Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Ում են ուղղված Ռուսաստանի ռազմածովային մանեւրները


    Իգոր Մուրադյան
    Քաղաքականություն - Ուրբաթ, 25 Հունվարի 2013, 16:01

    Միջերկրական ծովում (ավելի ճիշտ Արեւելյան Միջերկրականում) ռուսական ռազմածովային ուժերը մանեւրներ են անցկացնում (ընդ որում, միանգամից երեք նավատորմերն էլ՝ Սեւծովյան, Բալթիկ եւ Հյուսիսային): Մատույցներում է խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆլագմանը, որը մոտենում է Ադենի ծոցի կողմից: Իհարկե, ուժի նման ազդեցիկ ցուցադրության համար միայն Սեւծովյան նավատորմի ուժերը տվյալ դեպքում ու տվյալ տարածաշրջանում բավական չեն, սակայն նույնիսկ ԱՄՆ-ն էր ստիպված իր ՌԾՈՒ նմանադիպ խումբ հավաքել տարբեր տարածաշրջաններում համոզիչ ներկայությունը ցուցադրելու համար:
    Անկասկած, ձեւականորեն, Միջերկրական ծովում գործընկերների ու դաշնակիցների առկայության մասով Ռուսաստանը զգալի վնասներ է կրում, սակայն իրականում տարածաշրջանի տարբեր պետություններ բավական շահագրգռված են այդ ավազանում ռուսական նավատրոմի ներկայությամբ, ինչից կախված է նրանց անվտանգությունը:
    Նշվում է, որ մանեւրների նախօրեին Սեւծովյան նավատորմի ռազմանավերի խումբն ավարտել է բարեկամական այցը Կիպրոս: Լիովին ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Եվրամիության անդամ Կիպրոսն առավել շահագրգռվածներն են ինչ-որ գերռազմավարության շրջանակում ուժերի հավասարակշռության ապահովման գործում Ռուսաստանի մասնակցությամբ, երբ Թուրքիան բացահայտ սպառնում է ոչ միայն հունական պետություններին, այլ նաեւ տարածաշրջանի այլ պետությունների:
    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «մանեւրներն անց են կացվում կանոնավոր կերպով: Մեր նավատորմը երկար ժամանակ չէր կարողանում երկար երթեր իրականացնել: Այժմ իրավիճակը փոխվել է: Ճիշտ ու անհրաժեշտ իրավիճակում լինելու համար բանակին ու նավատորմին մարզումներ են անհրաժեշտ: Մենք շահագրգռված չենք Միջերկրածովյան շրջանի էլ ավելի ապակայունացմամբ, եւ այնտեղ մեր նավատորմի ներկայությունն իրավիճակի կայունացման գործոն է»:
    Անկասկած, այդ հայտարարությունը չափից դուրս դիվանագիտական է հնչում եւ իրականում խոսքը գնում է Սեւծովյան-Միջերկրական շրջանում ոչ այնքան կայունացման, որքան ուժերի հավասարակշռման մասին: Բացի այդ, Լավրովը ոչ միայն հայտարարություն է արել, այլ նաեւ ռազմաքաղաքական ծրագիր է առաջ քաշել: Ամենայն հավանականությամբ, ռուսները լավ են հաշվել եւ եզրակացության են եկել, որ ռեսուրսները բավարար են ընդարձակ Միջերկրածովյան-Մերձավորարեւելյան տարածաշրջանում Ռուսաստանի դերը վերականգնելու համար:
    Ինչպես հայտնի է, երկար ամիսներ Թուրքիան պնդում էր, որ ՆԱՏՕ-ն մասշտաբային ռազմական ներխուժում իրականացնի Սիրիա, ինչը, հավանական է, նախատեսում էր նաեւ ռազմական միջամտության իրականացնում Լիբանանում ու Իրաքում: Տեսնելով իր ռազմավարության ու տարածաշրջանային քաղաքականության ձախողումը, սեփական ազգային անվտանգությունն ապահովելու հարցում հայնտվելով ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից աննախադեպ կախվածության մեջ, Թուրքիան փորձում է իրականացնել իր նպատակները Եվրատլանտյան հանրության քաղաքականության շրջանակում:
    «Անվերջանալի պահանջների» մարտավարությունը դարձել է «անվերջանալի խնդրանքների» մարտավարություն: Որքանո՞վ են Ռուսաստանի ներկայիս գործողությունները կապված Թուրքիայի քաղաքականության հետ, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի քաղաքականության ֆոնին: Այդուհանդերձ, ակնհայտ է այն, որ ՆԱՏՕ-ն օգտվում է Ռուսաստանի գործողություններից Թուրքիայի հավակնությունները սահմանափակելու համար: Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն, իհարկե, չի կարող չդիտարկվել ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի կողմից որպես բացահայտ թշնամական քայլ իրենց շահերի դեմ, սակայն դաշինքը հազիվ թե լուրջ սպառնալիքներ զգա, քանի որ լիովին հավանական է, որ չնայած ռազմածովային ուժերի մասշտաբային գործողություններին, Ռուսաստանը ունակ է բավական սահմանափակ շահեր հետապնդել:
    Ռուսաստանի տվյալ դիրքորոշումն առավել անընդունելի է դառնում Թուրքիայի համար, քան դաշինքի գործընկերների: Որքան ավելի են ծավալվում այնպիսի սյուժեներ, ինչպիսիք են, «Մագնիտսկու ցուցակը», այնքան համոզիչ է դառնում Ռուսաստանով Արեւմտյան հանրության շահագրգռվածությունը՝ որպես գործընկեր մի շարք տարածաշրջաններում, նախեւառաջ, Եվրասիայի կենտրոնական շրջաններում:
    Դեռեւս 90-ականների վերջին հույն քաղաքական գործիչներն առաջարկներ էին անում Հունաստանի տարածքում ռուսական նավատորմի բազայի ստեղծման վերաբերյալ: Եթե Հունաստանի հարցում դա կարող է խնդրահարույց լինել, ապա ռուսական ռազմածովային բազայի ստեղծումը Կիպրոսում լիովին իրական է: Սակայն միայն հույները չեն շահագրգռված այդ հեռանկարով: Ներկայում իրենց հարմարավետ չեն զգում նաեւ Բուլղարիան եւ արաբական բազմաթիվ պետություններ, որոնք անկախ գաղափարական ու աշխարհաքաղաքական կողմնորոշումից, շահագրգռված են տարածաշրջանում «երրորդ» տերության ներկայությամբ:
    Չափից դուրս քաղաքական միանշանակությունը ոչ ոքի ձեռնտու չէ: Հարցը միայն այն է, թե որքանով է անսկզբունքային ու ծույլ ռուսական իշխող եւ չիշխող վերանախավն ընդունակ տվյալ քաղաքականությունը քիչ թե շատ իմաստավորված վերջաբանի հասցնել: Ներկայում Եվրոպայի քաղաքական շրջանակներում գերադասում են ռեպլիկներն ու բավական միանշանակ փաստարկները, Սեւ ծովում ու Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը որպես Թուրքիայի զսպման գործոն դիտարկելու մասով:
    Մերձավոր Արեւելքում ու Արեւելյան Միջերկրականում տարբեր իրադարձությունները, աշխարհքաղաքականությունում նոր կոնֆիգուրացիա ստեղծելու խնդիրների լուծման հետ մեկտեղ, ունեն նաեւ ուժեղ շեղող նշանակություն: Սակայն հեռանկարներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Թուրքիան դադարել է լինել Արեւմուտքի գործընկերը, ի վիճակի չէ դառնալ Արեւելքի գործընկերը, սակայն Արեւմուտքն ու Արեւելքը հայտնաբերել են շահերի նույնականություն թուրքական հավակնությունները զսպելու մասով:

    Comment


    • Re: Regional geopolitics

      Ի՞նչ նոր առաջարկ ունի Սերժ Սարգսյանը Թուրքիային

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Մեկնաբանություն - Երկուշաբթի, 28 Հունվարի 2013, 12:18

      Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը երկու բավական հետաքրքրական մեսիջ հղեց Թուրքիային, որոնցում առկա էր նաեւ որոշակի սպառնալիք: Խոսքն իհարկե «Ստամբուլն արյան ծով» դարձնելու մասին չէ:
      «Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքն իր պետության և ժողովրդի պատմությանը», հայտարարել էր Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստի իր ելույթի մեջ:
      Ընդամենը մի քանի օր անց Սերժ Սարգսյանը նույնն արեց Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում. «Որ թուրքերին իրոք դժվարին ժամանակներ են սպասում՝ ես դրանում չեմ կասկածում։ Չեմ կասկածում, որովհետեւ պատմության հետ առերեսվելու ցանկություն չունենալը, միեւնույն ժամանակ, այսպես, եվրոպական նկրտումներ ցուցաբերելը այդքան հեշտ ու հանգիստ չի կարող անցնել»:
      Եթե իր նախագահության մեկնարկին Սերժ Սարգսյանը փաստացի օգնություն էր ակնկալում Թուրքիայից՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, իր դժվարին վիճակից դուրս գալու համար, որում հայտնվել էր բավական ծանր ընտրությունից եւ հետընտրական ճգնաժամից հետո, ապա նախագահական պաշտոնավարման առաջին ժամկետը Սարգսյանը փաստացի ավարտում է արդեն Թուրքիային սպառնալով:
      Բայց ակնհայտ է, որ այդ սպառնալիքի մեջ կա առաջարկի ենթատեքստ: Թուրքիան նրա սպառնալից կանխատեսումներին եւ առաջարկներին առայժմ կարծես թե չի արձագանքել: Անկարան գուցե փորձում է հասկանալ, թե ինչն է եղել Սերժ Սարգսյանի բավական բաց եւ համարձակ արտահայտությունների շարժիչը՝ միջազգային իրադրության եւ զարգացումների հաշվարկը եւ դրանից օգտվելու փո՞րձը, թե պարզապես Սերժ Սարգսյանը հենց ուղղակի որեւէ գերտերությունից ստացել է Թուրքիայի հետ այդպես, գրեթե վերջնագրային տոնայնությամբ խոսելու խորհուրդ կամ հորդոր:
      Այն, որ Թուրքիան ներկայում ունի լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ եւ բախվել է իր հավակնությունների ու ռեսուրսների որոշակի անհամամասնության խնդրին, կարծես թե ակնհայտ է: Մի կողմից, Թուրքիան փորձում է խաղալ Արեւմուտքից եւ Ռուսաստանից անկախ, տարածաշրջանային հավակնություններով, մյուս կողմից, նա պարբերաբար հայտնվում է իրավիճակներում, երբ ստիպված է դիմել Արեւմուտքի օգնությանը: Օրինակը սիրիական խնդիրն է, երբ Թուրքիային հարկ եղավ հակահրթիռային պաշտպանություն խնդրել ՆԱՏՕ-ից:
      Թուրքիայի հավակնությունները զսպելն ու այդ երկիրը վերահսկելի պահելը Արեւմուտքի համար ռազմավարական խնդիր է, որի սպասարկման հարցում հիմնական գործոններից մեկը հանդիսանում է Հայաստանը: Ընդ որում, նկատի ունենալով տարածաշրջանային մի շարք միտումներ, Հայաստանը թերեւս դառնում է թուրքական հավակնոտությունը զսպող հիմնական եւ երկարաժամկետ գործոններից մեկը:
      Այստեղ իհարկե Հայաստանին կարող է խորհուրդ տրվել հայկական հարցով ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ հատկապես ցեղասպանության 100 տարելիցին ընդառաջ: Այստեղ իհարկե հարցն այն է, թե դրանից ինչ է ստանալու Հայաստանը: Դա հանգեցնելու է ցեղասպանության միջազգային ճանաչման եւ փոխհատուցման խնդրի բարձրացմա՞ն, թե պարզապես Թուրքիան որոշակի նոր զիջումներ է անելու Արեւմուտքին, որից հետո Հայաստանին հորդորելու են կամ խորհուրդ են տալու հանդարտվել: Թեեւ, իհարկե, հենց միայն այն, որ Թուրքիայի հավակնոտությունը պահվում է շրջանակի մեջ եւ լիովին վերահսկվում, արդեն իսկ բխում է Հայաստանի ռազմավարական շահից՝ այդ թվում նաեւ Ադրբեջանի ուղղությամբ:
      Մյուս կողմից, չի բացառվում, որ Թուրքիային ուղղված մեսիջները Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությունն են: «Եթե իրոք թուրքերը քաջություն ունենան եւ օր առաջ ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ապա, ես կարծում եմ, մեր ժողովուրդը կարող է ըմբռնումով մոտենալ այսօրվա թուրք ժողովրդին, այն իշխանություններին, որոնց ժամանակ ճանաչվեց Ցեղասպանությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում: Փաստացի, Թուրքիային առաջարկվում է գործարք՝ թուրքերը ճանաչում են ցեղասպանությունը, հայերը հրաժարվում են այսօրվա Թուրքիային ներկայացվելիք փոխհատուցման պահանջներից:
      Մինչ այժմ, Հայաստանը փոխհատուցման պահանջներից հրաժարվել է այսպես ասած պետական մակարդակով: Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ, նախագահի պաշտոնում, թուրք լրագրողի հետ հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը որպես պետություն չի կարող փոխհատուցման պահանջներ ներկայացնել Թուրքիային: Սերժ Սարգսյանի խոսքում փաստացի ավելի հեռուն գնացող ակնարկ կա, եւ նա խոսում է «մեր ժողովրդի ըմբռնումով մոտենալու» մասին: Արդյոք մեր ժողովուրդը միայն Հայաստանի քաղաքացիներն են, թե նաեւ սփյուռքահայերը: Թերեւս նաեւ սփյուռքահայերը, քանի որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում մշտապես հենց այդ շրջանակով է դիտարկել հայությունը:
      Իսկ կարո՞ղ է արդյոք Սարգսյանը համոզել սփյուռքահայությանը՝ փոխհատուցման զանգվածային պահանջներ չներկայացնել Թուրքիային: Օրինակ, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հարցում նա որեւէ բան համոզել չկարողացավ, եւ Սփյուռքում արժանացավ խիստ եւ կոշտ քննադատության, թեեւ իհարկե ունեցավ այդ ամենին դեմ առ դեմ գնալու համարձակություն: Բայց, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա միգուցե էմոցիոնալ բավարարման ֆոնին սփյուռքին նյութական պահանջներից հետ կանգնելու հարցում համոզելը ավելի դյուրի՞ն կլինի:
      Թե՞ վերջում Սերժ Սարգսյանն Անկարային պարզապես կասի՝ «ներողություն, բայց պարզվում է, որ մեր ժողովուրդը ըմբռնող չէ»:
      Չի բացառվում սակայն, որ խնդիրն ունի նաեւ այլ շերտ, որն առնչվում է քրդական հարցին: Ի վերջո, երբ որեւէ մեկը ծանր օրեր է կանխատեսում Թուրքիային, այստեղ իհարկե առաջնային գործոններից մեկը քրդական խնդիրն է: Իսկ ինչպես հայտնի է, քրդական գործոնը աշխարհագրորեն բազավորված է Արեւմտյան Հայաստանի տարածքում: Սերժ Սարգսյանն Անկարային ըստ երեւույթին ակնարկում է այն մասին, որ քրդական հարցի սրման պարագայում Թուրքիան կարող է ակնկալել Երեւանի աջակցությունը, եթե Հայաստանին ընդառաջ գնա հայկական հարցում:

      Comment


      • Re: Regional geopolitics

        Iran, Russia sign security agreement

        14:39 22/01/2013 »


        Iran and Russia have signed a security agreement, Iran's Mehr News
        Agency reported.

        The two countries have signed a security agreement following a meeting
        between Iranian and Russian Interior Ministers Mostafa Mohammad Najjar
        and Vladimir Kolokoltsev today in Tehran, said the Iranian website. No
        other details are released yet.

        This was the first visit by the Russian Interior Minister to Iran
        since the Islamic Revolution in 1979, Iran's state-run news agency
        IRNA reported.


        Source: Panorama.am
        Hayastan or Bust.

        Comment


        • Re: Regional geopolitics

          Պետդեպը գերադասեց ֆարսը

          Իգոր Մուրադյան
          Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013


          Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր ուսումնասիրում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թուրքիայի հնարավոր անդամակցման մասին: Նա ասել է, որ «դա բավական հետաքրքիր հեռանկար է, հաշվի առնելով, որ Թուրքիան նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է»:
          Դա արձագանք էր Էրդողանի առաջարկին, որ նա արել էր Պուտինի հետ զրույցի ժամանակ. «Թուրքիան մտադիր չէ դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տալիս: Ես Պուտինին հստակ ասել եմ, որ եթե Թուրքիան ընդունվի Շանհայի կազմակերպություն, մենք հրաժեշտ կտանք ԵՄ-ին»:
          Պետք է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ Թուրքիայի հնարավոր մերձեցման հնարավորությունը մշտապես արծարծվում է այն բանավեճերում, որոնք այս կամ այն ձեւով առկա են Վաշինգտոնի ատլանտիստական շրջանակներում, Թուրքիայի ու եվրատլանտյան հանրության միջեւ հարաբերությունների հեռանկարների կապակցությամբ: Ամերիկյան փորձագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ից ու Եվրոպայից Թուրքիայի մեծ հեռավորությունը կարող է հանգեցնել նրա մերձեցմանը Ասիայի տերություններին: Լիովին հասկանալի է, որ դրանում է Արեւմուտքին շանտաժի ենթարկելու թուրքական ավանդական քաղաքականությունը, որը միշտ արդյունք է տվել: Անկարան շարունակում է ծավալել այդ տարբերակը եւ մոտեցումներն արտաքին քաղաքականությունում:
          Սակայն Անկարայում այնքան էլ չեն նկատում, որ դա բավական հնացած տրամաբանություն ու սխեմա է, եւ Արեւմտյան հանրության քաղաքական գործիչների ու վերլուծաբանների դիտարկումներում արդեն հաստատվել են Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների այլ հայացքներ: Առկա է որոշակի աշխարհքաղաքական տրամաբանություն, որը ենթադրում է հետեւյալը. Թուրքիային բախման մղել Մերձավոր Արեւելքի, Եվրասիայի եւ մասնակիորեն Բալկանների հարեւանների հետ եւ այդպիսով շրջափակել նրան, Թուրքիային մղել Կենտրոնական Ասիայում էքսպանսիայի նոր փուլին եւ դրանով նրան շեղել Մերձավոր Արեւելքում մտադրություններից, հնարավորություն տալ նրան համոզվել Ասիայի մեծ տերությունների հետ մերձենալու փորձերի անիմաստության եւ նույնիսկ վնասակարության մեջ: Ընդ որում, Թուրքիան պետք է երկար ժամանակ (ցանկալի է միշտ) լինի անորոշության եւ շփոթվածության վիճակում:
          Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Շանհայի կազմակերպությունը համարում է բավական անցանկալի դաշինք, սակայն երբեք դրան չի տվել որեւէ նշանակություն գլոբալ քաղաքականության մեջ: Ամերիկացիների այս հանգիստ դիրքորոշման հիմքում այն բանի գիտակցումն է, որ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ հարաբերությունները միշտ ունեցել են «սինուսոիդային» բնույթ եւ չեն հանգեցնի լուրջ դաշինքի ստեղծման: Այնուամենայնիվ, ավելի վաղ ԱՄՆ փորձեց Շանհայի կազմակերպություն «խցկել» Պակիստանին, «յուրայինն օտարների մեջ» սկզբունքով: Սակայն դա չհաջողվեց, քանի որ ոչ Չինաստանը, ոչ էլ Ռուսաստանը շահագրգռված չեն Շանհայի կազմակերպությունում «ատլանտիզմի գործակալի» ներդրմամբ: Նման վերաբերմունք կա նաեւ Իրանի հանդեպ, ճիշտ է՝ այլ պատճառներով:
          Թուրքիան, նկատի առնելով նրա քաղաքական նախապատվություններն ու հավակնությունները, ավելի ու ավելի է հայտնվում Պակիստանի իրավիճակում: Սակայն, եթե Պակիստանը գործնականում չի կարող դուրս գալ մեկուսացված պետության վիճակից, ապա Թուրքիան համառորեն ուզում է դուրս գալ տարածաշրջանային տերության կարգավիճակից, որը նրան վաղուց չի բավարարում, եւ ձեռք բերել ավելի գերադասելի դիրքեր ու դեր աշխարհում:
          Վիկտորիա Նուլանդի (Պետդեպի առավել մտածող տիկնանցից մեկը) տվյալ հայտարարությունն ունի ֆարսի ոճաբանություն: Պետդեպում հիանալի հասկանում են, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը հիացած չեն Էրդողանի այդ առաջարկից: Այն ոչ միայն պետք չէ Շանհայի կազմակերպությանը, այլեւ Թուրքիան պատկերացվում է որպես բավական տհաճ գործընկեր:
          Հնարավոր է, «հետին մտքով» ամերիկացիները ենթադրում են, որ Թուրքիան կարող է մեծ ազդեցություն գործել Շանհայի կազմակերպության կենտրոնական-ասիական մասնակիցների վրա, այդպիսով արագացնելով Թուրքիային այդ տարածաշրջանի գործընթացներ ներքաշելու ծրագրերը: Սակայն, ավելի շուտ նկատի է առնվում, որ Թուրքիայի համար տվյալ մտադրությունները կավարտվեն նույն կերպ, ինչ Մերձավոր Արեւելքում, այսինքն՝ կհանգեցնեն մեկուսացման եւ շրջափակման, հերթական անգամ:
          ԱՄՆ դիրքորոշումը լիովին հասկանալի է, սակայն զարմացնում է այդ դիրքորոշման ոճը, որն արտահայտվում է բացահայտ ֆարսի ձեւով: Հետաքրքիր է, ի՞նչ ոճ կգերադասի Ռուսաստանը Թուրքիայի մտադրությունների կապակցությամբ:

          Comment


          • Re: Regional geopolitics

            30 January 2013
            Syria's military says Israeli jets carried out an air strike on its territory, but denies reports that a convoy of weapons bound for Lebanon was hit.


            Syria 'confirms' Israeli air strike near Lebanon border


            The Syrian military has confirmed that Israeli jets have carried out an air strike on its territory, but denied reports that lorries carrying weapons bound for Lebanon were hit.
            It said in a statement that the target was a military research centre northwest of the capital Damascus.
            Two people were killed and five injured in the attack, it said.
            Lebanese security sources, Western diplomats and Syrian rebels say an arms convoy was hit near Lebanon's border.
            The attack came as Israel voiced fears that Syrian missiles and chemical weapons could fall into the hands of militants such as Lebanon's Hezbollah.
            BBC Middle East correspondent Wyre Davies says none of the reports can be verified, although some well-placed diplomats and military sources say they would not be surprised if Israel had acted, given the recent instability in Syria.
            Israel and the US have declined to comment on the incident.
            The Lebanese military and internal security forces have not officially confirmed the reports, but say there has been increased activity by Israeli warplanes over Lebanon in the past week, and particularly in recent hours.
            Hezbollah fears
            The army statement, quoted in Syria's official media, said: "Israeli fighter jets violated our airspace at dawn today and carried out a direct strike on a scientific research centre in charge of raising our level of resistance and self-defence."
            The centre, in Jamraya, northwest of the capital Damascus, was damaged in the attack, along with an adjacent building and a car park, the statement said.
            It said that "armed terrorist gangs", a term the government uses to describe rebel groups, had tried and failed repeatedly to capture the same facility in recent months.
            The statement specifically denied reports that an arms convoy had been hit.
            Hours earlier, unnamed Lebanese security sources reported that Israeli warplanes had struck lorries carrying missiles towards the Lebanese border
            The Associated Press quoted a US official as saying the lorries were carrying Russian-made SA-17 anti-aircraft missiles.
            Correspondents say Israel fears that Lebanese Shia militant group Hezbollah could obtain anti-tank and anti-aircraft missiles, thus strengthening its ability to respond to Israeli air strikes.
            However, an attack on the Syrian side could cause a major diplomatic incident, they say, as Iran has said it will treat any Israeli attack on Syria as an attack on itself.
            The attack came days after Israel moved its Iron Dome defence system to the north of the country.
            Israel has also joined the US in expressing concern that Syria's presumed chemical weapons stockpile could be taken over by militant groups, although there is no evidence that the convoy was carrying such weapons.
            Analysts say Israel believes Syria received a battery of SA-17s from Russia after an alleged Israeli air strike in 2007 that destroyed a Syrian nuclear reactor.
            The US government said in 2008 that the reactor was "not intended for peaceful purposes".

            Comment


            • Return of the Mongol Hordes?

              Turkic Countries Create "Joint Armed Forces"

              Azerbaijan, Kyrgyzstan, Mongolia and Turkey have agreed to create a "joint armed forces of Turkic-language countries," the four countries decided at a "constitutive conference of the Association of Eurasian Law Enforcement Organs with Military Status" on January 23 in Baku.

              Few details were offered about what exactly this new force would entail. Given that the officials at the conference were from law enforcement agencies (Azerbaijan's Interior Ministry, Turkey's Gendarmerie, Kyrgyzstan's "internal police"), the phrase "joint armed forces" seems a bit grandiose, but that's what they're calling it. What will be the function of this unit? Will Kyrgyz police operate in Turkey, or vice versa? And is Mongolian really a Turkic language?

              The one concrete thing that seems to have been decided is that the symbol of the new unit will be a horse. Still, it's an intriguing development: most of the energy around Turkic unity in the 1990s has dissipated, and now talk of inter-Turkic unity is relegated mostly to the cultural sphere. So a Turkic armed unit of any sort would break some ground. And if the Tatars join, then we'll really have some news...

              Comment


              • Re: Regional geopolitics

                «Սարաեւո» Հայաստանում

                Իգոր Մուրադյան
                Մեկնաբանություն - Շաբաթ, 02 Փետրվարի 2013,

                Հունվարի 31-ին Երեւանում փորձ արվեց սպանել Հայաստանի նախագահի թեկնածու, խորհրդային նախկին այլախոհ, փորձառու քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանին: Մահափորձը կատարեց դիլետանտը, որն ակնհայտորեն կապված է հայաստանյան այն քաղաքական շրջանակների հետ, որոնք դեմ են Հայաստանի եվրատլանտյան արտաքին քաղաքական կուրսին: Հնարավո՞ր է, դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի որոշակի շրջանակների շահագրգռվածությունը: Արդյոք Երեւանին տալիս են Սարաեւոյի դեր:
                Ռուսական բանակի եւ նավատորմի նվաստացումը սկսել է, իհարկե, ոչ 2000-ական թվականներին, այն սկսել է նախքան ԽՍՀՄ փլուզումը, եւ տվյալ վհուկախաղը սկսել են խորհրդային գեներալները, բացառապես՝ ռուս ազգության (ոչ թե ԿՀՎ կրեատուրան): Սակայն, արդեն ոչ թե խորհրդային, այլ ռուսական բանակի համակարգային ոչնչացումը սկսեց պաշտպանության նախարարի պաշտոնում ԱԴԾ դրածո Սերգեյ Իվանովի նշանակումից հետո: Նման բան տեղի չի ունեցել նույնիսկ ստալինյան-բրեժնեւյան ժամանակներում: Կոմունիստ առաջնորդները միշտ զգուշացել են բանակից, սակայն չէին համարձակվում կոպտորեն նվաստացնել այն:
                Բացարձակ իշխանության հասնելու ճանապարհին առավել հզոր քաաքական-տեղեկատվական կորպորացիայի համար մնում էր մեկ խոչընդոտ՝ բանակը, որն ի հեճուկս իր հակառակորդների չէր ցանկանում «մեռնել» եւ երկիրը վերջնականապես մատնել մասնատման, թույլ տալ տրորել նրա արժանապատվությունը եւ վաճառել ազգային հարստությունը: Ռուսական հասարակությունն այն աստիճան շփոթված ու կապիտուլյացված էր, որ չէր համարձակվում դեմ դուրս գալ այդ վհուկախաղին:
                Մոսկվայում երբեք իշխանության կաբինետներից գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու խնդիր չի եղել: Քաղաքական-տեղեկատվական կորպորացիայի նպատակներից մեկը դիվերսիֆիկացված «դրամարկղ» ստեղծելն է, անսահման հարստացման ճանապարհով: Այդ կապակցությամբ հայտարարվել է այսպես կոչված պրագմատիկ քաղաքականություն, ինչը գործնականում նշանակում է քաղաքականության եւ զենքի համարժեք եւ ոչ այնքան համարժեք առեւտուր:
                Բավական վստահելի աղբյուրներից հայտնի է, որ ԱԴԾ դրածոները, որոնք տեղավորվել են առանցքային գերատեսչություններում, բացահայտ պնդել են «ի վնաս աղքատ Հայաստանի հարուստ Ադրբեջանի հետ առավել սերտ հարաբերություններ» ձեւավորելու նպատակահարմարության մասին: Ինչպես արտահայտվել է մի «չափազանց զարգացած» քաղնախագծող, «Կասպիցը մեր ծովն է, կասպիական նավթը պատկանում է մեզ, եւ մենք պետք է ստանանք այդ հարստության առավելագույնը, ադրբեջանցիները պետք է վճարեն մեզ, վճարեն շատ, Ադրբեջանը պետք է դառնա «հիմնարկի դրամարկղը», Հայաստանը հաշիվ չէ, նրա պարագայում ամեն ինչ կարգին է»: Այդպես էլ ուղղակի ասվել է՝«հիմնարկի դրամարկղ»:
                Նման կարծիքի էր, օրինակ, ռազմարդյունաբերական համալիրի համակարգող Դմիտրի Ռոգոզինը: Այս կապակցությամբ հնարավոր կասկածները կանխելու համար նույնիսկ գնվեցին Պետական դումայի հանձնաժողովների նախագահները, այդ թվում՝ Ալեքսեյ Օստրովսկին, ով նախկինում ԱՊՀ գործերի, ներկայում հասարակական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է: Այդ լոբբինգին աջակցելու համար ներգրավվեցին տարբեր քաղաքական-նախագծային կառույցների «ինտելեկտուալները» (օրինակ, Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանյան ինստիտուտը, որն ԱԴԾ-ն վերցրել է իր վերահսկողության տակ):
                Ռուսաստանի գլխավոր շտաբի գեներալները ազդանշաններ են տվել հայկական ծագման իրենց գործընկերներին՝ Ադրբեջանին ժամանակակից զենք մատակարարելու հարցում իրենց միանշանակ դիրքորոշման մասին, ընդ որում՝ տրամադրելով բավական մանրամասն տեղեկատվություն ռուսական իշխանության վերին միջանցքներում ընթացող «քննարկումների» վերաբերյալ:
                2009 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի գլխավոր շտաբի բարձրաստիճան աշխատակիցներից մեկի եւ հայկական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի որդու միջեւ, վերջինիս Ադրբեջանին զենք մատակարարելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու նպատակով: ԶԼՄ-ներում դոզավորված տեղեկություններ հայտնվեցին այդ կապակցությամբ, սակայն հայ հասարակությունը գերադասեց լռել, այդպիսով Մոսկվային հնարավորություն տալով շարունակել գործել այդ ուղղությամբ (ում հասան, նրան էլ հասան, ժամանակի հետ կլինի լրացուցիչ տեղեկատվություն, եթե ողջ լինենք):
                Ներկայում խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել Ռուսաստանի քաղաքականությունը, որն ուղղված է Հարավային Կովկասում սխալների ու տապալումների հաղթահարմանը: Ընդ որում, քաղաքական-տեղեկատվական կորպորացիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերության կարգավորման, այլեւ աբխազական երկաթուղու բացման դեմ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ քաղաքականությունն առատորեն վճարված է Ադրբեջանի կողմից:
                Տվյալ շրջանակները Մոսկվայում կոնկրետ ծրագրեր ունեն Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ, միայն Հայաստանի հարցում չկա գործողությունների մանրամասն ծրագիր, քանի որ այդ շրջանակները միշտ համարել են, որ Հայաստանի հետ խնդիրներ չեն կարող լինել: Ներկայում, նախեւառաջ, անհրաժեշտ է ապակազմակերպել իրավիճակը Հայաստանում, Արեւմտյան հանրությանը եւ Ռուսաստանի քաղաքական ակտուալ ղեկավարությանը ցույց տալ, որ Հայաստանի ղեկավարության հետ հնարավոր չէ կառուցել երկարաժամկետ խնդիրներ, որպես հուսալի գործընկերոջ:
                Պետք է նշել, որ չարժե այդ գործողությունների մեջ որոնել 100 տոկոս հաշվարկված ինտրիգ: Նման բան ընթացիկ քաղաքականության մեջ լինում է խիստ հազվադեպ, տեղի է ունենում բազմաստիճան էքսպերիմենտ, «փորձելու» մեթոդով: Ընտրել են Պարույր Հայրիկյանին, որպես այդ դեպքի համար առավել «արժեքավոր» ֆիգուր: Ուրիշ ո՞ւմ վրա կրակեն, Հրանտ Բագրատյանի՞. ո՞ւմ է նա պետք, դա կարող էր դառնալ ֆարս եւ տրագիկոմեդիա:
                Այն, որ ընտրությունը ճիշտ է կատարվել, կասկած չկա: Ըստ տեղեկությունների, նախագահի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը մտադիր էր Պարույր Հայրիկյանին նշանակել Եվրաինտեգրման նախարար եւ միաժամանակ ՆԱՏՕ-ում դեսպան: Դա կլիներ կարեւոր կազմակերպական որոշում, եւ կբարձրացներ Հայաստանի հեղինակությունը Եվրատլանտյան հանրությունում:
                Այսպիսով, տեղի է ունեցել ոչ թե պարզապես կրակոց (հավանականությամբ, որ չեն դիպչի), այլ սպանության փորձ: Այսպիսով, կրակել են ոչ միայն Հայաստանի վրա, ինչպես ցանկանում են ներկայացնել որոշ մեկնաբաններ, կրակել են նաեւ Պարույր Հայրիկյանի վրա, որպես անհատի, որը կարող է վճռական դեր խաղալ հայկական արտաքին քաղաքականության տվյալ շրջադարձում:
                Ինչպես նկատվել է, Պարույր Հայրիկյանը բազմիցս հայտարարել է, որ «ժողովդավարական Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է»: Ահա հենց դա ձեռնտու չէ ինչ որ մեկին Մոսկվայում եւ նրա մարիոնետներին Երեւանում: Հայաստանում նրանց պետք է համոզիչ հակառուսական կուսակցություն, որպես փաստարկ՝ Հայաստանը հանձնելու փողի դիմաց:
                Անկախության գաղափարը, առայժմ, քաղաքականապես մնում է ակտուալ, մեր հասարակությունն առայժմ չի հասել անկախության, ինչի՞ մասին է խոսքը:
                Ապաքինվիր, Պարույր, մենք սպասում ենք քեզ:

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Հայկական գործոնը Կովկասում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ

                  Որևէ պետության քաղաքական և տնտեսական վնաս հասցնելու համար հետևողական և համակարգային քաղաքականություն է պետք վարել: Վրաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին, անշուշտ, համակարգային բնույթ է կրում, թեև տարբեր միջոցառումների ու քայլերի իրականացման ժամանակ նկատելի են ոչ այնքան լավ կառավարման, պատշաճ փորձի բացակայության, ինչպես նաև, հավանաբար, հնարավորությունների սահմանափակության հետևանքները, նկատի ունենալով Ռուսաստանի միջազգային պարտավորությունները:
                  Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն արտաքին քաղաքականության ասպարեզում ինստիտուցիոնալ մոտեցումներ է կիրառում, նախ և առաջ պատժամիջոցներ, Ռուսաստանն աշխատում է ամեն կոնկրետ դեպքում վարչական կամ տնտեսական միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են լինել ոչ պակաս արդյունավետ: Երևի հեռանկարում այդ հնարքներն ու մոտեցումները, որոնք Ռուսաստանը կկատարելագործի, կդառնան նրա արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը: Այդ մոտեցումները տասնամյակներ ի վեր ակտիվորեն կիրառվել են Արևմուտքի առաջատար պետությունների կողմից, սակայն որոշակի «ժողովրդավարական» կարգով, ինչը միջազգային ասպարեզում օրինակարգություն էր հաղորդում այդ մոտեցումներին:
                  Աշխարհում Ռուսաստանի յուրօրինակ դրությունը, Ռուսաստանը մեկուսացնելու և նրան երկրորդական պետությունների շարքը դասելու ԱՄՆ-ի ու նրա գործընկերների փորձերը դժվարացնում են նման քաղաքականության վարումը, որը, ըստ էության, ուղղված է նրա արմատական շահերի պաշտպանությանը, նախ և առաջ` անվտանգության ապահովմանը: Ընդհանուր առմամբ, Վրաստանին քաղաքական և տնտեսական վնաս պատճառելու միջոցառումների մշակումը պետք է դառնա հարավային ռազմավարական ուղղությունում Ռուսաստանի ընդհանուր քաղաքականության մի մասը: Այդ միջոցառումները չեն կարող մասնավոր և մեկուսի բնույթ կրել:
                  Ներկայում որևէ պետության, այդ թվում Վրաստանին, քաղաքական և տնտեսական վնաս պատճառելու եղանակների և ուղղությունների մշակումը որոշակիորեն ուշացած խնդիր է թվում, քանի որ Ռուսաստանն արդեն որոշ հնարքներ կիրառել է: Վարչական եղանակների թվին կարելի է դասել Վրաստանի քաղաքացիների համար վիզային անցակարգի սահմանումը, ինչ-որ չափով` Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին ՌԴ քաղաքացիության շնորհումը: Անուղղակի վարչական եղանակներից է Ռուսաստանում, առաջին հերթին` Մոսկվայի տարածաշրջանում, ԱՊՀ քաղաքացիների համար անձնագրային ռեժիմի ընդհանուր խստացումը:
                  Արտաքին շուկաների շրջափակման եղանակներին կարելի է վերագրել վրացական խաղողագործական արտադրանքի` որպես Վրաստանին ներհատուկ արտահանական ապրանքի, ներմուծման սահմանափակումները: Տնտեսական ոլորտում Ռուսաստանը ձգտում է իրականացնել «հակառակ կարգի» միջոցառումներ, ներառյալ էներգետիկ, վառելիքատարանցման համակարգում, հանքարդյունաբերության ասպարեզում իր ներկայության ընդլայնումը: Քաղաքական ոլորտում Ռուսաստանը բավական ակտիվորեն օգտագործում է տարբեր խմբավորումներ, կազմակերպություններ և կուսակցություններ` ընդդիմության ակտիվացման և զորեղացման համար: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտում Ռուսաստանը որոշակի հաջողությունների հասել է իր դիրքերի ամրապնդման գործում, բայց ԱՄՆ-ի և հենց Վրաստանի քաղաքականության հետևանքով նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են: Անգամ երբ Վրաստանը արմատապես շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, վերջինս ի վիճակի չէ իրականացնելու այդ ծրագրերն ամերիկացիների ու նրանց գործընկերների վերահսկողության պատճառով:
                  Վրաստանի պետականությանն ու տնտեսությանը վնաս պատճառելու հայեցակարգի մշակումը պահանջում է հասկանալ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Տեղի ունեցող իրադարձություններն այնքան անհեթեթ ու կցկտուր են, որ մշակողներին շեղում են անելիքների ճիշտ ըմբռնումից: Այս կապակցությամբ, խնդրի ուսումնասիրման տվյալ փուլում ավելի կարևոր է հայեցակարգային մշակումը, քան հապճեպ լուծումները, որոնք համակարգային բնույթ չեն կրում:
                  Եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի վրացական տնտեսության զարգացմանն ավելի լայն մասնակցության մասին, ինչը ռազմավարական որոշում կլիներ, ապա գերակա ուղղությունը կլինի մասնակցությունը փոխադրումների համակարգին: Դրա համար կան լայն, բազմազան հնարավորություններ: Այս կապակցությամբ անխուսափելիորեն հարց է առաջանում այդ գործին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունների մասին (նրա դերն առայժմ բավական թույլ է արտահայտված, ինչն ամենևին չի համապատասխանում ինչպես երկրի հնարավորություններին, այնպես էլ նրա ազգային շահերին): Աբխազիայով անցնող երկաթուղու հատվածը, եթե գործարկվի հնարավորինս շուտ, նորից կդառնար տարածաշրջանի փոխադրական համակարգի կարևորագույն մասը:
                  Մինչդեռ, հենց միայն Ռուսաստանը, էլ չենք խոսում Վրաստանի և մյուս պետությունների մասին, տարեկան միլիարդավոր ռուբլի եկամուտներ է կորցնում այդ հատվածի անգործության հետևանքով: Բացի այդ, երկաթգծի այդ հատվածի գործարկումը զգալիորեն կակտիվացներ փոխադրումները Հյուսիս-Հարավ առանցքով, քանի որ եվրասիական տարածության յուրացման հեռանկարների առնչությամբ Ռուսաստանի ընդգծված զուսպ քաղաքականությունը լայնընդգրկուն և տարածաշրջանային նախագծերի իրականացմամբ շահագրգռված երկրներին ստիպում է հայացքներն ուղղել Արևելք-Արևմուտք ուղղությանը միայն:
                  Վրաստանի քաղաքական և գործարար շրջանակներում, հաշվի առնելով այս ամենը, հաճախ հարց են տալիս. որքա՞ն Է ճիշտ Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների այն մասը, որը համարում է, թե Հարավային Կովկասով անցնող տարանցման ուղիներն իրենց շահերից չեն բխում: Բայց կարծես թե իրականում ամեն ինչ մի փոքր այլ մեկնություն ունի: Ռուսական ընկերություններն այսօր իրական ու առավելագույնս նպաստավոր հնարավորություն ունեն ամենաեռանդուն մասնակցությունը ցուցաբերելու Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերին: Դրանով իսկ կարելի կլիներ ոչ միայն նշանակալի տնտեսական շահ քաղել, այլև հասնել քաղաքական նպատակների իրացման միանգամայն ընդունելի մակարդակի: Այդ հանգամանքների առկայության պարագայում ռուսական զսպվածությունն այնքան էլ հասկանալի չէ:
                  Այնինչ կարևոր է ընդգծել, որ տնտեսական ինտեգրումն իրականացվում է ժողովուրդների բարեկեցության բարելավման նպատակով, այդ թվում նաև նորանկախ պետությունների, որոնց համար անվտանգությունն ու կայունությունը պետք է գերակա գործոն դառնան: Ահա թե ինչու է չափազանց օրախնդիր, որ այդ գործին ակտիվորեն մասնակցեն տարածաշրջանի առավել ազդեցիկ պետությունները, որոնք ընդունակ են հուսալի և երկարաԺամկետ բնույթ հաղորդելու տարածաշրջանային և ավելի լայնընդգրկուն համագործակցությանը:
                  Այսպիսով, հեշտ է հիմնավորել Եվրասիական միջանցքի սահմաններ Ռուսաստանի լայն մուտքի նպատակահարմարությունն ու անգամ անհրաժեշտությունը, ճիշտ այդպես էլ այդ քայլի իրականացման գործում Վրաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների շահագրգռվածությունը: Արևմտյան պետություններն ու նախագծերը այդպես էլ Վրաստանին շոշափելի եկամուտներ չբերեցին և նրան ստիպում են Ռուսաստանին մասնակցության կոչել: Միաժամանակ, փորձեր են արվում շահագրգռելու Ռուսաստանին ապաշրջափակելու Սուխումի փոխադրական ուղղությունը, իհարկե, Աբխազիայի նկատմամբ Վրաստանի վերահսկողության վերականգնման հեռանկարով: Այսպես թե այնպես, Վրաստանը պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, օգտագործելով մի շարք հրատապ նախագծեր:
                  Քաղաքագետները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի այնպիսի կարևոր գործոնի, ինչպիսին Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ծրագրերի որոշակի ձախողումն է, ինչը նշանակում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վերականգնում և Չինաստանի հարակից տարածաշրջան վստահ ներթափանցում, նախ և առաջ էներգետիկայի ոլորտում: Դա չէր կարող չանդրադառնալ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի դերի ու նշանակության վրա: ԱՄՆ-ի դիրքերի կորստից բացի, Վրաստանը բախվեց իր տարանցման գործառույթների սկզբունքային կրճատման խնդրին:
                  Միջտարածաշրջանային նշանակության Կովկաս-կասպյան էներգապաշարների մենաշնորհին տիրանալու ԱՄՆ-ի նախագծերի ձախողումից հետո, ԱՄՆ-ի ու Արևմուտքի քաղաքական նվաճողամտությունն ընդհանուր առմամբ զգալիորեն կորցրեց առարկայնությունը, իսկ նոր նախագծերի մշակման համար ժամանակ է պետք: «Եվրասիական միջանցք» ընդհանուր լայնածավալ նախագծի շրջանակներում իրականացվող հաղորդակցական նախագծերն իրենց ռազմավարական բովանդակալիությամբ չեն կարող փոխարինել էներգամատակարարման նախագծերին: Դա զգալիորեն ազդել է Ադրբեջանի և հատկապես Վրաստանի արտաքին քաղաքականության վերաիմաստավորման վրա: Ադրբեջանը միշտ այլընտրանք ունի` ի դեմս Թուրքիայի: Վրաստանը նման կողմնորոշում չունի: Ընդհակառակը, Թուրքիան ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Վրաստանի համար, չնայած վերջինիս հանդեպ վարած կոռեկտ քաղաքականությանը: Ժամանակն է ակտիվացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը` կիրառելով աշխարհաքաղաքական այնպիսի նախագծեր, որոնցով առավելագույնս շահագրգռված է Վրաստանը:
                  Մյուս ուղղությունը համագործակցությունն է Իրանի հետ ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ զուտ քաղաքական ուղղություններում: Վրաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում Վրաստանի և Իրանի միջև ազատ առևտրի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման շուրջ: Այս մասին առաջինը հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, նշելով, որ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Ճողովաձեն ասել է, թե Իրանը Վրաստանի համար վաճառահանման հետաքրքիր շուկա է: 2006-ի սեպտեմբերին Իրանում տեղի է ունեցել տնտեսական հարցերին նվիրված երկկողմ միջկառավարական հանդիպում: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև այդ հարցը: Համաձայնագիր պատրաստելու ցանկությունը մեծ է, առավել ևս, որ Վրաստանը լավ փորձ ունի այդ հարցում, քանի որ, ինչպես հայտարարել է նախարարը, Թբիլիսին նման համաձայնագրեր նախապատրաստել է Եվրամիության, ԱՊՀ-ի երկրների և Թուրքիայի հետ:
                  Ինչպես հայտարարել է Ճողովաձեն, Իրանը լավ շուկա է վրացական արտադրանքի համար, բացառված չէ, որ Վրաստանն Իրանից ներմուծի մեքենաներ ու սարքավորումներ, Վրաստանում դրանցով ապրանքներ կթողարկվեն, որոնք այնուհետև կարտահանվեն ոչ միայն Իրան, այլև տարածաշրջանի այլ երկրներ: Վրաստանը, բնականաբար ԱՄՆ-ի վերահսկողությամբ, ձգտում է տնտեսական ակտիվ հարաբերություններ հաստատել Իրանի հետ, քանի որ տնտեսական գործընկերության ավելի մեծ կարիք ունի: 2006-2010 թթ. Վրաստանը բավական համառորեն ձգտում էր պարզել հեռանկարում Իրանի հետ աշխատելու հնարավորությունները, և թե որքան է Իրանը շահագրգռված դրանով: Վրաստանում Իրանի դեսպանությունը ևս այդ տարիներին մեծ աշխատանք է կատարել հարցի ուսումնասիրման ուղղությամբ։
                  Իրանական արտադրանքի ներմուծումը Վրաստան և իր արտահանությունն Իրան ընդլայնելու հռչակված մտադրությունները միանգամայն հիմնազուրկ են: Նախ, սարքավորումների ու նյութերի մեծ մասը Վրաստանը ձեռք է բերում Եվրոպայում` այն վարկերի պայմաններով, որ նրան տրամադրում են տնտեսապես զարգացած երկրները: Հազիվ թե Վրաստանը միջոցներ ունենա ոչ էժան և ոչ այնքան որակյալ իրանական արտադրանքի ձեռքբերման համար: Երկրորդ, Վրաստանն արտադրանքի այնքան մեծ ծավալներ չունի, որ հետաքրքրի Իրանին: Առայժմ Իրանին հետաքրքրում են ցեմենտն ու մետաղի ջարդոնը: Վրաստանը խնդիր է առաջադրում ստանալու սպառման, ավելի շուտ վերաարտահանման համար նախատեսվող իրանական նավթամթերք և գազ: Սա լավ են հասկանում իրանցիները, բայց ձգտում են իրենց տնտեսական ներկայությունը հաստատել Վրաստանում, ապահովել իրենց գազի տարանցումը Եվրոպա, ինչպես նաև աշխատել ցույց տալ իրենց քաղաքական շահերը:
                  Իրանի համար հետաքրքիր է ազդեցություն ունենալ այս երկրի վրա, որը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ունի: Իրանցիներին հետաքրքրում է նաև վրացական նավահանգիստներով իրենց նավթաբեռների առաքման հեռանկարը: Իրանը տարանցիկ երկրներին պատկերվում է իբրև կարևոր «ռազմավարական բեռնառաքիչ»: Հաշվի առնելով այդ հեռանկարն ու Ռուսաստանի դերն Իրանի միջազգային կապերում, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կկարողանա Իրանի միջոցով լրացուցիչ ազդեցություն գործել Վրաստանի վրա, նրան զրկելով հաղորդակցական այն այլընտրանքից, որ նա նախագծում է:
                  «Հյուսիս-Հարավ» փոխադրական սխեմայի ձևավորման Ռուսաստանի ծրագիրը, որին մասնակցում են Իրանը, Ադրբեջանը և վերջին ժամանակներս նաև Հայաստանը, կարող է դառնալ Վրաստանի վրա ազդեցության կարևոր միջոց: Այդ սխեման կարող է շրջանցել Վրաստանը, բայց կարող է նաև լրացուցիչ եկամուտներ բերել նրան: Ռուսաստանի քաղաքականության մի կարևոր հատված է Հայաստանի հետ համագործակցությունը, ինչը զգալիորեն ցուցադրում է Արևմուտքի հետ ռազմական համագործակցության ապարդյունությունը, որը իրական անվտանգություն չի ապահովում:
                  Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի համար սխալ կլիներ զիջումների գնալ աբխազական հարցում, քանի որ դրանով Ռուսաստանը կկորցնի իր դիրքերն ամբողջ Կովկասում: Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացումը հետևողականորեն կթուլացնի աբխազական հարցի սրությունը, և գուցե հեռանկարում հնարավոր լինի փոխզիջմամբ համաձայնության գալ: Ռուսաստանի համար աբխազական խնդրի իմաստը, ավելի շուտ, ոչ թե Վրաստանում ազդեցության պահպանումն է (ինչը միանգամայն սնանկ է և, փաստորեն, չարդարացված), այլ աբխազական առափը Ռուսաստանի ձեռքին պահելն է` սևծովյան առափի մեծ մասի կորստյան պայմաններում:
                  Ներկայում ԱՄՆ-ը թշնամական պետությունների (Իրան, Իրաք, Լիբիա) հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ հաջողությամբ կիրառում է միջնորդավորված գործընկերության մեթոդը, օգտագործելով երրորդ պետությունների հնարավորությունները: Այդ մոտեցումը լիովին հնարավոր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, առավել ևս, որ իրական հնարավորություններ կան: Այս առումով, Հայաստանը պետք է և կարող է ավելի կարևոր դեր խաղալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ` որպես դաշնախմբի մասնակից: Հայկական գործոնը Կովկասում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ: Ըստ էության, Հայաստանի օգնությամբ Ռուսաստանը ձախողեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը` միարժեք ու անարգել ներթափանցելու Հարավային Կովկաս: Հայաստանը մշտապես զգացել է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի լուրջ ճնշումը, բայց կարողացել է, օգտագործելով քաղաքական ռեսուրսները, պահպանել հարաբերությունները Ռուսաստանի ու Արևմուտքի հետ, ինչը չհաջողվեց, օրինակ, Բելառուսին:
                  Այսպիսով, չնայած այնպիսի միտումների թվացյալ հիմնարար նշանակությանը, ինչպիսիք են դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ազդեցության տարածումը և Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների ինտեգրումը, Հարավային Կովկասում առաջացել է մի նոր քաղաքական իրավիճակ, որը կապված է ոչ թե արևմտյան վեկտորի հետ, այլ այն խնդիրների, որոնք առաջացել են էներգետիկ և տարանցիկ գործառույթների իրացումից բացահայտ չբավարարվածության հետևանքով:
                  Դա առանձնապես երևում է Վրաստանի օրինակով, որը, գտնվելով Արևմուտքի հովանու ներքո, հայտնվել է տնտեսական զարգացման շատ լուրջ խնդիրների առջև: Սակայն սույն հոդվածում, թեմայի բերումով, մենք անդրադարձանք միայն էներգամատակարարման գործոնին, մինչդեռ կան այլ գործոններ, որոնք քննարկվում են այլ հոդվածներում: Այսպիսով, Ռուսաստանի առջև ծառացել է խաղային բնույթի մի բարդ խնդիր` կապված Հարավային Կովկասի առնչությամբ իր ռազմավարության զարգացման խնդրի լուծման հետ:

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Թուրքիան զարյացած է ԱՄՆ դեսպանի հայտարարություններից. "Ռիկարդոնեին կոչ են քանում մնալ իր սահմանների մեջ"

                    07/02
                    Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիյաի Արգործնախարարություն՝ կապված դեսպանի սուր հայտարարությունների հետ, որ նա արել էր օրեր առաջ թուրք լրագրողների հետ ունեցած հանդիպմանը:
                    Դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն ամերիկյան դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո քննադատել էր թուրքական դատական համակարգը` նշելով, որ երկար ժամանակով կալանքի տակ գտնվող մի շարք պատգամավորներ նույնիսկ չգիտեն, թե իրենց հանդեպ ինչ մեղադրանք կա:
                    Դեսպանին իր հերթին սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխող "Արդարություն եւ զարգացում" կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը: Հուսեյին Չելիքը նշել է, թե դեսպանը Թուրքիա գալուն պես սկսեց խառնվել երկրի ներքին հարցերին:
                    "ԱՄՆ դատարանները մեր դատարանների վերաքննիչ դատարանները չեն եւ ոչ էլ առավելություն ունեն մեր դատարանների նկատմամբ: Ռիկարդոնեն լավ կլինի աշխարհին պարզաբանում տա Գուանտանամոյի մասին: Մենք պարոն Ռիկարդոնեին կոչ են քանում մնալ իր սահմանների մեջ: Մեկ անգամ եւս ասում եմ՝ պարոն դեսպանը պետք է իր չափերն իմանա",- ասել է Հուսեյին Չելիքը:

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

                      Comment

                      Working...
                      X