Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    ԱՄՆ-ն ներկայումս հենվում է Հայաստանի վրա.ադրբեջանցի քաղաքագետ
    11 Հունիսի 2012 - 13:06

    Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան կապված է ԱՄՆ-ի Հայաստանին դեպի արևմուտք ձգելու ցանկության հետ:
    Այս մասին Salamnews-ին հայտնել է Ադրբեջանի քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:

    «ԱՄՆ-ն ներկա պահին տարածաշրջանում հենվում է Հայաստանի վրա: Չնայած խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տված խախատումներին, Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում գովեց Սերժ Սարգսյանին ընտրությունների անցկացման համար և քննարկեց Հայաստանի արևմտամետ կողմնորոշում ընդունելու վերաբերյալ հարցեր»,- նշել է քաղաքգետը:

    Ըստ Ահմեդօղլուի` ԱՄՆ-ի համար տարածաշրջանում գլխավոր հարցերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է և երկրի հնարավորությունների օգտագործումը` Իրանի վրա ճնշում գործադրելու համար:

    Ահմեդօղլուն ընդգծել է նաև, որ ներկա պահին ԱՄՆ-ին այնքան էլ չի հետաքրքրում Վրաստանը:

    Անդրադառնալով Ամերիկայի և Ադրբեջաբնի հարաբերություններին` քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը կախված չէ ԱՄՆ-ից և ունի իր սեփական էներգետիկ քաղաքականությունը:


    HayNews.am

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      7-օրյա արշավ՝ ազատագրված տարածքներում. «Սարդարապատ»
      11 Հունիսի 2012 - 12:47

      «Սարդարապատ» նախաձեռնությունը կազմակերպում է 7-օրյա արշավ ազատագրված տարածքներում
      «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդների համար(հիմնականում բարձրագույն կրթություն ստացած կամ ուսանող) հուլիսի 15-ից 22-ը կազմակերպում է 7-օրյա արշավ ազատագրված տարածքներում:

      Արշավի նպատակն է Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին հայրենի բնության գեղեցկությանը և ուժին հաղորդակից միջավայրում ծանոթացնել ազատագրված տարածքներին, պատմա–մշակութային հուշարձաններին, ուսուցանել նախնական ռազմական գիտելիքներ և մարտարվեստի հնարքներ, կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկայի ու ապագայի, ինչպես նաև Հայոց պետականության, պատմության, մշակույթի և բնապահպանական խնդիրների շուրջ։

      Արշավին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 220-567, (+374 77) 31-32-61 հեռախոսահամարներով աշխատանքային օրերի ժամը 10:00 – 19:00, կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստին` [email protected]:

      Երևանից մեկնումը տեղի կունենա 2012թ հուլիսի 15-ին, ժամը 9։00–ին Սախարովի անվան հրապարակից։


      HayNews.am

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Վերջին շրջանի կորուստները ցույց են տալիս, որ զինվորների պատրաստվածության մակարդակը ցածր է. ադրբեջանցի պատգամավոր
        11 Հունիսի 2012 - 13:16

        Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն անդրադարձել է շփման գծում լարվածության աճին` նշելով, թե ադրբեջանական բանակը լրացուցիչ աշխատանքների կարիք ունի, քանի որ նրա մարտունակություն ցածր է, փոխանցում է Salamnews-ը:
        «Շփման գծում լարվածության աճն ու վերջին շրջանի կորուստները ցույց են տալիս, որ բանակը լրացուցիչ աշխատանքների լուրջ պահանջարկ ունի»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:

        Նա նշել է, թե «ամեն անգամ բախումների հետևանքով զոհեր են լինում, թեև մշտապես խոսվում է բանակի հզորացման մասին»:

        «Սա ցույց է տալիս, որ մեր բանակի զինվորների պատրաստվածությունն ու մարտունակությունը ամենևին էլ բարձր մակարդակի վրա չէ: Այս ամենի համար պատասխանատուները պետք է հեռացվեն 20 տարվա ոչ արդյունավետ աշխատանքից հետո», -նշել է Հասանգուլիևը:

        Նա նաև նշել է, թե Բաքուն սպասում է, որպեսզի այլ երկրները ու կառույցները Արցախը «վերադարձնեն» Ադրբեջանին:

        «Փաստ է այն, որ մենք չենք ցանկանում կռվել և սպասում ենք, երբ «հողերը» մեզ կվերադարձնեն ՆԱՏՕ-ն, Եվրոպան: Նման բան երբեք չի լինի: Մենք ամեն անգամ ասում ենք` կանենք մի քանի տարի հետո և այդպես արդեն 20 տարի է անցել»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը:



        HayNews.am

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Պետք է զսպել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով ԼՂՀ անկախությունը
          11 Հունիսի 2012 - 12:49

          Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ:
          Նրանց հայտարարության մեջ ասվում է.

          «Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենն իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

          Խստորեն դատապարտելով Հայաստանի եւ Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.

          - Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,

          - միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,

          - Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»:

          Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:


          HayNews.am

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Սրա՞ անունն ինչ եք դնելու
            08 Հունիսի 2012 - 16:00

            Մինչ մենք հունիսի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի Բերդավան ու Չինարի գյուղերի հենակետերը պաշտպանելիս զոհված մեր երեք զինվորների կորուստն էինք սգում և վիրավորված սպայի ու հինգ զինվորների կյանքի համար անհանգստանում, սկզբում ադրբեջանական, ապա հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում իրավիճակը չի հանդարտվում:
            Կատարվածին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուի տված մեկնաբանության մեջ պարզ զգացվում էր մի վտանգավոր միտում. փորձելով ողբերգության մեղքը բարդել «ներքաղաքական հակասությունների» և «տարբեր խմբերի շահերի» վրա, նա ակնարկում էր հետագայում ևս նման խոշոր սադրանքների հնարավորությունն ու փորձում նախապես արդարացնել դրանք: Եվ այդ «հետագան» եկավ ընդամենը մեկ օր անց` հենց հաջորդ գիշեր: Արբեցած զոհված հայ երեք զինծառայողների արյունից ու կուրացած իրենց «հաջողությունից», ադրբեջանական հրամանատարությունն անմիջապես մյուս հետախուզական-խափանարար խումբն ուղարկեց առաջ, այս անգամ` Ոսկեպարի սահմանների ուղղությամբ, թերևս մոռանալով, թե քսանմեկ տարի առաջ, ամոթալի «Օղակ» գործողության շաբաթներին, ունենալով անգամ վարձկանների վերածված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությունը, այնտեղ ինչպիսի խայտառակ պարտություններ էր կրել:

            Բայց խափանարար ստորաբաժանման անձնակազմից քանի՞սը վերադարձան ելման դիրքեր, և քանիսի՞ն քարշ տալով ետ բերեցին «խափանարար-հետախույզները»:

            Երբ համադրում ենք Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, իսկույն պարզ է դառնում, որ հունիսի 5-ի լույս գիշերը Ոսկեպարի հենակետերի ուղղությամբ ձեռնարկված հարձակումը հայկական ստորաբաժանումների զգոնության և փոխհամաձայնեցված ու ներդաշնակ գործողությունների արդյունքում հակառակորդին հինգ սպանված ու բազմաթիվ վիրավորներ արժեցավ:
            Հայկական ստորաբաժանման հրամանատարի կարգադրությամբ, ելնելով զուտ մարդասիրական սկզբունքներից (չգիտես էլ, տեղի՞ն է «Եկեք ձեր մեռելը քարշ տվեք» դիպուկ, բայց գռեհիկ արտահայտությունը), ջախջախված ստորաբաժանմանը թույլ է տրվել փախչելիս տանել իրենց հինգ դիակներն ու վիրավորներին:
            Այդքան բան: Հայաստանի Հանրապետությունը ո՜չ իր երևի առաջին ու ամենահին միջազգային գործընկեր «Կարմիր խաչի» և ո՜չ էլ նույնիսկ մեր «արևելյան հարևան» Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունի:

            Իսկ հունիսի 5-ի լույս գիշերն այլևս լուսացել է, մթնելով Ադրբեջանի զինված ուժերի գլխավերևում, եթե, իհարկե, իրենց զինվորների կյանքը նրանց համար թանկ է, եթե, իհարկե, արևի տակ ինչ-որ բան փոխվել է, ու ղարաբաղյան ռազմաճակատներում իրենց զինվորների դիակները թողնող բանակն այս անգամ իր բեռը մինչև վերջ տարել է:
            Ուղղակի մի հին ճշմարտություն կա. մարդ երբ անընդհատ ինչ-որ հիմարություն կամ սուտ է ասում ու լսում, հաճախ սկսում է հավատալ դրան: Երևի իրենք էլ Հայաստանում «տարբեր խմբերի շահերի» մասին իրենց հորինած ցածրակարգ ստին էին հավատացել, եկել նոր հարձակման, ու ջախջախվելուց հետո, եթե մարդ լինեն, մեր ստորաբաժանման հրամանատարին ու զինվորներին ամենայն բարիք կցանկանան իրե՜նց կորուստներն իրե՜նց հանձնելու համար:
            Բայց այս ամենից զատ, մեկ ուրիշ ճշմարտություն էլ կա. հերոսությունը, խիզախությունը, մարդասիրությունը, ինչպես նաև ցանկացած գործողության տեղեկատվական ապահովումն ու բո՜ւն հողի վրա իրականացվող գործողությունը փոխկապակցված են միմյանց: Եվ թելադրողի դերում միշտ հո՜ղն է:
            Ադրբեջանական կողմը 1988 թվականից ի վեր ի՜նչ ասես չարեց ու դրա համար վերջին հաշվով, վճարեց միայն տարածքների կորստով: Այսինքն` մեր «արևելյան հարևանը», խճճվելով իր իսկ հորինած ստերի մեջ, վերջին հաշվով այնպես էլ չկարողացավ հողի վրա տարբեր զորատեսակների ու ստորաբաժանումների փոխկապակցված գործողություններ վարել և անգամ իրականացնել դրա տեղեկատվական ապահովումը: Իսկ վերջինիս ասպարեզում, արտադրական լեզվով ասենք, «յուրաքանչյուր խոտան», սկզբում մղելով այսպես ասենք, հերոսության, վերջում անկյունդարձով հարվածում է իրեն: Ու դրա համար էլ եկեք հիշենք, թե հետախուզական-խափանարար խումբն առավելագույնը քանի հոգուց է բաղկացած լինում և հունիսի 5-ի լույս գիշերը հինգ սպանված ու շատ վիրավորներ տված այդ խմբից քանի՞սը հասան իրենց դիրքեր:
            «Շփման գիծ» կոչվածը մի տխուր առանձնահատկությունն ունի. երկուստեք կորուստներն անխուսափելի են, ու շահում է ա՜յն կողմը, ում բարձր հրամանատարությունը խուսափում է նման արկածախնդրություններից: Ու նաև կարողանում է ճիշտ հաշվարկել իր ու դիմացինի ուժերն ու միջոցները:

            Մեր հակառակորդը որքան նենգ է ու դաժան, նույնքան էլ, այսպես ասենք, «յուրահատուկ» է, ու եթե առաջինը պիտի հաշվի առնենք մենք, ապա երկրորդի մասին երևի Բաքվում իրենք պիտի մտահոգվեն: Ի վերջո, թեև պատերազմի ժամանակ Բաքվի փողոցներից և կամ գերակշիռ չափով լեզգիաբնակ ու թալիշաբնակ շրջաններից իրականացվող զորակոչերին ու սպառվող զորակոչային ռեսուրսն Արցախյան ռազմաճակատներում իրական մահվան բերան ուղարկելու Ադրբեջանի սովորությանը, զինվորները, առավել ևս թուրքական հրահանգիչների մարզած հետախուզական-խափանարար խմբերի մարտիկները փողոցում թափված չեն: Ու գուցե հարձակման հրաման տալուց առաջ պիտի մի քիչ մտածել…

            Հակառակորդի վեց թե տասնվեց սպանվածները երբեք չեն մեղմելու մեր երեք զինվորների կորուստը: Ուղղակի, երբ կա շփման գիծ, սուգը բոլորինս է, երեկ մերը, այսօր նրանցը, վաղը… Իսկ այ շփման գծի երկու կողմերում կանգնած բանակների ութ զինծառայողներ Բաքվում կատարված սխալ հաշվարկների պատճառով այլևս երբեք չեն տեսնի, լույսը նրանց համար վաղն այլևս չի բացվի: Իսկ թե ինչո՞ւ, երևի միայն Բաքվում գիտեն...

            Համենայն դեպս, հայկական կողմը նման արկածախնդրությունների երբեք չի դիմել, այլ միայն պատասխան է տվել. հակահարված, որի համը դառն է եղել…

            Տիգրան Դևրիկյան

            HayNews.am

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի 2014 թ-ին. քաղաքագետ
              Դա զինադադարի պայմանագրի քսանամյակն է: Ադրբեջանն այդ ժամանակ կզգա նաեւ նավթային ռեսուրսների սպառման վտանգը…


              Հունիս 11, 2012
              Ադրբեջանն ունի նոր ռազմական պլան` պատրաստվել պատերազմի 2014 թվականին: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

              Նրա խոսքով, Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմի, բայց ընթացքի մեջ է պատրաստությունը, որը կլինի սպառնալիք եւ որպես վերջնաժամկետ Ղարաբաղի զարգացումների հետ կապված: «Ես չեմ կարծում, որ դա իրականում կաշխատի, բայց դա այն է, ինչ նրանք ներկայումս անում են»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

              Հարցին, թե ինչո՞ւ հենց 2014թ-ին, քաղաքագետը պատասխանեց. «Դա զինադադարի պայմանագրի քսանամյակն է: Ադրբեջանն այդ ժամանակ կզգա նաեւ նավթային ռեսուրսների սպառման վտանգը եւ երրորդ պատճառը կապված է Սոչիում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի հետ, որը կնշանավորվի նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղված կլինի եւ նա չի արձագանքի»:

              Քլինթոնի այցը տարծաշրջան խանգարվեց ադրբեջանական դիվերսիայի պատճառով. Ռիչարդ Կիրակոսյան






              Հունիս 11, 2012 | 12:34
              ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարծաշրջան, կարծես թե, խանգարվեց ադրբեջանական դիվերսիոն գործողությունների պատճառով: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

              Բայց, ըստ նրա, կարեւոր եւ հատկանշականն այն է, որ Քլինթոնն այցելեց նաեւ Թուրքիա, որովհետեւ թուրք-ամերիկյան հարաբեություններում տեսանելի է նոր հարթակ եւ նոր մակարդակ:

              Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները դեռ խիստ լարված են, սակայն կան նաեւ դրական զարգացումներ:

              «Դա պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ Թուրքիան զինամթերք է մատակարարում սիրիական ապստամբներին, որը ծառայում է նաեւ ԱՄՆ շահերին: Միաժամանակ Ռուսաստանը զինամթերք է մատակարարում Ասադի կառավարությանը, որը նշանակում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կունենան շահերի բախում»,-ասաց Ռ. Կիրակոսյանը:
              Թուրքիան շատ անհանգստացած է Ադրբեջանի վերջին սադրանքների առնչությամբ. Ռիչարդ Կիրակոսյան






              Հունիս 11, 2012 | 12:55
              Թուրքիան չի ցանկանում Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմ եւ նրանց հարաբերությունները նախկինի պես մոտ չեն: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

              Նրա խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հիմնական ռազմական գործընկերը չի հանդիսանում, քանի որ պատերազմի վերսկսումը Թուրքիայի շահերից չի բխում: «Նույնիսկ Թուրքիան է Ադրբեջանին տարծաշրջանում որպես միակ սպառնալիք տեսնում: Թուրքիան շատ անհանգստացած է Ադրբեջանի կողմից իրականացվող վերջին սադրանքների առնչությամբ եւ արդեն ուղերձ է հղել Բաքու, որտեղ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վտանգավոր սխալ է գործում»,-ասաց նա:

              Անդրադառնալով հայ-թուրքական խնդրին, Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիան փորձում է ստեղծել նոր թուրքական սփյուռք, որը կհակադրվի հայկականին Ռուսաստանում եւ Վաշինգթոնում, ինչը նշանակում է, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թուրքիայի եւ Ադրբեջանի սփյուռքի դեմ:
              Last edited by Vrej1915; 06-11-2012, 02:22 AM.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Ռուս օդաչուները Հայաստանի երկնքում բարդ պիլոտաժի հնարքներն են մշակում


                Հունիս 11, 2012
                Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիոն զորամասի զինծառայողները շարունակում են մարտական հերթապահությունը:

                Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ տարվա սկզբից ՄիԳ-29 ինքնաթիռները ավելի քան 200 ուսումնական թռիչքներ են իրականացրել 500-ից 8000 մետր բարձրության վրա, 300-ից 800 կմ ժամ արագությամբ: Դրանց մոտ կեսն իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում, գիշերային ժամերին:

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  AZARI JOKE OF THE DAY


                  'Azerbaijan not Losing War to Armenia'

                  Sunday, 10 June 2012 08:58

                  Azerbaijan has never considered or considers itself a country that lost war.

                  The statement came from chairman of the State Committee for Problems
                  of Family, Women and Children of Azerbaijan Hijran Huseynova speaking
                  at a conference on prospects of cooperation between the children's
                  committees of displaced persons and state structures.

                  `We are often told on the international level that we have formed an
                  opinion that we are a losing party in the conflict. It is just the
                  other way round, we have won the war.
                  If you pay attention to the
                  current influence and power of Azerbaijan and compare it all with the
                  neighbor state, you can never say that we have lost this war. We will
                  feel the real victory once we return home', she said.

                  She said that Azerbaijan will never collapse and will always be a strong state,

                  Huseynova noted that the issue of the Karabakh conflict settlement and
                  the resolution of problems of refugees and displaced persons is always
                  in the center of attention of the leadership of Azerbaijan.

                  `We are often raised the issue that the young generation is not
                  sufficiently interested in this problem. However, thousands of
                  Azerbaijani children can prove the opposite and they do this by
                  bringing to the attention of the world community the whole pain and
                  problems of Azerbaijan through internet. They thus demonstrate that
                  homeland can never be forgotten', Huseynova said.

                  She noted that the Heydar Aliyev Foundation issues a great many of
                  books on Nagorno Karabakh conflict.

                  News.Az

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Details on Azerbaijani diversion operation in Karabakh

                    news.am
                    June 10, 2012 | 00:11


                    YEREVAN. - Junior Sergeant Vardan Ohanyan, who died during the
                    diversion operations by the Azerbaijani side targeted at Horadiz,
                    Karabakh, on Wednesday early in the morning, was 20 years old and was
                    from Ashtarak, Armenian MOD representative Meri Sargsyan told Armenian
                    News-NEWS.am. Criminal case is instigated on his death.

                    As Armenian News-NEWS.am informed earlier, an Azerbaijani
                    intelligence-diversion unit once again attempted to infiltrate to an
                    Nagorno-Karabakh Republic Defense Army military position stationed
                    along the line of contact between the Karabakh-Azerbaijani opposing
                    forces. This attempt was carried out on Wednesday at around 4:15am.
                    But NKR Defense Army vanguard subdivisions resorted to a defensive
                    battle and, as a result, drove the Azerbaijani unit back to its
                    initial point.

                    As a result of the skirmish, the adversary suffered considerable
                    losses, but the Armenian side had losses, too. During the operation
                    toward rendering the Azerbaijani diversion unit ineffective, Junior
                    Sergeant Vardan Ohanyan was killed, privates Arayik Mavreyan and
                    Volodya Tsatryan were wounded.

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Originally posted by Vrej1915 View Post
                      . It is just the
                      other way round, we have won the war.




                      also from panarmenian

                      according to Azeri media report, “on the night of June 4, Armenian side tried to infiltrate Azeri border on a tractor. The tractor was stopped by a fire from Azeri positions, foiling Armenian attempt to advance.”
                      wtf?
                      Last edited by arakeretzig; 06-11-2012, 04:08 AM.

                      Comment

                      Working...
                      X