ռեչ Պոսպոլիտայում և ներմիավորվել է լեհական հանրությանն ու քաղաքականությանը: Անհնար է ժխտել, որ տասնյակ, գուցե հարյուր հազարավոր լեհեր ունեն հայկական ծագում: Ինչպե՞ս կարելի է այս գործոնը դուրս նետել Լեհաստանի հետ Հայաստանի հարաբերություններից:

                Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Armenian Army






                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Cavanshir - An azerbaijani cartoon designed to indoctrinate their people with a militant hatred for Armenia and Armenians...

                    This is just a poor quality azerbaijani attempt at propaganda, far from being related to the actual military balance between Armenian and azerbaijan, and most of you have probably already seen it or heard of it, but this is the kind of poison they use to indoctrinate their youth and mentally-handicapped conscripts.

                    Sorry for repeatedly posting all this azerbaijani garbage on this forum, but we are better off studying our enemies sick mentality.

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Comment

                      Working...
                      X