Re: Regional geopolitics
Քիչ է մնացել
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - 21 Մայիսի 2016,
Հայկական քաղաքական դասը լծվել է կորցրած դիրքերն անկարեւոր հանելու, միջազգային հանրությունով հայ ժողովրդին ահաբեկելու գործին:
Ավելի կարեւոր գործեր կան, քան այդ կորցրած տարածքները: Այսօր դրված է Հայաստանի ու ԼՂ ապագայի խնդիրը, այս գիտակցությունը շատերի մոտ պակասում է, ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա: Պետք է այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողի, որն ընդհանրապես ռազմավարական նշանակություն չուներ, ամայի տարածքներ էին, ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նրանց այս օրերին շատերն են ձայնակցում՝ թե իրենց կուսակիցները, թե այլոք:
Ահա այսպես, հայ ժողովուրդը ոչինչ չի հասկանում, եւ նրա վզին պետք է փաթաթել քաղաքական դասի ողորմելի կերպն ու գաղափարները, ապաքաղաքական էությունը, չնայած երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ առիթներ եղան համոզվելու համար, թե իրականում ինչն է հասկանում միջազգային հանրությունը եւ ինչպես է նվաճվում իրավունքը, այդ թվում տարածքի իրավունքը:
Հասկանալի է, որ այս մարդկանց համար այլ կարեւոր բաներ կան կյանքում՝ մանդատը, փողը, գողանալու իրավունքը: Պարզ է դարձել, որ նրանց համար այդ իրավունքները պահպանելու մեկ ճանապարհ կա՝ հանձնել տարածքը, եւ միակ տարաձայնությունը սրանց մեջ հետեւյալն է՝ հանձնում են փուլային, թե փաթեթային տարբերակով:
Այս «դիլեման» 1998-ին հանգեցրեց ներքին հեղաշրջման, հիմա Նալբանդյանը, որը աշխատում է ռուս-ադրբեջանական կարգավորման տրամաբանության մեջ, կրկին բարձրացրել է այս հարցը իր վերջին հարցազրույցներից մեկում:
Երբեմն դժվար է նույնիսկ առկա մոտիվացիայի պարագայում հասկանալ, թե որն է աշխարհից այս անասնական վախի, սեփական հաղթանակներից ու իրավունքներից «ամաչելու», մեղքի զգացման այս կենսափիլիսոփայության ակունքը:
Ընդ որում, այն խորանում է հայ զինվորի, հայկական բանակի ամեն մի հաջողությունից հետո: Ամեն մի նման հաջողությունը խորը հոգեկան ու մարմնական տառապանքներ է առաջացնում սրանց մոտ:
Հող հանձնելը մի քիչ վերացական արտահայտություն է, ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, եւ դրանով ամեն ինչ ասված է:
Իսկ ինչի՞ դիմաց է հանձնվել այդ հողը, ի՞նչ է ստացել հայկական կողմը, ո՞րն է այստեղ քաղաքականությունը: Դատելով ապրիլյան ռազմական գործողությունների եւ հետագա իրադարձություններից՝ ոչ մի բանի: Ադրբեջանը ստացել է՝ նա փրկվել է աղետից եւ հիմա նախապատրաստվում է հաջորդ 800 հեկտարը վերցնելուն: Հայկական զինուժի հակահարձակումը կասեցվեց անհասկանալի պայմաններում, անհասկանալի էր նաեւ հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքը: Այդպես էլ որեւէ բացատրություն չտրվեց, ինչը նշանակում է, որ հայկական կողմը գործել է դրսից հրահանգով, եւ խնդիրն ընդամենը հետեւյալն է եղել՝ փուլային, թե փաթեթային ճանապարհով են գնում, ինչպես ասել է Նալբանդյանը:
Հայկական հակահարձակումը եւ նոր դիրքերի գրավումը, մասնավորապես՝ Թերթեր ու այլ բնակավայրերի գրավումը, կլուծեր միանգամից մի քանի խնդիր, եւ հայկական կողմը կստանար այս հանցավոր դիլեմայից դուրս գալու հնարավորություն: Իսկ հիմա ինչ է կատարվում՝ Հայաստանի դիվանագիտությունը կրկին վերադառնում է ռուս-ադրբեջանական կարգավորման պլանին, մնում է պարզել՝ փուլային, թե փաթեթային:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը վատ է զգացել Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունից, որ Հայաստանի իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի շահը: Եթե ԼՂՀ սահմանադրական տարածքն անկարեւոր բան է, ուրիշ ի՞նչ ապացույց է պետք:
Ժամանակները փոխվում են, շատերն են արդեն հասկանում քաղաքականության եւ իրավունքների նվաճման էությունը: Իսկ դա նշանակում է, որ հաղթահարվում են վախերն ու խեղված պատկերացումները «միջազգային հանրության» հանդեպ: Սա դառնում է տիրապետող մտածողություն, որը շուտով պատմության աղբանոցն է նետելու այդ մտածողությունը՝ այն կրողների հետ միասին: Հետն էլ Ադրբեջանը՝ Կուր-Արաքսյան ավազանի այս ափից: Որովհետեւ այդ մտածողությունն ու Ադրբեջանը դաշնակիցներ են:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....Tsc5cWnx.dpuf

Comment