Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սևանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի անգամ կրճատվել են


    ԷկոԼուր

    Սևանա լճում գրեթե կրկնակի անգամ կրճատվել են խեցգետնի արդյունագործական պաշարները: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

    «Եթե անցյալ տարի խեցգետնի արդյունագործական պաշարը գնահատվել էր 4800 տոննա, ապա այս տարի այդ պաշարը կազմում է ընդամենը 2600 տոննա: Առաջին պատճառը գերորսն է` ոչ ցանկալի որսագործիքների կիրառմամբ: Խոսքը չինական զսպանակաձև խեցգետնորսիչների մասին է, որոնք որսում են և մանր, և մեծ չափի խեցգետիններ: Այդ որսագործիքները սկսեցին օգտագործել 2014 թ-ից, և հենց այդ ժամանակվանից նկատվեց խեցգետնի պոպուլացիայի զգալի մանրացում և պաշարների կրճատում», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

    Ձկնաբանը շեշտեց, որ պետք է արգելվի այդ որսագործիքների ներմուծումը Հայաստան, դրանց կիրառումը, նաև պետք է արգելվի 9 սմ-ից մանր առանձնայկների որսը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել խեցգետնի արդյունագործական պաշարները:

    Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու ամիս առաջ հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ։

    Նոյեմբեր 28, 2017

    Comment


    • Հայաստանում գետային հոսքերը նվազել են


      ԷկոԼուր

      Հայաստանում գետային հոսքերը նվազել են: Հիմնական պատճառները ջրերի գերօգտագործումն է և կլիմայի փոփոխությունը: Ջրային ռեսուրսների կառավարման բարելավման համար ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ին ընդունեց «Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդը» որոշումը:

      «Ջրային հաշվեկշռի կազմումը կարևոր նշանակություն ունի գետավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար։ Ինչպես նաև հանդիսանում է գետավազանային պլանավորման կարևորագույն քայլերից մեկը։ Մասնավորապես, հնարավորություն կտա ստացված տեղեկատվության հիման վրա ջրօգտագործման թույլտվությունների տրման միջոցով սահմանել գետավազանային պլանավորման իրատեսական նպատակներ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

      Նոյեմբեր 16, 2017

      Comment


      • Nor More 'Wild' Ishkhan in Sevan – Government Backs Using the Lake for Fish Farming Instead



        April 3, 2014

        A committee tasked with assessing the issue of restoring the Ishkhan fish species in Lake Sevan, told a government cabinet session today that two of the four sub-species were forever extinct.

        Lake Sevan was once prized for its endemic (Salmo ischchan), a salmonid fish related to the brown trout.

        The two extinct strains are the winter bakhtak (Salmo ischchan ischchan) and the bojak (Salmo ischchan danilewskii).

        The other two strains -the summer bakhtak and gegharkuni - are mainly propagated by hatcheries and the committee confesses there is no natural reproduction.

        It appears that the committee has also given up on restocking programs, admitting that they have been ineffective over the years.

        Instead, the committee backs a government program that would use Sevan for fish farming for commercial purposes.

        The program envisages producing 50,000 tons of fish in the next ten years for export valued at 175 billion AMD.

        According to the program, 1.5% of these revenues would be plowed back into restocking projects.

        Comment


        • Foundation for restoration of Sevan trout stocks and development for aquaculture
           

          Comment


          • Ո՞ր ձկնատեսակներն են շարունակում գոյատևել Սևանա լճում

             

            Comment


            • Արցախի սև ոսկին «Черное золото» Арцаха “The black gold’’ of Artsakh

               

              Comment


              • Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումները շարունակվեն, կկորցնենք Սևանը. ահազանգում են մասնագետները


                ԷկոԼուր

                Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասացին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի մասնագետները:

                2017 թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

                Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: Բացի 2017 թ-ից բացասական հաշվեկշիռ է գրանցվել նաև 2012 և 2014 թվականներին:

                «Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: ... Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», - ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

                «Ինձ մտահոգում է այն փաստը, որ այս տարի տեղումները չափազանց քիչ էին, և եթե տեղումնառատ տարիներին դիմեցին Սևանի ջրերին, ես մտավախություն ունեմ, որ հիմա էլ կփորձեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում: Սևանա լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետրի իջեցումը 12.5 միլիոն խմ ջուր է: Պետք է պայքարել այդ ջրային պաշարները պահպանելու համար: Այս տեմպերով որ սկսենք ծախսել Սևանի ջուրը, մի քանի տարի հետո Սևան չենք ունենա»,- ասաց ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

                2018 թ-ի հունվարի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը 2017 թ-ի իր ամենաբարձր նիշից` 1900.91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով:



                Հունվար 19, 2018

                Comment


                • Ջրպետկոմի նախագահ` 2017թ-ին ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ, ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով


                  ԷկոԼուր

                  2017թ-ին 2016թ-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: 2017թ-ին 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1 մլրդ 420 մլն դրամով, հավաքագրումները՝ 380 մլն դրամով: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը վարչապետի` կոմիտե կատարած այցի ժամանակ:

                  Արսեն Հարությունյանը հայտնել է, որ 2017թ-ին հավաքագրման ծավալը կազմել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է: Մեխանիկական ջրարտադրության մասով 2017-ը համեմատվել է նմանատիպ երաշտային՝ 2014 թվականի հետ, 1 խմ մեխանիկական ջրի արտադրության վրա ծախսվել է 0,11 կվտ/ժ-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա, ինչը գումարային տեսքով կազմել է 1 մլրդ 160 մլն դրամ:

                  Ի պատասխան վարչապետի հարցի՝ պատասխանատուները նշել են, որ 2018-ին խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի:
                  «Առաջարկս հետևյալն է. նպատակը, որը դնում եք՝ չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք: Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք: Մինչև սեզոնի սկսելը հստակ ձևակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ-ի առջև դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ-ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի: Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ-ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն: Այս առումով, անհրաժեշտ է մաքսիմալ օգտագործել դրամաշնորհային ծրագրերը, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է տարանջատված լինի, նրանց կոնֆիգուրացիան պետք է այնպես լինի, որ իր կառավարման դաշտը մաքսիմալ հաշվարկելի լինի: Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որևէ բան չկա: Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր: Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

                  Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջարափիչ սարք: «Դրանք պետք է ներդրվեն փուլ առ փուլ, պարզ է՝ վերջում մենք հաշվառման ամբողջ դաշտը պետք է փակենք»,- նշել է վարչապետը:
                  Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը: «Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը:

                  Տեղեկացվել է, որ արդեն իսկ առկա են ներդրողներ, որոնք հետաքրքրված են պոմպակայանների կառավարմամբ:

                  Արսեն Հարությունյանը զեկուցել է նաև, որ կոմիտեն ունի երկու պիլոտային ծրագիր, որոնցով նախատեսվում է 500-ական հեկտար, մեկը՝ Բաղրամյան-Նորակերտ հատվածում, մյուսը՝ Վեդու ջրամբարի հարակից տարածքում ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր: Կոմիտեի նախագահի համոզմամբ, արդյունքը միանգամից տեսանելի կլինի և արդեն գյուղացիական տնտեսություններն էլ քայլ առ քայլ կսկսեն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ: Վարչապետը հանձնարարել է այս հարցում սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության նախարարության հետ:

                  Խոսելով ջրամբարաշինության մասին՝ Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում պետություն-մասնավոր ձևաչափով կազմել 2-3 ջրամբարի կառուցման առաջարկ:
                  Անդրադարձ է կատարվել մասնագիտացված օպերատորի կողմից չսպասարկվող ՀՀ 579 բնակավայրերում պատշաճ մակարդակի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ապահովման խնդրին: Դիմելով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությանը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կառավարությունը պատրաստ է քննարկել ճկուն առաջարկներ: Կարեն Կարապետյանն ընկերությանն առաջարկել է սեղմ ժամկետում վերլուծություններ կատարել, մշակել համապատասխան բիզնես մոդել և այն ներկայացնել քննարկման:

                  Քննարկվել են նաև ջրային ռեսուրսների կառավարմանը, կայանների տեխնիկական վիճակին, վերանորոգման աշխատանքներին, ջրամբարները սնուցող կայանների խնդիրների կարգավորմանը, ջրի կորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ջրային կառավարման համակարգում իրականացնել շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր:

                  Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «2017-ը կոմիտեի համար համարում եմ գույքագրման, ախտորոշման, խնդիրները վերջնական հասկանալու, ծայրահեղ պայմանները ռեալ կառավարելու տարի, որը ձեզ հնարավորություն է ընձեռում, որպեսզի 2018-ին կառավարման որակը էապես փոխենք»:

                  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

                  Հունվար 22, 2018

                  Comment


                  • This year things look very bleak, virtually no snow in foothills, none in Ararat Valley, and water reservoirs are empty....
                    Weather is too mild, +13 C in Yerevan in January is a new record.
                    Frost is major risk for orchards....


                    http://mes.am/hy/weather/item/2018/01/18/yexanak-18/





                    ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.



                    Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

                    Comment


                    • «Արփա-Սեւան» հիդրոթունելը կբացվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին
                      06.02.2018


                      «Արփա-Սեւան» հիդրոթունելը կբացվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Այս մասին փետրվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականին թունելի վերանորոգումը ամբողջությամբ կավարտվի:

                      «Այժմ թունելն աշխատում է ընդմիջումներով եւ տարեկան կտրվածքով Սեւանի համար 100-110 միլիոն խորանարդ մետր ջուր է մատակարարում: Բացումից հետո թունելի միջոցով ջրի բացթողումը տարեկան 200-250 միլիոն խորանարդ մետր կկազմի»,- տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը:

                      Հիշեցնենք, որ Արփա-Սեւան թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արփա-Սեւան» հայկական ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ 11.8 մլրդ դրամ է հատկացվել: Հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Թունելը սկսվում է Արփե գետի վրա կառուցված Կեչուտ ջրամբարի մոտից եւ հոսում է Արծվանիստ գյուղի մոտ գտնվող լիճը: Երկարությունը 48.3 կմ է:

                      Թունելի վերանորոգումը հնարավորություն կստեղծի Սեւանա լիճ կանոնավոր կերպով ջուր մատակարարելու եւ լճի՝ ավելի քան 20 սանտիմետրով մակարդակի բարձրացումն ապահովելու համար:

                      Comment

                      Working...
                      X