Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Re: Regional geopolitics

    PART II/

    Հատկանշական է, որ առանց ԵՄ-ին անդամակցության էլ այսօր Թուրքիան ակտիվ դերակատարում ունի Մերձավոր Արևելքում, վերջին տարիներին արդյունավետ քաղաքական և տնտեսական կապեր է հաստատել երբեմնի հակառակորդ Ռուսաստանի հետ, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ առավել ևս։ ԵՄ անդամակցությունից հրաժարումն ամենևին էլ չի մտնում ԱԶԿ ծրագրերի մեջ։ Թուրքիան պատրաստվում է 2014թ. դառնալ «եվրոպական ընտանիքի» լիարժեք անդամ։ Սա, ինչպես նշում է ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող պետնախարար Էգեմեն Բաղըշը, ազգային ծրագիր է, և երկիրը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար իրենք դեռ ժամանակ ունեն։ ԵՄ անդամակցությունը, փաստորեն, արտաքին քաղաքականության օրակարգային և հրատապ հարցերից է ընդհուպ 2014թ.։

    Այլ հարց է, թե արդյոք անկյունաքարային տարեթվից հետո, ձախողման դեպքում Թուրքիան կվերանայի հարաբերությունները ԵՄ-ի հետ և վերջնականապես կկողմնորոշվի դեպի Մերձավոր Արևելք, որի հետ կապված ապագայում տարածաշրջանային խոշոր և հավակնոտ նախագիծ է իրագործվելու Դավութօղլուի առաջ քաշած «ռազմավարական եռանկյունիների» տեսքով։

    Իզուր չէ, որ սույն թվականին Էրդողանը ԵՄ-ին ուղղած սպառնալի նամակում նշում է, որ «Թուրքիան վերածվում է գլոբալ և տարածաշրջանային խաղացողի՝ օգտագործելով իր soft power-ը։ Մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Կովկաս։ Շատերն են ասում, որ մենք իրական այլընտրանք չունենք Եվրոպային, միգուցե դա ճշմարիտ է, ճշմարիտ է նաև այն, որ Եվրոպան ռեալ այլընտրանք չունի Թուրքիային»7։

    Երկրորդ սցենարի համաձայն՝ Թուրքիան կփոխակերպվի ոչ լիբերալ աշխարհիկ պետության։ 2020թ. նախորդող տասնամյակը վերակողմնորոշելու է թուրքական քաղաքականությունը դեպի աշխարհիկ ուժերի գերակայություն։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը բացատրվում է ներքոհիշյալ ենթադրելի զարգացումներից ելնելով։

    Քրոնիկ խնդիր է մնալու քրդականը, և ողջ տասնամյակն ուղեկցվելու է ՔԲԿ ահաբեկչություններով։ Քրդական ցույցերը կառավարության դեմ, քրդերենի կիրառման, խոսքի և խղճի ազատության պահանջները կշարունակեն ճնշվել անվտանգության ապահովման քողի տակ։ Տարածքային ամբողջականության և արդիականացման ավանդական սկզբունքները, որոնք սնուցվում են այս ահագնացող վտանգներով և ազգայնականության վերելքով, ստանում են նոր համոզչականություն թուրքական հասարակության լայն շրջանակներում։

    Բռնությունները Քիրքուկում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո՝ զուգակցված Թուրքիայի հարավ-արևելքում ՔԲԿ աճող բռնություններով, անվստահություն են ներշնչում Թուրքիայի կայունության հանդեպ։ ԱԶԿ տնտեսական և արտաքին քաղաքականությունը դառնում է համադրական և անարդյունավետ, տարածաշրջանային անվտանգությունը վատթարանում է՝ արաբական երկրներում տիրող հեղափոխությունների բռնկումով։

    Հեղինակային խումբը չի շրջանցել նաև հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր սցենարները։ Այսպես, ԱԶԿ-ն, 2011-2015թթ. դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու նպատակով, կրկին սկսելու է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ի հեճուկս Ադրբեջանի այն պնդման, թե այդ հարցերը պետք է փոխկապակցվեն ԼՂՀ խնդրի հետ։ Մինչդեռ նման նախաձեռնությունը ազգայնական տրամադրություններ է ստեղծում հասարակության լայն զանգվածների և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, և այն չի դիտվում արտաքին աշխարհում Թուրքիայի վարկանիշի բարձրացմանն ուղղված դրական քայլ, քանի որ համարվում է ԱՄՆ և ԵՄ ճնշման արդյունք։ Ամեն դեպքում, այս սցենարի համաձայն՝ Կիպրոսի և Հայաստանի հետ եղած խնդիրները մնում են անլուծելի։

    Մարդու իրավունքների, ազատության սահմանափակումների և երկրում տիրող անկայունության ֆոնին էլ իրենց զգալ են տալու այլ քաղաքական ուժեր։ Ներկայումս սահմանափակ իշխանություն ունեցող զինվորականությունն աստիճանաբար սկսելու է մեծ դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, որն իր հերթին հանգեցնելու է աշխարհիկ իշխանությունների հետ կապերի ամրապնդմանը՝ 2015թ. Էրդողանի հրաժարականից առաջ և հետո։

    Այս դեպքում, ըստ զեկույցի՝ կառավարությունը բաղկացած կլինի Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) և ազգայնական (ԱՇԿ) կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ որպես ազգային գաղափարախոսություն կծառայի «ծայրահեղ ազգայնականությունը»։

    Երրորդ սցենար՝ Քաղաքական պլյուրալիզմ. 2020թ. Թուրքիան ուղղակիորեն լիբերալ դեմոկրատիայի ճանապարհին է։ Այս սցենարի հիմքում հիմնականում ընկած է աճող քաղաքական մրցակցությունը՝ պայմանավորված նրանով, որ ընդդիմադիր կուսակցությունները հիմնվում են դժգոհությունների աճի վրա՝ կապված իշխանությունը մոնոպոլացնելու ԱԶԿ փորձերի, կրոնական խնդիրների նկատմամբ նրա հակասական դիրքորոշման, գործազրկության ընդլայնումը կասեցնելու անկարողության և արտաքին քաղաքականության հետ, որը, ըստ աշխարհիկների, պայմանավորված է ԱԶԿ իսլամիստական գաղափարախոսությամբ։

    Գործարար վերնախավը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զանազան դերակատարներ, օգտվելով մասնակի հրապարակայնությունից, կպահանջեն իշխանություններից լիբերալ ազատություններ և ավելի մեծ թափանցիկություն։ Իրական մրցակցությունը ԱԶԿ-ին կդարձնի ավելի պրագմատիկ և կվերահաստատի նրա իմիջը որպես տնտեսական բարեփոխումների կուսակցություն։

    Բազմակուսակցական կոալիցիոն կառավարությունն անհրաժեշտաբար ենթադրում է մոտեցումների լայն շրջանակ, որը քաղաքական բանավեճերը կենտրոնացնում է գաղափարապես ոչ այնքան բևեռային խնդիրների շուրջ։

    Կիպրոսի հակամարտության կարգավորումը նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամակցության բանակցություններին՝ խթանելով հետագա ժողովրդավարական բարեփոխումները Թուրքիայում։ Պլյուրալիզմը և լայն շրջանակների մասնակցությունն աստիճանաբար կինստիտուցիոնալացվեն։

    Հետևություններ

    Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ բազմասպեկտ սցենարների առանձին դրույթներ կարող են իրականության վերածվել, բայց ոչ մեկ սցենարն՝ իր ամբողջության մեջ։ Առաջին երկու սցենարները փաստացի Թուրքիային տանում են մեկ՝ իսլամական ծայրահեղությունից մեկ այլ՝ ազգայնական ծայրահեղություն։

    Արտաքին քաղաքականության մեջ «առաջնային գիծ» կմնա կամ դեպի «ջուր» (ԵՄ), կամ դեպի «կրակ» (Մերձավոր Արևելք) երկընտրանքը՝ նեոօսմանական հավակնոտ նախաձեռնությամբ։ Վերջինս հենց Թուրքիայի այլընտրանքային արտաքին քաղաքականության բանալին է։ Դժվար է ասել, թե որ ուղղությանը նախապատվություն կտա ներկա ղեկավարությունը. հզորանալ և ամրապնդել դիրքերը «իսլամական եռանկյունո՞ւմ»՝ հեռանկարում իսլամական ՆԱՏՕ ստեղծելու Էրբաքանի երազանքով, թե՞ կառչել մինչև 2023թ. ԵՄ մտնելու գաղափարից։ Այնուամենայնիվ, երեք սցենարներն էլ բացառում են Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2020թ.։

    Սցենարների հեղինակները հաշվի չեն առել անկանխատեսելի զարգացումները, որոնք կարող են արմատապես փոխել Թուրքիայի հեռանկարը՝ տարածքային մասնատման (քրդական պետության ստեղծում, հայկական պահանջատիրություն և այլն), պետական կառուցվածքի, հնարավոր պատերազմների և այլ առումներով։

    1 Ф.М. Достоевский, Восточный вопрось, Ереван, Айагитак, с. 53:

    2 Ա.Սիմավորյան, Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, http://www.noravank.am/arm/articles/...LEMENT_ID=4956

    3 Այդպիսի հաջողություններ Թուրքիայի համար կանխատեսում է Ջորջ Ֆրիդմանը, տե՛ս Джордж Фридман, Следующие сто лет: прогноз на XXI век, 2007.

    4 Մանրամասն տե՛ս, İhsan DÖRTKARDEŞ, ABD'den Türkiye'nin gelecek 8 yılı için 3 ayrı senaryo, Milliyet gazetesi, 14 Ocak 2011 և Turkey 2020, http://www.scps.nyu.edu/export/sites...ios.pdf։

    5 http://www.tuik.gov.tr/PreTablo.do?tb_id=39&ust_id=11

    6 http://ww2.unhabitat.org/habrdd/cond...sia/turkey.htm

    7 Recep Tayyip Erdogan, The Robust Man of Europe։ Turkey has the vigor that the EU badly needs, http://www.newsweek.com/2011/01/17/t...of-europe.html

    «Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 4, 2011

    Արեստակես Սիմավորյան Ռուս մեծ գրող և մտածող Ֆեոդոր Դոստոևսկին, խորամուխ լինելով Արևելյան հարցի մեջ, իր հուշերում գրում է...

    Comment


    • #22
      Re: Regional geopolitics

      05.09.2011
      ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏՈՒՄ



      Սերգեյ Սարգսյան
      «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

      ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների նորացված պլանով (IPAP) աշխատանքներն ինտենսիվացնելու մտադրության մասին հայտարարությունները, որոնք հնչեցին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի առաջին այցի ընթացքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) ավելի վաղ ազդարարված զորավարժությունները 2012թ. Հայաստանի տարածքում անցկացնելու ֆոնին, կրկին աշխուժացրին բանավեճը կազմով ու շատ հարցերում չհամընկնող նպատակներով տարբեր ռազմաքաղաքական այս դաշինքների հետ Երևանի զուգահեռ համագործակցության հնարավորությունների ու սահմանափակությունների մասին։

      Հայաստանի հարևան չորս երկրներից Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպեսև Հայաստանն ինքը, Հյուսիսատլանտյան դաշինքի այն ծրագրերի մասնակից են, որոնք ուղղված են այս կազմակերպության հետ համագործակցության հետագա զարգացմանը։ Ինչպես թվում է, կարծիքը, թե ՆԱՏՕ-ն ընդամենը լրացրել է այն վակուումը, որն առաջացել է տարբեր պատճառներով տարածաշրջանից Ռուսաստանի «հեռանալով», այնքան էլ ճիշտ չի արտացոլում իրավիճակը։ Վրաստանի և Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ական կողմնորոշում ունեցող անվտանգության համակարգին անցումը, նախևառաջ, պայմանավորված էր այն բանով, որ նրանք ի վիճակի չէին լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, առաջին հերթին՝ այնպիսիք, ինչպիսին էին իրենց տարածքային ամբողջականության պաշտպանությունը և հավակնոտ տնտեսական նախագծերի իրականացումն անվտանգության այն համակարգի շրջանակում, որը գործում էր Խորհրդային Միության փլուզումից հետո։

      Ընդհանրապես, փաստաթղթերի ստորագրման և ՆԱՏՕ-ի հետ հարավկովկասյան պետությունների համագործակցության նոր ծրագրերին ու մակարդակին անցման դինամիկան խիստ հատկանշական է, քանի որ և՛ շրջանակային պայմանագրերի ստորագրումը Գործընկերություն հանուն խաղաղության (PfP) ծրագրին միանալու մասին, և՛ Անհատական գործընկերության գործողությունների պլանների ներկայացումը տեղի ունեցան նույն հերթականությամբ. սկզբում Վրաստանը, հետո՝ Ադրբեջանը, և մի քանի ամիս անց՝ Հայաստանը։ Այդ հերթականությունը թեև խորհրդանշական է, բայց ցույց է տալիս եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության հաստատումից և ընդլայնումից այդ պետությունների ակնկալիքների մակարդակը և շահագրգռության իրական աստիճանը։

      Վրաստանը եղել և մնում է առավել շահագրգռվածը ՆԱՏՕ մտնելու հարցում, և հիմնական պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ այդ երկիրն իր համար ընդունելի ընտրության այլընտրանք չունի։ Հարավային Կովկասի երեք չլուծված հակամարտություններից երկուսում՝ վրաց-աբխազականում և վրաց-հարավօսականում, չճանաչված հանրապետությունները սկզբից ևեթ ստացան (և ստանում են) Ռուսաստանի բացահայտ և միանշանակ աջակցությունը։ Ուստի, մոսկովյան կողմնորոշմամբ անվտանգության համակարգում դրանց լուծման հեռանկարները Թբիլիսիի համար ընդունելի տարբերակով զրոյի էին հավասար։

      Թեև ՆԱՏՕ-ական կողմնորոշմամբ անվտանգության համակարգում նույնպես այդ շանսերը խիստ անիրական էին, այնուամենայնիվ, դրանք կային։ Բայց վերջին հաշվով Թբիլիսիի չարդարացվածորեն բարձր ակնկալիքները հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունից հանգեցրին 2008թ. օգոստոսի Հնգօրյա պատերազմին, որի ավարտին Վրաստանը փաստորեն կորցրեց արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը։ Եվ դա ամենաարմատական ձևով սկսեց ազդեցություն գործել ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա։

      Նման սխեմայում այնքան էլ չի տեղավորվում երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Չխորանալով դրա նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մանրամասների մեջ՝ կարելի է փաստել, որ նրա պաշտոնական դիրքորոշումը, սկզբունքորեն, de facto համընկնում է այս հակամարտության ուղղությամբ նրա անցկացրած քաղաքականության հետ, որը հանգում է հետևյալ բանաձևին. «ինքներդ պայմանավորվեք»։ Թեև Մոսկվան հիանալի հասկանում է, որ, միմյանց դեմ մեն-մենակ մնալով՝ հակամարտության կողմերը ոչինչ չեն լուծի, և այդպիսով առկա status quo-ն կերկարաձգվի։

      Սակայն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դեռ հույս ունեն փոխել Ռուսաստանի նախասիրություններն իրենց օգտին։ Հայաստանը՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական լայն համագործակցության, տնտեսական կոոպերացման միջոցով, հեռանկարում՝ էներգետիկայի և էներգատար մետալուրգիայի հաշվարկով։

      Ադրբեջանը, իր հերթին, ջանում է ցանկալի արդյունքների հասնել հետևյալի միջոցով.

      ռազմատեխնիկական համագործակցություն,
      երկրում զգալի թվով ռուսական սփյուռքի գործոնի օգտագործում,
      Կասպից ծովի շուրջ հարցերի համալիրը՝ սկսած էկոլոգիայից և նրա կարգավիճակից, անդրկասպյան նավթագազատարների կառուցման հեռանկարներից, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի գործադրումից, մինչև Կասպիցի ջրավազան ոչկասպյան պետությունների ռազմածովային ուժերի նավարկությունը և, ընդհանրապես Կասպիայի ռազմականացումը չթույլատրելը։
      Տնտեսական և ռազմաքաղաքական այս շփումների բավական լայն ցանկի առկայությունը, որոնցով ապահովվում է Ռուսաստանի բարձր հետաքրքրվածությունն Ադրբեջանի հանդեպ, Հայաստանին մղում է իր արտաքին քաղաքականության «ռուսամետ» ուղղությունը հավասարակշռել, պայմանականորեն ասած, «արևմտամետին»։ Բայց եթե եվրոպական քաղաքական և տնտեսական կառույցներում փոխշահավետ կոոպերացման և ինտեգրման հարցերի վերաբերյալ Հայաստանում առանձնակի տարաձայնություններ հանրային կարծիքում չկան, ապա, միանգամայն այլ է պատկերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու, իսկ հետագայում՝ նաև դաշինքին անդամակցելու առնչությամբ։

      Տարբեր կազմակերպությունների անցկացրած մի շարք հարցումների արդյունքները կայուն կերպով ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի՝ ՆԱՏՕ մտնելու կողմնակիցների ու հակառակորդների թիվը գրեթե անփոփոխ է մնում՝ հարցվածների մոտավորապես 30-35%-ը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ԵՄ մտնելու կողմնակիցների թիվը 60-70% է, հակառակորդներինը՝ 10-15։ Բայց ՆԱՏՕ-ի հանդեպ նման ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառները միանգամայն հասկանալի են։

      Նախ՝ հարցվածների 30-40%-ի առկայությունը, որոնք չեն կողմնորոշվել Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքի հարցում, վկայում է տեղեկատվական քաղաքականության (ՆԱՏՕ-ի հետ մերձենալու թե՛ կողմնակիցների, թե՛ հակառակորդների պարագայում) մեջ գոյություն ունեցող խնդիրների մասին, այն դեպքում, երբ ՆԱՏՕ տեղեկատվական գրասենյակը Երևանում գործում է դեռ 2006թ. հոկտեմբերից։

      Երկրորդ՝ Հայաստանում ՆԱՏՕ-ն բավական ամուր կերպով զուգորդվում է Թուրքիայի հետ։ Դրանում, իհարկե, տրամաբանություն կա. Հայաստանն աշխարհագրորեն ՆԱՏՕ-ի հետ «շփվում» է Թուրքիայի միջոցով։ Թուրքիան է Վրաստանի և Ադրբեջանի կուրատորն ու լոբբիստը եվրատլանտյան ծրագրերում ու նախագծերում։ Թուրքիային են հետագայում աստիճանաբար «հանգելու» Վրաստանի և Ադրբեջանի ենթակառուցվածքների բոլոր ռազմատրանսպորտային սխեմաները և այլն։ Հավելյալ մտահոգություն է պատճառում Անկարայի արտաքին քաղաքականության ռազմաքաղաքական, այդ թվում՝ խաղաղարար բաղադրիչի ակտիվացումը, ինչը կարելի է դիտարկել նաև որպես Թուրքիայի Հանրապետության սպայակույտին արվող ինքնատիպ փոխհատուցում՝ ներքին քաղաքականության մեջ նրա կշռի պակասեցման դիմաց։

      Երրորդ՝ Հայաստանում ՆԱՏՕ բացասական ընկալման ևս մեկ գործոն է այն, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են այս կամ այն կերպ, բայց անպայման ակտիվ ու անմիջական ձևով, դաշինքը ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։ Դա հատկապես խիստ ակտուալ էր մինչև ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ բանակցություններում Ռուսաստանի կտրուկ ակտիվացումը Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այսպես, եթե 2005թ. հոկտեմբերին ՆԱՏՕ գլխավոր քրատուղար Յաափ դե Հոոփ Սհեֆերը հայտարարում էր, թե կազմակերպությունը «չի ջանում ուղղակիորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», ապա արդեն 2006թ. մայիսին ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելյուշը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, նշում էր, որ ՆԱՏՕ ԽՎ-ն «ջանքեր է գործադրում սույն հակամարտության լուծմանն աջակցելու համար» և մտադիր է «նրա կարգավորման ուղիներ որոնել»։

      Ընդհանուր առմամբ, Մոսկվայի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է միայն ողջունել, սակայն դրա արդյունավետությունն էլ ավելի կասկածելի է դառնում՝ կապված այն բանի հետ, որ նրան դրդող շարժառիթներում մի քանի մտահոգիչ նրբություն է նկատվում։

      Նախ՝ Մոսկվայի խաղաղարար ակտիվությունը 2008թ. օգոստոսի 8-ից հետո ասես «փոխհատուցում» լինի Վրաստանում ուժի կիրառման դիմաց, ընդ որում՝ ավելի շատ ուղղված է Արևմուտքի աչքին իր իմիջը բարձրացնելուն։

      Երկրորդ՝ երբեմն այն ընդունում է «ակտիվություն ակտիվության համար» ձև՝ այն պայմաններում, երբ լայնորեն ազդարարված «բեկման» ակնկալիքը չի համապատասխանում փորձագիտական ոչ մի իրական կանխատեսման, ինչն ի վերջո վերածվում է, իսկ եթե հետագայում ևս նման մոտեցումը պահպանվի, կվերածվի Կազանը հիշեցնող կոնֆուզի։

      Երրորդ՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում իր դիրքերն արագ ամրապնդելու փորձերը՝ զուգահեռաբար խափանելով Արևմուտքի մրցակցող պլանները, մի հաջող և վճռական «ոստյունով» այնպիսի բազմապլան ու հնացած հակամարտության լուծման պարագայում, ինչպիսին է ԼՂՀ-ինը, դատապարտված են ձախողման։

      Comment


      • #23
        Re: Regional geopolitics

        PART II/

        Այսպիսով, եթե իրավիճակը վերլուծելու լինենք հակառակ կողմից, ինչպես ասում են մաթեմատիկայում, ապա Հայաստանի համար առավել ընդունելի կլիներ մասնակցությունն այնպիսի ռազմաքաղաքական կառույցում, որում միաժամանակ.

        չգտնվեն Ադրբեջանը և Թուրքիան,
        հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները փոխարինվեն բազմակողմով։
        Առաջին հայացքից թվում է, թե նման կառույցներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս), որոնցում Հայաստանն ունի, համապատասխանաբար, իրավահավասար անդամի և դիտորդի կարգավիճակ։ Բայց այստեղ մի շարք խնդիրներ կան։

        Նախ՝ և՛ մեկ, և՛ մյուս կազմակերպությունում առաջնորդի դերը պատկանում է Ռուսաստանին, ընդ որում՝ ՀԱՊԿ-ում՝ անվերապահորեն։

        Երկրորդ՝ երկու կազմակերպությունում էլ մասնակցում է Ղազախստանը, որի տնտեսական հաջողությունները, հատկապես նավթարդյունաբերության ճյուղում, հանգեցրել են նրան, որ այն կարելի է համարել Կենտրոնական Ասիայի նոր առաջատար։ Սակայն առաջին հերթին տնտեսական բնույթի պրագմատիկ պատճառներով այդ երկիրը բազմաթիվ հարցերում Ադրբեջանի շահերի լոբբիստն է։

        Երրորդ՝ ՀԱՊԿ կովկասյան ուղղության գործունեությունը, ինչպեսև Հայաստանին ուղղված տնտեսական ծրագրերի ամբողջությունը ԵվրԱզԷս-ի համար, այնուամենայնիվ, երկրորդական են կենտրոնաասիականի համեմատ։

        Այս բոլոր գործոններն էական ազդեցություն են գործել Հայաստանի՝ կոմպլեմենտարության սկզբունքով տարածաշրջանային ռազմաքաղաքական բլոկների հետ համագործակցության քաղաքականության կերտման վրա։ Նման դրվածքը ենթադրում է, որ Հայաստանը զուգահեռաբար և, հնարավորության սահմաններում մոտավորապես նույն մակարդակի վրա հարաբերություններ է պահում տարածաշրջանում ակտիվ բոլոր ակտորների հետ։

        Տնտեսական առումով առանձնակի խնդիրներ չեն լինի։ Հիմնականում խնդիրներ կծագեն ռազմաքաղաքական ոլորտում. ինչպե՞ս և մինչև ո՞ր փուլը կարող է համատեղվել Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և նրա կողմից ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների պլանների (IPAP) կատարումը։

        Որոշ կետերի վերաբերյալ դժվար, բայց, այնուամենայնիվ, դեռ կարելի է քիչ թե շատ հաջող կերպով համատեղել ստանձնած պարտավորությունների զուգահեռ կատարումը. օրինակ, ըստ «Ահաբեկության դեմ պայքարի գործողությունների» ծրագրի՝ հետախուզական տեղեկատվության փոխանակման, խաղաղարարների լրացուցիչ ստորաբաժանումների կազմավորման և «թեժ կետեր» ուղարկման, ՆԱՏՕ քոլեջներում և Ռուսաստանի զինվորական ուսումնարաններում ՀՀ զինվորականների պատրաստման, համատեղ զորավարժությունների անցկացման գծով։

        Սակայն, թվում է՝ անհնար է համատեղել, օրինակ, հրամանատարա-հսկողական կապի (ККС) բարեփոխման երկարատև ծրագրի՝ լրիվ ծավալով իրականացումը, որով նախատեսվում է ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանեցնել կապի, նավարկման (նավիգացիա) և նույնականացման համակարգերը։ Թեև IPAP կատարման թվաքանակի և վերջնաժամկետի վերաբերյալ որոշակի սահմանափակումներ չկան, բայց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այս փուլը, առանց կոոպերացման ավելի բարձր մակարդակի անցման, անվերջ շարունակվել չի կարող։

        Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռված գիծը պահելու կարողության վրա էլ ավելի արմատական ու արագընթաց ազդեցություն, քան ռուս-վրացական հարաբերությունների վատացումն էր (որի գագաթնակետը դարձավ Հնգօրյա պատերազմը), կարող են ունենալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են.

        ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության շիկացումը,
        Ռուսաստանի և ԱՄՆ-ի, կամ՝ ավելի լայն, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՆԱՏՕ-ի միջև հակասությունների աճը,
        մարտական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում։
        Թվարկված գործոններից առնվազն երկուսն ուղղակիորեն կախված են ՇՀԿ դիրքորոշումից և կշռից՝ չնայած նրա համար ևս Հարավային Կովկասն առայժմ ծայրամաս է։

        Հայաստանն անմիջականորեն չի մասնակցում Շանհայի կազմակերպության աշխատանքին, և նրա փոխհարաբերություններն այդ կազմակերպության հետ միջնորդավորված բնույթ են կրում.

        Շանհայի կազմակերպությունում լայնորեն ներկայացված այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսին են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, որոնց կշիռն ու նշանակությունը նկատելիորեն մեծացել են ՇՀԿ գործունեության ակտիվացման հետ կապված,
        Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների միջոցով, որը նրա ռազմավարական գործընկերն է,
        այն ազդեցության միջոցով, որն ունի ՇՀԿ-ն Հարավային Կովկասում ստեղծված կամ նոր ստեղծվող տարածաշրջանային անվտանգության այլ համակարգերի վրա։
        Բայց եթե ՀԱՊԿ-ի պարագայում Հայաստանն իր աշխարհագրական կտրվածության պատճառով շեշտադրումն անում է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության վրա, ապա այն բանից հետո, երբ Իրանը 2005թ. հուլիսին ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստացավ, Երևանը, և ոչ միայն, շահագրգռությունը կարող է կենտրոնացնել Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների հետ փոխհարաբերությունների հենց տնտեսական բաղադրիչի վրա։

        ՇՀԿ աշխարհաքաղաքական կշռի հետագա աճն անխուսափելիորեն կհանգեցնի նրա պատասխանատվության գոտու ընդլայնման Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար։ Սակայն այս տարածաշրջանում Շանհայի համագործակցության կազմակերպությունը կարող է առավել արդյունավետության հասնել երկու դեպքում.

        եթե Իրանը դառնա այդ կազմակերպության լիիրավ անդամ, ինչը Վաշինգտոն-Թեհրան դիմակայության (իսկ պաշտոնապես՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների) պատճառով թեև պակաս հավանական է, բայցև հնարավոր, հատկապես եթե ՇՀԿ-ն ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առճակատման մոդելի վարքագծի անցնի, կամ էլ՝
        ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների իրավունքների և պարտականությունների ընդլայնման պարագայում դրանք ավելի ակտիվորեն ներգրավվեն տարբեր նախագծերի իրականացմանը՝ այս կազմակերպության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։
        Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում Հարավային Կովկասի հետ կապված՝ սա նշանակում է տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերի ամրապնդում։

        Հայաստանի համար, որի սահմանները փակ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Վրաստանի և Իրանի տարածքով ազատ հաղորդակցային միջանցքներ ունենալը կենսականորեն անհրաժեշտ է։ Բայց երբ Թբիլիսիի արտաքին քաղաքական սահմանափակ մանևրի պայմաններում Բաքուն արդեն չի էլ թաքցնում, որ իր տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա (Ադրբեջանի Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Ահմեդ Շիրինովի խոսքերով՝ «այն ընդհանրապես գոյատևում է շնորհիվ միայն Ադրբեջանի և Թուրքիայի») կմեծանա Հայաստանի հետագա մեկուսացման նպատակադրմամբ, անհրաժեշտ է, որ Երևանը, բացի նման պլանների դիվանագիտական կասեցման ուղիներից, իրեն ապահովի նաև հարավային՝ իրանական ուղղությամբ։ Այն իրավիճակում, երբ և՛ Հայաստանը, և՛ Իրանը կդառնան տնտեսական այնպիսի հզոր կազմակերպության անդամներ (թեկուզև մասնակցության տարբեր ձևաչափով), ինչպիսին է, օրինակ, ՇՀԿ-ն, Երևանի համար ավելի հեշտ կլինի Թեհրանի հետ երկկողմանի փոխհարաբերություններում հասնել մշտապես գործող առավել բարենպաստ ռեժիմի, որը պակաս ենթակա կլինի այսրոպեական իրավիճակային տատանումներին։

        ՇՀԿ-ի հանդեպ Երևանի վերաբերմունքի ձևավորման ևս մեկ գործոն կարող է դառնալ այս կազմակերպության հանդեպ Անկարայի հետաքրքրության աճը, որը հերթական անգամ իրեն ներկայացնում է որպես կամուրջ՝ այս անգամ ՇՀԿ-ի և ԵՄ-ի, ՇՀԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև։ Թուրքիայի ակտիվացումն այս ուղղությամբ, ոչ վերջին տեղում, բացատրվում է թյուրքական տարրի առկայությամբ նրա արտաքին քաղաքական գործունեության մեջ, քանի որ թյուրքական պետությունների մեծ մասը ՇՀԿ անդամ է։ Այս տեսակետից Հայաստանի համար ավելի շահավետ կլիներ կտրուկ ակտիվացնել ուղղակի շփումները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ և փորձել դառնալ դրա լիիրավ անդամը, գոնե առնվազն այն բանից առաջ, երբ դա կանի Թուրքիան։

        Սերգեյ Սարգսյան ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների նորացված պլանով (IPAP) աշխատանքներն ինտենսիվացնելու մտադրության մասին հայտարարությունները...

        Comment


        • #24
          Re: Regional geopolitics

          Մոսկվան ու Պեկինը նույն կաթսայում


          «Սիրիական հեղափոխության» ճանաչման գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն ու Չինաստանն են

          Իրաքի կառավարող վարչակազմի տապալումից հետո (այստեղ գերիշխում էր ԲԱԱՍ կուսակցությունը) Սիրիան մնում է արաբական աշխարհի միակ «կուսակցական-գաղափարականացված» երկիրը, ուր առաջվա նման իշխանությունը մնում է ԲԱԱՍ կուսակցության, այսինքն` արաբ սոցիալիստների ձեռքին, թեև Սիրիայի վարչակարգը միշտ էլ նկատելիորեն տարբերվել է իրաքյան վարչակարգից։

          Սիրիան 40 տարուց ավելի ուժի համաշխարհային կենտրոնների և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների արանքում հավասարակշռության քաղաքականություն է վարել, ինչը կառավարող վարչակազմին հնարավորություն է տվել հաջողությամբ գոյատևելու և զգալի տնտեսական ու սոցիալական հաջողությունների հասնելու։

          Իշխանության ղեկն ստանալուց անմիջապես հետո Բաշար Ասադը ձեռնամուխ եղավ ներքաղաքական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը, որոնք, չնայած սահմանափակությանը, այդպես էլ զարգացում չունեցան, քանի որ, կառավարող շրջանների կարծիքով, դրանք սպառնալիք էին վարչախմբի համար։ Վերջին տասը տարիները նշանավորվեցին տնտեսության ազատականացմամբ, քաղաքական ուժեղ ավտորիտարության պահպանմամբ։

          ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սիրիան հայտնվեց բավականին բարդ տնտեսական և արտքաղաքական դրության մեջ, հատկապես ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու առումով։ Սիրիան հայտնվել էր երկու լուրջ հակառակորդների` Իսրայելի և Թուրքիայի միջև, լիարժեք հարաբերություններ չուներ Իրաքի և Հորդանանի, ինչպես նաև արաբական առաջատար պետություններից որևէ մեկի հետ։

          Դեռ հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի օրոք սկսել էր դաշինք ձևավորվել Սիրիայի և Իրանի միջև, ինչը զարգացում ստացավ Բաշար Ասադի օրոք։ Սիրիայի համար Իրանի հետ այդ սերտ գործընկերությունը կրում էր ոչ թե հակաամերիկյան կամ հակաարևմտյան բնույթ, այլ տարածաշրջանային հակառակորդների` Իսրայելի ու Թուրքիայի հետ, որոշակի չափով նաև Իրաքի հետ դիմակայության նշանակություն ուներ։

          Դրա հետ մեկտեղ, Իրաքի պետականության ջախջախումն ու վերացումն էլ ավելի թուլացրին Սիրիայի դիրքերը, քանի որ Իրաքը կարևորագույն գործընկեր և տնտեսական գոյության գործոն էր։
          Այս պայմաններում սերտ հարաբերությունների ձևավորման միտումներ էին առաջացել Սիրիայի ու Թուրքիայի միջև, որոնք այդպիսով փորձում էին լուծել իրենց խնդիրները։

          Սիրիան աշխատում էր վերջապես ճեղքել թուրք-իսրայելական գործընկերության «ճակատը», որը շատ բան էր որոշում ամբողջ Մերձավոր Արևելքում, և իրեն վտանգազերծել հյուսիսային ուղղությունում, եթե խոշոր ռազմական հակամարտություն ծագեր Իսրայելի հետ։ Թուրքիան արագորեն ցուցադրեց շատ հեռանկարներ, առևտրի, ներդրումների, ջրի պաշարների օգտագործման և անգամ պաշտպանության ոլորտում Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման գործում։

          Դամասկոսում երբեք չեն մոռացել Թուրքիայի հետ հարաբերություններում տարածքային և քաղաքական այլ խնդիրների առկայությունը, Թուրքիայից բխող իրական սպառնալիքը` կապված Օջալանի հանձնման հետ։ Դրա հետ մեկտեղ, եթե 2000-ականների սկզբներին Թուրքիան դեռևս զսպում էր իր հավակնությունները արաբական երկրների հանդեպ, ապա վերջին տարիներին Անկարան իր մերձավորարևելյան ծրագրերը չի սահմանափակում միայն Սիրիայով։

          Շուտով արաբ քաղգործիչները նոր սպառնալիք զգացին, որը, ի տարբերություն իսրայելական սպառնալիքի, տարածվում էր ամբողջ տարածաշրջանի վրա, ներկայանալով կայսերապետական գերիշխանության, այսինքն` նեոօսմանիզմի դոկտրինի ձևով։ Արաբական պետությունները, նախ և առաջ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի պետությունները, Եգիպտոսն ու Հորդանանը սկզբում թուրքական ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում ընդունեցին որպես իրանական ազդեցությունը զսպելու գործոն, բայց շատ շուտով պարզվեց, որ խոսքը միանգամայն այլ նվաճողամտության, արաբների համար ավելի վտանգավոր երևույթի մասին է։

          Արաբ քաղգործիչները, ընդհանուր առմամբ, թուրքական հավակնություններն ընկալում էին որպես շատ անիրական, գրեթե ռոմանտիկ երազանք, բայց ԱՄՆ-ը թուրքական ծրագրերին արձագանքեց միանգամայն իրատեսորեն և նախընտրեց առայժմ չզսպել թուրքական նվաճողամտությունը, նպատակ ունենալով գժտեցնելու արաբներին ու թուրքերին, ինչը և հաջողությամբ ստացվեց։ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը (չնայած երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին) համախմբեցին արաբական երկրները և կարողացան արաբներին մատնացույց անել վերահաս սպառնալիքները` Թուրքիայից կախման մեջ հայտնվելու առումով։

          Մերձավոր Արևելքի գծով ամերիկյան և եվրոպական մասնագետների մեծ մասի կարծիքով, արաբական պետություններն արդեն բավականաչափ համախմբված են նաև «թուրքական թեմայով», թեև մի շարք արաբական երկրներ այնքան հեռացած են Թուրքիայից, որ այդ սպառնալիքը չեն էլ զգում, համարելով, որ այն նման բռնանվաճման կարողություն չունի։

          Միաժամանակ, Սաուդյան Արաբիան, իրեն որպես արաբական աշխարհի միակ առաջատար զգալով Եգիպտոսում իրավիճակի անորոշության պայմաններում, աշխատում է Թուրքիայի հետ համաձայնության գալ Սիրիայի ներկա կառավարող վարչախմբի հեռացման առնչությամբ, որը, լինելով ալավական (շիական), հանգիստ չի տալիս սաուդցիներին։

          Դա, իհարկե, համապատասխանում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին, որոնք հույս ունեն բարելավելու իրենց դիրքերը Սիրիայի ալավական վարչակազմի տապալումից և Իրանի թուլանալուց հետո։

          Սիրիայի ապստամբներին Թուրքիայի աջակցությունն ունի երկու հայեցակարգային պատճառ. նախ, Անկարայում որոշել են միարժեքորեն աջակցել արաբական երկրներում ծայր առած հեղափոխություններին, քանի որ այս պահին հասկանալի է դարձել, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողական քաղաքականությունը ձախողվել է, և ոչ մի իմաստ չունի հույսեր կապել ներկա վարչակազմերի հետ։

          Թուրքիան նման հույսեր կապում է նոր վարչակազմերի հետ, որոնք կգնահատեն օրհասական այս պահին Թուրքիայի դրսևորած վարքագիծը։ Թուրքիան նույն նպատակն է հետապնդում նաև Սիրիայի առնչությամբ, բայց Սիրիան առանձնակի նշանակություն ունի թուրքական քաղաքականության համար։ Թուրքական նվաճողամտության «առաջին փուլն» ավարտված է, և Անկարայում հասկացել են, որ քանի դեռ թուրքերին չի հաջողվել հաղթահարել «շիական գոտին», նրանք չեն կարողանա իրացնել իրենց տարածաշրջանային ծրագրերը։

          Պետք է ասել, որ արաբները շահադիտորեն վերաբերվեցին Թուրքիայի առաջարկած ծառայություններին, այսինքն, մտադիր են օգտվել դրանցից, բայց միտք չունեն համաձայնելու Մերձավոր Արևելքում նրա դիրքերի ուժեղացմանը։ Անկարայում, իհարկե, նոր ծրագրեր են մտմտում արաբական պետությունների առնչությամբ, ու երևի շատ շուտով պարզ կլինեն հիմնական հնարքներն ու մտադրություններն այդ կապակցությամբ։

          Թուրքիան ևս միանգամայն ճիշտ գնահատեց ընկերակցության պետությունների հնարավոր դիրքորոշումը և, փաստորեն, նախընտրեց համերաշխվել ԱՄՆ-ի, Իսրայելի և եվրոպական պետությունների հետ` Սիրիայի կառավարող վարչախմբի հարցում։ Միանգամայն հասկանալի է, որ Սիրիան երբեք չի նախընտրի Թուրքիային Իրանի փոխարեն` որպես տարածաշրջանում իր առաջատար գործընկերոջ, և կմնա որպես Թուրքիայի խիստ անհուսալի գործընկեր։

          Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունները, որը ֆինանսավորում է Սիրիայում տեղի ունեցող բողոքի ելույթների մեծ մասը, նույնպես Թուրքիային եզակի հնարավորություն են ընձեռում ակնկալելու ներկայումս առավել ազդեցիկ արաբական պետության աջակցությունը Սիրիայում կառավարող վարչակազմի տապալման հարցում։

          Ընդ որում, միանգամայն հասկանալի է, որ Սաուդյան Արաբիան Սիրիայի հանդեպ այդ ծրագրերը մշակում և իրականացնում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Այսպիսով, Սիրիայի իրավիճակը բառացիորեն գյուտ էր Անկարայի համար, քանի որ այն ընձեռում է մի հնարավորություն, որը դեռ մեկ տարի առաջ աներևակայելի կթվար։

          Դամասկոսում նաև հասկացել են, թե որքան վտանգավոր են եղել սիրիացիների պատրանքները Թուրքիայի քաղաքականության և Անկարայի հետ դաշինքի ստեղծման առնչությամբ։ Այդ իրավիճակը հանգեցրեց Իրանի վճռական միջամտությանը, ինչը, իհարկե, լուրջ նախազգուշացում եղավ Թուրքիային` սիրիական իրադարձություններին հնարավոր ռազմական միջամտության պարագայում։

          Սիրիայի ալավական վարչակազմի անկումը նշանակում է, որ Իրանը կորցնում է տարածաշրջանում ունեցած կարևորագույն աշխարհաքաղաքական դիրքերը, կատարած նյութական շատ ծախսերը ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում։ ՈՒստի Իրանը պատրաստ է ամենաարմատական քայլեր ձեռնարկելու վարչակազմի փրկության համար, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։

          Սակայն Սիրիայի իրավիճակը միարժեք չէ ոչ այնքան ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար պետությունների, որքան, առաջին հերթին, Ֆրանսիայի համար։ Նախ պետք է նշել, որ օվկիանոսի երկու կողմերում ոչ մի պատկերացում չունեն, թե ով պիտի փոխարինելու գա Սիրիայի ներկա կառավարիչներին, նկատի ունենալով, թե այդ դեպքում որքան ուժեղ են «Մուսուլման եղբայրները», որոնք ներկայացված են ամենևին էլ ոչ ինչ-որ մեկ խմբավորմամբ կամ կազմակերպությամբ` կողմնորոշված ոչ միայն դեպի Սաուդյան Արաբիան, որին իսլամական խմբերի մեծ մասը համարում է արաբների և իսլամի շահերի հանդեպ «դավաճանական» պետություն։

          Սիրիական հանրությունը շատ բազմադեմ է և բաղկացած է բազմաթիվ քաղաքական և հասարակական խմբերից, և եթե ալավական վարչակազմը վերացվի, ապա դա չի նշանակի, թե իշխանության կգան միանգամայն որոշակի քաղաքական խմբեր։ Ալավական համայնքի համար վարչակազմի անկումը կնշանակի բառացի հաշվեհարդար ու հանրային աղետ, և կասկած չկա, որ ալավական վարչակազմի իշխանազրկումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, ինչն արդեն սկսվել է, և երկրի մասնատման։

          Հարկ է նշել, որ Սիրիայում տեղի ունեցող ներկա հակամարտությունը չի նշանակում, թե երկիրը բաժանվելու է շիաների ու ալավների միջև։ Ամենևին։ Իրականում սուննիները միասնական, համախմբված համայնք չեն և բաղկացած են մի շարք ակտիվ խմբերից, որոնցից շատերը հաստատուն կերպով աջակցում են ներկա նախագահին և նրա կառավարող վարչակազմին։

          Ազգային-կրոնական դիմակայության հետ մեկտեղ նաև ներսոցիալական դիմակայություն կա սուննի արաբների համայնքում, որը կազմում է երկրի 20 մլն բնակչության 13 մլն-ը։ Սուննիներին ներկայացնում են ձախ և ձախ-ազատական կուսակցությունները, ԲԱԱՍ կուսակցությունը, չափավոր ու արմատական իսլամականները, հիմնովին արմատականացած ազատականներն ու շատ այլ խմբեր։

          Վերջին 10 տարում Սիրիայում տեղի է ունեցել բնակչության աննախադեպ սոցիալական շերտավորում, առաջ են եկել սուննիական բուրժուազիայի նոր խավեր, այլ խոսքով ասած` ամրապնդվել է նոր օլիգարխիական բուրժուազիան, որի վրա հենվում է կառավարող վարչախումբը։

          ԲԱԱՍ կուսակցության ձգտումները չեն մոռացվել, և բուն կառավարող վարչախմբի ներսում բողոքներ են ծնվել հենց այդ միտումների պատճառով։ Շատ թե քիչ սահմանափակ քաղաքական խմբերի փոխարեն ստեղծվել են ոչ պաշտոնական կուսակցություններ, որոնք սերտորեն շաղկապված են արևմտյան քաղաքական կուսակցությունների ու լրատվամիջոցների և, անշուշտ, օտարերկրյա հետախուզությունների հետ։ Երկրում աստիճանաբար կազմավորվել է բողոքի ելույթների նոր սոցիալական բազա։

          Ընդ որում, նշվում է, որ բողոքի այդ շարժումը, ավելի շուտ, ունի ձախ ուղղվածություն։ Հատկանշական է, որ բողոքավորներն սկսել են օգտագործել այնպիսի թեզիսներ, որպիսիք սիրիական ընդդիմությունը երբեք չի օգտագործել։ Առաջին անգամ ընդդիմադիրները Բաշար Ասադին մեղադրում են այն բանում, որ անընդունակ է լուծելու Գոլանի բարձունքների հարցը։

          Հնարավոր է, այդ կարգախոսները դավադրաբար ասպարեզ են նետվել դրսից, բայց հնարավոր է նաև, որ դրանք ամբոխավարական ծագում չունեն, այլ եղել են իրական տրամադրությունների արտացոլում։ Դա վկայում է, որ ներկա ընդդիմությունը բավականին արմատական է արտքաղաքական խնդիրների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել Սիրիայում ավելի արմատական վարչակարգի հաստատմանը։

          Այս իրավիճակում հետաքրքրություն է ներկայացնում Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մշտապես աշխատում է համերաշխություն ցուցաբերել ընդդիմությանը և միաժամանակ միաբանվել ԱՄՆ-ի հետ։ Հասկանալի է, որ Ն. Սարկոզիի թիմում շատ են Իսրայելի համակիրները, բայց այդ տարածաշրջանն ավելի քան սկզբունքային է Ֆրանսիայի համար, և սոսկ իսրայելական գործոնը չի կարող վճռորոշ լինել սիրիական իրադարձությունների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության ձևավորման գործում։

          Լիբանանն ու Սիրիան Ֆրանսիայի համար կարևորագույն գործընկերներ են Մերձավոր Արևելքում, և այդ երկրներում դիրքերը կորցնելու սպառնալիքը աղետ կլիներ այդ տարածաշրջանում Ֆրանսիայի քաղաքականության համար։ ՈՒստի այդքան միարժեքորեն ցուցադրվող Ֆրանսիայի դիրքորոշումը տվյալ դեպքում չի կարող ընկալվել որպես իրատեսական։

          Ֆրանսիան վերջին տասնամյակում բավականին բարդ հարաբերություններ ունի Լիբանանի ու Սիրիայի հետ` այդ երկրներում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների և քաղաքական տարբեր ուժերի շահերի բախման համատեքստում։

          Այսպես թե այնպես, Ֆրանսիան նոր քաղգործիչների կարիք ուներ ինչպես Լիբանանում, այնպես էլ Սիրիայում, բայց վտանգը չափազանց մեծ է, քանի որ Սիրիայում քաղաքական ղեկավարության փոփոխությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Ֆրանսիայի համար։

          Պետք է ուշադրության առնել, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան միարժեքորեն չեն արտահայտվել իշխանությունից Բաշար Ասադի հեռանալու օգտին, թեև Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են Սիրիայի նախագահի ոչ լեգիտիմության մասին։ ՈՒստի կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան որոշ հույսեր է տածում, թե Սիրիայում իշխանության կգան վստահելի քաղգործիչներ, որոնց գործունեությունը կլինի կանխատեսելի ու ընդունելի։

          Սիրիայի ներկա կառավարող վարչակազմի սխալը եղավ այն, որ տարիներ ի վեր տնտեսության, քաղաքականության ու պաշտպանության տարբեր հարցերի վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությունները մերժվել էին, այդ թվում` Ֆրանսիայի մտադրությունները` Սիրիային դրդելու սոցիալական լայն բարեփոխումների։ Ժակ Շիրակի նախագահության օրոք արդեն շատ լուրջ խնդիրներ էին առաջացել Սիրիայի հետ հարաբերություններում, և այնպիսի մի քաղգործիչ, ինչպիսին Ն. Սարկոզին է, չսպասեց ավելի հարմար պահի և նախընտրեց ուժեղ ճնշում գործադրել Դամասկոսի վրա, այն էլ` ԱՄՆ-ի գործընկերությամբ։

          Միաժամանակ, Ֆրանսիան դարձավ Լիբիայում արտաքին զինված ու քաղաքական միջամտության առաջատարը և մեծ ազդեցություն գործեց Թունիսի իրադրության վրա։ Դա վկայում է արաբական աշխարհում ներկայության ավանդական գոտիներում դիրքերն ու ազդեցության պայմանները վերստին կառուցելու Ֆրանսիայի մտադրությունների մասին։ Այս կապակցությամբ պետք է հասկանալ, որ Ֆրանսիան նրա համար չի ձգտում ուժեղացնել իր ազդեցությունն արաբական երկրներում, որ դրանցում թույլ տա Թուրքիայի և Իրանի, բայց առաջին հերթին Թուրքիայի, դերի ուժեղացում։

          Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «սիրիական հեղափոխության» ճանաչման գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն ու Չինաստանն են, առանց որոնց համաձայնության արևմտյան տերությունները չեն դիմի իրադրության սրման։ Բայց Ռուսաստանի ներկա դիրքորոշումը չի կարող անբեկանելի համարվել, քանի որ նախագահ Մեդվեդևի դրությունը խոցելի է. հեռանկարում նախագահական ընտրություններն են, ու նրան Արևմուտքի աջակցությունն է պետք։

          Հազիվ թե Ռուսաստանը ռիսկի դիմի այնպիսի գործում, ինչպիսին «սիրիական հեղափոխությունն» է, և պաշտպանի Սիրիային ՄԱԿ-ում կամ առհասարակ միջազգային ասպարեզում։ ՈՒստի սիրիական ճգնաժամի մի արդյունք էլ կարող է դառնալ Մերձավոր Արևելքից Ռուսաստանի վերջնական արտաքսումը։ Բայց այդ իրադրությունների գլխավոր արդյունքը կարող է դառնալ տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի նոր դիրքորոշման պարզումը։

          Մեր կարծիքով, շատ բան կախված կլինի նրանից, թե Եգիպտոսին որքան արագ կհաջողվի վերականգնել իր դիրքերը արաբական աշխարհում և միջազգային քաղաքականության ասպարեզում, քանի որ Սաուդյան Արաբիան չի կարող միանձնյա կատարել արաբական աշխարհի առաջնորդի դերը։

          Առայժմ միանգամայն հասկանալի է, որ ԱՄՆ-ը Սիրիայի ճակատագրի հարցում պայմանավորվածություններ է ձեռք բերել արաբական պետությունների մեծամասնության հետ, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի առնչությամբ 1991 և 2003 թվականներին։

          Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

          Comment


          • #25
            Re: Regional geopolitics

            Արմեն Ռուստամյան. Թուրքիան միտումնավոր զոհաբերում է Իսրայելի հետ լավ հարաբերությունները


            Սեպտեմբեր 14, 2011 | 02:38
            Թուրք-իսրայելական երկկողմ հարաբերություններում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. Թուրքիան որոշել է, որ կարելի է զոհաբերել Իսրայելի հետ ունեցած լավ հարաբերությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

            «Իսկապես ճիշտ է այն խոսքը, որ կան հավերժական շահեր: Եւ այդ իմաստով այդ շահերի դաշտում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն: Թուրքիան որոշել է, որ կարելի է զոհաբերել Իսրայելի հետ ունեցած լավ հարաբերություններն այն տրամաբանությանը, որ այսօր փորձում է իրականացնել` ձգտելով դառնալ արաբական աշխարհի ներկայացուցիչը, առաջնորդը: Թուրքիան փորձում է այդ դաշտում իր դիրքերը հզորացնել»,- նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ այս փաստը, բնականաբար, չէր համատեղվում միեւնույն ժամանակ Իսրայելի հետ հարաբերությունների պահպանման եւ բարելավման գործընթացում:

            «Այս լուրջ փոփոխությունն է, որը հնարավորություն է տվել Իսրայելին, որ ի հակադրումն դրա ներկայացնի Թուրքիայի իրական կերպարը, որ մինչեւ հիմա գիտեր, բայց չէր անում` ելնելով իր տվյալ պահին եղած քաղաքական շահերից: Այժմ այդ շահերը փոխվել են, Թուրքիան փաստորեն Իսրայելի նկատմամբ կատարում է թշնամական գործողություններ եւ Իսրայելը պետք է իր զինանոցն ամբողջացնի, որ կարողանա հակազդել այս մարտավարությանը: Այդ զինանոցը ով ուզում է հզորացնել, սկսում է հիշել, թե իրապես ինչպիսի պետություն է Թուրքիան, եւ ինչ հարաբերություններ ունի հարեւանների հետ»,- նշեց Ռուստամյանը` ընդգծելով, որ այդ հանգամանքը նաեւ նպաստավոր իրավիճակ կստեղծի մեզ համար` Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն ավելի հաջող իրականացնելու գործում, նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացում, որովհետեւ հրեական լոբբինգը ամենահզորներից է աշխարհում:

            «Կարծում եմ, որ սա հնարավորություն կտա, որ առնվազն գոնե չխոչընդոտեն, որովհետեւ նախկինում շահերից ելնելով եղել են դեպքեր, որ խոչընդոտել են: Հիմա նրանք ավելի ազատ են, իսկ եթե միանան մեր լոբբինգին, ավելի դրական արդյունքներ կարող է տալ»,- նկատել է Արմեն Ռուստամյանը:

            Comment


            • #26
              Re: Regional geopolitics

              No US drones for Turkey until armed threat on Israel lifted
              DEBKAfile Exclusive Report September 13, 2011,


              The Obama administration has turned down a Turkish request for drones or for the deployment of US Predators at Turkish bases until Ankara stops threatening Israel with armed attack, DEBKAfile's military and Washington sources report. Turkey has no functioning unmanned aerial vehicles at present. The "technical problems" grounding the Herons Israel sold Ankara have crippled the Turkish army's campaign against the Kurdish PKK rebels – both in northern Iraq and in southeast Turkey.
              In recent days, therefore, the rebels have stepped up their raids on Turkish territory, killing nine people including army and police personnel.
              Israeli officialdom and military chiefs are doing their utmost to keep the lid on the spiraling Turkish-Israel confrontation, claiming that a military clash is not imminent because the US, NATO and Europe won't let it happen. Turkey is after all a member of the North Atlantic Treaty Organization. However, DEBKAfile's military sources report, the confrontation has already broken surface. Despite Western efforts to contain the rising tension, the armed conflict has quietly begun.
              Our sources confirm that the Ankara press report of three Turkish frigates bound for the eastern Mediteranean to challenge and disarm Israel warships outside its 12-mile territorial waters was deliberately leaked by Prime Minister Tayyip Erdogan's office to coincide with his trip to Cairo.
              Israeli officials are making every effort to conceal the arrival of the frigates opposite Israeli waters, while Washington, the NATO command in Brussels try to dissuade Turkey from carrying out its threat to disable the weapons of Israel naval vessels.
              They fear that a firefight would drive the Israel-Turkish crisis into uncharted waters.
              Since Saturday, Sept. 10, NATO Secretary General Anders Fogh Rasmussen has been in direct touch with Erdogan and warned him that a military clash by a NATO member with the Israeli Navy would have grave consequences for Turkey's future military ties with the US and the alliance.
              Our sources explain that the denial of advanced US intelligence technology on the heels of its cutoff from Israel would present the Turkish army with serious operational, intelligence and high-tech difficulties.
              These difficulties are already hobbling Ankara's counterinsurgency campaign against the PKK at a critical juncture.
              Since Aug. 17, a full-blown war has been underway against PKK strongholds in northern Iraq – generally unnoticed in the West and in Israel. The US, Turkey, Iran and the Kurdish Regional Government of northern Iraqi have formed an improbable coalition to cooperate in extinguishing the Kurdish rebellions staged by the PKK against Turkey and the PJAK against Iran.
              The US has confined its role to relaying intelligence collected by its drones to the Turkish military and from its observation posts on the northern Iraqi-Iranian border to Iranian Revolutionary Guards units.
              The data is processed through the KRG government in Irbil. The KRG has made its army's military and intelligence commands available for coordinating the allies's operations through its territory.
              Turkish special operations units are backed by Turkish air strikes and coordinate their operations with the Americans and the Iranians.
              The main battlefields are the Qandil Mountains region, Sinath-Haftanin, Hakurk and Gara.
              The Turkish effort is impeded by three problems:
              1. They are short of the knowhow for operating the intelligence and technical systems of the 10 Heron drones purchased from Israel since they expelled the Israeli technicians operating and keeping them in order last year.
              Ankara says two of the drones are "non-operational" and three others suffer from intractable engine problems.
              Five more were shipped back to Israel because of a Turkish complaint that they never reached the altitudes guaranteed by Israel's aerospace industries. DEBKAfile's sources report that test flights carried out in Israel showed nothing wrong with the drones' altitude capability.
              2. The home-made Turkish drones (ANKA) brought into service were unable to climb high enough to perform over the rebel hideouts perched in the lofty Qandil mountain peaks. They also lacked the electronics for relaying surveillance data to their command center.
              3. Both Tehran and Ankara have no doubt that the intelligence data released to them by the US military in the course of the counterinsurgency campaign is partial and limited. The complete picture remains exclusively in American hands. , Turkey sought the deployment of US Predators on its soil to fill the gap. That request was spurned until Prime Minister Erdogan backs away from his aggressive stance against Israel.
              For those reasons, Turkish Interior Minister Idris Naim Sahin announced Tuesday that his country would launch a cross-border ground offensive against the PKK in northern Iraq at any time.
              Our military sources report that Ankara is pondering the same sort of campaign as Israel launched in Gaza against Hamas terrorism in Dec. 2008. It aims to demonstrate Turkey's ability to defeat the Kurdish rebels without US or Israeli drones.
              Israel was wrongly accused of threatening to play the Kurdish card against the Erdogan government in reprisal for those threats. The fact is that Turkey is playing the Kurdish card against itself.

              Comment


              • #27
                Re: Regional geopolitics

                Turkish frigates to confront Israeli vessels, disable their weapons
                DEBKAfile Special Report September 12, 2011,


                The Erdogan government sharply ratcheted up its threat of war on Israel Monday, Sept. 12 with a report that three Turkish Navy frigates are to sail for the eastern Mediterranean "to ensure freedom of navigation and confront Israeli warships if necessary."
                As Turkish Prime Minister Tayyip Erdogan was set to start a visit to Egypt, Turkish naval sources reported: "If Turkish warships encounter an Israeli military ship outside Israel's 12-mile territorial waters, they will advance up to 100 meters from the ship and disable its weapon system."
                The threat bluntly applied to Israel's naval enforcement of its UN-approved blockade of the Gaza Strip.
                DEBKAfile's military sources report that this is more than a threat of belligerence against Israeli naval shipping; it is also an attempt to dictate the terms of its threatened military engagement at sea with Israel and arbitrarily lay down the outer limits of Israel's territorial waters. One of its goals is to deprive Israel's deep sea gas wells of naval protection.
                Turkish naval sources report that the frigates assigned the mission against Israel belong to its Southern Sea Area Command.
                DEBKAfile reported earlier Monday, Sept. 12:
                While Egypt and Israel acted to cool the crisis in relations sparked by last Friday's mob attack on the Israeli embassy, Turkish Prime Minister Tayyip Erdogan threatened another inflammatory speech against Israel during his Monday visit, Sept. 12 - this one from Tahrir Square in a bid to buy the popularity of the Arab street. Jerusalem and Washington are concerned that it will have the effect of stirring up anti-Israel riots in Egypt and Jordan, Israel' second peace partner, as well as encouraging the Palestinian terrorist Jihad Islami lurking in Sinai to proceed with its threatened cross-border attack.
                Sunday, Sept. 11, the military rulers of Egypt instructed the local media to tone down their coverage of the mob attack on the Israeli embassy Friday night. They announced that 130 rioters would be put on trial. Israel too made every effort to play the episode down by focusing attention on the "courageous stand" taken by the six security guards "only a door away from death" in order to distract attention from the absence of an Israeli ambassador in Cairo after thirty years of normal relations.
                DEBKAfile's sources report that while Israel and Egyptian report efforts to reinstate the envoy soon, it will be some time before the next Israeli ambassador Yakov Amitai takes up his post. First, Israel will have to build a fortified embassy building like US and British premises in Cairo and other world capitals, for which the necessary Egyptian permission cannot be taken for granted.
                Political sources in Washington and Jerusalem are profoundly concerned by four fraught developments
                unfolding this week - all capable of sending Israel's ties with Egypt and Turkey into another perilous tailspin:
                1. The Turkish prime minister's Tahrir Square speech Monday afternoon. His anti-Israel campaign has drawn from the Egyptian Muslim Brotherhood an enthusiastic welcome and the promise of a mass turnout. The MB declared the mob attack on the Israeli embassy a legitimate protest operation in defiance of the Egyptian government's position.
                Above all, Erdogan will not stand for the Arab League foreign ministers' session in Cairo on the same day – to approve the Palestinian bid for UN membership – stealing the thunder of his official visit to Egypt.
                Concern about the coming speech was heightened when the full, unedited text of the Turkish prime minster's interview to the Arabic television station Al Jazeera Thursday, Sept 8 reached Washington and Jerualme and was compared with the adulterated version circulated by Ankara and TV channel.
                It reveals that Erdogan actually called Israel's interception of the Mavi Marmora in May 2010 (during which nine armed activists were killed) an Israeli casus belli for Turkey and extended his threat of aggression to the off shore oil and gas wells of Israel and Cyprus.
                According the original text of the speech, Erdogan declared that Turkey will never accept the accord Israel and Cyprus concluded last year marking out their maritime zones for exploration. What Israel is doing, he said "will not happen" – a phrase he repeated with great determination.
                The adulterated version released by Erdogan's office Friday, Sept. 9, the day after the interview read: "As long as Israel does not interfere in the freedom of navigation, we do not plan on sending any warships to escort humanitarian aid ships."
                This is termed by DEBKAfile's sources no more than a play on words leaving the first threat to have Turkish warships escort aid vessels to the Gaza Strip and visit the eastern Mediterranean fully in place. The potential for a Turkish-Israeli clash at sea appears to be low but remains credible.
                He knows Israel is determined not to lift the naval blockade on the Gaza Strip – certainly not after the UN pronounced it legal and necessary. He also knows therefore that his warships cannot avoid running into the Israeli Navy. His purpose remains provocative, because Turkey is free to consign unlimited humanitarian aid to the Gaza Strip through Egypt – not to mention Israel.
                DEBKAfile's sources disclose that this "amended" statement was produced in response to heavy pressure from NATO leaders to quit his belligerent stance against Israel.
                2. The Turkish prime minister said Sunday that his campaign against Israel has five stages of which only two have been implemented.
                Word has reached Jerusalem that Erdogan is preparing more sanctions against Israel to be enforced in days. They include cutting off diplomatic ties, a ban on Turkish trade with the xxxish state and acquitting Turkish businesses and industrialists of their contractual obligations to Israel firms, including debts totaling $400 million.
                3. Israel's government and military leaders worry that the Palestinian Jihad Islami terrorists lurking in Sinai for the past three weeks will choose this moment to strike – whether to kidnap Israelis still vacationing on its beaches or a cross-border attack in Israel. The gunmen have met no Egyptian military interference and they will no doubt be encouraged to take advantage of the incendiary climate generated by the Turkish prime minister and Cairo mob's sacking of the Israeli embassy.
                The Palestinian group's Iranian and Hizballah sponsors will not miss the chance of further undermining Israeli security. Sunday night saw the first indications of trouble when an Israeli border patrol north of Eilat came under fire from Egyptian Sinai. No one was hurt but Israeli troops guarding that precarious border are more on their toes now than ever.
                4. The Muslim Brothers, Hamas and other radical Palestinian organizations in Jordan have used Facebook to rally "a million-strong march" on the Israeli embassy in the Jordanian capital of Amman for Thursday evening, Sept. 15, to push for the expulsion of Israeli Ambassador Danny Nevo.
                Jordan security forces are on alert to prevent the Israeli embassy sacking in Cairo from being repeated in Amman.

                Comment


                • #28
                  Re: Regional geopolitics

                  Israeli-Greek defense pact invoked versus Turkish naval and air movements
                  DEBKAfile Exclusive Report September 15, 2011, 10:51 AM (GMT+02:00) Tags: Israel Greece Turkey Oil gas war Mediterranean Cyprus

                  Turkish warplanes
                  Israel and Greece have invoked the mutual defense pact they signed secretly only 12 days ago in the light of heavy Turkish sea and air movements in the eastern Mediterranean. DEBKAfile's sources report that this was decided in a long nocturnal phone conversation Wednesday night Sept. 14 between the Israeli and Greek prime ministers, Binyamin Netanyahu and George Papandreou, and at Israel's expanded cabinet of eight, which was called into session over the Turkish threat to its off-shore oil and gas rigs.
                  The Greek Prime Minister added to the information recorded so far on Turkish fleet movements in the Aegean and Mediterranean Seas. He was particularly concerned by the observation flights suddenly increased in the past 48 hours over the Greek island of Kastelorizo in the southeast Mediterranean just two kilometers from the Turkish coast. Those flights are escorted by Turkish combat jets.
                  Athens fears a Turkish attack on the island, whose population is fewer than 1,000, and an attempt to damage or seize it. Israel suspects that a Turkish attack on the Greek island will be the signal for Turkish military aggression against its oil and gas platforms located in the Mediterranean between Israel and Cyprus. Papandreou said the Turks are capable of surprise attacks on additional Greek islands near the Turkish coast.
                  Ankara would be acting on the pretext that Israel and Cyprus have no right to mark out and exploit the gas and oil zones of the eastern Mediterranean – a fuel-rich region known as Block 12 – without the consent of Turkish Cyprus (the Turkish Republic of North Cyprus – TRNC). Turkey also backs Lebanon's complaint that Israel is robbing it of its natural resources. Talks between Lebanon and Cyprus to resolve this issue broke down. Beirut refuses any discussion with Israel.
                  Neither Jerusalem nor Athens has disclosed in what way they have invoked the new defense pact.
                  DEBKAfile's military sources surmise that in the first stage, Israeli navy and air forces are to be posted at Greek Mediterranean bases. The two intelligence agencies are already sharing input.
                  Up until now, Israel could only respond to a Turkish threat from its own borders. With a presence at Greek military bases, Israel will be able to operate from the rear of Turkish forces in the event of an attack by those forces in the Mediterranean.
                  Monday, Sept. 12, Ankara dictated conditions for Israel to obey in order to keep its navy afloat free of Turkish aggression:
                  1. Israel vessels are prohibited from taking action against Turkish ships heading for the Gaza Strip. Prime Minister Tayyip Erdogan has declared "null and void" the UN report confirming the legality of Israel's blockade of Gaza.
                  2. Israeli warships crossing the 12-mile line bounding its territorial waters will be challenged by Turkish warships, which are instructed to approach them to within 100 meters and "disable their weapons."
                  This threat covers not only shipping bound for Gaza but also Israel's oil and gas drilling platforms which are more than 60 miles out to sea.
                  Israel's political and military spokesmen have been trying hard to downplay the Turkish menace. On Wednesday, Sept. 14, they brushed aside reports of Turkish naval and air movements in the eastern Mediterranean. After the cabinet of eight's meeting, the official line was that Israel is practicing "restraint in contrast to Turkish wildness" and they should be given time to cool down. In any case, the US and NATO were closely monitoring the crisis Ankara is generating with Israel, Greece and Cyprus, and won't let it degenerate into Turkish military action.
                  But both Israel and Greece appear to know better: They decided to invoke their mutual defense pact – not before obtaining a green light from Washington – because they believe the Turkish threats indicated by its military movements are real and tangible.

                  Comment


                  • #29
                    Re: Regional geopolitics

                    Oxford Analytica. «Ադրբեջանի բանակի ցածր որակը կարող է հանգեցնել պատերազմի»

                    Զորահանդես Ստեփանակերտում, արխիվային լուսանկար
                    16.09.2011
                    Արմեն Քոլոյան
                    Միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց Լեռնային Ղարաբաղում նոր բախումների հնարավորության մասին։
                    Ըստ Oxford Analytica-ի փորձագետների, Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը անմիջականորեն սպառնացող գործոն է։

                    Այն է'լ ավելի վտանգավոր եւ արյունալի կլինի, եթե խնդրին միջամտեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը։ Դա կունենա ավելի ավերիչ հետեւանքներ, քան Հարավային Օսիայի շուրջ 2008 թվականի օգոստոսի ռուս - վրացական պատերազմը։

                    Զեկույցում նշվում է երեք հիմնական սպառնալիքների մասին։ Առաջին` բախումների վերսկսումը կվտանգի էներգակիրների փոխադրման ուղիները, դա նախեւառաջ վերաբերում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին։ Արդյունքում` միջազգային շուկաներում շեշտակի կաճի նավթի գինը։

                    Երկրորդ` պատերազմը կվտանգի միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի օդային տարածքով եւ որով Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականացնում է Աֆղանստան ռազմական փոխադրումների ավելի քան 70 տոկոսը։

                    Երրորդ` Ռուսաստանը կարող է միջամտել կոնֆլիկտին եւ հզորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի հետեւանքով Վրաստանը կհայտնվի է'լ ավելի մեկուսացված վիճակում։ Բացի այդ, դա կդառնա խոչընդոտ Հայաստանում եւ Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների համար։

                    Oxford Analytica-ի վերլուծաբանների փոխանցմամբ` Ադրբեջանը հետզհետե ավելի է ընկճվում, քանի որ բանակցային գործընթացում էական առաջխաղացում չկա։ Վերջին ժամանակաշրջանի լարվածությունը եւ առավել հաճախակի դարձած բախումները վկայում են պատերազմի վերսկսման էական վտանգի մասին։

                    Կազանի հանդիպման ձախողումն է'լ ավելի է խթանել Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանությունը։ Բաքվում սկսել են ավելի բացահայտ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելու անխուսափելիության մասին։

                    Ըստ կենտրոնի վերլուծաբանների, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված ուժերի սահմանափակ կարողությունը։

                    Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի մերվել պարտության հետ եւ շարունակելու է բանակի հզորացման քաղաքականությունը։ Ադրբեջանի համար անցած դարի 90-ական թվականներին կրած նվաստացուցիչ պարտությունը սոսկ հայաբնակ տարածքի կորուստ չէ։ Ադրբեջանը 1994 թվականին զրկվել է նաեւ Ղարաբաղին հարող շրջաններից։ Այդ պարտությունը ցավ պատճառող համազգային նսեմացում է։

                    Սակայն, ըստ Oxford Analytica-ի վերլուծաբանների, ադրբեջանցիների մեծ մասը հավատում է, որ պարտությունը վերջնական չէ, նրանք համոզված են, որ «Հայաստանը շահել է ընդամենը ճակատամարտը, այլ ոչ թե ամբողջ պատերազմը, որն Ադրբեջանի համար բնավ չի ավարտվել»։

                    Զեկույցում ասվում է, որ այս անորոշությունը նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որում առավել ակտիվ է նախեւառաջ Ադրբեջանը։

                    2004 թվականին այդ երկիրը զինված ուժերին 175 միլիոն դոլար է հատկացրել, իսկ այս տարի այդ գումարը հասել է արդեն 3.1 -3.3 միլիարդ դոլարի, ինչը հավասար է պետական բյուջեի 20 տոկոսին։

                    Այնումանենայնիվ, ըստ վերլուծաբանների, թեպետ Ադրբեջանը բանակին փոխանցում է շատ միջոցներ, դրանք արդյունավետ կերպով չեն տնօրինվում, քանի որ չնայած այդ հատկացումներին` զինված ուժերի իրական մարտունակությունը տպավորիչ չէ։

                    Պատճառներից մեկը, ըստ զեկույցի հեղինակների, Ադրբեջանի զինված ուժերում համատարած կոռուպցիան է։

                    Oxford Analytica-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների երկայնքով տեղակայված ադրբեջանական ուժերի ցածր որակն ինքնին վտանգավոր գործոն է, քանի որ անորակ ստորաբաժանումների ոչ պրոֆեսիոնալ եւ վատ հաշվարկված անկանխատեսելի գործողությունները կարող են հանգեցնել նոր պատերազմի։

                    Comment


                    • #30
                      Re: Regional geopolitics

                      Հայաստանը կհսկի էներգատարները


                      Եթե նավթը եւ գազը ընդերքում են, ապա վաղ թե ուշ դրանք կսկսեն արդյունահանել: 90-ականներին բազմաթիվ ինտրիգներից հետո պարզ դարձավ, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն այսպես թե այնպես կառուցվելու է:

                      Հետաքրքիր է, որ այս նախագծի իրականացման հարցում ԱՄՆ հիմնական գործընկերները կասկածի են ենթարկում դրան մասնակցելու նպատակահարմարությունը, եւ Վաշինգտոնում կասկածներ կային ընդհուպ մինչեւ նախագծի իրականցման մասին որոշում կայացնելը:

                      Շինարարության սկզբից մի քանի ամիս առաջ Վաշինգտոնի САТО ուղեղային կենտրոնի առաջատար փորձագետ Սթենլի Կոբերը նշում էր այդ նախագծի խոցելիությունը, ապագայում ԱՄՆ աշխարհքաղաքական շահերի տեսանկյունից: Այն ժամանակ ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին խոսելը կլիներ ոչ նրբանկատ եւ անբովանդակ:

                      Այնուամենայնիվ, Մերձավոր Արեւելքի եւ Էներգետիկայի հարցերով ամերիկյան առաջատար փորձագետներն այն ժամանակ կարծիք էին հայտնում, որ հնարավոր է Մերձավոր Արեւելքում աշխարհքաղաքական իրավիճակի փոփոխություն, ինչը տվյալ նավթամուղը կդներ կասկածելի վիճակում: Սակայն, Բիլ Քլինթոնի վարչակազմը, Հարավային Կովկասին աբսորբցիային զուգահեռ, հետապնդում էր Իսրայելին նավթով հուսալի ապահովելու նպատակ, ինչը եւ տեղի է ունենում ներկայում:

                      Այս նավթամուղի շինարարության մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մասով դարձան ավելի առարկայական, իսկ շինարարության ավարտից հետո տարածաշրջանում անվտանգության ապահովումն անշուշտ դարձել է ԱՄՆ առաջնահերթ խնդիրը տվյալ գեոռազմավարական ուղղությամբ:

                      Հետագայում պարզ դարձավ, որ շատ շուտով Բաու-Ջեյհան նավթամուղի քաղաքական դերը էականորեն սահմանափակվել է: Մեր կարծիքով, եթե այս նախագծի կառուցման որոշումը կայացվեր ներկայում, ապա այն պարզապես չէր լինի, քանի որ թուրքական երթուղիները ճանաչվել են որպես առավել քան խոցելի:

                      NABUCCO նախագիծը, որ ենթադրում է թուրքական երթուղու օգտագործումը, քննարկվում է բոլոր նրբերանգներով, դրա կախվածությունը Թուրքիայից առավելագույնս նվազեցնելու իմաստով: Օրինակ, առաջարկվում է տվյալ գազամուղի ճյուղավորում, Թուրքիայի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո, ինչն, իհարկե, չի լուծում հիմնական խնդիրը:

                      Սակայն եթե դիտարկենք իրավիճակը, եթե Բաքու-Ջեյհան նավթամուղը կառուցված չլիներ, Հայաստանին սպասվում էր համեմատաբար ավելի տհաճ իրավիճակ: Նախ, ադրբեջանական նավթի զգալի մասը, եթե ոչ ամբողջը, կտեղափոխվեր Ռուսաստանով: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանին ընդամենը 2 միլիարդ խմ ադրբեջանական գազի վաճառքը հանգեցրեց այդ երկրին С-300 համակարգի մատակարարմանը: Ինչպիսին այսօր կլինեին Ռուսաստանմի առաջարկները, եթե ադրբեջանական նավթը տեղափոխվեր բացառապես հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Ռուսաստանի տարածքով: Երկրորդ, Հայաստանը կզրկվեր նավթամուղների եւ գազամուղների աշխատանքը խափանելու հնարավորությունից, պատերազմի վերսկսման դեպքում:

                      Այսպիսով, Ադրբեջանը ձեռք բերեց հսկայական եկամուտներ եւ կարող է պաշտպանական մեծ ծախսեր կատարել, իսկ Հայաստանը ձեռք բերեց տարածաշրջանում կայունության, ինչպես նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու կարեւոր գործոն:

                      Հարցն ընդամենը ժամանակի մեջ էր, մինչ Հայաստանը պատրաստ լինի կործանիչ հարված հասցնել տարածաշրջանի էներգետիկ հաղորդակցությունների համալիրին, որի վրա ծախսվել է 40 միլիարդ դոլար:

                      Իգոր Մուրադյան

                      Comment

                      Working...
                      X