Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics



    Comment


    • Re: Regional geopolitics

      Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

      24 Հոկտեմբերի 2016,


      Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը, այսինքն` երբ հրաժարվեց ապրիլից մինչ այդ պահը կիրառվող իր նախապայմանային մարտավարությունից: Հենց այդ ժամանակ Երևանը ներշնչեց Բաքվին, որ կարող է Ռուսաստանի օգնությամբ ստիպել Հայաստանին և մյուս համանախագահներին` մոռանալ հրադադարի ռեժիմը սահմանագծին ամրապնդելու` իր ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարման մասին:

      Քանի դեռ Ադրբեջանը բավարարվում էր շփման գծում հրադադարը միայն հրազենային միջոցներով խախտելով և ինչ-որ չափով պահպանում էր հարաբերական կայունությունը, հայկական կողմը, քաղաքական, դիվանագիտական առումով, կաշկանդված էր Սանկտ Պետերբուրգում թույլ տված սայթաքումը սրբագրելու հարցում: Սակայն թե' ԼՂ-ին նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակը շնորհելու մասին Ալիևի հայտարարությամբ և թե', հատկապես, դիվերսիոն հարձակումները կատարելով, Բաքուն Երևանին, կամա, թե ակամա, ընձեռում է այդ սխալն ուղղելու հնարավորություն: ԼՂ կարգավորման հարցով որևէ բանակցություն՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու, այլևս նշանակելու են վերջնականապես ընկնել ալիևյան թակարդը: Ըստ էության՝ Սարգսյան-Ալիև որևէ նոր հանդիպում ընդունելի կարող է լինել միայն այն դեպքում, եթե հանդիպման օրակարգում այդ պայմանավորվածությունների կատարման մեխաիզմների, ժամկետների հստակեցման հարցերն են և ոչ ավելին: Եթե Ալիևը կարող է իրեն թույլ տալ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի հետ խոսել ուլտիմատումների լեզվով, ապա Հայաստանն ու Արցախն առավել քան ունեն այդ իրավունքը: Ի վերջո, հրադադարի համաձայնագրերը ոչ թե իրենք են խախտել, այլ Ադրբեջանը, և ոչ թե իրենք են հրաժարվում հրադադարի ռեժիմի ամրապնդման ստանձնած պարտավորությունների կատարումից, այլ Ադրբեջանը:

      Հոկտեմբերի 22-ին Երևանում կայացել է Հայաստանի և ԼՂՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղրոդագրության մեջ շեշտվում է, որ ԼՂ հիմնահարցը նրանք քննարկել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Ուշագրավ է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքվից Երևան և Ստեփանակերտ ժամանելու նախօրեին: Պետք է ենթադրել, որ այն առաջնահերթորեն հետապնդում է համանախագահների հետ բանակցություններում Երևանի և Ստեփանակերտի միասնական դիրքորոշումը ձևակերպելու նպատակ: Փաստը, որ հանդիպումն ընթացել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համատեքստում, թույլ է տալիս ենթադրել, որ դիրքորոշումների նույնացումը վերաբերում է առաջին հերթին այդ պայմանավորվածությունների կատարումը որպես որևէ նոր բանակցության նախապայման ներկայացնելուն: Եթե Բաքուն չի ցանկանում դրանք կատարել, ուրեմն ցանկացած դեպքում իմաստ չկա մտնելու բանակցությունների մեջ, որովհետև մնացած բոլոր տարբերակներում Բաքուն գործում է պատերազմի տրամաբանությամբ: Իսկ պատերազմին նախապատրաստվում են, ոչ թե ապավինում անիմաստ բանակցություններին:

      Այս իմաստով պետք է հատկանշական համարել հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԼՂՀ կատարած այցը: Բացի նրանից, որ դա տեղի ունեցավ համանախագահների այցի նախօրեին, թերևս` ոչ պատահականորեն, պաշտոնապես տեղեկացվեց, որ այցը կայանում է «ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նախարար Սարգսյանը քննարկել է հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները: Սա կարևոր ուղերձ պարունակող այց է:

      Դեռ ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին հանձնարարեց մշակել Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Բայց այն կասեցվեց՝ փաստացի Վիեննայի գագաթաժողովում հայկական կողմի ձեռք բերած դիվանագիտական դիրքային լուրջ առավելության պատճառով: Հիմա, երբ Բաքուն ամեն ինչ անում է այդ առավելությունը չեզոքացնելու համար և հետևողականորեն վերադառնում պատերազմի հռետորաբանությանն ու քաղաքականությանը, Երևանը միջնորդներին փաստացի հասկացնում է, որ կրկին օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրելու հարցը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԼՂՀ-ի դե յուրե ճանաչում և ուղղակիորեն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու իրավական հիմքերի ստեղծում:

      Որ հայկական կողմն իսկապես աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումը՝ ավելի ու ավելի հակվելով զիջումների չգնալու մոտեցմանը, հաստատեց նաև հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ «...մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու` ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի (դիվերսիոն ներթափանցումների-հեղ.) ցանկությունը կանխելու համար»: Փաստորեն, ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է հակառակորդի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու հնարավորության մասին: Սա նշանակում է, որ թերևս, անակնկալի բերելու հերթը հայկական բանակինն է, մանավանդ, որ ապրիլին խախտված բնագծերը վերականգնելու խնդիր կա: Ալիևն ինքն է իր անպատասխանատու և անադեկվատ վարքագծով տալիս այդ քարտ բլանշը հայկական կողմին, և դրանից չօգտվել չի կարելի:

      Գևորգ Դարբինյան

      Comment


      • Re: Regional geopolitics

        The Russian Defense Ministry said Saturday that the US-led coalition launched strikes on a funeral procession in the Iraqi town of Daquq near the city of Kirkuk, killing dozens of civilians.

        © Flickr/ Clemens VastersWeddings, Funerals, Hospitals 'Collateral Damage' in US-Led Coalition's Strikes - Russian MoDDaesh terrorist group is not operating in the area, where dozens of Iraqis, including women and children, have been killed as a result of the coalition's airstrikes. The Russian Defense Ministry's spokesman called coalition's stikes on residential areas "war crimes." "We have repeatedly noted that such deadly strikes on residential areas that lhave all signs of war crimes have become almost a daily routine for the aviation of the international coalition," Konashenkov noted. "On October 21, Russian reconnaissance means detected airstrikes of two warplanes on Daquq town located near Kirkuk where no Daesh militants are present, according to our data," Maj. Gen. Igor Konashenkov said. "According to witnesses' reports, a mourning procession has been mistakenly identified by the coalition's aviation as a group of militants. Dozens of Iraqi civilians, including women and children died." The Russian Defense Ministry said that it monitores the operation to retake Mosul, adding the the US-led coalition aircraft have conducted 22 sorties and launched 19 airstrikes over the past 24 hours. The incident in Daquq, Iraqi northern province of Kirkuk, took place on Friday reportedly leaving some 20 people dead and 45 injured. Earlier, the Russian Defense Ministry said that targeting mistakes by the member countries of the international coalition occur too often. "Weddings, funerals, hospitals, police departments, humanitarian convoys and even Syrian troops, fighting against Daesh terrorists near Deir ez-Zor, become targets for coalition airstrikes," Konashenkov stressed....

        Read more: https://sputniknews.com/middleeast/2...iraq-funerals/
        Hayastan or Bust.

        Comment


        • Re: Regional geopolitics



          Comment


          • Re: Regional geopolitics

            Comment


            • Re: Regional geopolitics

              Comment


              • Re: Regional geopolitics

                Will Turkish ambitions complicate fight for Mosul?
                Jonathan Marcus
                Diplomatic correspondent
                BBC
                With the offensive on Mosul well under way, the simmering tensions between the Shia-dominated Iraqi government and Turkey threaten to open up new fault lines that could severely complicate the operation.


                With the offensive on Mosul well under way, the simmering tensions between the Shia-dominated Iraqi government and Turkey threaten to open up new fault lines that could greatly complicate the operation. They also raise questions about the future battle for influence in Mosul in particular and, more generally, in northern Iraq.
                From the outset of the operation, Turkey has been itching to play a role. This has been resolutely opposed by the government in Baghdad, and the Americans have had to mount some nimble diplomacy to try to ensure the differences between Turkey and Iraq do not overshadow the early stages of the Mosul offensive.
                US Secretary of Defence Ash Carter made the point explicitly at the end of last week when, on a visit to Baghdad, he reaffirmed "the vital importance of every country operating with full respect for Iraqi sovereignty". This message was clearly directed at the Turks.
                Turkey's interest in Iraq is complex. It is an amalgam of contemporary strategic concerns, domestic politics, and nostalgia for the Ottoman past. The rise of so-called Islamic State has served to weaken the already fragile Iraqi state and it has reduced Syrian territory to a government-controlled rump.

                Borders established in the wake of World War One seem far from permanent. A patchwork of ethnic, religious and sectarian groups are seeking to protect their own local interests and many of these groups - most notably the Kurds - straddle the existing borders. No wonder, then, that there continues to be discussion about the cohesion of Iraq, let alone Syria.
                But it is not just the internal Syrian and Iraqi factions who are in play. Powerful regional actors like Iran and Turkey are also eager to secure their interests which is why, for example, Turkish troops have moved into northern Syria.

                And, as the fighting comes closer to its own border with Iraq, the Ankara government is eager to reinforce its position in that country, too.
                Ankara's fundamental strategic concern is to ensure that the Kurdistan Workers' Party - the PKK - which has been mounting an insurgency inside Turkey for decades - does not expand its activities in northern Iraq.
                It also wants to limit Iranian influence, Tehran already having significant ties with the Shia-dominated government in Baghdad. Turkey has cast itself as something of a protector for Sunni Arabs and the Turkmen minority in northern Iraq. That is why it has been so averse to the idea of the involvement of Shia militias in the Mosul campaign.
                But there is also a good deal of history here as well, bound up with the increasingly expansive rhetoric of Turkey's increasingly controversial President, Recep Tayyip Erdogan.


                In a speech in Bursa on 22 October, Mr Erdogan referred back to the immediate post-World War One period, commenting that "we did not voluntarily accept the borders of our country".
                He noted that one of modern Turkey's greatest mistakes was "the weakening of our cultural connections".
                "With total ignorance," he said, people asked "what business does Turkey have in Iraq, Syria and Bosnia? [But] these geographies are each part of our soul."
                In part, this was a powerful attack against the secular regime that had previously ruled modern Turkey. But, equally, it also sent a signal of where Turkey's abiding interests lie.
                The Turkish media has been awash with maps showing Turkey's widening horizons. This "irredentist cartography and rhetoric," according to the analyst Nick Danforth, offers a fascinating insight into Turkey's current foreign and domestic policy concerns.
                For now, Turkish troops are not going to take part in the Mosul operation. Last week, Iraqi Prime Minister Haider al-Abadi warned of a possible military confrontation if they became involved. "We are ready for them," Mr Abadi said. "This is not a threat or a warning, this is about Iraqi dignity."

                But Turkey retains an army base at Bashiqa, a little to the north-east of Mosul, which has been a frequent bone of contention with Baghdad. It keeps up a close military liaison in major population centres of the semi-autonomous Kurdish Regional Government.
                Just as in Syria, Turkey has trained a local militia force - the Ninevah Guards - a 3,000-strong force of Sunni Arabs, Turkmens and Kurds. Its potential role in the Mosul operation remains unclear.
                But the tensions between Ankara and Baghdad are not going to go away. Turkey, for example, said on Monday that it had employed tank and artillery fire from its base at Bashiqa to assist Peshmerga fighters against IS.
                The Iraqi government has moved swiftly to deny the story.
                This is a row not so much about the battle for Mosul but about its aftermath. Who will control the region once IS is expelled? Can a highly sectarian Iraqi government really act in the interests of all? How far is Turkey willing to go to back one set of Kurds to exclude another?
                And might President Erdogan's neo-Ottoman rhetoric encourage him to play a more active part in Iraq just as he has sought to do in northern Syria ?

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Ինչպես է Ռուսաստանը հեռացվելու Հարավային Կովկասից

                  ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                  Մեկնաբանություն - 25 Հոկտեմբերի 2016,


                  Առաջանում է Հարավային Կովկասի աշխարհքաղաքականության գլխավոր հարցը՝ արդյոք ԱՄՆ-ն այս ուղղությամբ դադար է վերցրել նոր «նետումից» առաջ, թե՞ գերադասում է Հարավային Կովկասին տալ մշտական, սակայն ոչ հավակնոտ կարգավիճակ:

                  Տպավորություն է, որ ԱՄՆ-ն դեռ չի լուծել այդ հարցը, եւ հնարավոր է որոշման ընդունումը կպահանջի ավելի երկար ժամանակ, քան հույս ունեին հարավ-կովկասյան երկրների էլիտաները:
                  Չնայած ամերիկյան շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հայտարարում են, որ շուտով ԱՄՆ-ն կվերադառնա տարածաշրջանում քաղաքական ներկայության նախկին ձեւաչափին, Վաշինգտոնում ներկայիս տրամադրությունները չեն հաստատում այդ սպասումները:

                  Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության այս դադարը որեւէ սպառնալիք չէր ներկայացնում ամերիկյան դիրքերին, առավել եւս, որ ուժի արեւմտյան կենտրոնները Հարավային Կովկասում արդեն հասցրել են ձեւավորել այնպիսի կապեր ու հանգամանքներ, որոնք դժվար կլինի հաղթահարել, եթե Հարավային ռազմավարական ուղղությամբ Ռուսաստանի ձգտումները նոր դրսեւորումներ չստանան:
                  Ամերիկյան քաղաքական գրականությունն ուսումնասիրելով, կարելի է համոզվել, որ ամերիկացիները նշանակալի անտեսում ու թերագնահատում են Ռուսաստանի հնարավորություններն ու հավակնությունները տարածաշրջանում:

                  Ռուսաստանն իսկապես գտնվում է բարդ ներքաղաքական, սոցիալական ու տնտեսական վիճակում, ռուսական պետականությունը խորը ճգնաժամի մեջ է, ռուսական արտաքին քաղաքականությունը ենթարկված է բովանդակային ճգնաժամի: Սակայն Ռուսաստանի շահերն ու պահանջները նրա ազգային, ռազմավարական շահերի գոտում անտեսելը ճիշտ չէ, եւ դրանում համոզվել են շատերը ոչ վաղ անցյալի տարբեր փուլերում:
                  Ռուսաստանը հստակ նպատակ է դրել՝ վերադարձնել կորցրած աշխարհքաղաքական դիրքերը, եւ չնայած ռեսուրսների սահմանափակությանը եւ դաշնակիցների ու գործընկերների բացակայությանը, մտադիր է առաջ մղել իր քաղաքականությունը եւ արդեն հասել է նկատելի հաջողությունների:

                  Հնարավոր է Ռուսաստանի գլխավոր պատմական հաջողությունն այն է, որ Եվրատլանտյան հանրությունը, Արեւմուտքն ընդհանրապես համակարգային խորը ճգնաժամի մեջ է եւ ձգտում է խուսափել նոր հակառակորդներից, առավել եւս ի դեմս Ռուսաստանի:

                  Ի՞նչ է կատարվում ԱՄՆ քաղաքական շրջանակներում եւ որքանով են ապագա իշխող էլիտաները շահագրգռված այն տարածաշրջաններում իրենց երկրի ազդեցության ուժեղացմամբ, որոնք Ռուսաստանը համարում է իր «ազգային շահերի» գոտի: Սա հիմնարար խնդիր է, եւ պետք է այն քննարկել:

                  Չպետք է մոռանալ, որ Թրամփին աջակցում են բավական հայտնի քաղաքական գործիչներ ու փորձագետներ, որոնք ձգտում են ոչ թե իզոլյացիոնիզմի, այլ ԱՄՆ գլոբալ քաղաքականության արդիականացմանն ու ակտիվացմանը:

                  Տնտեսական հաջող զարգացման եւ անվտանգության խնդիրների լուծումն անհնար է առանց ակտիվ արտաքին քաղաքականության:

                  ԱՄՆ հայկական լոբբիստական շրջանակները կտրված են առավել ակտուալ քաղաքական շրջանակներից եւ չեն կարող ազդեցություն գործել նրանց վրա: Լավ հայտնի է, որ բացի կոնգրեսականներից ու սենատորներից, նրանք ընկերներ չունեն այն շրջանակներում, որոնք քաղաքականություն են կերտում:

                  Հիլարի Քլինթոնը կարողացել է իր կողմը ներգրավել բազմաթիվ հանրապետականների, եւ նրա թիմը մեծ մասով կազմված է հանրապետականներից, քան դեմոկրատներից: Համենայնդեպս, Օբաման խոստովանել է, որ դեմոկրատական իստեբլիշմենտն անընդունակ էր վարել բազմազան ու արդյունավետ արտաքին քաղաքականություն:

                  Ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասի մասով նոր վարչակազմից, որն այնուամենայնիվ գլխավորելու է Քլինթոնը:

                  Տպավորություն է, որ ԱՄՆ-ն արդեն բաշխել է իր առաջնահերթ ազդեցության գոտիները: Առանց Հարավային Կովկասում ազդեցության չի կարող լինել ամուր ներկայություն Արեւելյան Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում: Ռուսաստանը պետք է հեռանա տարածաշրջանից եւ ընդմիշտ մոռանա Հարավային Կովկասի հանդեպ իր պահանջները:

                  Ներկայում, երբ Հայաստանը ցուցադրում է իր վասալային բնույթը եւ վարում այդպիսի քաղաքականություն, թվում է ԱՄՆ-ն վաղուց պետք է «հրաժարվեր» նրանից:

                  Հայաստանի զինված ստորաբաժանումները որպես խաղաղապահներ ներկա են Կոսովոյում, Լիբանանում ու Աֆղանստանում: Սակայն հայկական ԶԼՄ-ներն այդպես էլ ոչ մի անգամ նրանց ցույց չեն տվել, հայ հասարակությունը ոչ մի անգամ չի տեսել այդ ստորաբաժանումները: Փոխարենը, հայկական ստորաբաժանումների ամենաչնչին մասնակցությունը պրոռուսական միջոցառումներին լուսաբանվում է ամենայն մանրամասնությամբ:

                  Չնայած դրան, ԱՄՆ-ն փորձում է պահպանել իր ազդեցությունը, ներդրումային օգնություն հատկացնել: Վրաստանում ԱՄՆ-ն հետեւում է այն շրջանակներին, որոնք փորձում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Ադրբեջանին ԱՄՆ-ն նվազ ուշադրություն է դարձնում, քանի որ հասկանում է, որ Ռուսաստանի հետ նրա մերձեցումը պայմանավորված է ոչ այնքան Ադրբեջանի շահերով, որքան թուրքական քաղաքականության կրկնօրինակմամբ:

                  Հարավային Կովկասն, անկասկած, մոտ ժամանակներս սպասվող աղմկոտ սկանդալների տարածաշրջան է: Սպասե՞նք, թե գործի անցնենք:
                  Ինչպե՞ս պետք է ձեւակերպել Հարավային Կովկասում աշխարհքաղաքականության գլխավոր խնդիրը: Անկասկած, դա տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է: Թե ինչպես է դա տեղի ունենալու, կարելի կլինի քննարկել մոտ ժամանակներս:

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Ուորլիքը Երեւանում ասել է դառը ճշմարտությունը

                    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                    Մեկնաբանություն - 25 Հոկտեմբերի 2016


                    Ապրիլյան պատերազմը շատ կյանքեր խլեց, սակայն կողմերից որեւէ մեկը չպետք է մեղադրի մյուսին, Երեւանում հոկտեմբերի 25-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, երբ հայաստանցի լրագրողները նրան հարց են ուղղել ապրիլի ադրբեջանական ագրեսիան մինչ այժմ համանախագահների մակարդակով դատապարտված չլինելու վերաբերյալ:

                    Անշուշտ, բոլորի համար է պարզ, որ ապրիլի պատերազմը սկսել է Ադրբեջանը: Այստեղ որեւէ գաղտնիք չկա որեւէ մեկի համար: Իհարկե հայկական կողմի համար շատ ցանկալի է, որ Ադրբեջանի այդ ագրեսիան արժանանա գնահատականի եւ դատապարտման, որ բոլորը հստակ արտահայտվեն Ադրբեջանի քայլի վերաբերյալ:
                    Մյուս կողմից, սակայն, արդարամտությունից եւ բարոյախրատականությունից անդին, պետք է գիտակցել, որպես պետություն եւ այդ պետության հանրույթ, որ գործ ունենք միջազգային քաղաքականության բազմաշերտ եւ բարդ համակարգի հետ, որին պետք է լինել համարժեք:

                    Եվ այդ առումով, օրինակ, աշխարհի համար խիստ հատկանշական է, որ հայաստանցի լրագրողները Մինսկի խմբի համանախագահներին կարող են ուղղել այդօրինակ հարցեր, իսկ ահա Հայաստան ժամանող ռուսաստանցի տարբեր կալիբրի պաշտոնյաներին այդպիսի որեւէ հարց չի տրվում, որտեղ կա Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու վատ քողարկված պահանջ:

                    Քանի դեռ Հայաստանի հասարակությունը իրեն հուզող հարցադրումները միարժեք եւ հստակ չի դրել իր ռազմավարական դաշնակից համարվող պետության առաջ, նրանից պահանջելով համապատասխան վարք, միջազգային որեւէ այլ սուբյեկտի կամ ֆորմատի առաջ դրվող հարցադրումները` լինեն դրանք դիվանագիտական-քաղաքական, թե հանրային որեւէ ֆորմատում եւ մակարդակում, չեն ունենալու համարժեքություն եւ բավարար կշիռ:

                    Ուորլիքը բավական պարզորոշ ակնարկել է այդ մասին, հայտարարելով, որ կողմերը չպետք է մեղադրեն միմյանց: Դա բավական թափանցիկ ակնարկ է հայկական կողմին, նրա պահվածքին, ընդ որում ոչ միայն հետապրիլյան, այլ նաեւ մինչապրիլյան: Խոշոր հաշվով, ադրբեջանական ագրեսիան հասունացնելու եւ ուժգնացնելու հարցում իր դերն է ունեցել նաեւ հայկական կողմը, իր անհամարժեք արտաքին քաղաքականությամբ, անարդյունավետ դիվանագիտությամբ:

                    Ե՞րբ սկսեց Ադրբեջանը հետեւողականորեն ուժգնացնել հրադադարի խախտումները, մեծացնել տրամաչափերը, անցնել լայնածավալ գործողությունների, ընդհուպ հայկական ուսումնավարժական թռիչք իրականացնող չսպառազինված ուղղաթիռի խոցումը: Երբ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի գործընթացից մեկ գիշերվա ընթացքում շեղվեց դեպի Եվրասիական միություն, փաստացի ի ցույց դնելով, թե որքան է ենթակա Ռուսաստանի ազդեցությանը, ի ցույց դնելով, որ իր գործողությունների ծիրում գերակա է ոչ թե Հայաստանի շահն ու անվտանգությունը, այլ Ռուսաստանի:

                    Հայկական իսթեբլիշմենտը` իշխանական ու չիշխանական, այդ շրջադարձը «ազգային միասնության» կերպով իրականացնելուց հետո հայտարարում էին, թե դա արել են հանուն Հայաստանի անվտանգության:
                    Բայց դրանից հետո Հայաստանի անվտանգության մարտահրավերները ավելի ու ավելի էին ուժգնանում, Ադրբեջանի խախտումների տրամաչափերը ընդլայնվում էին, ագրեսիվությունն ավելանում: Այդ ամենն ուղեկցվում էր ԵՏՄ կոչվող այդ կառույցում Հայաստանի քաղաքական նվաստացման դրվագներով, Ալիեւի նամակների ընթերցանություն կազմակերպելով եւ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարումով:

                    Ադրբեջանի ագրեսիայի աճի հարցում հիմնարար նշանակություն է ունեցել Ռուսաստանը, որին սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հռչակում էր Հայաստանի միակ դաշնակից: Այդ միակ դաշնակիցը մահաբեր զենքի թիվ մեկ մատակարարն էր Հայաստանին պատերազմով սպառնացող հակառակորդի համար: Այդ միակ դաշնակիցը որեւէ անգամ չփորձեց դատապարտել ադրբեջանական ագրեսիայի որեւէ փորձ:

                    Հայաստանի իշխանությունն այդ ընթացքում այսպես կոչված ոչիշխանական ընդդիմության հետ զբաղված էր ընդամենը Հայաստանի սուբյեկտությունը Ռուսաստանին հանձնելու գործով` իշխանությունն իր դիրքերը պահելու, իսկ չիշխանությունն էլ իշխանության դիրքում հայտնվելու ակնկալիքով` Ռուսաստանին ավելի լավ ծառայելու առաջարկների հույսով:

                    Վերջում, Ռուսաստանի կրեմլամերձ շրջանակի փորձագետներից մեկը հայտարարեց, որ այդպիսի հույս փայփայողները կլոուններ են:

                    Հայաստանի իշխանական ու չիշխանական այսպես կոչված քաղաքական համակարգը երկու-երեք տարի շարունակ զբաղված էր կլոունադայով, որի ողբերգական հետեւանքը իր վրա պետք է վերցներ եւ պետությունը կլոունադայի աղետից իր կյանքի ծանր գնով փրկեր հայկական զինուժի զինվորն ու սպան:

                    Ուորլիքն ընդամենը ակնարկում է դառը ճշմարտությունը, որ պետք չէ որեւէ մեկին մեղադրել, քանի որ այդ ամենը հասունացնելու գործում ճակատագրական նշանակություն է ունեցել հենց այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացարձակապես կապ չի ունեցել այն խնդիրների հետ, որ դրված են եղել հայկական զինուժի առաջ:

                    Պատահական չէ, որ ապրիլի պատերազմին զինված ուժերը պարտադրված էին ոչ միայն կյանքի գնով սրբագրել արտաքին քաղաքականության թույլ տված սխալները, այլ նաեւ զուգահեռ զբաղվել արտաքին քաղաքականությամբ, այսպես ասած թիկունքից ապահով լինելու համար:

                    Եվ երբ ապրիլի պատերազմից հետո խոսք է գնում սխալներից հետեւություն անելու մասին, ապա կարեւոր հետեւություններից մեկը պետք է լինի հենց այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի Հայաստանի զինված ուժերի առաջ կանգնած խնդիրների տրամաբանությունից, որպեսզի Հայաստանի զինուժի զինվորն ու սպան, նաեւ կամավորները, հարկադրված չլինեն թանկ գնով ուղղել այդ քաղաքականության անհամարժեքության սխալները եւ թույլ չտալ, որ պետության համար դրանք ավարտվեն աղետով:

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Tehran will fight Turkey’s role in Mosul operation
                      Debka
                      24/10/2016


                      The involvement of Turkish special operations, armored and artillery forces in support of the Kurdish Peshmerga battle to drive ISIS out of Bashiqa, 12 south of Mosul, marks a pivotal moment in the US-led coalition’s anti-ISIS offensive to free Iraq’s second city. The entire Mosul operation hangs in the balance since Turkey stepped into the fighting in Iraq, at the initiative of the US. Instead of fighting ISIS, the coalition’s partners are squaring off to fight each other.
                      DEBKAfile’s military sources report that Turkey was allowed to gatecrash the fighting around Mosul after US Defense Secretary Ashton Carter visited the KRG capital of Irbil Sunday, Oct. 23. He urged Kurdish leaders to bow to President Tayyip Erdogan’s demands for a role in the battle.
                      The Kurdish leaders succumbed to the pressure with the proviso that Turkey cease its air and artillery assaults on Syrian Kurdish militias in northern Syria.
                      When Ankara accepted this condition, Ashton set out for the Bashiqa arena, becoming the first US defense secretary to come that close to a battlefront against ISIS in Iraq.
                      He visited the Turkish military encampment outside Bashiqa and was given a briefing by their commanders. As soon as he departed, Turkish units entered the fray in support of the Peshmerga fighters
                      According to Turkish Prime Minister Binali Yildrim, this involvement was limited to tank and artillery support for the Kurdish forces. Our military sources report, however, that it went much further and included Turkish special operations forces and tanks. By Monday, Oct. 24, Turkish troops were still backing up the Kurdish effort to purge Bashiqa of ISIS fighters.
                      Tehran’s reaction to this change on the game board was extreme. Our sources report that the pro-Iranian Iraqi Shiite militias assigned to subordinate tasks in the Mosul operation were immediately put on a state of readiness. Commanders of the Bader Brigades, the Population Mobilization Force and the Hashd eal-Shaabi reported that they were standing ready to attack the Turkish forces operating at Bashiqa, whom they termed “gangs of terrorists no less dangerous than ISIS.”
                      The Iranian government leaned hard on Iraq’s Shiite Prime Minister Haidar Al-Abadi to make him redirect Iraqi government forces from the Mosul arena to join the Shiite forces preparing to strike the Turkish troops at Bashiqa.
                      Al-Abadi had in the past week demanded the removal of Turkish troops from Iraqi soil, a demand Ankara just as steadily rebuffed.
                      Building up at present is an imminent head-to-head fight between Turkish and Kurdish forces on the one hand and Iraqi Shiites on the other.
                      In an effort to prevent the long-awaited Mosul operation degenerating into an all-out conflagration among US allies, with the Islamist State no doubt cheering on, the Obama administration Monday turned to Tehran, Baghdad, Ankara and Irbil and asked them back off lest they wreck their primary mission of evicting ISIS from Mosul.
                      Tehran may decide to give ground on this but the price it exacts will be steep: an overhaul of the Iraqi Shiite militias’ rear position and permission for their direct intervention in the battle for Mosul, including their entry into the city. This permission the US commanders have hitherto withheld.
                      This would be a big prize. Mosul has been coveted by Iranian strategists as a major transit point on the land bridge they have designed to link the Islamic Republic to Syria and the Mediterranean. This prize would go by the board if the Turks and Kurds were first in the liberated city first and assumed control.

                      Comment

                      Working...
                      X