Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Originally posted by Hakob View Post
    Pfffffffttttt lol...
    Georgians are not any better ... Another scum country soon to become useless turkic betish.

    "Installment of Khachkar in Javakhk’s Gumburdo Village Halted"



    Comment


    • Բաքվին այլ ելք չի մնում. Պատրուշեւն Ալիեւին ասել է տարբերակը

        • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        • Մեկնաբանություն - 02 Հոկտեմբերի 2017


      Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի Անկարա կատարած այցից հետո Բաքու այցելեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, որն ըստ տեղեկատվության, Բաքվում Իլհամ Ալիեւի հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր:



      Կա՞ արդյոք կապ Պուտինի Անկարա այցի եւ Պատրուշեւի Բաքու այցելելու միջեւ, արդյոք մեկը բխում է մյուսից, եւ Պուտին-Էրդողան քննարկումից հետո տաք հետքով անհրաժեշտ է եղել որեւէ բան ճշտել Ալիեւի հետ, կամ ուղղակի ասել Ալիեւին: Համենայն դեպս հատկանշական է, որ անվտանգության ոլորտում գործակցության հարցեր քննարկելու համար Բաքու է մեկնել Պուտինի վստահելի անձանցից մեկը, ինչը ենթադրում է, որ քննարկման առարկան բավական նուրբ է եւ այսպես ասած նեղ շրջանակի:



      Քննարկման ենթակա հարցերն իհարկե բազմաթիվ են, թե Կովկասին, թե ավելի լայն՝ մերձավորարեւելյան տարածաշրջանին առնչվող, հատկապես Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեից հետո:



      Ռուսաստանն ու Թուրքիան այստեղ ունեն քննարկելու շատ հարցեր: Կան համատեղ մարտահրավերներ, բայց կա նաեւ ռազմավարական շահերի սկզբունքային բաժանում:



      Այդ ամենով հանդերձ, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի համար Ադրբեջանը դառնում է բավական խնդրահարույց սուբյեկտ: Թե Անկարային, թե Մոսկվային թերեւս լրջորեն նյարդայնացնում է Ադրբեջանի նախագահն իր անհամեմատ մանր հավակնություններով ու խնդիրներով, որոնք առնչվում են արցախյան խնդրին: Մոսկվայի ու Անկարայի համար այդ խնդիրը շատ ավելի լայն համատեքստով է դիտարկելի, քան Ալիեւի համար:



      Այդ տարբերությունը ներկայում առաջ է բերում Մոսկվայի ու Անկարայի մի կողմից, եւ Բաքվի՝ մյուս կողմից, առնվազն միջնաժամկետ տարամիտում հնարավոր զարգացումների կամ սպասումների մասով: Բայց, դրանից բացի, թե Անկարան, թե Մոսկվան «պատասխանատու են Ալիեւին իրենց վարժեցնելու» համար: Մի կողմից նրանք չեն կարող Ադրբեջանի նախագահին հանձնել բախտի քմահաճույքին, մյուս կողմից էլ չեն կարող դուրս բերել նրան այն փակուղուց, որ Ալիեւը ապրիլյան ագրեսիայով մղեց թե իրեն, թե խոշոր հաշվով նաեւ Ռուսաստանին եւ Թուրքիային: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաեւ Անկարայի ու Մոսկվայի խնդիրներն Արեւմուտքի հետ, ու նաեւ Պուտինի ու Էրդողանի ներքին խնդիրները 2018-ի եւ 2019-ի բարդ ներքաղաքական գործընթացների մասով, ապա առավել քան նկատելի է դառնում, որ Ալիեւը նրանց համար պարզապես գլխացավանք է:



      Մյուս կողմից, Անկարայի եւ Մոսկվայի համար կա մեկ այլ խնդիր՝ Իրանը:



      Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշատակում է ադրբեջանական քարոզչամեքենայի միավորներից մեկի հրապարակած տեղեկությունն ու լուսանկարը Բաքվում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած շիաների սգո Մուհարրամ ամսվա 10-րդ օրվա՝ Աշուրայի արարողությունից, որի վերաբերյալ գրում է, թե մտահոգվում է Ադրբեջանի ապագայի համար:



      Այդ կապակցությամբ, իրանագետն անում է ուշագրավ գրառում-արձանագրում. «Իրականում սա դեռ սկիզբն է, քանի որ Իրանն Ադրբեջանում աշխատում է գրեթե անխոցելի և շատ պարզ մեթոդաբանությամբ. այս երկրից Իրանի շիա ճեմարաններում հոգևոր կրթություն ստացած անձինք վերադառնում են իրենց բնակավայրերը և առանց քաղաքական քարոզի և իշխանություններին քննադատելու, սկսում զբաղվել բացառապես կրոնական գործունեությամբ:



      Տարբեր մակարդակների տեղական կաշառակեր պաշտոնյաների ֆոնին նման հոգևորականները կամ կրոնի գիտակները վարում են չափազանց համեստ կենցաղ, համայնքի հետ հաստատելով մտերիմ կապեր և աստիճանաբար դառնում տվյալ տարածքի միակ ու անսասան այն հեղինակությունը, որին չեզոքացնելու համար իշխանությունը նույնիսկ ձևական որևէ պատրվակ չունի, քանի որ, պատկերավոր ասած, գյուղացիներին ծիսական լվացում սովորեցնելու համար որևէ մեկին բանտ նետելը գրեթե անհնարին գործ է»:



      Թե Մոսկվան, թե Անկարան չեն կարող նկատած եւ արձանագրած չլինեն տեղի ունեցողի ռազմավարական վտանգը եւ Ադրբեջանում Իրանի ազդեցության հետեւողական աճի հեռանկարը: Դրան զուգահեռ, բավական նկատելի կարող է դառնալ եւ այն, որ այդ հեռանկարի հարցում շոշափելի պատասխանատվություն ունի հենց Ալիեւը, որի անարդյունավետ կառավարման հետեւանքը կարող է դառնալ Իրանի ազդեցության աճը հոգեւոր մեխանիզմների շնորհիվ:



      Ըստ այդմ, Մոսկվայի եւ Անկարայի համար Բաքվում ուրվագծվում է թերեւս ռազմավարական մի խնդիր՝ Բաքվի իշխանության «ռեֆորմացիայի» կամ պարզապես վերաֆորմատավորման խնդիրը: Դա մի կողմից թույլ կտա ազատվել Ալիեւի անհարկի հարցապնդումներից, մյուս կողմից նաեւ զսպել Ադրբեջանի հանդեպ Իրանի տարածվող ազդեցությունը:



      Իսկ հաշվի առնելով մի շարք տարածաշրջանային եւ նաեւ աշխարհքաղաքական խնդիրներ, Բաքվի իշխանության «ռեֆորմացիան» գործնականում անհնար է Ալիեւի պաշտոնավարումը շարունակելու պարագայում:



      Ըստ այդմ, Անկարա-Մոսկվա առանցքում կարող է հասունանալ Ալիեւին հրաժեշտ տալու հարցը, իհարկե պահելով նրա դեմքը: Այդ առումով ուշագրավ է Պատրուշեւի այցից առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Բաքու՝ Անկարայում Էրդողան-Պուտին այցին գրեթե զուգահեռ: Բաքվում թուրք նախարարն ասել էր, թե ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է: Առաջին հայացքից Արցախի խնդրում Ալիեւին աջակցող այդ հայտարարությունը գործնականում ակնարկ է, որ Անկարայի համար Ալիեւի ցանկությունը դեռեւս բավարար չէ:



      Արեւմուտքում Ալիեւի դեմքը փրկելու միջոցով նրա նահանջի կամ հեռացման հարցը կարծես թե արդեն իսկ հասունացել է բավականաչափ:



      Խնդիրը հնարավոր է լուծել այսպես ասած Մեհրիբան Ալիեւայի դեմքով, որի հարցում կարող է հասունանալ յուրօրինակ աշխարհաքաղաքական թեկուզ լոկալ կոնսենսուս Բաքվի շուրջ, այդ թվում Հայաստանի մասնակցությամբ:



      Ընդ որում, դրան կարող է միանալ նաեւ Իրանը: Թեեւ այդ «ռեֆորմացիան» կարող է բարդացնել հոգեւոր էքսպանսիայի ճանապարհը, այդուհանդերձ մյուս կողմից Ալիեւի հեռացումը կարող է շոշափելիորեն թուլացնել Արցախում լայնածավալ ռազմական գործողության վտանգը, իսկ դա Իրանի համար բավական ծանրակշիռ վտանգ է, քանի որ այդ հեռանկարն այլ բան չէ, քան Իրանի հյուսիսային սահմանին ռուսական զորքի տեղակայման մեխանիզմ, որի վերաբերյալ անհանգստությունն Իրանը պարբերաբար արտահայտում է բացահայտորեն:

      Comment


      • Ինչպես չվախեցավ Սերժ Սարգսյանը

          • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          • Մեկնաբանություն - 04 Հոկտեմբերի 2017

        Խորհրդարանում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը գործնականում վերածվեց Հանրապետական կուսակցության վախի ախտորոշման: Համենայն դեպս, համաձայնագրի օգտին փաստարկների մի զգալի մաս հիմնված էր այն մտքի վրա, որ, եթե չլինի Ռուսաստանը, Հայաստանը կենթարկվի թուրքական ագրեսիայի եւ անկարող կլինի դրան դիմակայել միայնակ:



        Թուրքական վտանգը հայության եւ Հայաստանի կենսագործունեության հարցում դարձել է բավական բազմաշերտ մի խնդիր: Մի կողմից ակնհայտ է, որ վտանգ կա, համենայն դեպս դատելով Թուրքիայի ներկայիս իշխանության պահվածքից, որը բավական ագրեսիվ է, որը դրսեւորում է ազգայնական-իսլամական միտումներ: Մյուս կողմից անհերքելի է, որ այդ վտանգը դարձել է հայկական, համահայկական, հայաստանյան բարդույթների մի հսկա կծիկի առաջացման պատճառ, միաժամանակ Հայաստանն ու հայությանը խոցելի դարձնելով տեղեկատվա-քարոզչական շանտաժի տեսանկյունից, որին ցանկացած սուբյեկտ կարող է ենթարկել հայությանն` օգտագործելով թուրքական վտանգի խաղաքարտը:



        Ըստ այդմ առաջանում է պարզ հարց, թե ինչպես վարվել: Առաջինը եւ նվազագույնը, որ թերեւս պետք է անել, այդ վտանգի եւ դրա դեմ Հայաստանի անզորության մասին ոչ միայն քիչ խոսելն է, այլ չխոսելը ընդհանրապես: Դա նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անել:



        Որեւէ դեպքում չպետք է Հայաստանի պետական որեւէ քայլի կամ որոշման հիմնավորում դարձնել թուրքական վտանգը եւ դրա դեմ մեր միայնակ անզորությունը, եթե անգամ բոլորի համար է դա ճշմարտություն, եւ առավել եւս, եթե դա բոլորի համար ճշմարտություն է:



        Ուրեմն ինչու՞ մեկ անգամ եւս աշխարհով մեկ հայտարարել այդ վախի եւ դրա դեմ մեր անօգնականության, ու այդ համատեքստում էլ «առանց ռուսի կյանք չունենալու» մասին:



        Կրկնում եմ, դա անկախ վտանգի լինել-չլինելուց: Վտանգ իհարկե կա, այդ վտանգի չեզոքացման ուղղությամբ իհարկե պետք է անել քայլեր, ընդ որում դրանք միայն Ռուսաստանի ռազմական օժանդակությանն անվերապահ դիմումները չեն, այլ նաեւ արտաքին քաղաքական եւ անվտանգության կարողությունների դիվերսիֆիկացիան, ՆԱՏՕ հետ աշխատանքը, ՆԱՏՕ անդամ առաջատար պետությունների հետ քաղաքական հարաբերության խորացումը, եւ նաեւ անմիջականորեն Թուրքիայի հետ շփումների եւ հարաբերության հաստատմանն ուղղված ջանքը: Բայց ջանք, որում Հայաստանը կլինի ինքնուրույն: Գոնե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերության հարցում մենք պետք է կարողանանք լինել ինքնուրույն եւ ինքնավստահ:



        Իսկ դրան հասնելու համար հենց պետք է քիչ խոսել թուրքական վտանգի հանդեպ անվստահության եւ տկարության մասին:



        Ի վերջո, հայկական որեւէ էլիտայի խնդիր պետք է լինի թե Հայաստանի հանրությանը, թե համայն հայությանը դուրս բերել «աշխարհը թուրքական վախով» չափելու մտահորիզոնից եւ հոգեբանությունից: Դա վտանգի կանխարգելման միջոց չէ, այլ ավելին՝ մեծացնում եւ գեներացնում է վտանգը, ընդ որում համակողմանիորեն:



        Այլապես, երբ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարում էր, որ Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ Հայաստանը հնարավոր է պատանդ պահել հայ-թուրքական արձանագրությունների միջոցով եւ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց դրա, իշխող խորհրդարանական մեծամասնությունը պետք է հանդիմաներ կուսակցապետին՝ թե այդ ինչպե՞ս է համարձակվում այդ տոնով խոսել Թուրքիայի հետ:



        Թեեւ, իհարկե հնարավոր է այդ դեպքում բերվի փաստարկ, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ այդ տոնով խոսում է հենց Ռուսաստանի հույսով, այլապես դա չէր անի:



        Իրավիճակն իսկապես գտնվում է ծայրահեղությունների դաշտում: Թուրքիան իսկապես վտանգավոր հարեւան է: Բայց այդ վտանգը այլեւս այն աստիճանի է խորացել հոգեբանական-մտածողական տիրույթում, որ այլեւս ոչ այնքան դրսից է, որքան մեր իսկ ներսից:



        Ի վերջո, անկախ հայ-ռուսական միացյալ զորախմբի հանդեպ վերաբերմունքից, այդ քայլին գնալու իշխանության որոշումը կարող է ունենալ մի շարք էական ռազմա-քաղաքական հիմնավորումներ եւ փաստարկներ, որոնք իհարկե դարձյալ բանավեճի առարկա են, որոնք չեն կարող հավակնել անհերքելի լինելուն, բայց որոնց շուրջ քննարկումը կարող է հարստացնել հայաստանյան եւ համահայկական միտքը եւ բերել ինքնավստահության ռազմավարական պաշարների ձեւավորման, հոգեբանական վախերը գեներացնելու փոխարեն:

        Comment


        • ԱՄՆ-ն «փակեց» Արցախի խնդիրը. Երեւանի հզոր պատասխանը

            • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
            • Մեկնաբանություն - 06 Հոկտեմբերի 2017

          ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:



          ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես կոչված մադրիդյան սկզբունքների ապաակտուալացման եւ միջնորդական ջանքերը կայուն ստատուս-քվոյի պահպանմանն ուղղելու մասին:



          Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը:



          Եվրամիությունը բացահայտել է ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումը: Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում: Այս մասին երեկ Բաքվում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:



          Նա սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, եթե միջազգային հանրությունը Ղարաբաղը չներառի «հետխորհրդային հակամարտություններում»: Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասին է, որտեղ Արեւմուտքը միանշանակ աջակցում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը՝ մեղադրելով Ռուսաստանին ագրեսիայի մեջ: Ղարաբաղն այդ ցանկում չկա:



          Երեկ Հայաստանում էր Չեխիայի Սենատի նախագահը, որը հավաստիացրել է, որ իր երկիրը զենք չի վաճառում «վտանգավոր երկրներին», ինչպիսին Ադրբեջանն է: Հնարավոր է, ավելի վաղ Երեւանը բողոք էր հայտնել Պրագային զենքի վաճառքի կապակցությամբ, սակայն Սենատի ղեկավարը չէր կարող չակնարկել, որ Ադրբեջանին զենք են վաճառում այլ երկրներ եւ նրանց դեմ պետք է դեմարշ անել:



          Մինչ այդ Երեւանում էր Լեհաստանի ԱԳ փոխնախարարը, որը Հայաստանին համատեղ ռազմարդյունաբերություն է առաջարկել նորագույն տեխնոլոգիաների հիման վրա՝ հիշեցնելով, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:



          Թերեւս, Հայաստանը ղարաբաղյան հարցում երբեք այսքան շահեկան վիճակում չի եղել, որը թույլ է տալիս ղարաբաղյան խնդիրը մեկընդմիշտ դուրս բերել միջազգային օրակարգից եւ դիվանագիտությունը բարձրացնել ավելի լայն, տարածաշրջանային մակարդակի՝ չնայած «Լավրովի պլանը» օրակարգ վերադարձնելու Ադրբեջանի ու Ռուսաստանի որոշակի շրջանակների փորձերին:



          Հայաստանի խորհրդարանն այս օրերին զբաղված է հայ-ռուսական պաշտպանական նոր համաձայնագրերի վավերացմամբ: Հավանաբար, Հայաստանի խորհրդարանին ավելի հոգեհարազատ է Լավրովի պլանը:



          Այսօր վավերացման օգտին քվեարկած պատգամավորները մի օր ստիպված են լինելու պատասխան տալ փոքրոգության եւ վախերի համար: Մի օր հայ հանրությունը կսկսի քննարկել ոչ միայն հարսանիքներն ու պաշտպանել Կարմիր գրքում գրանցված թռչուններին, այլ նաեւ հարցեր տալ: Պատրաստվեք:

          Comment


          • Ալիևը Արցախում պատերազմ չի սկսում, քանի որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակն է պահանջում չսկսել

             

            Comment


            • Խոսրովը հրդեհողը բացահայտված է. Հայ-ամերիկյան հատուկ օպերացիա

                • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                • Քաղաքականություն - 07 Հոկտեմբերի 2017,


              Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդարանում արած հայտարարությունը՝ Խոսրովի արգելոցի հրդեհի եւ այդ կապակցությամբ ամերիկյան տիեզերական լուսանկարների մասին, մնաց Հայաստանի հանրության ուշադրությունից դուրս, թերեւս նաեւ այն պատճառով, որ խորհրդարանում տեղի ունեցավ ավելի կարեւոր մի բան՝ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի բախումը:



              Մինասյանի հայտարարությունը խլացավ այդ աղմուկի մեջ, մինչդեռ հայտարարությունն ունի մի քանի առանցքային ասպեկտ, ընդ որում Խոսրովի արգելոցի հրդեհի շրջանակում եւ նաեւ դրանից շատ ավելի դուրս:



              Բնապահպանության նախարարն ըստ էության հայտարարել է հրդեհի բացահայտման մասին: Իհարկե, նա ուղիղ իմաստով չի ասել այդպիսի բան, այլ ընդամենն ասել է, որ ԱՄՆ տրամադրած տիեզերական լուսանկարներում երեւում է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին:



              Ավելին, նույնիսկ մարդածին առումով դժվար է պատկերացնել այդպիսի պատահականություն կամ թյուրիմացություն, երբ որեւէ մեկը մոռացած է լինում հանգցնել որեւէ օջախ: Եթե արձանագրվում է հրդեհի միմյանցից բավական հեռու երեք օջախ միաժամանակ, ապա դա նշանակում է պարզապես դիտավորություն:



              Այդպիսով, բնապահպանության նախարարի հայտարարության տողատակում ակնհայտ է ազդակը, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորություն է, ընդ որում հեռու նպատակներ հետապնդող:



              Այդ նպատակների «հեռավորության» մասին վկայում է եւ այն, որ ԱՄՆ տրամադրել է տիեզերական լուսանկարներ, որոնք գործնականում «բացահայտում» են Խոսրովի հրդեհը:
              Բանն այն է, որ եթե կան միաժամանակ երեք օջախների լուսանկարներ, ապա կասկած չկա, որ տեխնոլոգիական ներկայիս հնարավորությունների պայմաններում կարող են լինել նաեւ տիեզերական տվյալներ այդ օջախների առաջացման վերաբերյալ: Խնդիրն ընդամենը անհրաժեշտության դեպքում այդ տվյալները հանելն ու հայկական կողմին տրամադրելն է: Եվ այն, որ արդեն իսկ «նախնական» պատկերը տրամադրված է, հուշում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաեւ «ամբողջական» պատկերը:



              Այդպիսով, համատեքստում ակնհայտ է, որ Արծվիկ Մինասյանը հայտարարում է Խոսրովի հրդեհի բացահայտման մասին: Կամ, ավելի շուտ, ԱՄՆ-ն է Հայաստանին հայտնել, որ դրա բացահայտումը Նահանգների համար «ուչաստկովիի մակարդակի» գործ է:



              Այլ հարց է, որ այդպիսի գործերը կարող են եւ իրավականորեն չբացահայտվել, համենայն դեպս ամբողջությամբ, կազմակերպիչների մասով: Ինչպես Գալուստ Սահակյանն էր մի առիթով միտք արտահայտել բոլորովին այլ գործի՝ հոկտեմբերի 27-ի համար, դրա լիարժեք բացահայտումը տեղի կունենա, երբ Հայաստանը դառնա լիարժեք անկախ պետություն:



              Խոսրովի արգելոցի հրդեհն ու հոկտեմբերի 27-ն իհարկե անհամեմատելի ոճրագործություններ են: Սակայն պետությանը հասցված աղետի կամ սպառնալիքի մասով դրանք կարող են լինել համարժեք հարթության վրա, քանի որ Խոսրովի արգելոցի հրդեհը իսկապես ծանրագույն մարտահրավեր էր Հայաստանին եւ դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսին են դրա ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական հետեւանքները:



              Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ Հայաստանի համար հենց քաղաքական հետեւանքների ծանրությունը չեզոքացնելու կամ ընդհանրապես այդ հետեւանքը կանխելու նպատակով է նաեւ Հայաստանին տրամադրվել տիեզերական լուսանկարը: Այլ կերպ ասած, Հայաստանին տրվել է քաղաքական հնարավոր հետեւանքների դեմ պաշտպանության «տիեզերական» միջոցը: Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ հետաքրքրական է, որ այդ միջոցը տվել է Միացյալ Նահանգները, եւ ոչ թե ասենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը ենթադրաբար նույնպես պետք է ունենա տիեզերական տեխնոլոգիաներ, համենայն դեպս, եթե ունի օդա-տիեզերական զորքեր:



              Հայաստանին կարծես թե առաջին անգամ չէ, որ տրամադրվում են «տիեզերական գործիքներ», պետական նշանակության կարեւոր խնդիրներ լուծելու համար:



              Համենայն դեպս, այդ իմաստով ուշագրավ իրավիճակ էր 2014 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները խոցեցին ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը եւ մոտ երկու շաբաթ շարունակ թույլ չէին տալիս հայկական կողմին տեղափոխել զոհերի աճյունները:



              Ի վերջո, հայկական զինուժը իրականացրեց հատուկ օպերացիա, գրեթե Ադրբեջանի տարածքում, եւ դուրս բերեց զոհերի աճյունները խոցված ուղղաթիռի անկման վայրից: Դա գործնականում քաղաքական լուրջ նշանակություն ունեցող օպերացիա էր, քանի որ բնորոշ էր համաշխարհային զինված ուժերի էլիտային պատկանող բանակներին:



              Այդ ժամանակ գրեթե անթաքույց հիացմունք արտահայտեցին Միացյալ Նահանգների դիվանագետները՝ թե Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը, որը հայտարարել էր, որ հիացած էր խնդիրը լուծելու նախարար Սեյրան Օհանյանի հաստատակամությամբ, եւ թե պետքարտուղարության ներկայացուցիչները, որոնք հայտարարել էին, որ ուշադիր հետեւել են հայկական կողմի գործողություններին:



              Դա գործնականում այլ բան չէր, քան ակնարկ հայկական կողմի գործողություններին օժանդակելու մասին, ինչը հնարավոր էր տիեզերական տեխնոլոգիաների միջոցով հակառակորդի դիրքային հստակ տվյալներ տրամադրելու տեսքով, առանց որի անկասկած բավական դժվար կլիներ հայկական հատուկ ստորաբաժանումների աշխատանքը, հատկապես որ դա տեղի էր ունենալու գործնականում բաց տեղանքում: Այլ կերպ ասած, ինչ որ իմաստով դա հայ-ամերիկյան հատուկ օպերացիա էր՝ ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների եւ հայկական զինուժի մարտական պատրաստության համադրությամբ:



              Փաստացի, Խոսրովի հրդեհի մասով հայտարարվում է հայ-ամերիկյան երկրորդ հատուկ օպերացիայի մասին, ինչը տվյալ պարագայում Հայաստանի համար գուցե առավել կարեւոր թե բնապահպանության, թե ընդհանրապես պետական անվտանգության տեսանկյունից:

              Comment


              • Turkish-backed rebels to launch operation in Idlib with Russian air support

                By Leith Fadel
                -
                07/10/2017

                BEIRUT, LEBANON (4:00 P.M.) – Turkish President Recep Tayyip Erdogan announced on Saturday that the Euphrates Shield Forces are preparing to launch a new operation in the Idlib Governorate that will target areas controlled by the Al-Qaeda linked Hay’at Tahrir Al-Sham militants.

                “We are taking new steps to ensure security in Idlib. Today, a very serious operation is ongoing in Idlib and this will continue,” Erdogan said in a televised speech in the western city of Afyon, as quoted by the AFP News Agency.

                In conjunction with Erdogan’s announcement, a large convoy of Turkish-backed rebels were pictured leaving northern Aleppo for the Hatay Province, which borders Syria’s Idlib Governorate.

                The upcoming operation by the Euphrates Shield Forces will be backed by Russian air support, marking the first time during this war that the two parties join forces against the jihadist rebels.

                Comment


                • Huge cocaine haul seized in tugboat in Atlantic

                  Media captionVideo shows the spot where the cocaine was hidden on board the boat
                  Nearly four tonnes of cocaine worth an estimated $260m (£200m) have been seized by international law enforcement officers in the Atlantic.

                  The drugs were found on a boat between Portugal's Madeira and Azores islands.

                  Officials found 165 individual packages of cocaine weighing 23kg - a total of 3.7 tonnes - concealed beneath the vessel's cooking area.

                  It is not clear where the drugs were being taken to.

                  The Comoros-flagged vessel was towed into the Spanish port of Cádiz on Friday after Spanish officials received intelligence from the UK's National Crime Agency (NCA).

                  The crew, from Turkey and Azerbaijan, were arrested. Image copyrightEPA Image captionThe cocaine was hidden beneath the vessel's galleyImage copyrightEPA Image captionSpanish officers made the seizure after a tip-off from the UK
                  The operation was jointly conducted by Spanish customs and police and the NCA under the overall co-ordination of the Maritime Analysis and Operations Centre-Narcotics (MAOC-N) in Lisbon.

                  "Seizing this quantity of cocaine represents a major disruption to international crime groups, depriving them of revenue potentially running into the hundreds of millions of pounds," NCA spokesman Mark Blackwell said.

                  There have been two other big Atlantic drug busts in recent months.

                  Thirteen Spanish citizens of Moroccan origin were arrested on Monday over what is believed to be a record seizure of cocaine in the North African country, officials there said. Image copyrightEPA Image captionOfficials say the bust will cause traffickers major disruption
                  Police were reported to have seized more than 2.5 tonnes of the drug, with a street value of hundreds of millions of dollars.

                  The cocaine was thought to have come from Venezuela on its way to Europe or the United Arab Emirates.

                  Morocco's investigations chief Abdelhak Khiam said South American drug cartels were using smuggling routes through sub-Saharan countries where he said there was "little control".

                  The Portuguese navy and air force is also reported to have carried out a drugs seizure on Thursday after intercepting a yacht suspected of transporting cocaine to the country from the Caribbean.

                  The vessel was stopped about 965km (600 miles) south of the Azores, Portugal News Online reported, and was carrying a large amount of "highly pure" cocaine believed to be worth about $23.5m (£18m).

                  Comment


                  • Look at the ships name.... TURAN!!

                    Turkey was always a hub of the Heroin buisness...
                    Seems they are getting a major role in the cocain lucrative buisness now...

                    Comment


                    • If you are an Armenian American and wanted to enjoy eating turkish delights while watching a transvestite belly dancing show in turkey, you are out of luck.

                      "Washington (AFP) - Turkey said Sunday it was halting all visa services for Americans at its diplomatic missions in the US in a tit-for-tat move after Washington made a similar announcement earlier in the day."

                      Comment

                      Working...
                      X