Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արաքսի վերին հատվածում Թուրքիան հզոր ջրամբարներ է կառուցում եւ մենք ապագայում ջրի խնդիր ենք ունենալու

    Lragir.am

    03.08.2018



    Արաքսի վերին հատվածում Թուրքիան հիմա շատ հզոր ջրամբարներ է կառուցում եւ մենք ապագայում կարծում եմ՝ Արաքսի ջրի քանակության հետ խնդիր ենք ունենալու: Այս մասին Econews.am-ի հետ զրույցում նշել է Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը:

    Նրա խոսքով, մի կողմից իրենք ունեն կարճաժամկետ հետաքրքրություն Հայաստանում, մյուս կողմում դրված է պետության ռազմավարական երկարաժամկետ հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ ռիսկեր՝ կապված հարեւանների հետ:

    «Հարավային ջրահավաք ավազանը մասնավորապես ուզում եմ շեշտադրում անել Սպանդարյանի, Կեչուտի վրա, սնում են Սեւանը: Այստեղ ոչ միայն Սեւանի մակարդակի բարձրացման խնդիրն է, այլեւ վաղը Արարատյան հարթավայրի ոռոգման: Կարելի է հարավային ջրային ավազանի ջրերը բերել Սեւան եւ օգտագործել Արմավիրի եւ Արարատի մարզերի ոռոգման համար:

    Արաքսի վերին հատվածում Թուրքիան հիմա շատ հզոր ջրամբարներ է կառուցում եւ մենք ապագայում կարծում եմ՝ Արաքսի ջրի քանակության հետ խնդիր ենք ունենալու: Ջրառի մասով պետք է դիտարկել նաեւ այլընտրանքային տարբերակներ»,-ասաց փոխնախարարը:

    Նա նաեւ հավելեց, որ լրացուցիչ ջրառը շատ վատ ազդեցություն է ունենում Սեւանի վրա:
     

    Comment


    • Սևանից լրացուցիչ ջուր բաց կթողնվի, եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է. Նիկոլ Փաշինյան

      Lragir.am
      23.08.2018


      Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այս Սևանից այս տարվա համար ջրի բացթողնման չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ-ն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստում ասաց, որ այսինքն՝ հավելյալ ջրառը կազմելու է մինչև 40 մլն խմ:

      Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա կառավարության նիստի օրակարգում եղած ամենաանցանկալի հարցերից մեկն է: «Գիտեք, որ արդեն կառավարությունը մի քանի անգամ քննարկել է այն իրավիճակը, որը մեր ոռոգման համակարգում ստեղծվել է: Եվ մենք խնդիր ունենք ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա: Ըստ էության շատ բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»,- ասաց վաչապետը:

      Նա կրկնեց, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա: Եվ, ցավոք, ոռոգման համակարգն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում, պետք է համակարգում գնալ լրջագույն լուծումների, որպեսզի հասկանալի լինի, թե որքանով է իրականությանը համապատասխանում ՀՀ-ում ջրային մաֆիայի գոյության տեղեկությունը:

      «Եթե այդ ջրային մաֆիան գոյություն ունի, շատ արագ պետք է կապիտուլյացիայի ենթարկվի»,- հայտարարեց վարչապետը:

      Նա նշեց, որ քննարկումների արդյունքում որոշվել էր, որ Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի լինի: Բայց հետագա քննարկումների ընթացքում պարզվել է, որ այդ անհրաժեշտությունը կլինի: Վերջին քննարկման ժամանակ քննարկման մասնակիցները բաժանվել են երկու մասի: Մի մասը պնդել է, որ հավելյալ ջրառ չպետք է իրականացվի, մյուս մասը պնդել է, որ առանց լրացուցիչ ջրառի գյուղատնտեսության համար աղետալի իրավիճակ կստեղծվի:

      Փաշինյանն ասաց, որ իրենք որոշել են նման որոշում կայացնել, բայց մյուս կողմից կստեղծեն օպերատիվ խումբ, որը կվերլուծի իրավիճակը; Եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակելու առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին կպնելու, պետք է գնալ այդ ճանապարով: Բայց եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, պետք է այդ հավելյալ ջրբացթողումը լինի: «Մենք պետք է շատ լուրջ լուծումների գնանք, պետք է մենք ջրի ամեն խմ օգտագործումը պատկերացնենք և հետևենք, թե ոնց է դա օգտագործվում»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ եթե հնարավոր լինի, պետք է մինչև 25 մլն խմ հավելյալ չափաբաժնի շրջանակներում կազմակերպեն ոռոգման աշխատանքները:

      Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարեց միանալ օպերատիվ խմբի աշխատանքներին, որպեսզի պատշաճ վերահսկվի իրավիճակը:

      Comment


      • Անցած տարվա ջրառից գոյացած 1.6 միլիարդ դրամը կուղղվի Սևանի բնապահպանական խնդիրները լուծելուն

        Lragir.am

        23.08.2018


        Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարի Սևանից հավելյալ 100 մլն խմ ջուր էր բաց թողնվել, գոյացել էր 1 մլրդ 645 մլն դրամ: Այս գումարը չի ծախսվել, գտնվում է արտաբյուջեում: Այդ գումարները ծախսելու համար կառավարության որոշում պետք է լինի: «Քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ այդ գումարները ծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Եթե 40 մլն լրացուցիչ ջրառ իրականացվի, այդ գումարները ևս պետք է ծախսվեն Սևանի խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է Սևանի այսօրվա իրավիճակին, բնապահպանության նախարարությունը ևս ասում է, որ նիշի հետ կապված տատանումը չնչին է լինելու: Բայց կա Սևանի կեղտոտվածության խնդիր, մաքրման կայանները, որոնք պետք է փորձեն աշխատել, որպեսզի լճի ջուրն ավելի մաքուր լինի, այդտեղ խնդիր կա: Հիմնականում այդ կայանների վրա պետք է գումարներ ծախսել, որպեսզի լճի ջրի որակը բարձրանա»,- ասաց նախարարը: Ջրի կորուստների հարցում, ըստ նախարարի, կա մտահոգություն, վարչապետի կողմից կա հանձնարարություն, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մոնիթորինգ է իրականացրել կորուստների մասով:

        Comment


        • Հայաստանում ամեն տարի գոյանում է պահանջարկից 4 անգամ ավելի շատ ջուր, բայց միշտ ջրի խնդիր կա

          Lragir.am

          23.08.2018


          Հայաստանում ամեն տարի գոյացող մակերևութային ջրային ռեսուրսների միայն 25 տոկոսի չափով է երկրի պահանջարկը: Բայց աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, և այսօր կառավարությունը դարձյալ քննարկում է Սևանից լրացուցիչ ջրառի հարցը:

          Կառավարության այսօրվա նիստում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ հարցը շատ ավելի լայն է, այն է, որ Հայաստանում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում: «Մենք այն բացառիկ երկրներից ենք, որ ունենք ինքնաբավ ջրային պաշարներ, բայց ջուրն արդյունավետ չի օգտագործվում»,- ասաց նա:
          Ըստ նախարարի՝ պետք է համալիր լուծումներ տալ խնդրին: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում կա որոշ անձերի գործոն: «Բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք ոռոգման սեզոնին չպետք է այդքան էլեկտրաէներգիա արտադրեին, արտադրել են: Այս տարի, բոլորս հիշում ենք, թե գարնանն ինչպիսի տեղումներ կային, սակայն կրկին ունենք ջրամբարների թերլցվածության հարցեր: Այս հարցերը պետք է համալրի քննարկել: Սևանի մասով օրենքով արգելվում է բացասական հաշվեկշիռը: Սա նշանակում է, որ բացասական հաշվեկշիռ չպետք է լինի, սա բոլորս պետք է ֆիքսենք»,- նշեց Էրիկ Գրիգորյանը:

          Comment


          • Հայաստանի ոչխարաբուծական փրկությունը

            ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան

            25.08.2018



            Ըստ օրացույցի 2018 թվականն է, բայց հայկական հարցերին առնչվելիս տպավորություն է ստեղծվում, որ դեռ միջնադարում ենք։ Վարչապետն ասում է, որ մեր շրջապատում ոչխարի ու ոչխարի մսի անսպառ պահանջ կա՝ ոչխար պահեք ինչքան ուզում եք, մենք էլ որպես կառավարություն, ամեն ինչով կսատարենք էդ գործին։ Բայց մյուս կողմից էլ, վարչապետը երևի մոռացել է, որ վաչկատուն ցեղերը վաչկատուն էին հենց ոչխար պահելու պատճառով։

            Ոչխարը ուտում վերջացնում էր տվյալ տարածքի սարերի ու արոտավայրերի խոտը, ամայացնում դրանք ու խաշնարածն այլ ելք չուներ, քան վաչկատուն դառնալն ու հարևանների արոտավայրերը գրավելը, որ իր ոչխարին արածեցնի։ Ու տեղանքը ամայացնելու ոչխարի այդ տարօրինակ հատկության հիմքն էլ է հայտնի։ Բնությունը ոչխարին օժտել է ատամնաշարից դուրս ցցված հզոր կտրիչ առջևի ատամներով։ Եվ հենց այդ ատամների հաշվին ոչխարը ոչ միայն խոտի վերգետնյա կանաչը, այլև արմատն էլ է կրծում։ Եվ արդյունքում, ոչխար արածած սարում խոտն «այնքան էլ լավ» չի աճում։ Ու մի քանի տարի նույն արոտավայրում ոչխարի արածելուց հետո տեղանքն ամայանում է ու սկսում էրոզիայի ենթարկվել։

            Էնպես որ, մեր հարևանները, որոնք ոչխարի մսի մեծ սպառում ունեն, ոչխար քիչ են պահում ոչ թե որ տգետ, կամ անխելք են, այլ որովհետև շատ լավ գիտեն ոչխար պահելու գինն ու հետևանքները։ Բայց դե մեր դեպքում դա էլ գործոն չէ՝ դեռ անցյալ տարի մարդ էինք արտահանում։ Ու հիմա, եթե ոչխարի արտահանման անցնենք, դա էլ նվաճում է։

            Ոչխարներից անցնենք ջրին ու ջրօգտագործման հարցերով կառավարության նիստին։ Սևանից ջրի բացթողումների հարցն էր։ Այն հարցը, որ նույնիսկ մեր հայրերի ու պապերի սերնդի համար է ամենալուրջը եղել։ Բայց իրենք իրենցն են արել՝ Սևանն իջեցնելու հաշվին տնտեսություն են կարգի գցել։ Ես Սևանի մասին առաջին մանկական հիշողությունը դեռ 1950-ականների սկզբներից ունեմ, երբ կղզին դեռ կղզի էր, ավտոյի ճանապարհն էլ կողքի բլուրների վերևով էր գնում։ Հիշում եմ նաև, որ տարիներ անց բոբիկ ոտքերով, սաղր ջրով կղզի եմ անցել։ Հետո արդեն բազմիցս մեքենայով եմ կղզի գնացել, նույնիսկ հանգստյան տանը մնացել ու գիշերով, թոռով կողակ բռնել։ Բայց այսօր արդեն Սևանի էկոբալանսների, ջրի ծաղկման հարցն է օրակարգում, փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման վայրի մեթոդների, Արփա-Սևան թունելի անմխիթար վիճակի ու Որոտան-Կեչուտ թունելի երբևէ օգտագործված չլինելու հարցերը։ Ու երբ այս ամենին գումարվում են Արարատյան դաշտում արդյունաբերական ձկնաբուծության հետևանքով արտեզյան ջրերի մակարդակի աննախադեպ իջեցման, Սև ջրի հոսքի կտրուկ անկման հարցերը ու կողքից էլ իմանում ես մեկ ընտանիքի՝ ամուսնու ու կնոջ, ջրային ոլորտում և որոշող, և սպառող լինելու փաստը, նորից կարիք է առաջանում ճշտելու ժամանակն ու դարը։

            Մտքումս ճշտում եմ դարն էլ, ժամանակն էլ ու սթափվում այն գիտակցությունից, որ դարն իր տեղում է, ուղղակի մենք ենք ժամանակից ետ ընկածը։ Որ նախորդ իշխանությունները ոչ միայն անխնա մարդ, ձուկ ու հանք են արտահանել, այլև երկիրն ու անտառներն են ավերել, Արարատյան դաշտի տակի նույնիսկ ջուրը չորացրել։

            Նոր կառավարություն է կազմավորվել, բայց հիմա էլ մասնագետը չկա, որ կառավարությանն իրական անելիքները հուշի ու օրինակ ասի՝ որ տղերք, կաթիլայինով մեծ տարածքները չեք ջրի։ Դրա համար ոչ էդ գործի մասնագետներին ու ոչ էլ դրա գլուխ բերման ռեսուրսները չունեք։ Որ ավելի լավ է կառավարության հաշվին գյուղինստիտուտ ավարտած հիդրոմելիորատորների վարձեք, որոնք հողի առանձնահատկություներից ու աճեցվող բուսատեսակի պահանջներից ելնելով, Արարատյան դաշտի բոլոր հողակտորների ջրման, վարի ու ցանքսի օպտիմալ սխեմա-քարտեզները կգծեն ու անվճար կտրամադրեն գյուղացիներին։ Ու միայն դրանով ջրի ծախսը մի քանի անգամ կկրճատվի ու Սևանի հարցն էլ շատ ավելի թեթև կլուծվի։ Բայց հիմա, այս երազներից դուրս, ես չգիտեմ, թե արդյոք կառավարությունում որևէ մեկի ականջին կհասնի, եթե այդ մասնագետն իրոք գա ու ասի, որ տղերք, կախված թեքությունից, հողի ջրաթափանցությունից ու մշակվող բույսից, հողակտորների վրա մարգի/ակոսի երկարությունը երբեմն երկու-երեք անգամ է պետք կրճատել ու այդ դեպքում ջրի ծախսն էլ այդքան անգամ է կրճատվելու։ Որ եթե լրացուցիչ առուների առավել մանրամասն ցանց կարգի գցվի, ապա ջրի պրոբլեմ երկրում առհասարակ չի լինի։ Որ ջրային ոստիկանություն է պետք հիմնել, որ տեղական լկտիների/զոռբաների դեմն առնվի։

            Սրանք այնքան պարզ հարցեր են, որ խոսելն էլ է անհարմար, բայց դե… Ոռոգման ջրի հետ սերտորեն կապված է նաև որևէ նորմա ու սկզբունք անտեսող ձկնաբուծության հարցը։ Թվում էր, թե ընդամենը ենթաօրենսդրական ակտով կառավարությունը կարող էր Արարատյան դաշտում արգելել ոչ փակ ջրօգտագործմամբ ձկնաբուծությունը։ Բայց դա չի արվում, հարցն էլ չի ուսումնասիրվում պատշաճ խորությամբ։ Մեկ այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ Արարատյան դաշտում մոտ 3500 հեկտար ընդհանուր մակերեսով 250 ձկնաբուծարաններ կան, որոնցից դեպի Արաքս է հոսում վայրկյանում 58 խորանարդ մետր ջուր։ Հայաստանի տարեկան ջրային հաշվեկշիռը մոտ 18, 5 միլիարդ կուբոմետր է, որի հիմնական մասը գոլորշիանում է և միայն 7,1 միլիարդն է դառնում մակերեսային հոսք, որը մասնակի ներծծվելով, ստորգետնյա և վերգետնյա՝ գետային հոսքերով հոսում է դեպի Արաքս։

            Եվ այդ ամբողջը տարեկան, գումարային կտրվածքով կազմում է մոտ 220 խմ/վայրկյանում միջին հոսք։ Ըստ վերը նշված՝ ձկնաբուծարաններից արտահոսքի, ստացվում է, որ Հայաստանի մաքուր ջրի քառորդից էլ ավելը օգտագործում են ձկնաբուծարանները՝ ընդամենը 5000 տոննա ձուկ արտադրելու համար։ Եթե մոտավոր հաշվենք, որ ձկան կիլոն դրսերում էլ մոտ 5 դոլար է, ապա կստանանք, որ 25 միլիոն դոլարի արտադրանք տալու համար մենք ծախսում ենք երկրի ջրի 25 տոկոսը։ Հզոր, ապշեցուցիչ, ֆանտաստիկ, ազգակործան բիզնես է։ Եթե ասվածին ավելացնենք մոտ 250 փոքր ՀԷԿ-երի տերերի կամայական ջրառն ու շրջակա գյուղացիներին ջրից զրկելու պրակտիկան, ապա կարող ենք պնդել, որ անհաշվենկատ ձկնաբուծությունն ու փոքր ՀԷԿ-երի բեսպրեդելը լեռնարդյունաբերությունից ոչ պակաս երկիրն ապականող ու ամայացնող են, գումարած դրան, նաև մարդկանց երկրից արտաքսող։

            Նախորդ իշխանությունները «դաբռո» են տվել բանդիտներին իրենց ուզածն անելու, որի արդյունքում երկիրը բզկտվել ու այլանդակվել է ամենաանսպասելի ձևերով։ Իր տնտեսական քաղաքականության մասին ելույթում Փաշինյանը թեթևակի անդրադարձավ հարկային արտոնություններով ներդրումների ներգրավմամբ տնտեսական ուղղորդված քաղաքականության հարցին։ Բայց տնտեսական թռիչքաձև զարգացման այլ երկրների փորձ-օրինակները հուշում են, որ միայն հարկային գրավչությունը բավարար չէ արագ զարգացման համար։

            Կառավարությունը հարցերը պետք է կարգավորի շատ ավելի խորը, ինչպես օրինակ Սինգապուրում է արվել, Կորեայում, Չինաստանում ու Ճապոնիայում է արվում։ Իհարկե այդ երկրների հզոր զարգացման հարցում մեծ դեր են ունեցել հզոր ուրբանիզացիան, տնտեսական խորը կոոպերացիան, շուկաներ մտնելու ու նրանցում մասնաբաժին ձեռք բերելու մանրակրկիտ ծրագրերը, մոտեցումներն ու հատուկ տնտեսական պրոտեկցիոնիստական մեթոդները։ Բայց և, բոլոր դեպքերում էլ, շատ մեծ է եղել հենց կառավարության դերը։

            Սովետական տարիների Հայաստանում փոխկապակցված տնտեսական հզոր օղակներ են եղել՝ հանքարդյունաբերություն, պղնձի ու ոսկու արդյունաբերություն, ոսկերչություն, հոսանքալարերի արտադրություն, էլեկտրական շարժիչներ, հաստոցներ, գեներատորներ։ Պղնձալարերի համար ռետինների ու պլաստմասսաների արտադրություն, հարակից Նաիրիտն է եղել իր բոլոր արտադրատեսակներով։ Ակնհայտ է, որ հիմա ներհայկական նման խորը փոխկապակցված բազմատոննաժ տնտեսությունն անհնար է ու անիմաստ էլ։ Բայց և, արտահանմանը միտված անասնաբուծությունը, ձկան ու ոչխարի արտադրությունն ու փոքր ՀԷԿ-երով ջուրը գյուղացուց վերցնելը ոչ միայն լավագույնը չէ, այլև կործանարար կլինի երկրի համար։

            Կառավարությունը պետք է գոնե ընդհանուր պատկերացումներ ունենա աշխարհքաղաքական տնտեսագիտության մասին. չունի այն։ Կառավարությունը պետք է երկրի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականն ունենա. չունի այն։ Հայաստանն ունի մայրաքաղաք Երևանը, որն աշխատուժի խտության հաշվին կարող է գիտաարտադրական հզոր կենտրոն դառնալ, եթե դրան անցնելու մանրամասն տնտեսական ծրագրավորողն ու ապահովողը լինի։ Վարչապետը տնտեսագետ ու տեխնոկրատ չէ։ Բայց իր խոսքից նկատելի էր, որ ընդունակ է հասկանալու և ըմբռնելու տնտեսական հարցերը։ Կառավարության խնդիրը պետք է լինի լուրջ մասնագետների ներգրավումը երկրի շենացման գործին և կողքերից եկած կարծիքներին ականջալուր լինելը։ Եվ մի խիստ կարևոր հարցի մասին էլ։

            Հայաստանում երբևէ կապիտալիզմ չի եղել։ Եղել է պրիմիտիվ ֆեոդալիզմ, որը դեռևս խորն է նստած մեր արժեքայինում։ Սովետական ժամանակաշրջանում էլ, արտադրական ձեռներեցություն, որպես այդպիսին, չի եղել։ Փաստացի մեր արժեքայինում բացակայում է ստեղծարար ձեռներեցությունն ընդհանրապես և կապիտալիստական ձեռներեցությունը մասնավորապես։ Նման պայմաններում, նախորդ բեսպրեդելից հետո, մարդիկ անկարող են «մեկ օրվա մեջ», առանց վերապատրաստման ու նոր կյանքի սկզբունքների տեսականն իմանալու, ձեռներեց ու «գործ դնող» դառնալ։ Մարդկանց աշխատանքով է պետք ապահովել։

            Կառավարությունը պետք է ուրույն ձևեր գտնի աշխատատեղեր բացելուն ու սատարի հետագա՝ արտադրական ձեռներեցությանը։ 100 օրվա ընթացքում ոչ մի նախարարից որևէ ճյուղային հարցերով կոնցեպտուալ առաջարկ չեղավ։ 18 նախարարով զբաղված էին ոչ իրենց հարցերով, բայց ԱԱԾ-ի գործի թամաշայով։ Այդպես չի կարող շարունակվել։ Սերժին փոխարինելն իր հետևից նոր, մեծ ծրագրերի ու սկզբունքային փոփոխությունների ալիքի պետք է բերեր։ Բայց որը սակայն չի նշմարվում։ Փոխարենը նկատվում է կառավարության անդամների բացարձակ անհաղորդությունն իրենց պարտականություններին ու խոստումներին՝ մասնավորապես պադավատից իջնելուն ու նոր աշխատաոճի անցնելուն։

            Comment


            • Վարչապետը ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին

              Lragir.am

              09.09.2018


              Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ:

              Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:

              Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Լճափ համայնքում գործունեություն ծավալող «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսությունում: Կառավարության ղեկավարին ներկայացվել են լճում տեղակայված ցանցերը, Սևանի իշխանի Գեղարքունի և Ամառային տեսակի մանրաձկան բաց թողնման աշխատանքները: Նշվել է, որ 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ: Լճափից վարչապետն ուղևորվել է Կարճաղբյուր համայնք, որտեղ շրջայց է կատարել «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին, գործարանի արտադրական հզորություններին:

              Այնուհետև վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամիվարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցություն` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ծրագրի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և առկա խնդիրների մասին. 2015-2018 թթ. ընթացքում բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում և ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1-ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սևանա լճումստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրությունու իրացում: Պատասխանատուների խոսքով, սակայն, իրացումներից ակնկալվող ծավալները որոշակիորեն շեղվել են ծրագրային ցուցանիշներից մի շարք պատճառներով, ինչպիսիք են տարերային ձկնորսությունը, ձկների հիվանդությունները, գետերից անկանոն ջրառը, ձվադրավայրերի խնդիրները:

              Վարչապետը կարևորել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին` կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական` ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար:

              Comment


              • Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ հաղորդում իրավապահ և պետական մարմիններին. ՀԲՃ

                Lragir.am

                25.09.2018



                Երբ 2014 թվականի ամռանը Հայկական բնապահպանական ճակատը բացահայտեց, որ Արփա-Սևան ջրատար թունելով Կեչուտի ջրամբարից տեղափողվող ջուրն օգտագործում են փոքր ՀԷԿ-երի շահերը սպասարկելու համար՝ պետական մարմինները սկսեցին ամեն կերպ հերքել այդ փաստը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական հակադարձումն այն էր, որ այդ ջուրը բաց է թողնվում Եղեգիս գետ բացառապես ոռոգման նպատակներով օգտագործելու համար։ Այն ժամանակ մենք չկարողացանք փաստեր ձեռք բերել նրանց այդ պնդումը հերքելու համար, սակայն հիմա ունենք հստակ տվյալներ այն մասին, թե վերջին ութ տարիների ընթացքում բացի Սևանա լճից էլ ուր և ինչ նպատակով են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը։

                Օրեր առաջ Ջրային կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Կեչուտի ջրամբարից ջուր է բաց թողնվում նաև ոռոգման նպատակներով՝ Վայքի տարածաշրջանի ինքնահոս և Եղեգնաձորի ոռոգման համակարգերով։ 2010-2017թթ․ընթացքում այդ նպատակով բաց է թողնվել 618,2 մլն․ խոր․մետր ջուր՝ այսինքն տարեկան մոտ 77 մլն․ խոր․մետր։ Այս թվերը խիստ կասկածելի թվացին մեզ, և պատկերն ավել պարզ պատկերացնելու համար մենք վերցրեցինք նաև այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով բաց թողնված ջրի ծավալների մասին տվյաները։



                Այս տվյալները վերլուծելիս բացահայտվում է մի հանցագործություն, որը տարիներ շարունակ կատարվել է պետական ամենաբարձր մակարդակով թողտվության և հովանավորչության պայմաններում։ Ներկայացնենք դրանք։ Ստացվում է, որ վերջին ութ տարիների ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման համար բաց թողնված 618,2 մլն․ խոր․մետր ջրի 37,5 տոկոսը (231,63մլն․ խոր․մետր) բաց է թողնվել ոռոգման սեզոն չհամարվող ժամանակաշրջանում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ Ընդորում այդ ջրերի մոտ 60 տոկոսը (137,21 մլն․ խոր․մետր) Արփա-Սևան թունելով տեղափոխվել է Եղեգիս գետ, իսկ մնացած 94,42-ը՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգ։

                Այս թվերն ու փաստերն ապացուցում են, որ Կեչուտի ջրամբարից ոռոգման համակարգերով բաց թողնված ջրերը չեն օգտագործվել բացառապես ոռոգման նպատակներով։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ամիսներին Վայոց Ձորում ոռոգում գրեթե չի իրականացվում, և այդ ջրերը սպասարկել են այլ շահեր՝ մասնավորապես Վայքի ոռոգման համակարգի ջրատարի և Եղեգիս գետի վրա շահագործվող փոքր ՀԷԿ-երի։ Չի բացառվում նաև այլ տնտեսվարողների կողմից այդ ջրերի օգտագործում։ Ավելորդ չենք համարում նշել, որ լուրջ ուսումնասիրման կարիք ունեն նաև ոռոգման սեզոնի ընթացքում բաց թողնված ջրի ծավալները, քանի որ բացառված չէ, որ այդ ժամանակահատվածում նույնպես ջրի մատակարարումն իրականացված լինի այլ նպատակներով։

                Նշենք նաև, որ Եղեգիս գետըհ ուլիս ամսից մինչև մարտ սակավաջուր է, և բնականաբար, ՓՀԷԿ-երը չէին կարող ունենալ հոսանք արտադրելուհամար իրենց անհրաժեշտ ջրի քանակը՝ առանց Կեչուտի ջրամբարից Արփա-Սևան թունելով բերվող լրացուցիչ ջրի։ Մեր կարծիքով այս ամենը Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակելու նախորդ կառավարությունների հանցագործ քաղաքականության մի մասն է կազմել ընդամենը, որից օգտվել են նաև վերոնշյալ ՓՀԷԿ-երի սեփականատերերը։

                Առանձին ուսումնասիրության է արժանի այն փաստը, թե ինչու է Արփա-Սևան թունելի Եղեգիս-Սևանա լիճ հատվածը շուրջ ութ տարի վերանորոգման մեջ և տարվա ընթացքում գործում է ընդամենը մի քանի ամիս, իսկ ահա նույն թունելի Կեչուտ-Եղեգիս հատվածը գրեթե միշտ շահագործվել է, նույնիսկ նախատեսված չի եղել նորոգման համար՝ կարծես այդ հատվածում դրա կարիքը չկա։Պետք է նաև պարզել, թե Արփա-Սևան թունելը վերանորոգող ընկերությունն ինչու է այսքան երկարաձգել շինարարական աշխատանքները, և ինչ առնչություն ունեն այդ թունելի պահպանությամբ, շահագործմամբ ու նորոգմամբ զբաղվող ընկերությունները Եղեգիս գետի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի հետ։

                Առաջարկում ենք իրավապահ և պետական լիազորմարմիններինլրջորեն ուսումնասիրել այս փաստերը, պարզել ապօրինությունների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Պատրաստ ենքաջակցել պետական մարմիններին և տրամադրել մեր ունեցածբոլորտեղեկություններն ու փաստերը։


                Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

                Comment


                • The above mentioned information is a bomb in itself.
                  Factual proof of the very existence of this thread for years now.
                  Proof how our previous gang regime did its best to lower the level of lake Sevan, steeling the future of our children, and by doing so, sent the water to Norashen/Sharur in Nakhitchevan....
                  The very exact dam down Areni village where latest frontline events did occur, is fed by this water stolen from Sevan, for the pockets of a few gangsters, among them the Aratchnort of Vayotz Tzor, owner of multiple hydro stations, or Tunel Hakop, deputy in NA , and owner of Arpa-Sevan company.....

                  This water did irrigate Sharur in Nakhitchevan for decades....
                  Last edited by Vrej1915; 09-25-2018, 02:48 PM.

                  Comment


                  • Have been saying for years to build a dam in Areni. Now that they are using that same opening to harass the village with snippers. Let's build the dam to keep their population under control in that enclave.

                    Comment


                    • Originally posted by Azad View Post
                      Have been saying for years to build a dam in Areni. Now that they are using that same opening to harass the village with snippers. Let's build the dam to keep their population under control in that enclave.
                      1- You do not build a dam that will costs at least >50 Million USD (see costs in previous dam related posts) in your lowest point, if you want to use that water yourself.
                      2- In the widest section of a valley.
                      3- Specially if you already have millions worth, 25 M3 dam already at hand in Ketchut.
                      4- Just send the water to Sevan, not Nakhitchevan.

                      Comment

                      Working...
                      X