Re: Regional geopolitics
ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը Ղարաբաղի հանդեպ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Մեկնաբանություն - 11 Նոյեմբերի 2015,
ԱՄՆ քաղաքականությունը Սեւ ծովի ու Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Կասպիական տարածաշրջաններում հանգում էր մի շարք հարցերով Ռուսաստանի հետ պայմանավորվելուն: Այդպիսով, նորանկախ պետությունները դուրս մղվեցին քաղաքական ակտուալ ասպարեզից եւ կորցրեցին ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը: Դրա դիմաց Ռուսաստանը պետք է ինքն ապահովեր ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգության երաշխիքներն այդ տարածաշրջանների էներգետիկ ու հումքային ռեսուրսների տեղափոխման հարցում:
Սակայն այս քաղաքականությունը մնացել է անցյալում, քանի որ Արեւելյան Եվրոպայում նոր իրավիճակ է ստեղծվել, հատկապես վրացական եւ ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ: Ռուսաստանը գտնում է, որ միայն ինքը կարող է արդյունավետ ապահովել էներգետիկ ու հումքային նախագծերի անվտանգությունը: Սակայն դրա համար Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն պետք է համաձայնվեն այդ տարածաշրջաններում ռուսական քաղաքական ու ռազմական ներկայության պահպանմանն ու նույնիսկ ուժեղացմանը, ինչը կպահանջի ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար երկրների արտաքին քաղաքական հայեցակարգի սկզբունքային փոփոխություն:
Նման քաղաքականության համար ԱՄՆ-ն նախ պետք է ճանաչի Եվրասիայում Ռուսաստանի առաջատար դերը, քաղաքական ու աշխարհքաղաքական նշանակալի զիջումներ անի նրան, նրան գործընկեր դարձնի կարեւոր նախագծերում: Սակայն այդ դեպքում ԱՄՆ-ի նախագծերը կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը:
Ակնհայտ է, որ մոտ ժամաակներս այդ քաղաքականությունը չի լինի: Տարածշրջաններում շարունակվելու է մրցակցության եւ դիմակայության քաղաքականությունը:
Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի առջեւ խնդիր է դրվել հրաժեշտ տալ պատրանքներին ու անցնել Ռուսաստանի մեկուսացման ու շրջափակման ռազմավարության իրականացմանը: Ռուսաստանի այդ վիճակն ինքնիշխանություն ձեռք բերելու շատ երկրների հույսն է:
Ընդհանուր առմամբ, Արեւմուտքը միասնական քաղաքականություն չունի Ռուսաստանի ու նորանկախ պետությունների հանդեպ: Այս ուղղությամբ բավարար մշակված քաղաքականոթյուն չունեն ոչ ԱՄՆ-ն, ոչ եվրոպական պետությունները: Առայժմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները մնում են լարված: ԱՄՆ-ն մտադիր է ամեն կերպ ատեսել Ռուսաստանի քաղաքական նախաձեռնությունները եւ չի պատրաստվում նրա հետ լուրջ պայմանավորվածությունների մեջ մտնել տարածաշրջանային ու այլ հարցերով:
Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն կփորձի Ռուսաստանի հետ երկխոսել որոշակի հարցերի շուրջ, առանց փոխելու ընդհանուր հայեցակարգը, Ռուսաստանին դուրս մղելով նրա ավանդական ազդեցության շրջաններից:
Եթե առաջիկա 2-3 տարիներին դա տեղի չունենա, հնարավոր է ԱՄՆ-ն կփորձի անցնել Ռուսաստանի հետ երկխոսությանը: Սակայն մինչ այժմ հասկանալի չեն այդ համաձայնեցումների տրամաբանությունն ու իմաստը:
Սակայն Ռուսաստանի դերի ու շահերի անտեսումը հանգեցրեց հակառակ հետեւանքի՝ միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի մեծապետական դրության վերականգնմանը: Դա չէր կարող կարեւորագույն դեր չխաղալ Հարավային Կովկասի գործընթացների զարգացման հարցում եւ արտահայտվեց այն փոփոխություններում, որոնք տեղի ունեցան 2013-15 թթ.:
Օբամայի հայտարարած «վերաբեռնման» մարտավարությունը կարող էր միաժամանակ հանգեցնել Հարավային Կովկասի իրավիճակի լիցքաթափմանը, նաեւ երկու տերություններին մղել ղարաբաղյան թեմայով որոշակի պայմանավորվածությունների, ինչն աղետ կդառնար Հայաստանի համար:
Պետք է նշել, որ Սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նույնպես նպաստել էր ղարաբաղյան կարգավորման շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պայմանավորվածոթյանը: Սակայն ամեն ինչ չէ, որ պարզ է երկու տերությունների քաղաքականության մեջ:
Իհարկե, այդ համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններն առանցքային էին նրանց հարաբերություններում, սակայն դրանք չեն սպառում ղարաբաղյան թեմայի ու Հարավային Կովկասի հարցում շահագրգռվածության գործոնները: Ներկայում առաջ են եկել այլ առաջնահերթություններ, կապված տարածաշրջանային անվտանգության ընդհանուր ու մասնակի խնդիրների հետ:
Հարավային Կովկասում խաչվում են տարբեր պետությունների շատ խնդիրներ, եւ փորձագետները հաճախ մոռանում են Թուրքիայի ու Իրանի դերի մասին, որոնք սկսել են խաղալ այլ, սկզբունքորեն ավելի նշանակալի դեր աշխարհում ու տարածաշրջանում:
Ամերիկացիներին պետք է այնպիսի Հարավային Կովկաս, որտեղ հնարավոր է հաջողությամբ լոծել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի զսպման հարցերը: Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ կնշանակեր Թուրքիայի կտրուկ ուժեղացումը, որն արդեն հեռու է ԱՄՆ-ի հուսալի եւ ռազմավարական դաշնակիցը լինելուց:
Հարավային Կովկասում, նախեւառաջ ղարաբաղյան թեմայով Թուրքիայի ու Ռուսաստանի դիրքորոշումների համաձայնեցումը կհանգեցնի այս տարածաշրջանից, այնուհետեւ Սեւ ծովից ԱՄՆ-ի դուրս մղմանը: Ամերիկացիները տարածաշրջանի իրադարձությունները ներկայում դիտարկում են հենց այս հեռանկարից ելնելով:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....i4WhT8Sa.dpuf

Comment