Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Originally posted by Haykakan View Post
    tkelem es papyani eresin. Like what security guarantees is he referring to? The west never offered this to us. This guy is just another paid stooge like Vrej here.
    I am glad Russia is stepping up in Syria! The unipolar world is now over.
    Dumdum,
    the opinion of a lad, defending capitulationist ideas, like the return of the liberated lands to the torks, since they are useless, can't be different.
    A land you never saw. A land for which you never moved a finger.
    Your understanding is as always that of zaramyal bidzug.
    So your insult, is the best of bravos.

    Comment


    • Re: Regional geopolitics

      Originally posted by Haykakan View Post
      tkelem es papyani eresin. Like what security guarantees is he referring to? The west never offered this to us. This guy is just another paid stooge like Vrej here.
      I am glad Russia is stepping up in Syria! The unipolar world is now over.
      Yes, the West loves us so much it condemned the Karabakh freedom fighters when they took Shushi and Kelbajar!

      The super patriot "Vrej1915" is against Armenian forces protecting ancient Armenian lands in Kessab (Syria) but wants them to go to Kosovo!

      Comment


      • Re: Regional geopolitics

        Originally posted by lampron View Post
        Yes, the West loves us so much it condemned the Karabakh freedom fighters when they took Shushi and Kelbajar!

        The super patriot "Vrej1915" is against Armenian forces protecting ancient Armenian lands in Kessab (Syria) but wants them to go to Kosovo!
        My Dear,
        How old are you?

        Comment


        • Re: Regional geopolitics

          Հայաստանը ԼՂՀ-ի ճանաչման գործընթա՞ց է սկսում` ՄԱԿ-ից

          30 Սեպտեմբերի 2015,



          Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում հայտարարեց. «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

          Փաստացի, Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը նախազգուշացրեց հրադադարի ռեժիմից ակնհայտորեն դուրս եկող և պատերազմի սպառնալիք ստեղծող Ադրբեջանին պատժելու և այդ նպատակով Հայաստանի կողմից նրա նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորության մասին: Սա ոչ այնքան նախազգուշացում էր, որքան այդ հնարավոր գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացնելուն ուղղված դիվանագիտական քայլ, որպեսզի հետագայում հայկական կողմին որևէ պարագայում հնարավոր չլինի մեղադրել պատերազմ վերսկսելու մեջ: Թերևս հենց այդ նպատակով էլ իր ելույթում Սերժ Սարգսյանը թվարկեց այն տրամաբանական գործոնները, որոնք փաստարկում են, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ լինողն ու հրադադարի ռեժիմը խախտելու հարցում միակ շահագրգիռ կողմը:

          Պետք է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ոչ թե զուտ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերին համաչափ պատասխանելուն, այլ Ադրբեջանին փաստացի նոր իրավիճակ կամ նոր ստատուս քվո պարտադրելուն: Դրա մասին է վկայում երկու հանգամանք: Առաջին` Սարգսյանը խոսում է ոչ թե յուրաքանչյուր հրետակոծության արձագանքելու, այլ, ընդհանրապես, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մասին, որը, ինչպես ցույց են տալիս ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի գնդակոծման և արկակոծման փաստերն ու հետևանքները, հնարավոր չէ պատկերացնել կողմերի միջև ներկայիս բնագծերի պահպանման պարագայում:

          Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը panorama.am-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել էր. «Իմ խորին համոզմամբ` նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:

          Այս ֆոնին Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է նշանակել, որ Երևանը միջազգային հանրությանը նախապատրաստում է զուգակցված քաղաքական, իրավական և ռազմական ինչ-որ այնպիսի գործողության կամ գործողությունների շարքի, որոնք հանգեցնելու են հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովող նոր բնագծերի ձեռք բերման և նոր ստատուս քվոյի պայմաններում ամրապնդող հրադադարի նոր ռեժիմ հաստատելուն:

          Երկրորդ` իր այդ ելույթում Սերժ Սարգսյանը երկու անգամ օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը, և հատուկ, ռազմաքաղաքականից բացի, ընդգծում նաև իրավական քայլեր ձեռնարկելու հնարավորությունը: Հարց է առաջանում` ի՞նչ իրավական քայլեր նկատի ունի նախագահը:

          Երևանը պաշտոնապես մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի, Հայաստանն անմիջապես ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը և, նրա հետ ռազմական դաշինք կնքելով, ամբողջապես ստանձնելու է ԼՂՀ-ի և դրա բնակչության պաշտպանության պատասխանատվությունը: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ հայկական դիվանագիտության ամենամեծ խնդիրներից մեկը Լեռնային Ղարբաղին բանակցություններից դուրս թողնելու սխալը սրբագրելն է: Եթե խոսքը գնում է հրադադարի նոր ռեժիմի, նոր ստատուս քվոյի հաստատման մասին, ապա չի կարելի բացառել, որ նկատի է առնվում նաև ԼՂՀ-ին բանակցությունների ձևաչափ վերադարձնելու հեռանկարը: Արդյոք չի՞ կարելի Սերժ Սարգսյանի խոսքից եզրակացնել, որ նա, իրավական քայլեր ասելով, հենց այս սցենարը նկատի ունի, մանավանդ` եթե հաշվի առնենք, որ, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը, նա ՄԱԿ-ի ամբիոնից յուրովի ճանաչում է Արցախի անկախությունը:

          Եթե նախագահը և բանակը այսպիսի ինքնավստահությամբ հանդես են գալիս նման համարձակ նախաձեռնություններով, դա իսկապես կարող է նշանակել, որ միջազգային հանրությունը միանգամայն օրինաչափ է համարում հայկական կողմի «նախապատրաստությունները», և Հայաստանն արդեն ստացել կամ ստանում է ռազմաքաղաքական այդ օպերացիան իրականացնելու անուղղակի արտոնությունը:


          Եվ դա հասկանալի է, որովհետև փաստացի Երևանն ինքն է առաջարկում ստանձնել աստիճանաբար անվերահսկելի դարձող Ադրբեջանին սանձահարելու խնդիրը, որը, որքան էլ դժվար իրագործելի և վտանգավոր, այնուամենայնիվ, դիվանագիտական ջանքերի ձախողման պարագայում լինելու է, մի կողմից, լայնածավալ պատերազմից խուսափելու, մյուս կողմից` Ադրբեջանին բանակցությունների սեղանի մոտ քարշ տալու գործնականում միակ տարբերակը:

          Իսկ դիվանագիտական ջանքերը վերջնականապես կձախողվեն, թե` ոչ, պարզ կլինի նրանից` մինչև տարեվերջ կկայանա՞, արդյոք, Սարգսյան-Ալիև հանդիպումը, կամ կայանալու դեպքում հնարավոր կլինի՞ բանակցություններում առաջընթաց գրանցել, թե՞ ոչ:

          Գևորգ Դարբինյան

          Comment


          • Re: Regional geopolitics

            Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս ԼՂ բանակցություններից
            1 Հոկտեմբերի 2015,


            ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը Բաքվում շատ ծանր են տարել, ինչը նշանակում է, որ ուղերձները տեղ են հասել: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և, օգտվելով այն հանգամանքից, որ ելույթ է ունենում ավելի ուշ, իր խոսքի հիմնական մասը նվիրել է Հայաստանի նախագահին պատասխանելուն: Ելութն, ընդհանուր առմամբ, շաբլոնային էր:

            Սակայն Մամեդյարովն այն կառուցել է առանցքային մի ուղերձի վրա, որը բացատրում է հակամարտության գոտում ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառները. «Եթե հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում որևէ արդյունք չգրանցվի, որն է` Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի լիարժեք և անվերապահ հանումը, մենք ստիպված ենք լինելու օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորվող ինքնապաշտպանության մեր անբեկանելի իրավունքից` վերականգնելու համար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

            Մամեդյարովի այս հայտարարությունը երկու հիմնական ենթատեքստ ունի: Առաջին` նա «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման խնդիրը դարձնում է ղարաբաղյան հարցով բանակցությունների միակ առարկան, այն դեպքում, երբ ի սկզբանե առաջնային խնդիրը ԼՂ-ի միջանկյալ և վերջնական կարգավիճակի հստակեցումն է: Մամեդյարովն ամբողջությամբ խեղաթյուրում է բանակցությունների էությունը, և պատճառը պարզ է` Ադրբեջանը պնդում է, որ բանակցություններն ընթանան բացառապես իր թելադրած կանոններով: «Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասում է նա: Սա նշանակում է, որ Բաքուն հրաժարվում է առհասարակ լսել ինքնորոշման սկզբունքի, ԼՂ ժողովրդի կամաարտահայտման իրավունքի և դա բանակցությունների առարկա դարձնելու մասին: Այլ կերպ ասած` վերադառնում է մոտավորապես 1988-90թթ. դիրքերին:

            Երկրորդ` Մամեդյարովը խոստովանում է բանակցություններից` Բաքվի փաստացի հրաժարվելու և Հայաստանին կապիտուլյացիոն պայմաններ առաջադրելու փաստը` անուղղակի ասելով, որ կա'մ Արցախը հարակից 7 շրջաններով պետք է հանձնվի Ադրբեջանին, կա'մ վերջինս գնում է ուժային լուծման: Բաքուն, փաստորեն, թե' Հայաստանին և թե' միջազգային հանրությանն սպառնում է պատերազմի վերսկսմամբ` այդ սպառնալիքի լրջությունն ապացուցելով սահմանին լարվածության մեծացմամբ:

            Այս ելույթով Մամեդյարովն ակնհայտ դարձրեց, թե որքան է Բաքուն հեռացել բանակցություններում իր վրա վերցրած պարտավորություններից: Մյուս կողմից` նա հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ ու, թերևս, անայլընտրանք այնպիսի իրավիճակի, ստատուս քվոյի հաստատումը, որի պայմաններում Բաքուն ստիպված պետք է լինի կա'մ բանակցել նոր պայմաններով նոր հրադադարի համաձայնագրի շուրջ, կա'մ դադարեցնել ռազմական պրովոկացիաները սահմանին: Որովհետև, երբ Բաքուն պահանջում է առնվազն մինչև 1988-ի ստատուս քվոն, նման պայմաններում անիմաստ է խոսել կարգավորման ինչ-որ սկզբունքների, տարածքներ զիջելու մասին:

            Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ծավալել են քարոզչական պատերազմ` ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանը և ՄԱԿ-ի ամբիոնը դարձնելով դրա հիմնական թատերաբեմը: Հայաստանը քարոզչական-դիվանագիտական հիմքեր է ստեղծում Ադրբեջանին բանակցությունների սեղանին վերադարձնելու նպատակով պատժիչ գործողությունների անցնելու համար, Ադրբեջանը` ԼՂ խնդիրը պատերազմի միջոցով լուծելու: Կողմերից ո՞րը կհաղթի, պայնամավորված է նրանով, թե «սուր ճոճելու» այս փուլին կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն, և որքանո՞վ դրանք կլինեն հաշվարկված:

            Այն փաստը, որ Հայաստանին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, և միջազգային հանրությունը դա շատ լավ է հասկանում, Երևանի համար ավելի ճկուն, ավելի համարձակ և ավելի նախաձեռնող լինելու դաշտ է ստեղծում, հատկապես` միջազգային հանրությանն ուղղված` Ադրբեջանի դեմարշային ներկայիս քաղաքականության ֆոնին: Այսինքն` Ադրբեջանը հիմա չունի լայնածավալ պատերազմ սկսելու քաղաքական բավարար ռեսուրս:

            Բայց Հայաստանն ունի և նրան անուղղակիորեն տրվում է նրան պատժելու, նոր ստատուս քվո հաստատելու իրական հնարավորություն: Հարցն այն է` որքանո՞վ է Երևանը պատրաստ իրացնելու այդ հնարավորությունը: Եթե Երևանը մնալու է զուտ խոսողի կարգավիճակում` առանց ստեղծված դրության մեջ բեկում մտցնելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու, բոլորին հասկանալի է դառնալու, որ հայկական կողմը կա'մ այդ ռեսուրսը չունի, կա'մ դրա համարձակությունն ու կարողությունը, իսկ Երևանից հնչող սպառնալիքներն ընդամենը օդ են: Խնդիրն այն է, որ մինչև հիմա ևս հայկական կողմը պարբերաբար խոսում էր հակառակորդին համարժեք պատասխաններ տալու մասին: Բայց դրանք եղել են պատասխաններ լավագույն դեպքում կոնկրետ միջադեպերին, բայց ոչ Ադրբեջանի կողմից կիրառվող` լարվածության մեծացմանն ուղղված պրովոկացիոն ռազմավարությանը: Այսպիսի մոտեցումն ակնհայտորեն անարդյունք է:

            Որքան ՀՀ ՊՆ-ն կամ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարում են հակառակորդին ավելի ցավոտ հարվածներ հասցնելու, ավելի շատ մարդկային կորուստներ պատճառելու, ավելի մեծ քանակությամբ ռազմատեխնիկա ոչնչացնելու մասին, ադրբեջանական պրովոկացիաները, հենակետերի, խաղաղ բնակավայրերի հրետակոծումն ու գնդակոծումը չեն դադարում: Այնպիսի տպավորություն է, որ Բաքվին միանգամայն բավարարում է հայկական կողմի նման պատասխանը, և նրանք հենց դրա վրա էլ կառուցել են իրենց այդ ռազմավարությունը: Եթե այդպես է, ապա ոչ թե հայկական կողմն է Ադրբեջանին խաղ թելադրում, այլ` հակառակը: Համենայն դեպս, առ այսօր ստացվել է այնպես, որ Ադրբեջանը, չնայած ավելի ծանր հարվածներ ստանալուն, անընդհատ մեծացրել է լարվածությունը սահմանին, իսկ հայկական կողմն անընդհատ ինքն իրեն հանգստացրել է, որ սա դեռ պատերազմ չէ և սկսել է հարմարվել նոր, գնալով ավելի ու ավելի թանկ արժեցող իրականություններին: Հենց այս պատճառով է առաջանում առանձին հատվածներում մարտավարական լուրջ խնդիրներ լուծող օպերացիաներով նոր իրադրություն հաստատելու, դրանով Ադրբեջանին այս խաղը շարունակելու հնարավորությունից զրկելու անհրաժեշտությունը:

            Ինչպես դա անել, բանակից լավ ոչ ոք, իհարկե, չգիտի: Բայց հենց այդ հմտությունից է կախված` ունենալո՞ւ ենք, ի վերջո, խաղաղություն սահմաններին, թե՞ ստիպված ենք լինելու համակերպվել մեզ պարտադրվող նոր, ավելի մեծ լարում ենթադրող իրականության հետ: Դրանից է կախված լինելու` Մամեդյարովը հերթական անգամ ՄԱԿ-ի ամբիոնից պատերազմո՞վ կսպառնա Հայաստանին ու միջազգային հանրությանը, թե՞, գլուխը կախ, կգնա բոլոր այն բանակցություններին, որտեղ նրան կկանչեն:

            Գևորգ Դարբինյան

            Comment


            • Re: Regional geopolitics

              Originally posted by Vrej1915 View Post
              Now, with your insistance, I am forced to reply to the childish act of Mr Lampron.
              1- The text, the Headline, the source are of course not mine. The link is evident over there. If I add a word, usually I use HK (that is Hed Krutyun), or NB (Nota Bene), or else I use an other language than the text, in which case, there is automatic evidence.
              2- I put the headline in Red, because, for me, that headline with the face of Mr Shirinyan, who "every morning" calls interviews (Asoulis) repeating that where we are, we have no choice but Russia.... it is a sensation. I will do the same, if unfortunately we are obliged to bear Mr Nalbadov for years, and in coming year, he does same declaration...
              3- Anybody hearing the interview, does understand , what is said clearly in it. There is no room for misinterpretation.
              4- All the fuss you complain about for 3 days, is the consequence of the chain reactions, to which I replied very clearly. No one could demonstrate I am wrong chronologically. Bringing in the responsability of the Brits or France, or Germans, or US, or Venice, Vatican, Persia..... (things I never argued) in other moments, in a fury does not change to the fact, that RUSSIA DID SAVE TURKEY in 1918/21. The rest is the consequences of that specific act, that I personally said, I could understand from a russian perspective, ... but it happens I am not russian.
              5- If you have anything to say about my words, and my demonstrations, you are welcome.


              1 / Հոկտեմբեր / 2015
              Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մենք շարունակում ենք կռիվ տալ Ուկրաինայի համար. Լևոն Շիրինյան
              Last edited by Vrej1915; 10-01-2015, 06:50 PM.

              Comment


              • Re: Regional geopolitics



                25 / Սեպտեմբեր / 2015
                «Թարմ ուղեղով»՝ Արմեն Աղայանի հետ



                Եթե թուրքերը մի օր որոշեն հարձակվել Հայաստանի վրա, ռուսական բազայի զինվորներն անգամ բազայի դուռը չեն բացի, դուրս չեն գա: Մենք մեր գլուխը սեփական եղունգով ենք քորելու: «Թարմ ուղեղով» հայ-ադրբեջանական հարաբերությունների, ներքին ու արտաքին ինքնիշխանության, սահմանադրական բարեփոխումների մասին զրուցել ենք «Հայազն» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:
                Last edited by Vrej1915; 10-01-2015, 07:14 PM.

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Reuters. ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը մեծ ձախողում էր
                  02.10.2015



                  2003 թվականից մեկնարկած Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականությունը (European Neighborhood Policy) մեծ ձախողում էր: Այս մասին Փոլ Թեյլորը գրել է Reuters գործակալությունում հրապարակված հոդվածում:

                  «Ընկերների շրջանակ» ստեղծելու՝ Եվրամիության երազանքը, ըստ հեղինակի, իսկական մղձավանջի է վերածվել, քանի որ այդ շրջանակի սահմաններից դուրս հակամարտությունները նպաստեցին դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքին: «Ի տարբերություն արեւելյան ընդլայնման, որը նախկին կոմունիստական երկրներին օգնեց վերածվել բարգավաճող շուկայական ժողովրդավարության, 2003 թվականին մեկնարկած Եվրոպական հարեւանության քաղաքականությունը մեծ ձախողում էր: Այդ ծրագիրն արեւելքի եւ հարավի 16 երկրների Եվրամիության ժողովրդավարական, վարչական եւ տնտեսական նորմերն ընդունելու դիմաց գումար, տեխնիկական աջակցություն եւ դեպի շուկա ելք առաջարկեց, բայց ոչ անդամակցություն»,- ընդգծել է հոդվածագիրը:

                  «Երբ դիտարկում ենք ներկա իրավիճակը, դժվար է չեզրակացնել, որ մենք շրջապատված ենք ոչ թե «ընկերներով շրջանով», այլ «կրակի շրջանով»,- Շվեդիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Կառլ Բիլդտի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

                  Փոլ Թեյլորի համոզմամբ, ԵՄ շրջապատի կայունացման եւ ժողովրդավարացման ձախողման պատճառներից են նաեւ Բրյուսելի վերահսկողությունից դուրս գտնվող ուժերը. Խորհրդային միության փլուզման պատճառով Ռուսաստանի վրդովմունքը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում քաղաքական եւ միջկրոնական տարաձայնությունները: ««Արեւելյան գործընկերության» անդամ 6 երկրներից 5-ը՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը, թուլացել են չլուծված «սառեցված հակամարտությունների» արդյունքում, որոնցում Մոսկվան դեր ունի: Իսկ վեցերորդ երկիրը՝ Բելառուսը, այնքան բռնապետական է, որ արժանացել է ԵՄ պատժամիջոցներին եւ դուրս է մնացել ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնքելու գործընթացի շարունակությունից»,- նշված է հոդվածում:

                  Ըստ հեղինակի, ԵՄ պաշտոնատար անձիք արդեն խոստովանում են, որ հարեւան երկրների ներգրավմանն ու ձեւափոխմանն ուղղված շրջանակները հենց սկզբից խափանվեցին՝ ծիծաղելի ամբարտավանության եւ միամտության պատճառով: «ԵՄ մոտեցումը չափազանց քիչ բան էր առաջարկում՝ ի տարբերություն բազմաթիվ նախապայմանների եւ խիստ վերահսկողության, որը Մինսկի եւ Բաքվի, Կահիրեի եւ Ալժիրի բռնակալ առաջնորդներն ու տեղական օլիգարխները բնազդաբար սպառնալիք էին համարում իրենց շահերին: Այդ մոտեցումը ենթադրում էր, որ Հյուսիսային Աֆրիկայի կամ Հարավային Կովկասի երկրների խմբերը համագործակցելու եւ առեւտուր են անելու միմյանց հետ, երբ իրականում նրանք միասին աշխատելու ցանկություն չունեին»,- փաստում է Reuters-ը:

                  Ներկայում ԵՄ Հարեւանության քաղաքականությունը, Փոլ Թեյլորի խոսքով, հիմնավորապես վերանայվում է՝ անցում կատարելով ավելի համեստ, ճկուն եւ տարբերակված մոտեցումների, որոնք կներկայացվեն նոյեմբերի 17-ին: Մնում է տեսնել, արդյո՞ք նոր մոտեցումներն ավելի արդյունավետ կլինեն:

                  Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, ներկայում Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետ Յան Բոնդը ԵՄ ներկա քաղաքականությունը կոչում է «անհետեւողականության եւ ցանկալին իրականություն ներկայացնելու անկարգություն»:

                  «ԵՄ հարեւանների շրջանակը պետք է սպասի լավագույն ժամանակների: Ներկայում Եվրամիությունը ցանկանում է պաշտպանված լինել ջրհեղեղներից»,- ամփոփել է Փոլ Թեյլորը:

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Syria: What can Russia's air force do?
                    By Jonathan Marcus
                    Defence correspondent
                    1 October 2015
                    Russia's strikes against Syria are its first military operation outside the former Soviet Union since the end of the Cold War - how will they fare?


                    This is the first Russian military operation beyond the boundaries of the former Soviet Union since the end of the Cold War.

                    But the US and its coalition partners have already conducted over 7,000 air strikes in Syria and Iraq against the so-called Islamic State. And even on the most optimistic assessment their impact has been limited.
                    IS is contained but in no sense defeated. So why should Russia be able to do any better?
                    Russia of course is restricting its strikes to Syria. Its initial combat missions suggest that its fundamental aim is to relieve pressure upon President Assad's embattled forces and that its list of targets will go well beyond those exclusively linked to IS.
                    But what capabilities do the Russians actually have at Latakia? What weapons can they use? How does the Russian Air Force compare to its western equivalents? And what ultimately can it achieve?

                    A mix of old and new

                    The air expeditionary force that has been despatched to Syria represents a microcosm of the Russian Air Force as a whole.
                    As Michael Kofman, a US-based analyst with the CNA Corporation notes, Russia has some 34 fixed wing aircraft based at Latakia - a mixture of types, comprising: 12 Su-25's; 12 Su-24M2's; four Su-30SM's; and six Su-34's.
                    "This," he told me, "represents both the older generation of venerable Soviet strike aircraft and the new, most modern, multi-role strike aircraft Russia has to offer.
                    "The Su-25," he explains, "is a close ground support and strike platform, used throughout Russia's wars, including Chechnya and the Russia-Georgia war. This aircraft is quite capable of close support, but rather vulnerable and easy to lose, particularly to MANPADS (man-portable or shoulder-fired surface to air missiles) which have proliferated across the Syrian battle space.
                    "The Su-24M2 is the classic tactical bomber, modernised from Soviet days and capable of a variety of strike missions but a rather worn and older aircraft."
                    The more interesting elements of the deployment, says Kofman, are the Su-30SM's and the Su-34's. "The Su-30SM is a heavy multi-role fighter, capable of both air-to-air combat and a variety of precision strike missions at higher altitudes."
                    The recent arrival of Su-34 ("Fullbacks" according to their NATO code-name) completes the picture. "These are much more advanced strike aircraft, essentially replacements for the Su-24M2, and are able to conduct the full spectrum of bombing and defending themselves in air-to-air. These have never been to war and Russia may not just be using them, but indeed testing them."

                    Weapons capacity

                    So much for the Russian aircraft then, but what about the munitions they can deliver?
                    According to Douglas Barrie, Senior Fellow for Military Aerospace at the International Institute for Strategic Studies in London: "The Russian Air Force today lacks the breadth of precision weapons and targeting systems fielded by the most capable of its Western counterparts. This is not a new problem for the air force, since this issue was exposed during the Georgian war in 2008.
                    "Since then," says Barrie, "Russia's air force and industry have re-invigorated efforts to finish development and acquire weapons and target designation systems akin to those fielded by the likes of the US and leading European countries. The problem originated with the collapse of the Soviet Union and almost decades of very little investment in developing advanced weapons systems."
                    There are some other notable differences in technology.
                    While the Russians do have semi-active laser and electro-optically guided bombs and missiles, and laser target marker systems on the Su-25 Frogfoot and Su-24 Fencer, they do not deploy the kind of targeting pods carried by western aircraft which help both to acquire a target and to guide weapons to it.
                    Though some drones have been deployed to Syria, Barrie notes that the Russians "also lack the level of unmanned aerial systems for intelligence, surveillance and reconnaissance that the US and it allies used widely in Afghanistan. Nor has it had the same level of experience of air-ground integration in recent years."


                    Syrian boots on the ground

                    The Russian Air Force may in some respects be behind its most advanced Western contemporaries but it certainly has the capacity to mount an effective air campaign. So what then exactly is its mission in Syria?
                    It is here that there are perhaps the greatest differences between the Russian and US-led air campaigns.
                    A fundamental weakness afflicting the US and its allies is the absence of credible forces on the ground. Air power can achieve a lot in concert with troops to occupy and hold territory, but in the absence of ground power its impact is limited.
                    Not so for the Russians. The Syrian government army may not be what it was, having suffered serious losses and defections, but in local terms it is still a force to be reckoned with. Bolstered with new Russian equipment and now backed up by Russian air power, it could hold its own against most of the opposition forces.
                    Russia does not have the elaborate intelligence gathering panoply of the US. But much of its targeting will be based upon tactical intelligence obtained from Syrian units on the ground.
                    This then is the key to Russia's strategy. It is to consolidate the Assad regime, to relieve the pressure points and to ensure that its ally remains a factor in any future diplomatic settlement.
                    To this end - and there are strong indications of this even from Russia's initial air strikes - Moscow will hit any opponents of the Syrian regime where necessary.
                    Russian air power is not there to roll back the opposition forces and enable the Assad regime to regain control over the large areas of the country that it has lost. It is about buying President Assad time; changing the regional and diplomatic calculations. And to this extent Russian air power could prove a decisive factor.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Ադրբեջանի ագրեսիայի դեպքում մենք պետք է ապավինենք սեփական ուժերին. Շավարշ Քոչարյան
                      01.10.2015



                      Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ մտահոգող թեմա է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

                      Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղենրի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ միջամտությանը, փոխնախարարի խոսքով, Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին այդ հարցով. «Դրա անհրաժեշտությունը դեռ չկա»:

                      Միաժամանակ նա ընդգծել է պայմանագրերի առկայության կարեւորությունն այն կազմակերպությունների հետ, որոնք «որոշ դեպքերում կարող են աջակցել Հայաստանին»:

                      «Բայց առաջին հերթին պետք է ապավինել մեր սեփական ուժերին»,-ամփոփել է ԱԳ փոխնախարարը:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X