«Դուք հստակեցրեք, թե ով է ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե ԱԳ նախարարը». Կոլերով. 168.am
Lragir.am
12.07.2018
«Առաջին հերթին ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հայտարարություններին:
Ըստ նրա, Մնացականյանը հերքել, հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի մոտեցումից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ:
«Քանի դեռ նման իրավիճակ է, մեկնաբանելու ոչինչ չեմ տեսնում: Այսպիսին է Ռուսաստանից երևում իրավիճակը Հայաստանի ներսում: Եթե այստեղ են հակասություններ, իմաստ չեմ տեսնում այլ հակասություններ մեկնաբանել, որոնք Հայաստանի ներսում չեն»,-ասել է Կոլերովը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում:
«Ես միանգամից կասեմ` նախապատրաստվում է պատերազմ: Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, Մնացականյանի հայտարարությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի: Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ամսին:
Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում: Դուք հստակեցրեք, թե ով է ներկայում Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլիացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»:

Comment