Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Sevan

    Սեւանա լճի մակարդակը բարձրացել է

    Lake Sevan Level Increasing
    Նոյեմբեր 01, 2013

    ԷկոԼուր

    Սեւանա լճի մակարդակը 2013թ. հոկտեմբերին 8 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից` հասնելով 1900 մետր 24 սանտիմետրի: Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ Սեւանա լճի մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում բարձրացել է 3 մետր 83 սանտիմետրով:

    _________________________________________
    This is not good news at all.
    To remind , the natural increase of the level would have been more than 40 cm, if the legal outflow of 170 Million Cubic meters was respected, as was the case during Kocharian's second mandate...
    The minimum legal increase planned by the state law was to be 20 cm...
    This means, the mafia/oligarkhia managed not only to stop the level increase in 2012, plus decrease it , but yet lowered down at least 12 cm from the minimal level in 2013...

    Comment


    • Re: Sevan

      Սեւանա լճի ափամերձ անտառների մաքրման համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ

      State Budget Spent Around 726 Million AMD To Clean Littoral Areas of Lake Sevan
      Նոյեմբեր 01, 2013

      ԷկոԼուր

      Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրածակ եղած անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372 հա: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ: Այսօրվա դրությամբ մնացել է մաքրելու 665.8 հա:

      Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը:

      Այս տարի նախատեսված է մաքրել 244,5 հա, որից մաքրվել է 184 հա, որի համար պետբյուջեից հատկացվել է 125,4 միլիոն դրամ:

      Մարզպետն իր հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ անտառվերականգնման խնդրին: «Մեզանում հիմա առավել անհանգստացնող են անտառվերականգնման տեմպերը: Այն դեպքում, երբ Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով արդեն ջրածածկվել կամ հատվել են երկու հազարից ավելի հեկտար անտառներ, վերականգնվող անտառաշերտը մեզանում շարունակում է մնալ շատ աննշան: Ծովինարի տնկարանի վերականգնման ծրագիրը, որի շուրջ խոսակցությունները գնում են մի քանի տարի շարունակ, կարող է հիմնանդրի կարգավորման հարցում վճռորոշ դեր խաղալ` տնկանյութերով ապահովելով «Սեւան» ազգային պարկին եւ համայնքներին»,- ասել է մարզպետը:

      Comment


      • Re: Sevan

        Հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը

        15:02, 14 նոյեմբերի, 2013
        Նոյեմբերի 13-ին` ժամը 12.55-ին, ԱԻ նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

        Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
        Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին:
        Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:

        Comment


        • Re: Sevan

          Հերթական անգամ 60 միլիոն դրամի 366 հազար հատ մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ

          Նոյեմբեր 25, 2013

          ԷկոԼուր

          Նոյեմբերի 22-ին հերթական անգամ 60 միլիոն դրամի 366 հազար հատ մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ` 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ և 166 հազար հատ գեղարքունի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մանրաձկան բացթողնումն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին:

          Մանրաձկները ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարել է մանրաձկան բացթողնման վայրում երեք օր ուժեղացնել հսկողությունը և սահմանել շուրջօրյա հերթապահություն:

          ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրվել է եռակողմ միջոցառումների ծրագիր՝ դեկտեմբերի 5-ից 25-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման համատեղ գործողությունների վերաբերյալ:

          Comment


          • Re: Sevan

            Ոճրագործությունը Սևանա լճի ու նրա ձկնապաշարների, և հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ շարունակվում է


            Արթուր Հովհաննիսյան,
            Nyut.am

            Այդքան շուտ և այդպես հե՞շտ մոռացաք, որ Արցախյան պատերազմի տարիներին հայ ժողովուրդը, կարտոֆիլից բացի, սովից փրկվեց Սևանա լճի սիգի շնորհիվ:

            Եթե պատկերացնենք խնդրի լրջությունը, ապա, իրոք, հենց ոճրագործությունը Սևանա լճի ու նրա ձկնապաշարների նկատմամբ շարունակվում է: ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան պահանջների ոտնահարմամբ ու կոռուպցիայի մեջ գլխովին թաղված երկրին բնորոշ վարվելակերպով, հետևողականորեն անտեսեցին այդ կապակցությամբ տողերիս հեղինակի բազմաթիվ փաստարկված հոդվածները և հանցագործության մասին հաղորդումները: Այդ ամենի համար պատասխանատու իրավապահների տվյալ արարքի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության ներկա ու նախորդ նախարարների, մեղմ ասած, հանցավոր անգործության համար վաղեմության ժամկետ չի լինելու: Սա` ի գիտություն:

            «Մեր հիմնական ձկնատեսակների արդյունագործական պաշարները դարձյալ գտնվում են անմխիթար վիճակում, նրանց պոպուլյացիաները խզված են,- այսօր խոսելով Սևանա լճի մասին, ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

            - Խոսքը, եթե սիգի մասին է, տեսնում եք վիճակը, որ նույնիսկ այսօր, այս պահին, երբ որ ձվադրում է տեղի ունենում, պետք է ունենա, այսինքն` նախաձվադրական շրջանում, էլի որսը կատարվում է անարգել, և նույնիսկ ինքս տեսել եմ, որ շուկաներում սիգի ոչ հասուն ձկնկիթն արդեն վաճառվում է: Մենք նամակով դիմել ենք բնապահպանության նախարարին, որ արգելքն ուժեղացվի կամ ընդհանրապես արգելք դրվի գոնե այս մեկուկես ամսվա ընթացքում` նոյեմբերի 15-ից մինչև 25-ը դեկտեմբերի, երբ հիմնական ձվադրումն է լինում սիգ ձկնատեսակի, սակայն դեռ արձագանք չկա, պատասխան չկա, չեմ կարող ասել ինչ վիճակում է մեր այս հարցադրումը»:

            Չէ, սխալվում է հարգարժան տնօրենը, արձագանք կա, արձագանքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արհամարհական վերաբերմունքն է մոտ տասն օր առաջ իր ուղարկած պաշտոնական նամակին, քանի որ ձկնագողությամբ ձեռք բերված Սևանա լճի սիգի վաճառքը հենց Երևանի կենտրոնում (նախկին «Երևան» կինոթատրոնի, «ԳՈՒՄ-ի շուկայի» մոտ և այլուր), նաև Զեյթունի և Արաբկիրի շուկաների հարևանությամբ երեկ էլ, այսօր էլ օրը ցերեկով շարունակվում է: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության և ոստիկանության աշխատակիցները չե՞ն տեսնում գողոնի բացահայտ վաճառքը…

            Ոստիկանները Սևանա լճի սիգը վաճառողներին երբեմն ասում են հավաքեք, բայց չեն ասում, որ օրենք եք խախտում, չեն առգրավում գողոնը, այն վաճառողներին բերման չեն ենթարկում, վարչական վարույթներ կամ քրեական գործեր չեն հարուցում: Հիշյալ տեսչության աշխատակիցներն էլ այս առումով իրենց պարտականությունները չեն կատարում, և եթե նրանց կողմից վարչական իրավախախտման մի քանի արձանագրություններ լինեն, ապա դրանք ընդամենը հերթապահ ցուցանիշներ ապահովելու, արդարանալու համար են:

            «Գաղտնիք չէ, որ սիգ ձկնատեսակը քանի տարի արգելված ձուկ է,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Հիմա եթե իշխանը բերում են, դեռ ասում են, թե դա բերում են ինչ-որ տնտեսություններից, որտեղ աճեցնում են արհեստականորեն, տարբերելը շատ դժվար է ոչ մասնագետների համար, բայց սիգը միանշանակ Սևանի ձուկ է, որովհետև այլ տեղերում չի աճում, կա Կեչուտի ջրամբարում ինչ-որ փոքր քանակ, բայց այն այնքան փոքր քանակ է, որ փողոցներում հազիվ թե տեսնեք դրա վաճառքը»:

            Ընդգծենք, որ Կեչուտի ջրամբարի սիգից, որն արտաքուստ տարբերվում է Սևանա լճի սիգից, շատ չնչին քանակություն է բերվում Երևան և իրացվում ռեստորաններում:

            Ըստ տնօրենի, պարզ է, որ ոստիկանները պետք է թույլ չտան Սևանա լճի սիգի վաճառքը, և ոչ միայն ոստիկանները…

            «Դուք այդ հարցերը պետք է տաք այլ օղակների, որոնք պատասխանատու են դրա համար,- ասաց նա:- Ես ասում եմ, որ պաշարները խզված են որսագողության հետևանքով, իսկ մնացածն արդեն համապատասխան օղակները պետք է պատասխանեն: Ես մի անգամ ասացի մի կնոջ, որ դա արգելված ձուկ է, ի՞նչու եք բռնում, վաճառում, ասաց` լավ ենք անում, քեզ ի՞նչ»:

            Այսինքն` անպատժելիությունից ծնված ցինիզմը, լկտիությունը հասել են այն աստիճանի, որ մայրաքաղաքի կենտրոնում ոչ միայն բացահայտ վաճառում են ձկնագողությամբ ձեռք բերված գողոնը, այլև այդպես են պատասխանել սիգի ճակատագրով անհանգստացող քաղաքացուն: Իսկ մյուս կողմից բյուջեից տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դրամներ են ծախսվում` Սևանա լճի ձկնապաշարները դրսից բերվող իշխանի մանրաձկներով վերականգնելու համար: Ընդ որում, առայժմ անարդյունավետ կերպով, քանի որ այդ իշխանի մի մասը (հավանաբար մեծ մասը) դարձյալ ձկնագողերի կողմից որսվում է, մի մասն էլ սատկում Ջերմուկի կամ մեկ այլ ձկնաբուծարանից ավտոմեքենայով երկարատև տեղափոխման, տաքից սառը ջրի մեջ հայտնվելու պատճառով առաջացած սթրեսի հետևանքով: Այս ամենի հետևանքով իշխանի սոսկ մի մասը կարող է հասնել սեռահասուն տարիքի:

            «Այն կարծիքը, որ սիգի պաշարները շատ էին, մեր ինստիտուտն ինչ-որ սխալ հաշվարկներ է տվել, լուրջ չէ, չի համապատասխանում իրականությանը,- հավաստեց հիշյալ կենտրոնի տնօրենը:- Պաշտոնապես չեն ասել, բայց այդպիսի կարծիքներ ժամանակ առ ժամանակ ասպարեզ են գալիս: Մենք ամեն տարի պաշարների գնահատականը տալիս ենք մյուս տարվա համար, և գնահատում ենք արդյունագործական չափերի ձկների չափերը»:

            Ըստ գիտական կենտրոնի տվյալները սխալ համարողների, իրենց հաշվարկներով, Սևանա լճից տարեկան մի քանի հազար կամ հարյուր տոննա սիգ է հանվում է, եթե կենտրոնը սիգի պաշարը գնահատել է մոտ 8 տոննա, ինչպե՞ս կարող էր այդքան ձուկ որսվել…

            Կենտրոնի հաշվարկները սխալ համարողները և այս անհեթեթությունը տարածողները, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ բնապահպանության նախարարությունից կամ «Սևան» ազգային պարկից են: Մի պահ ընդունենք, թե նրանք իրավացի են, իրոք այդպես է, բայց այդ դեպքում, ինչպես Բարդուխ Գաբրիելյանն էլ է նկատում, ստացվում է, որ նրանք հետևել, հաշվել են ու գիտեն, թե Սևանա լճից քանի հազար տոննա սիգ է դուրս հանվել: Այսինքն` ձկնագողությունն ամբողջությամբ նրանց աչքերի առջև է կատարվել, լիովին վերահսկվել նրանց կողմից, ինչից էլ կարելի է ենթադրել, որ այդ հանցավոր բիզնեսից մասնաբաժին են ունեցել:

            Ընդգծենք, որ կենտրոնի հաշվարկների ճշտությունն ապացուցվել է նաև Սևանա լճում ոչ վաղ անցյալում նրանց ռուս գործընկերների կատարած հետազոտությամբ: Բարդուխ Գաբրիելյանի տեղեկացմամբ, անցյալ տարի լճում սիգի պաշարը եղել է 6,5-8 տոննա:

            Ըստ նրա, այն ձկները, որ կան այս տարի, իրենք անցյալ տարի չեն ֆիքսել, քանի որ շատ մանր են եղել: Ոմանք, սակայն, դա, ցավոք, գնահատել են որպես սիգի պոպուլյացիայի վերականգնում ու սկսել են ավելի շատ որսալ` չթողնելով, որ այդ ձուկը մեծանա, հասունանա և ձվադրի:

            «Եթե այդ բեղուն սերունդը թողնեին, որ ձվադրեր, միգուցե ինչ-որ հույս կունենայինք` հետագայում խոսելու վերականգնման միտումների մասին, բայց, ինչպես փորձը ցույց է տալիս, այդ մանրաձուկը որսվում է, և մենք ունենք այն, ինչ որ ունենք այսօր,- ասաց կենտրոնի տնօրենը:- Մենք դեռ չենք ավարտել մեր հաշվարկները, որ ճշգրիտ տվյալներ տանք այս տարվա պաշարների մասին: Երևի թե դա կլինի դեկտեմբերի վերջին, բայց, միևնույն է, եթե նույնիսկ մի քիչ այս կողմ կամ այն կողմ այդ թվաքանակն ավելանում կամ քչանում է, խոսել սիգի պաշարի վերականգնման մասին` չի կարելի, քանի որ դա լինի 10 տոննա կամ 15 տոննա, արդյունագործական պաշար չէ, որի մասին կարելի է խոսել, և որն այսօր կարելի է արտահանել լճից:

            Անցյալ տարի ծնված, ոչ հասուն ձկները որսալու հետևանքով, մենք նոր մայրական կազմ չենք ունենում, իսկ այն մի քանի համեմատաբար խոշոր ձկները (կիլոգրամից քիչ ավելի), որոնք տեսնում են, որոնք վաճառում են նույնիսկ մինչև 5000 դրամով, Սևանա լճի համար, որտեղ սիգի պաշարը ժամանակին 30 000 տոննա է եղել, քանակ չեն… Ես միշտ ասել եմ, որ եթե ուզում են լրիվ ոչնչացնել պոպուլյացիան, պետք է չթողնեն, որ այն բազմանա»:

            Comment


            • Re: Sevan

              Սեւանա լճում որսագողությունը կանգնեցնել հնարավոր չէ. կարծում են պաշտոնյաները

              Officials: Fish Poaching Can’t Be Stopped in Lake Sevan
              Նոյեմբեր 28, 2013

              ԷկոԼուր

              Հայաստանը սակավաջուր երկիր է: Մենք 70-ից ավել ջրամբար ունենք և հզոր պոմպակայան, որը չի աշխատում: Մեր ջրային ռեսուրսները քանակական առումով վտանգված են: Այսպես գնահատեց Հայաստանի ջրային ռեսուրսների ներկայիս իրավիճակը ջրաբան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը «Սևանա լճի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» թեմայով բաց հասարակական բանավեճի ժամանակ:

              Նշենք, որ արհեստական ջրամբարները պարունակում են մինչև 1 միլիարդ մ3 քազցրահամ ջուր: Իսկ Սևանա լիճը, հանդիսանալով բնական ջրային ռեսուրս, պարունակում է 35 միլիարդ մ3 քազցրահամ ջուր` ապահովելով երկրի անվտանգությունը: Սևանա լճի պահպանման հարցը հանդիսանում է ռազմավարական խնդիր: Այն նաև ապահովում է մեր պարենային անվտանգությունը: Սակայն Սևանա լճում ձկան արդյունաբերական պաշարները գրեթե անհետացել են: Այսպիսով, սիգի պաշարները վերջին 20 տարվա ընթացքում կրճատվել են 5000 անգամ և այժմ, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տվյալներով, կազմում են ընդամենը 6,5-8 տոննա:

              Ինչ վերաբերում է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին, մասնավորապես` իշխանին, ապա Սևանի ջրահավաք ավազանի մեջ մտնող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի պատճառով ձկները չեն կարող ձվադրել բնական պայմաններում, այդ պատճառով իշխանի պոպուլյացիան վերականգնվում է արհեստական ճանապարհով և ամեն տարի լիճ են բաց թողնում արհեստական աճեցրած իշխանի մանրաձկներ: «Եթե իշխանի մանրաձուկը բաց չթողնվի լիճ, նա կոչնչանա, որովհետև նրա ձվադրավայրերը անհասանելի են ձկան համար»,- ասաց հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի ղեկավար Սուսաննա Հակոբյանը:

              Ձկնապաշարների կրճատման հիմնական պատճառը մնում է որսագողությունը:

              «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը այսպես մեկնաբանեց իրավիճակը. «2005 թվականից արգելված է սիգի որսը, սակայն որքան էլ օրենսդրական դաշտը ապահովի, ֆիզիկապես հնարավոր չէ դա վերահսկել: 43 համայնք անմիջապես գտնվում է լճի ափին: Որսագողի տանից լիճը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Մենք կարող ենք բռնի ուժով ձկնգողին հանել լճից, բայց նա հաջորդ օրը գնում է Ռուսաստան: Չի կարելի ձկան համար տեղահանել ժողովրդին: Իմ կարծիքով դրանք համեմատելի արժեքներ չեն...Դեկտեմբերի 5-25-ը կհայտարարվի արգելքի շրջան: Այն տարածքներում, որտեղ տեղի է ունենում ձվադրումը, մարդկանց մուտքը կարգելենք: Իրականացվում են նաև վարչական տուգանքներ, բայց նաև պատահել է, որ 400 հազար դրամ ակտից հետո մարդը ինքնասպան է եղել: Մենք չենք կարող մարդկանց արգելել ձկնորսությամբ զբաղվել, դա նույնն է, որ Արարատյան դաշտավայրում բնակվողին արգելես հող մշակել»,- նշեց Վահե Գուլանյանը:

              Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։

              Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։

              Comment


              • Re: Sevan

                S.O.S.` Սեւանա լճից ջրառը հնարավոր է ընդմիշտ 240 միլիոն խմ դարձնեն

                S.O.S.: Lake Sevan Water Intake May Become 240 Million Cubic Meters FOREVER
                Դեկտեմբեր 03, 2013

                ԷկոԼուր

                Նոր հարված Սեւանա լճին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն մշակել է ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կհաստատվի «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» (այսուհետ Ժամանակավոր ծրագիր) եւ Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի 240 միլիոն խմ ջուր:

                Ներկայիս օրենքով Սեւանա լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակը 170 միլիոն խմ է: Ժամանակավոր ծրագրով այս առավելագույն չափաքանակին կավելանա եւս 77.2 միլիոն խմ` դառնալով 240 միլիոն խմ: Պատճառը, ըստ Ժամանակավոր ծրագրի բացատրության, Սեւ ջուր գետի սակավաջուր լինելն է: Պարզվում է, որ Արարատյան հարթավայրի ստորգետնյա աղբյուրներից սկիզբ առնող այս գետի ջուրը պակասել է Արարատյան հարթավայրում ստորգետնյա ջրերի անխնա շահագործման հետեւանքով: Սեւ ջուր գետի ջրերով սնվում են Արևշատի I աստիճանի, Ակնալճի և Մեծամորի պոմպային կայանները, որոնք ոռոգման ջրով ապահվում են 29 համայնքների 8180 հա հողատարածքների: Այժմ դրանց ոռոգումը վտանգված է: Հիշեցնենք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում այս տարի գույքագրվել է շուրջ 562 լուծարման ենթակա ապօրինի խորքային հոր, ՀՀ բնապահպանության նախարարությանն էլ պետբյուջեից հատկացվել է 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար: 2011թ.պաշտոնական տվյալներով` Արարատյան հարթավայրում մոտ 450 խորքային հոր շահագործում էին 234 ձկնաբուծարան: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանել:

                Սեւանա լճից ջրառի ծավալի ավելացման մյուս պատճառն էլ, ըստ Ժամանակավոր ծրագրի, այն է, որ Սեւանա լճից Սևան-Հրազդան էներգետիկ դերիվացիոն համակարգ մուտք գործած ջրի կորուստը կազմում է ոչ թե 7%, այլ 18%, ինչի հետեւանքով 42.7 միլիոն խմ ջուր կորում է` ջրի դեֆիցիտ առաջացնելով ոռոգման համակարգում:

                Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այս խնդրի լուծման համար արդեն իսկ ծախսվել է 1 միլիարդ դրամ, սակայն դա բավական չէ, եւ անհրաժեշտէ եւս 700 միլիոն դրամ:

                Ժամանակավոր ծրագրում ուշագրավն այն է, որ նշված չէ, թե այն քանի տարի է տեւելու: Պարզապես գրված է, որ Uևանա լճից ջրառը կկազմի 240 միլիոն խմ մինչև`

                «- Սև ջուր գետի և ստորգետնյա ավազանի սակավաջրության հետևանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումների իրականացումը.

                - առաջնահերթ ջրամբարաշինության (Կապսի, Մաստարայի և Վեդու) ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

                - Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը.

                - որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ oգտագործումը.

                - Uևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ oգտագործումը.

                - հաշվետվության և վերահuկողության ապահովումը.

                - oրենuդրական դաշտի ապահովումը»:

                Պարզ է, որ այս միջոցառումները մեկ տարվա գործ չեն: Այնպես որ Սեւանա լճի էոլոգիական վիճակը լավացնելու նպատակով իրականացվող լճի մակարդակը բարձրացնելու պետական ծրագիրը ջուրը կընկնի: Սա չի բացառում նաեւ Ժամանակավոր ծրագիրը: Այստեղ նշված է. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:

                Նշենք, որ ՀՀ կառավարությունը, որոշումներ ընդունելիս, դրանք հիմնականում չի քննարկում հասարակայնության հետ: Պահանջում ենք, որ նախքան ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի» ընդունումը անցկացվեն հասարակական լսումներ, եւ որոշումները ընդունվեն` հաշվի առնելով հասարակայնության կարծիքը, առաջարկություններն ու դիտողությունները:

                Comment


                • Re: Sevan

                  Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը
                  21/12/13


                  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը:
                  "Այսօր կարեւոր է նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձեւավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձեւավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարների կառուցման համար",- ասել է ՀՀ վարչապետը:
                  Նա այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, karabakhfacts.am տեղեկատվական կայքի շնորհադեսին եւ ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին:
                  Վարդապետը նշել է, որ ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված։ Քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը եւ կարեւորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը:
                  "Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք է գտնվի համեմատական իրավունքի առումով, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի եւս։
                  Կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Հիշատակվում են նաեւ պայմանագրեր, որոնք կնքվել են դեռեւս Խորհրդային Միության տարիներին: Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում, ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարեւան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում",- ասել է վարչապետը։

                  Comment


                  • Re: Sevan

                    Սեւանից ջրի բացթողումների ավելացման ծրագրի ժամկետին ոչ մի այլընտրանք չի լինի

                    No Alternatives to Durations of Program on Increasing Water Outlets from Lake Sevan
                    Դեկտեմբեր 26, 2013

                    ԷկոԼուր

                    Դեկտեմբերի 25-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում հանդիպում տեղի ունեցավ հասրակայնության հետ` կապված Սեւանա լճից ջրի բացթողումները 5 տարով 170 միլիոն խմ-ից մինչեւ 240 միլիոն խմ դարձնելու հարցի վերաբերյալ:

                    Այս առաջարկությունը պատրաստվում է կառավարության հաստատման համար, որից հետո այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու համար:

                    Հիշեցնենք, որ Կոմիտեն այս առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ Սեւ Ջուր գետը, որի ջրով ոռոգվում է Արարատյան հարթավայրը, ջրազրկվել է, իրենցից բարդ համակարգ ներկայացնող Արարատյան հարթավայրի ստորգետնյա գրունտային եւ արտեզյան ջրերը գերծախսվել են: «Կարելի է ասել, որ Արարատյան հարթավայրում աղետ է, եւ պետք է շտապ միջոցառումներ ձեռնարկել փրկության համար»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա չցանկացավ նշել մեղավորներին, ասաց միայն, որ ձկնաբուծական տնտեսությունները, որոնք բացել են ապօրինի հորեր, այժմ ստուգվում են, եւ անօրինական հորերը փակվում են: Արարատյան հարթավայրում ընդամենը 800 միլիոն խմ վերականգնվող գրունտային եւ արտեզյան ջրի պաշար կա, որը 450 հորերի միջոցով օգտագործվում է 234 ձկնաբուծարանների կողմից:

                    Հանդիպմանը մասնակցող հասարակայնությունը հայտնեց իր անհամաձայնությունը:

                    Գավառի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյան. «Իսկական հանցագործություն է այդպես վարվել Սեւանի հետ: Չի կարելի լուծել մի խնդիր` ստեղծելով մեկ ուրիշը»:

                    «Սեւան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյան. «Հետաձգեք ծրագիը, եթե դուք պլան չունեք: Սկզբից մշակեք պլանը, դիտարկեք, իսկ հետո որոշում ընդունեք: Ի՞նչն է ձեր շտապելու պատճառը, անօրինական տները՞, որոնք կառուցված են ափին եւ որոնք պետք է փրկել: Սեւանից ջուրը վերցնում եք եւ բաց թողնում ուրիշ երկրներ, Կասպից ծով: Իսկ առանց ջրի մնում են Սեւանը եւ Արարատյան հարթավայրի հողագործները»:

                    «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան. «Մենք այս խնդրի հետ բախվել ենք 2008թ-ին, երբ ասացին, որ Սեւանից ջրի բացթողումներն ավելացնում են երաշտի պատճառով, որն իրականում չէր եղել: Մենք դա ճշտեցինք Հիդրոմետի հետ: 2012թ-ին նույնպես ասացին, որ բացթողումներն ավելացնում են երաշտի պատճառով, որ դատարկ են երկու ջրամբարները: Հասկանալի չէ, թե ինչու էր պետք ջրամբարներից բաց թողնել ջուրը ձմռան եւ գարնան ժամանակաշրջանում: Այժմ ցանկանում եք ավելացնել բացթողումները ձկնաբուծարանների ջրի գերծախսի պատճառով: Ես չեմ հավատում նման հիմնավորումներին, չեմ կարող հավատալ»: Կ. Դանիելյանի խոսքերով`պնդումները, թե Սեւանի մակարդակը չի իջնի, ճիշտ չէ: Տվյալները ստուգման կարիք ունեն, քանի որ պաշտոնապես փոխվել է ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկի կետը, եւ հայտնի չէ` որտեղից հայտնվել է լրացուցիչ 22 սմ, որն ապահովում է անհրաժեշտ ցուցանիշը: «Եթե Սեւանը սկսել է ուշքի գալ, ուրեմն մակարդակը բարձրացել է, ցուցանիշները բարելավվել են: Հանգիստ թողեք նրան»:

                    Օրհուս կենտրոնների PR մենեջեր Մարի Չաքրյան. «Դուք ջրի կորուստներ ունեք բոլոր ջրատարներում եւ ջրամբարներում: Մի՞թե հնարավոր չէ ապահովել ոռոգումը այդ կորուսների վերացման եւ համակարգի վերակառուցման հաշվին»:

                    «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Ծրագիրը նախատեսված է բացառապես ջրի ծախսի համար, ոչ մի այլընտրանք նրանում չկա, ոչ երաշտային տարիների համար, ոչ ջրառատ տարիների համար: Չկան հաշվարկներ եւ ծրագրեր Սեւանա լիճ թափվող գետերի ջրավազանների համար: Եվ ոչ ոք չի վերահսկում ջրի ծախսը կամ գերծախսը: Այսինքն` հիմնավորում, որպես այդպիսին, չկա: Իսկ դա անհրաժեշտ է»:

                    Լիանա Ասոյան. «Առաջարկում եմ ծրագրի ժամկետը կրճատել 5-ից մինչեւ 1 տարի, իսկ ավելի լավ է ընդհանրապես չվերցնել այդ ջուրը»:

                    Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման ժամկետի այլընտրանք չեն դիտարկում: «Մենք ջրի իրական պակաս ունենք, եւ հնարավոր չէ 5 տարին փոխարինել 1-ով: 8000 հա հողը պետք է ոռոգել: Դրա համար է նախատեսված Սեւանից 240 միլիոն խմ ջրի բացթողումը»: Նրա խոսքերով` Սեւանի ջուրն ամբողջությամբ կգնա հողերի ոռոգման համար, այլ ոչ թե անդրսահմանային Արաքս գետ, ինչի մասին խոսում են էկոլոգները: Անդրանիկ Անդրեասյանը լավատեսորեն կարծում է, որ 5 տարի հետո ամեն ինչ լավ կլինի, գործի կգցվի Արփա-Սեւան թունելը, որը հիմա վերակառուցվում է, կվերակառուցվի ոռոգման համակարգը, եւ ջրի կորուստը կքչանա, եւ նաեւ կկառուցվեն նոր ջրամբարներ:

                    Անհասկանալի է միայն, թե ինչու պետությունը պետք է գումար ծախսի ջրամբարների կառուցման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման համար, եթե ոչնչացվում է 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պաշարով հսկայական բնական ռեզերվուարը` Սեւանա լիճը: Այստեղ իր խոսքը պետք է ասի ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի հսկողության տակ է Սեւանը: Եւ թեպետ նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նկատեց, որ նախարարությունը դեռ այս հարցի վերաբերյալ եզրակացություն չի տվել, ոչ ոք չի կասկածում, որ այն դրական կլինի, ինչպես բոլոր նախորդ անգամները:

                    Ծրագիրը կառավարությանն է ներկայացվելու ամանորյա տոներից անմիջապես հետո:

                    ____________________

                    No Alternatives to Durations of Program on Increasing Water Outlets from Lake Sevan

                    No Alternatives to Durations of Program on Increasing Water Outlets from Lake Sevan
                    15:09 December 26, 2013

                    EcoLur

                    On 25 December a meeting was held with the public at State Committee on Water Industry of Territorial Administration Ministry on the increase in water outlets from Lake Sevan making it from 170 million cubic meters to 240 million cubic meters for duration of five years. This proposal is being drawn up for the approval of the government and its further consideration by the National Assembly of Armenia for making amendments and supplements to RA Law “On Approving state complex program on the recovery, preservation, reproduction and natural development and usage of Lake Sevan ecosystem”.

                    Reminder: the Committee substantiates this proposal as follows: the Sev Jur River, which irrigates the land areas in Ararat Valley is deprived, ground and artesian waters, the underground waters in Ararat Valley, which is a complex system as such, are over-exhausted. “We can even say that Ararat Valley is in disastrous situation and we should take measures to save it,” said Deputy Nature protection Minister Simon Papyan. He didn’t want to say names; he only noted that the fish farms, which had dug the illegal well, are not being checked, while the illegal wells are being liquidated. Ararat Valley has a total of 800 million cubic meters of recoverable reserves of ground and artesian waters, which 234 fish farms use through 450 deep wells. All the public representatives taking part in this meeting expressed their categorical disagreement with the program. Liana Asoyan, “Bledjan” LLC Chairman from Gavar, “This treatment with Sevan is a real crime. We can’t solve one problem generating other problems.”

                    Comment


                    • Re: Sevan

                      Կառավարությունն անընդունելի է համարում Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի լիցենզիաները չերկարաձգելը

                      Government Considers Non-Extension of SHPP Licenses of Rivers Flowing into Lake Sevan Inadmissible
                      Դեկտեմբեր 25, 2013

                      ԷկոԼուր

                      ՀՀ կառավարությունն անընդունելի է համարում Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված եւ շահագործվող փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների գործողության ժամկետները չերկարաձգելը: Հակառակ դեպքում կառաջանան կատարված ներդրումների փոխհատուցման խնդիրներ: Այս մասին նշված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջxյաxնի ներկայացրած «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապեxտուxթյան օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մաxսին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ:

                      Նշենք, որ պատգամավորը նոր օրինագծով առաջարկել է.

                      ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում կասեցնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ու ջրային այլ կենդանիների տեղաշարժին
                      արգելել անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումը, շահագործվող հիդրոէլեկտրակայաններին նոր լիցենզիաներ տալը
                      հանձնաժողովի կողմից ներկայացնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին ձկների ձվադրման ընթացքում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի կասեցման հաստատված ժամանակացույցը:
                      ՀՀ կառավարությունն այդ օրենքի նախագիծը ներկայացված տեսքով համարել է անընդունելի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված կառավարության եզրակացության մեջ մասնավորապես գրելով. «...Հաշվի առնեxլով այն հանգամանքը, որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական պրոցես է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը փաստացի ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի:

                      Միաժամանակ ընդունելի է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափxվող գետերի վրա կառուցված այն հիդրոէլեկտրակայանների աշխատանքը, որոնք չեն իրակաxնացxրել համապատասխան բնապահպանական միջոցառումներ` ձկնապաշտպան կառույցներ, ձկնուղիներ և այլն:

                      ... Սևանա լճի ավազանում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումն ընդհանուր առմամբ ընդունելի է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ազգային Ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0), որով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել համանման լրացում:

                      …«է» կետի համաձայն՝ արգելվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում շաxհաxգործվող ՀԷԿ-երին նոր լիցենզիաներ տալը: առաջարկության վերաբերյալ հայտնում ենք, որ «նոր լիցենզիաներ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այն կարող է վեxրաxբերվել ոչ միայն լիցենզիայում ամրագրվող էլեկտրական էներգիայի արտադրության գորxծաxռույxթին, այլ նաև կայանների վերականգնման, վերազինման և այլ գործառույթներին:: Եթե այն վեxրաբերում է լիցենզիա ունեցող անձանց ՀԷԿ-երի կառուցման նոր լիցենզիաներ տրամաxդրեxլուն, ապա այդ սահմանափակումը նախորդ կետով կիրառելի է, իսկ եթե վերաբերում է տրաxմաxդրված լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգմանը, ապա այն ընդունելի չէ, քաxնի որ կհանգեցնի կատարված ներդրումների փոխհատուցման խնդիրների:

                      ...օրենքով ամրագրված Սևաxնա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ընդամենը փորձաքննություն իրականացնող, եզրակացություն կամ առաջարկություն ներկայացնող մարմին է և որևէ ժամաxնաxկացույց հաստատելու իրավասությամբ օժտվել չի կարող: Բացի դրանից, անտեսված է, որ.

                      1) համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Էներxգեxxտիկայի բնագավառում գորxծուxնեության լիցենզիաների կասեցումը Հայաստանի Հանրաxպեxտության հանրային ծառայությունները կարգավորող հանձxնաxժոxղովի լիազորությունն է,

                      2) շահագործվող ՀԷԿ-երի ձկնուղիների և ձկնապաշտպան այլ կառույցների աշխաxտանxքի ու ջրառի ռեժիմների նկատմամբ հսկողություն իրականացնելուն ուղղված համապատասxխան գործառույթները վերապահված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նաxխարարությանը՝ ինչպես ՓՀԷԿ-երի նախագծերի բնապահպանական փորձաքննության իրաxկանացման փուլում, այնպես էլ ջրօգտագործման թույլտվությունների ռեժիմների հսկոxղության առումով»:

                      Նշենք, որ 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիա է տրվել Գեղարքունիքի մարզում կառուցված եւ էլեկտրաէներգիա արտադրող 11 ՓՀԷԿ-երի, որոնցից 6-ը կառուցված են գետերի վրա, 5-ը` ոռոգման համակարգերի: Տրված է նաեւ 6 լիցենզիա Սեւանա լիճ թափվող գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցելու համար: Այսպիսով`Սեւանա լիճ թափվող գետերից Կարճաղբյուր գետի վրա «Գրիգոր Թադեւոսյան կվարց» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Անի» ՓՀԷԿ-ը, լիցենզիա է տրվել «Ռեյգալ» ՍՊԸ-ին «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-1-ի, «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-2-ի կառուցման համար: Գետիկ գետի վրա «ԱՐԻՅՈ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Գետիկ-1» ՓՀԷԿ-ը, «ԷՐԻԿ» ՓՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից կառուցված են «Էրիկ» ՓՀԷԿ-ը եւ «ՎԱՀԱՆ» ՓՀԷԿ-ը Գետիկ գետի Կարատոպրակ վտակի վրա: Ավազան գետի վրա «Լուսակունք» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Ավազան» ՓՀԷԿ-ը: Մարտունի գետի վրա «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Մարտունի» ՓՀԷԿ-ը: Կառուցման լիցենզիա է տրված «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին Արգիճի գետի վրա «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման համար, «Ջրասահք» ՍՊԸ-ին` Վարդենիս գետի վրա «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի կառուցման համար, «Լուսակունք» ՍՊԸ-ին` Այրք գետի վրա «Այրք ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար:

                      Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցված են «Ձորագյուղ-1», «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-երը: Այրք գետից սնվող ոռոգման համակարգի վրա «Լուսակունք» ՍՊԸ-ի կողմից կառուցված են «Այրք ՀԷԿ-1», «Այրք ՀԷԿ-2» ՓՀԷԿ-երը, Լճավանի աղբյուրներից սնվող ոռոգման ջրագծի վրա «ԱՐՄԱՐՍՈՆ-ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Ծովակ» ՓՀԷԿ-ը:

                      Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը ներկայացված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կարգելվի Սեւանա լիճ թափվող գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցում, որպեսզի ձկները կարողանան գետերով բարձրանալ ձվադրավայրերձվադրելու: Սակայն այս օրենքը չի տարածվի արդեն իսկ գործող ՓՀԷԿ-երի համար եւ արդեն իսկ կառուցման լիցենզիա ստացած ՓՀԷԿ-երի վրա:

                      Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։

                      Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։

                      Comment

                      Working...
                      X