Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The Struggle in Javakhk

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: The Struggle in Javakhk

    APPLY FOR CAMP JAVAKHK 2013! DEADLINE MARCH 15



    CAMP JAVAKHK 2013 promises to be a truly memorable and fulfilling
    summer experience for all Armenian youth. The AYF Eastern Region
    invites all youth interested in making a difference in the lives
    of other Armenians and connecting with our brothers and sisters in
    Javakhk to apply today for the counselor position.

    The camp will be from July 22nd to August 3rd (travel dates a few days
    prior to camp) and offers the opportunity to experience firsthand
    a taste of our current and historical homeland. Unfortunately all
    applicants may not be accepted so get your application in today!

    Questions or concerns should be directed to [email protected].

    Follow us on Facebook at www.facebook.com/TebiJavakhk for the latest
    news and updates, and we look forward to receiving your application!

    Comment


    • Re: The Struggle in Javakhk

      Խնդիրների կոծկումը Ջավախքում բողոքի նոր ալիք կառաջացնի
      16.Մարտ.2013


      Բոլորովին վերջերս Ախալքալակի շրջանային ժողովը <Վրացական երազանք-Հանրապետականներ> խմբակցության առաջարկով պատրաստեցին մի փաստաթուղթ, ըստ որի դիմելու են Վրաստանի պառլամենտին Եվրոպական խարտիան վավերացնելու և Սամցխե-Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու խնդրանքով: Այս նախաձեռնությունը, ինչպես և սպասվում էր, բուռն արձագանք գտավ վրացական հանրության մեջ: Սոցիալական կայքերի տարբեր օգտատերերի, հասարակական գործիչների կողմից հանդիպեց դիմադրության: Տողատակերում սկսեցին փնտրել անջատողականություն, ինչը վերջերս դարձրել են բրենդ ու անխնա օգտագործում են հայերի դեմ և սադրանք, որն իրև միտված է վրացիների անդորրը խաթարելուն:

      Նման դիրքորոշումը զարմանալի է և տարակուսելի: Հարկ եմ համարում պարզաբանել, որ լեզվին տարածաշրջանային կարգավիճակ շնորհել նշանակում է համապատասխան մարզում բնակվող տվյալ ազգի ներկայացուցիչներն հնարավորություն և իրավունք տալ իրավաբանորեն շփվելու սեփական լեզվով, այն գործածելու վարչաիրավական համակարգում, պետական և պաշտոնական գրագրության մեջ:

      Ինչպես գիտենք, Վրաստանը վաղուց ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, հասարակությունն էլ առանձնապես դեմ չէ եվրոպական արժեքների ներմուծմանը: Ուստի, պետք է իմանալ և ընդունել, որ ինչպես Վրաստանը, այնպես էլ եվրոպական բազմաթիվ երկրներ, բազմազգ են, ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները մարդու իրավունքների տեսանկյունից առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, վերջիններիս իրավունքներն ու պարտավորությունները կարգավորված են նաև առանձին օրենքներով: Վրաստանը նույնպես ստորագրել է բազմաթիվ օրենքների տակ, մասնավորապես Ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնվենցիայի, որի դրույթների մեծ մասը չեն իրականացվում: Այսպես, ի գիտություն վրացի որոշ գործիչների, Ավստրիայի պետական լեզուն գերմաներենն է, սակայն, քանի որ գերմանացիներից բացի այնտեղ ապրում են այլ ազգություններ ևս, ուստի պետական լեզվի կողքին գոյություն ունեն պաշտոնապես ճանաչված ռեգիոնալ մի քանի լեզուներ՝ խորվաթերեն, հունգարերեն, սլավոներեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն: Այսպիսի օրինակները բազմաթիվ են, ավելացնեմ միայն ևս մեկը: Իտալիայի հյուսիսում ապրում են գերմանացիներ, որտեղ գերմաներենը ոչ միայն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ, այլ նաև այնտեղ աշխատող իտալացի պաշտոնյաները պարտավոր են տիրապետել գերմաներենին:

      Մեկ այլ շատ կարևոր խնդիր է ազգային փոքրամասնությունների լեզվով ցուցանակների բացակայությունը, ինչ նույնպես եվրոպական երկրներում վաղուց կարգավորված է:

      Փաստորեն, արտաքուստ դեպի Եվրոպա ձգտող Վրաստանը, գոնե վերոնշյալ խնդրի իմաստով, գործնականում ուրիշ ուղղությամբ է ընթանում: Լիահույս ենք, որ Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Ջավախքում դժգոհությունների ալիք բարձրանալու միակ պատճառը ազգային փոքրամանսությունների իրավունքերն անտեսելն ու առկա խնդիրները կոծկելն է: Ոստի անկնալում ենք այս խնդիրների շուտափւյթ լուծում:



      Արտյուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ
      Ջավախքի երիտասարդական միության նախագահ

      Comment


      • Re: The Struggle in Javakhk

        Ախալքալակում պահանջում են հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ
        15.Մարտ.2013
        Ախալքալակի շրջանային ժողովի պատգամավորները միաձայն որոշում են ընդունել’ պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան՝ Եվրոպական խարտիան վավերացնելու եւ հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար: Այս որոշումն անմիջապես հետևեց երկրի վարչապետ Իվանաշվիլու երեկվա հայտարարությանը, ըստ, որի տարածաշրջանները (վրացական մարզեր) կստանան այնքան ինքնավարություն, որքան կկարողանան վերցնել: Սա լավ հնարավորություն է նաև Վրաստանի հայկական տարածքների համար՝ ընդլայնելու իրենց ինքնավարությունը, որը […]


        Ախալքալակի շրջանային ժողովի պատգամավորները միաձայն որոշում են ընդունել' պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան՝ Եվրոպական խարտիան վավերացնելու եւ հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար:

        Այս որոշումն անմիջապես հետևեց երկրի վարչապետ Իվանաշվիլու երեկվա հայտարարությանը, ըստ, որի տարածաշրջանները (վրացական մարզեր) կստանան այնքան ինքնավարություն, որքան կկարողանան վերցնել: Սա լավ հնարավորություն է նաև Վրաստանի հայկական տարածքների համար՝ ընդլայնելու իրենց ինքնավարությունը, որը Սաակաշվիլու կառավարման տարիներին բավականին նվազել էր: Շուրջ 2 ժամ տեւած նիստը պատգամավորներն արդեն անվանել են «պատմական»: Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն իր հերթին հայտարարել է, որ մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրության մեջ կգրվի ոսկե տառերով:

        Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես է եկել «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցությունը: Հանրապետականների կազմած դիմումում, մասնավորապես, նշվում է, որ 1999-ին Եվրոխորհդին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանը պարտավորվել է ստորագրել եւ վավերացնել Եվրոպական խարտիան, սակայն բավարարվել է միայն ստորագրմամբ: Համաձայն Եվրոպական խարտիայի որևէ երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց մայրենի լեզվով կրթությունստանալու իրավունք:

        Վրաստանը չի վավերացրել խարտիան՝ զգուշանալով խթանել երկրում ապրող բազմաթիվ ազգային փոքրմասնությունների գիտակցությունը և այդպիսով նպաստել անջատողական շարժմանը:

        Comment


        • Re: The Struggle in Javakhk

          Սամցխե-Ջավախքից ներկայացվել է 58 նախագիծ` ֆինանսավորում ստանալու համար
          15.Մարտ.2013
          Վրաստանի կառավարության որոշմամբ` շրջաններում տարբեր նախագծերի իրականացման համար պետական նախագծերի իրականացման հիմնադրամից ֆինանսավորվող նախագծերի պատրաստման ընթացակարգը եւ ղեկավար հանձնաժողովի գործունեությունը դարձել է թափանցիկ: Այս մասին տեղեկանում ենք http://akhaltskha.net կայքից:  Վրաստանի շրջանային զարգացման նախարարությունը արդեն վերջացրել է քաղաքապետարաններից նախագծերի ընդունումը եւ արդեն սկսելու է նախագծերի ընտրումը: Ինչպես նշեց շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդատուն` կֆինանսավորվի յուրաքանչյուր շրջանից ներկայացված […]


          Վրաստանի կառավարության որոշմամբ` շրջաններում տարբեր նախագծերի իրականացման համար պետական նախագծերի իրականացման հիմնադրամից ֆինանսավորվող նախագծերի պատրաստման ընթացակարգը եւ ղեկավար հանձնաժողովի գործունեությունը դարձել է թափանցիկ: Այս մասին տեղեկանում ենք http://akhaltskha.net կայքից:

          Վրաստանի շրջանային զարգացման նախարարությունը արդեն վերջացրել է քաղաքապետարաններից նախագծերի ընդունումը եւ արդեն սկսելու է նախագծերի ընտրումը:

          Ինչպես նշեց շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդատուն` կֆինանսավորվի յուրաքանչյուր շրջանից ներկայացված նախագիծ, որոնց համար բյուջեից հատկացվել է 200 մլն լարի:

          Այս գումարը 140 մլն լարիով գերազանցում է 2012 թվականում հատկացված գումարին: Սամցխե-Ջավախքից նախագծերի ընտրության համար նախարարություն ներկայացվեց 58 նախագիծ:

          Վրաստանի բոլոր շրջաններից ներկայացվել է 1816 նախագիծ:

          Comment


          • Re: The Struggle in Javakhk

            Ախալցխան նոր քաղաքապետ ունի
            11.Մարտ.2013


            Ախալցխան ունի նոր քաղաքապետ, ով ընտրվել է տեղի պատգամավորների քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ 24-ը մեկի դեմ: Քվեարկության համաձայն Ախալցխայի քաղաքապետ է ընտրվել Ախալցխայի բերդի տնօրեն Բեսիկ Բլիաձեն: Այս մասին հաղորդում է «Akhaltskha.net»-ը:

            Թե ինչ կլինի Բեսիկ Խիթարիշվիլիի հետ, ով կատարում էր Ախալցխայի քաղաքապետի պարտականությունները 3 ամսվա ընթացքում, դեռ անհայտ է:

            _____
            NB: Akhaltzkha is the capital of Javakhk.
            A heroïc armenian city, wich resisted arms in hand, during nearly a year, to the invading turkish army in 1918, in an epic sel-defense, similar to Van, Urfa, Musa Ler...
            Last edited by Vrej1915; 03-17-2013, 02:00 PM.

            Comment


            • Re: The Struggle in Javakhk

              Սահակաշվիլին վիրահայերի պահանջը խրախուսողներին մեղադրել է հայկական ազգայնականության թողտվության համար վիդեո
              16:43 . 18/03



              Վիրահայերի պահանջը բուռն արձագանք է գտել Վրաստանում: Մեր հայրենակիցները պահանջում են Վրաստանի իշխանություններից՝ անհապաղ վավերացնել "Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան":
              "Գրուզիա Օնլայն" պարբերականի հաղորդմամբ՝ դա սրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ հարաբերությունները: Սահակաշվիլին հայտարարել է, թե այդ խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը եւ նման կերպ չմտածողներին մեղադրել է հայկական ազգայնականության թողտվության համար:
              Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու կոչով հանդես են եկել Ախալքալակի շրջանային ժողովի պատգամավորները: Մինչդեռ Ջավախքի խորհրդարանի ղեկավար Համլետ Մովսիսյանը խոստովանել է, որ այդ նախաձեռնությունը պատկանում է Իվանիշվիլիի գլխավորած "Վրացական երազանք" դաշինքի պատգամավորներին: Կառավարությունում էլ հիշեցնում են, որ այդ խարտիային միանալու նախաձեռնողը եղել է ներկայիս նախագահը: Վրաստանի վերաինտեգրման գծով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է. "1999 թվականին Սահակաշվիլին, հանդիսանալով իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, անպատասխանատու ձեւով լոբբինգի է ենթարկել Վրաստանի կողմից այդ փաստաթղթի վավերացման պարտավորության ընդունումը: Այն ժամանակ Սաակաշվիլին դա պատճառաբանել էր նրանով, որ ցանկանում է արագացնել Վրաստանի մուտքը ԵԽ: Նա այնքան էր ցանկանում այդ հարցում առաջ ընկնել Հայաստանից ու Ադրբեջանից, որ չմտածեց հետեւանքների մասին: Այժմ երկիրն այլ ելք չունի եւ պետք է վավերացնի խարտիան: Հակառակ դեպքում մենք չենք ունենա եվրաինտեգրում":
              Հիշեցնենք, որ Վրաստանը 1999-ին Եվրոխորհդին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանը պարտավորվել է ստորագրել եւ վավերացնել Եվրոպական խարտիան, սակայն բավարարվել է միայն ստորագրմամբ:

              Comment


              • Re: The Struggle in Javakhk

                Սահակաշվիլի. "Էթնիկ հայերի ինտեգրումը Վրաստանին պետք է կատարվի վրացերենի միջոցով"
                25/03
                Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ երկրում բնակվող էթնիկ հայերի ինտեգրումը Վրաստանին պետք է կատարվի վրացերենի միջոցով, ոչ թե վտանգավոր նախաձեռնություններով: Այս մասին նա հայտարարել է այսօր Ախալքալակ կատարած այցի ժամանակ:
                Նա ծանոթացել է Ախալքալակում կառուցվող երկաթգծի կայանի աշխատանքներին, հետո հանդիպել Ախալքալակի թիվ 3 նորակառույց վրացական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
                "Վրաստանում էթնիկ փոքրամասնությունները հաջողության պետք է հասնեն վրացերենի միջոցով: Դա չի նշանակում այլ մշակույթի ստորադասում: Այստեղ՝ Ախալքալակում հայերենը խնդիրներ ունի: Խորհրդային Միության ժամանակ այստեղ ռուսացում էր տեղի ունենում: Այդ մարդկանց ինտեգրումը պետք է իրականացնենք լեզվի միջոցով, համալսարաններում դրա ուսուցմամբ, երկաթուղով, որի հարցը ներկայում քննարկվում է",- հայտարարել է Վրաստանի նախագահը:

                Comment


                • Re: The Struggle in Javakhk

                  «Սաակաշվիլիի կուսակցությունը հայատյացությունը օգտագործում է որպես լծակ»

                  Գեւորգ Ստամբոլցյան
                  Հրապարակված է՝ 27.03.2013

                  «Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ փոխել է մարտավարությունը` հասկանալով, որ այլեւս չի կարող հավակնել հայկական քվեներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թբիլիսիում գործող «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունները:

                  «Սաակաշվիլիի կուսակցությունը բավական իրատեսորեն է գնահատել կացությունը: Ազգային փոքրամասնությունները` գոնե հայերը, ըստ ամենայնի, այլեւս չեն քվեարկի Ազգային միացյալ շարժման օգտին: Այդ իսկ պատճառով, տեղի է ունենում վերակողմնորոշում դեպի ընտրազանգվածի այլ հատվածներ: Դրանցից առավել «հետաքրքրականը» ազգայնականներն են, որոնց հետ կարելի է բավական հեշտորեն ու արագորեն ինչ-ինչ քաղաքական խաղեր իրականացնել: Այս նպատակին հասնելու համար էլ պետք է թիրախ գտնել, կրկին լույս աշխարհ հանել հին ֆոբիաները: Իսկ Վրաստանում առկա ամենատարածված եւ մեծ ժողովրդականություն վայելող նման զգացումը, իհարկե, հայատյացությունն է: Տրամաբանական է, որ [Սաակաշվիլիի կուսակցությունը] առաջին հերթին հենց հայատյացությունն է օգտագործում որպես լծակ», - նշեց Ստեփանյանը:

                  Անցած շաբաթավերջին Վրաստանի նախագահը «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին անդրադարձել էր ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը` պնդելով, թե նրան բանտից ազատ արձակելու որոշումը քաղաքական սխալ էր:

                  Երկու օր առաջ էլ Սաակաշվիլին մի քանի ժամով մեկնեց Ախալքալաք՝ այցելելով տեղի վրացական դպրոց: Նախագահի այս մի քայլը Թբիլիսիում ընկալվեց որպես յուրատեսակ պատասխան Ախալքալաքի շրջանային խորհրդի` սակրեբուլոյի, շաբաթներ առաջ ընդունված որոշմանը, որով ջավախքցի պատգամավորները կոչ էին անում Վրաստանի խորհրդարանին վավերացնել «Ռեգիոնալ լեզուների մասին եվրոպական խարտիան», ինչը հնարավորություն կտար նաեւ հայերենը հռչակել տարածաշրջանային լեզու:

                  Առնոլդ Ստեփանյանը, սակայն, այս նախաձեռնության մեջ առավելապես սադրանքի տարրեր է նկատում, քանի որ դրա հեղինակները Սաակաշվիլիի վաղեմի հայ կողմնակիցներն են, ինչպես, օրինակ, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

                  «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակի բարդությունը հենց հայերի դեմ ուղղված ծրագրերում հայերի ներգրավվածությունն է:

                  «Սաակաշվիլիի կուսակցությունն ինքը չի կարող հանդես գալ [հակահայկական] հայտարարություններով, այդ իսկ պատճառով նրանք անուղղակիորեն ազգայնականներին են դրդում այդ քայլին: Բացի այդ, սադրանքները կատարվում են հայերի ձեռքով: Փորձ է կատարվում հայերի միջոցով այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք հաստատ առաջացնելու են վրաց ազգայնականների հակազդեցությունը: Նման երկու խնդիր կա, որոնք գրգռում են ազգայնական կրքերը` մեկը հայոց լեզվի կարգավիճակն է, պայմանականորեն ասած՝ ինքնավարության լեզուն, մյուսը` եկեղեցիների պատկանելությունը», - նշեց Ստեփանյանը` հավելելով, որ ներքաղաքական խաղերում հայերին օգտագործում են նախեւառաջ այն պատճառով, որ Վրաստանի հայերը վատ են կազմակերպված:

                  Comment


                  • Re: The Struggle in Javakhk



                    number of Armenians shrinking in Georgia

                    Comment


                    • Re: The Struggle in Javakhk

                      ARMENIANS OF JAVAHKH DEMAND MEETING WITH BEDZINA IVANISHVILI

                      ARMINFO
                      Friday, April 5, 16:45

                      The Armenians of Akhalkalaki and Ninotsminda have organized a picket
                      in front of the State Office of Georgia in Tbilisi demanding a meeting
                      with Prime Minister Bedzina Ivanishvili.

                      As "Georgia-online" reported, the purpose of the participants in the
                      action was to acquaint Ivanishvili with the true situation in Javahkh,
                      as there are many problems in the region that should be resolved.

                      The picket-men said that ex-premier of Georgia, Vano Merabishvili,
                      has recently visited Javahkh, met his supporters there, and now he is
                      trying to assure the leadership of the country that the situation in
                      the region is not calm. "But it is not so", - the picket-men assured.

                      The Reintegration Minister, Paata Zakareshvili, met with participants
                      in the action.

                      Comment

                      Working...
                      X