Re: Regional geopolitics
ԱՄՆ դժգոհ է Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգերի ընտրությունից
Սեպտեմբեր 30, 2013 by Գևորգ Պետրոսյան
Միացյալ Նահանգներն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշման վերաբերյալ։
Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակը, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Մենք մեր լրջագույն մտահոգությունն ենք հայտնում ամերիկյան պատժամիջոցների ենթարկվող չինական ընկերության և թուրքական կառավարության միջև պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Այդ համակարգերը չեն կարողանա համատեղվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին»,-նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։
Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։
Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը։

Comment