Announcement

Collapse
No announcement yet.

Հայ լինել, թե չլինել՞

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #31
    Re: Հայ լինել, թե չլինել՞

    Paxnox duq eq bolort exe ev i tarberutyun dzez vat jamanakneri Hayastanum em exe. Hima es gtnum em vor ete es gnam Hayastanic es mexq chem gorci qanzi amen inch porcelem anem im hayreniqi hamar. Im hamar miak tarberaky da Hayastanic gnal ne im Hay linel@ pahelu hamar. Ayn ameny inch cucadrvum e drsin Hayastanic irakanutyun che. Amen inch aveli ev aveli vat e. Ev es chem kisum ayn mardkanc karciqy vor 20 tari ance ev 20tarva yntacqum djvar e popoxel inch vor mi ban. Hayastanum nerka iravichaki mexavornery naxkin ev nerka xekavar kusakcutyunern en ev irenc xekavarnery.

    Comment


    • #32
      Re: Հայ լինել, թե չլինել՞

      Տարածքները սկսել են հանձնել

      ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցը, որ հրապարակվել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին կատարված դաշտային առաքելության կապակցությամբ, Հայաստանի համար տապալված մի արձանագրում է անում:

      Համանախագահները, ըստ էության, փաստում են, որ ազատագրված տարածքներում 2005 թվականից ի վեր վերաբնակեցման քաղաքականությունը ուղղակի ձախողվել է, և այդ տարածքներում բնակչության թիվը չի ավելանում:

      Իսկ ընդհանուր առմամբ արձանագրվում է 14,000 բնակչի գոյություն Լաչինում, Քելբաջարում և այլ տարածքներում: Իսկ մենք գիտենք, որ այդ բնակչության զգալի մասը հենց Լաչինում և Քելբաջարում են բնակեցված, ընդ որում՝ ապրում են բավական անմխիթար պայմաններում, քաղաքակրթական հաճախ տարրական պայմանների բացակայությամբ: Ե

      Եվ ահա Հայաստանի իշխանության այդ քաղաքականության ձախողումը արձանագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական զեկույցում:

      Եթե հիշում եք, նման մի եզրակացություն էլ նրանք ունեցան հենց 2005 թվականին՝ այցելելով շրջաններ և արձանագրելով, որ վերաբնակեցում չի իրականացվում: Հայաստանի իշխանությունը այդ իրողությունը ներկայացնում է որպես դիվանագիտական ձեռքբերում, թե իբր ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, որ Հայաստանը տարածքները վերաբնակեցնում է, Հայաստանն իրականում այդպիսի բան չի անում:

      Սակայն դա ոչ թե դիվանագիտական ձեռքբերում է, այլ, ըստ էության, ազգային և պետական ձախողում, քանի որ տարածքը բնակչությունն է` կա բնակչություն, կա տարածք, չկա բնակչություն, ուրեմն տարածք էլ չկա:

      Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը, փաստելով, որ տարածքներում 2005 թվականից ի վեր բնակեցում չի կատարվում, փաստորեն արձանագրում է, որ Հայաստանը 2005 թվականի ի վեր սկսել է հանձնել ազատագրված տարածքները: Այլ կերպ բնութագրել այդ իրավիճակը անհնար է, որովհետև եթե տարածքը չես բնակեցնում, ուրեմն այն հանձնում ես: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ոչ միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այլև ընդհանրապես համաշխարհային զարգացման պատմության առումով:

      Հայաստանը, ուրեմն, 2005 թվականից սկսել է հանձնել տարածքները` դադարեցնելով վերաբնակեցման գործընթացը: Սակայն ցավալին այն է, որ Հայաստանը, ըստ էության, ոչ միայն ազատագրված, այլև նույնիսկ իրեն պատկանող տարածքներն է սկսել հանձնել՝ դատելով ահռելի չափերից արտագաղթի, որ վերսկսվել է երկրում: Այսօր Հայաստանին պատկանող տարածքներն են դատարկվում, հեռավոր շրջանների բնակիչները կա՛մ Երևան են գալիս, կա՛մ հեռանում են Ռուսաստան, կա՛մ էլ նախ գալիս են Երևան, իսկ հետո այստեղից հեռանում են Ռուսաստան:

      Հայաստանի Հանրապետությունում վարվող սոցիալ-տնտեսական, իրավա-քաղաքական, դեմոգրաֆիական քաղաքականության ձախողումների հետևանքով արդեն սկսել է Հայաստանը հանձնվել, ու ամենևին զարմանալի չէ, որ հանձնվում են նաև ազատագրված տարածքները:

      Այդ իրողությունները, դժբախտաբար, չեն արժանանում ոչ միայն Հայաստանի կառավարող «էլիտայի» համարժեք արձագանքին, այլ նաև հասարակության, որը գերադասում է թողնել իր երկիրն ու հեռանալ, քան մնալ ու պահանջել կառավարիչներից, որ նրանք կա՛մ տեր կանգնեն երկրին, խնդիրներին, լուծումներին, կա՛մ հենց իրենք հեռանան անհապաղ:

      Բանն այն է, որ երբ ծանր կացության ժամանակ հեռանում է իշխանությունը, դա երկրի համար փրկություն է, ելք, իսկ երբ ծանր կացության ժամանակ ժողովուրդն է հեռանում, դա երկրի համար անխուսափելի աղետ է: www.1in.am

      Comment


      • #33
        Re: Հայ լինել, թե չլինել՞

        Originally posted by avetis View Post
        Իսկ ընդհանուր առմամբ արձանագրվում է 14,000 բնակչի գոյություն Լաչինում, Քելբաջարում և այլ տարածքներում: Իսկ մենք գիտենք, որ այդ բնակչության զգալի մասը հենց Լաչինում և Քելբաջարում են բնակեցված, ընդ որում՝ ապրում են բավական անմխիթար պայմաններում, քաղաքակրթական հաճախ տարրական պայմանների բացակայությամբ:
        ..................................
        Այսօր Հայաստանին պատկանող տարածքներն են դատարկվում, հեռավոր շրջանների բնակիչները կա՛մ Երևան են գալիս, կա՛մ հեռանում են Ռուսաստան, կա՛մ էլ նախ գալիս են Երևան, իսկ հետո այստեղից հեռանում են Ռուսաստան:
        this is critical! If the Armenian government, the diasporan Dashnak, Hunchak and Ramgavar political parties and Armenian church leaders cannot do something to deal with this serious problem, it shows that Armenians are in the hands of very incompetent leaders!

        Comment

        Working...
        X