Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայաստանը կարող է հանել իր ամենահզոր զենքերը

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    01.11.2018


    Երեւանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները Մոսկվայում նախ լուռ նյարդայնություն առաջացրին, իսկ հետո պաշտոնապես մեկնաբանվեցին: Հայաստանում պաշտոնական մեկնաբանություններ գրեթե չեղան. ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունները՝ նշելով, որ դիվանագիտությունում հրաժարվելը եւս կարծիք է: Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն էլ ընդհանրապես շրջանցել են այդ հայտարարությունները:

    Հայաստանում բուռն վեճ է սկսվել նոր իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շուրջ: Նախկին իշխանության ներկայացուցիչները, օրինակ Վիգեն Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տապալվել է բոլոր ուղղություններով: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ կառավարությունը ղարաբաղյան կարգավորման մշակած դիրքորոշում չունի:

    Այդուհանդերձ, Հայաստանի նոր կառավարությունը կարողանում է հավասարակշռություն պահպանել բարդ աշխարհքաղաքական իրավիճակում, երբ Հայաստանը հայտնվել է աշխարհակարգի վերանայման կիզակետում:

    Հայաստանը փաստարկներ ունի՞, որոնց օգնությամբ կարող է քաղաքական երկխոսություն վարել ու պահանջել բավարարել իր ազգային շահերն ու իրավունքները: Չնայած Հայաստանում հեղափոխությունն արտաքին քաղաքականությունն ինքնիշխան հունի վրա դնելու լավ հնարավորություն էր, հազիվ թե հաջողվի ժողովրդավարական բարեփոխումները դարձնել Հայաստանի միակ բրենդը:

    Պետք են ավելի պրագմատիկ փաստարկներ ու գործիքներ, որոնցից Հայաստանը շատ ունի իր զինանոցում: Նախկին իշխանությունը, որն այժմ փորձում է ընդդիմախոսել նոր կառավարությանը, չի օգտագործել այդ հաղթաթղթերը, քանի որ նրա գլխավոր մոտիվացիան իշխանության պահպանումնէր: Մինչդեռ, այդքան հզոր փաստարկների օգտագործումը հնարավոր է միայն լիարժեք լեգիտիմության դեպքում, հակառակ դեպքում դրանք կարող են իշխանության դեմ խաղալ:

    Այդ զենքերից մեկը Իրանի հետ 145 կմ երկարությամբ սահմանն է, որի 45 կմ-ը հսկում են ռուս սահմանապահները, իսկ 100 կմ-ն անցնում է Արցախի սահմանով: Այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի լիարժեք մեկուսացմանը, 145 կիլոմետրանոց սահմանը կարեւոր փաստարկ է միջազգային քաղաքականությունում, ինչպես Իրանի, այնպես էլ Արեւմուտքի հետ հարաբերություններում:

    Իրանը չի մոռանում այդ մասին, եւ պատահական չէ, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը Թեհրանը միանշանակ հանդես չի եկել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման օգտին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է բացառապես խաղաղ լինի:

    Արեւմուտքը նույնպես չի կարող անտեսել այս գործոնը, եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ն Հայաստանին ամերիկյան զենք է առաջարկել: Չնայած շատ փորձագետներ այս առաջարկն անիրական են անվանում ամերիկյան զենքի բարձր գնի պատճառով, բայց ո՞վ է ասել, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն չի կարող անվճար մատակարարել զենքը: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կօգտագործի փաստարկները:

    Երկրորդ կարեւոր փաստարկը Հայաստանի կառավարության լռությունն է սպառազինության մատակարարման ԱՄՆ առաջարկի նկատմամբ: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալու է ՀԱՊԿ վեհաժողովը, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է արդյունավետ օգտագործել այդ փաստարկը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ երկրների հետ քաղաքական երկխոսությունում: Ի վերջո, ՀԱՊԿ դաշնակիցները պետք է ըստ արժանվույն գնահատեն Հայաստանի զուսպ արձագանքն այդքան շահավետ առաջարկի հանդեպ: Եվ հասկանան, որ Հայաստանը կարող է փոխել կարծիքը:

    Մի կարեւոր զենք էլ կա, որը Հայաստանը կարող է օգտագործել անհրաժեշտ պահի՝ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերը, որոնցով որոշվել են Հայաստանի սահմանները: Եթե աշխարհակարգի ու սահմանների վերանայում սկսվի, Հայաստանը կարող է լիարժեք օգտագործել իր փաստարկները:

    Comment


    • Comment


      • Ինչու ռուս միջնորդը մյուս համանախագահների հետ չի մեկնել Արցախ. Կարգավորման ռեւիզիա

        ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

        01.11.2018



        ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Ստեփանակերտ այցելելուց հետո Ադրբեջանում են եւ հանդիպել են Իլհամ Ալիեւին: Հատկանշական է, որ ռուս համանախագահ Իգոր Պոպովը Արցախ չի մեկնել: Արդյոք սա Մինսկի խմբին հակադրվելու Ռուսաստանի առաջին քայլն է:

        Ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն Արցախում մասնակցել են սահմանային դիտարկմանը եւ հանդիպել Բակո Սահակյանին եւ Մասիս Մայիլյանին: Հանդիպման ժամանակ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ եկել է բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ վերանայելու ժամանակը եւ որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգությունը:

        Ստեփանակերտը երբեք չի ընդունել կարգավորման մադրիդյան սկզբունքները՝ չնայած Հայաստանը դրանք ընդունել էր որպես բանակցությունների հիմք: Հիմա՝ Հայաստանում հեղափոխությունից հետո, Ստեփանակերտը պահանջում է կարգավորման մոտեցումների վերանայում:

        Մոտեցումների փոփոխության մասին թափանցիկ ակնարկ է արել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը, ով հրաժեշտի հարցազրույցում փաստացի թաղել է մադրիդյան սկզբունքները: Նա ասել է, որ հայ հանրությունն անգամ չի քննարկում խաղաղության դիմաց տարածքային զիջումների տարբերակը:

        Մինչդեռ, հենց տարածքային զիջումներն էին Հայաստանի ղեկավարության համաձայնությամբ դրվել կարգավորման ծրագրերի հիմքում: Տարբեր մոդիֆիկացիաներ կային՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, տարածքներ խաղաղության դիմաց կամ էլ հաղորդակցությունների բացման դիմաց:

        Սակայն, ինչպես Միլզի հայտարարությունները, այնպես էլ հետագա զարգացումները վկայում են, որ դրանք կորցրել են արդիականությունը:

        Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն համենայնդեպս հրապարակային չի խոսել զիջումների անհրաժեշտության մասին: Նա ասել է. «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները»:

        Այլ խոսքով, ամերիկյան վարչակազմն ակնարկում է, որ իր համար կարեւոր չէ, թե ինչ կպայմանավորվեն կողմերը, սակայն ցանկալի է համոզել Ադրբեջանին եւ Թուրքիային բացել տարածաշրջանային հաղորդակցությունները: Առավել եւս, ԱՄՆ-ն հիմա չէր ցանկանա Իրանի հետ սահմանային շրջաններում անկայունություն տեսնել: Իսկ Իրանն Արցախի հետ 100 կիլոմետրանոց սահման ունի:

        Մասիս Մայիլյանն արդյոք առաջարկում է փոխել բանակցությունների էությունը եւ դուրս բերել տարածքների տխրահռչակ հարցը ավելի իրական հարցերի վրա կենտրոնանալու համար:

        Ղարաբաղյան խնդիրը հեռու է կարգավորումից, քանի դեռ Ղարաբաղի իշխանությունները ներգրավված չեն բանակցություններում, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով կարգավորման մասին՝ նա ասել է, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը հակամարտության կարգավորման անկյունաքարն են:

        Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախի տարածքային ամբողջականությունը, կարգավիճակն ու ապագան չեն կարող սպեկուլյացիաների ու առեւտրի առարկա լինել: Բաբայանն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հնարավորինս շուտ հաշվի նստի իրականության հետ, իսկ իրականությունն այն է, որ ռեւանշի փորձն առաջին հերթին հենց Ադրբեջանին կհարվածի:

        Comment


        • Ամեն ինչ պտտվում է Լավրովյան պլանի շուրջ, որը ուղղակի խայտառակ մոդիֆիկացրել էր Կազանյան փաստաթուղթը. Ստյոպա Սաֆարյան

          Ստյոպա Սաֆարյան (Styopa Safaryan)

          3 նոյեմբեր 2018Չեմ թաքցնելու՝ Ֆբ-ում այսքան խորը ու կարևոր բան երբեք չեմ գրել: Եթե չեք ալարում, անպայման կարդացեք:

          Բացի այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը շատ բաց պետական գործիչ է, վերջին ամիսներին նրա ընդդիմախոսները մի քանի անգամ ստիպեցին փակագծեր բացել Արցախյան խնդրով նախկին բանակցային գործընթացից ու իր ստացած ժառանգությունից: Հերթականը երեկ էր:

          Ու ամեն ինչ դեռևս պտտվում է Լավրովյան պլանի շուրջ, որը ուղղակի խայտառակ մուտացիայի է ենթարկել ու մոդիֆիկացրել է Կազանյան փաստաթուղթը, իսկ վերջինս էլ մոդիֆիկացրել ու մուտացիայի էր ենթարկել Մադրիդյան առաջարկները: Արդյունքում Մադրիդյան առաջարկներից Մ տառն էր մնացել:

          Ու բոլորը՝ նախկին ՀՀԿ-ականներից մինչև միջնորդ երկրների բարձրատիճան դիվանագետներ, գիտեն, որ այդ պլանը եղել է: Բոլորը նաև գիտեն, որ այն անպաշտոն ու անկարգավիճակ փաստաթուղթ է՝ համաձայնեցված չէր Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների միջև, ու որպես Մադրիդյանի մուտացիա, հեռացել էր մի շարք չգրված պայմանավորվածություններից. այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի համապարփակ, այսինքն՝ կարգավիճակի հարցն էլ պետք է փաթեթային սկզբունքով քաղաքական համաձայնությամբ լուծվի, միջազգային խաղաղապահների կազմը և այսպես շարունակ, որն նույնպես մուտացվել էր ռուս/ՀԱՊԿ-յան խաղապահների.... Մինչդեռ Լավրովի պլանում այդ երկուսը բացարձակ խախտված են եղել:

          Վերը նշված անձանցից բոլորը գիտեն, որ այն, ինչպես նշեցի, եղել է անկարգավիճակ, ստվերային առաջարկ՝ թղթի վրա արված գրառումներով, որոնք Լավրովը ծոցագրպանը դրած Բաքվից Երևան է տարել բերել /ուշադիր կարդացեք Աշոտյանի հարցը/:

          Այժմ, թե՛ արտաքին դերակատարներին, թե՛ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ ՀՀԿ-ին, հետաքրքրում է՝ Փաշինյանը շարունակելո՞ւ է այդ գործընթացը ընտրություններից հետո, որը կանգ էր առել Ապրիլյան պատերազմից հետո: Դրա մասին էր ԱՄՆ հեռացող դեսպան Միլզի շուրթերով, ապա՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի շուրթերով ԱՄՆ հետախուզումը, որը իրականացվեց "սադրինչ, խոսք քաշող" տեխնոլոգիայի միջոցով: Դրա մասին են եղել ՌԴ ԱԳ նախարարի (այդ թվում՝ երեկվա հայտարարությունը) ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ուղերձներն առ Ադրբեջան ու Հայաստան, թե խնդրին հնարավոր կլինի լրջորեն անդրադառնալ Հայաստանում իշխանության վերջնական փոխանցումից ու ԱԺ ընտրություններից հետո:

          Փաշինյանի մեծ լեգիտիմությունը, իհարկե, վահան է նրա համար պաշտպանվելու անցանկալի զարգացումներից: Ասվել է՝ Հայաստանի, Արցախի ժողովուրդը պետք է որոշեն, անգամ՝ հայությունը: Բայց միայն պաշտպանվելը քիչ է, եթե չասեմ վտանգավոր է:

          Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը պետք է, պատկերավոր ասած, կառուցված լինի ռազմական գիտության մեջ հայտնի երկու կոնցեպտների՝ ռազմավարական խորքի ու ռազմավարական պաշտպանության խառնուրդի վրա: Առաջինը թույլ է տալիս կառավարել ու մեծ պահել վտանգների ու առանցքային արժեքների միջև հեռավորությունը, պատկերավոր ասած՝ թույլ չտալ, որ պատերազմը մոտենա Արցախին ու Հայաստանին, երկրորդը թույլ է տալիս պաշտպանության մեջ զսպել հակառակորդին, ապա անցնել հակահարձակման:

          Ինչու եմ կարևորում արտաքին քաղաքականության հենքում երկու կոնցեպտերի գրագետ համակցումը, որովհետև սուտ կլինի պատկերացնել, թե միանգամից ռելսերը փոխելն ու հակահարձակման անցնելը իրատեսական է: Անցումը պետք,նախընտրելի է ու հնարավոր է միայն սահուն: Փաշինյանն այս պահին իհարկե կարող է իրեն թույլ տալ կտրուկ հրաժարվել նախկին շատ էլեմենտներից, բայց միանգամից չի կարողանալու ետ շրջել մուտացված կարգավորման տարբերակները, իսկ ավելի ստույգ՝ հակամարտության մուտացված ֆրեյմինգը՝ շրջանակը:

          Ցավոք, այո, այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը օբյեկտիվ գտնվում է ստրատեգիական պաշտպանության, անգամ ետնահանջի դիրքերում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով. օբյեկտիվ՝ այն պատճառով, որ ստատուս քվոյի/ներկայիս վիճակի պահպանությունը հայկական կողմերի համար նույնպես ընդունելի տարբերակներից մեկն է, սուբյեկտիվ՝ այն առումով, որ նախկին իշխանությունների կողմից մի շարք ետնահանջներ են եղել՝ ի դեմս տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին համաձայնելու կամ նույն Արցախին բանակցային գործընթացից հեռացնելու և այսպես շարունակ:

          Հետևաբար, և՛ պատերազմում, և՛ քաղաքականության մեջ նահանջող-պաշտպանական վիճակը չի կարող միանգամից վերածվել հարձակողականի: Դրա համար և՛ ժամանակ է պետք, և՛ արտաքին քաղաքականությանը սպասարկող բոլոր համակարգերի սինխրոն ու սիներգիկ գործողությունների նախապատրաստում: Այդ համատեքստում է հենց անհրաժեշտություն դառնում ռազմավարական խորքի կոնցեպցիայի փիլիսոփայության միախառնումը՝ պատերազմի վտանգը մինիմիզացնելու համար:

          Եւ ահա այս ամենի համար էլ առանցքային է դառնում այս խորհրդարանական ընտրությունների ու ապագա խորհրդարանի ու իշխանության որակը.

          ա) կարողանալո՞ւ է թիմը բավական արագ մշակել այդ հայեցակարգը, որը տրանսֆորմացնում է կարգավորման նախկին տարբերակները հօգուտ հայկական հայտնի շահերի ու ցանկալի դիրքերի՝ վերոնշյալ վտանգները չեզոքացնելով, իսկ հետագայում վերածվի արտաքին քաղաքականության մեջ հարձակման հարթակի,

          բ) այն ունենալո՞ւ է դրա հետ սինխրոն գործող խորհրդարանական դիվանագիտություն, երբ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կարվի այն, ինչը այս պահին կամ ընդհանրապես չի կարող անել գործադիրը,

          գ) ո՞վ, ո՞ր ուժն է լինելու անվտանգային հարցերով/արցախյան խնդրով Իմ քայլի ընդդիմությունը. այն փոխզիջումային կամ ոչ միզիջումային մոտեցմամբ բացելո՞ւ է թե ուժեղացնելու է իշխանության թիկունքը, նրան ստիպելո՞ւ է գնալ ավելի շատ փոխզիջումների, թե՞ ստիպելու է գնալ առավել կարծրացման, (հանկարծ չկարծեք, թե դրանցից մեկը լավն է, մյուսը վատը. դրանք առանձին վերցրած գնահատման ենթակա չեն, այլ դրանց էֆեկտիվությունը կարող է միայն քննարկվել հակառակորդի ու այլ դերակատարների ռազմավարությունների հետ փոխհամակցված ու մեկ մատրիցայում; դրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը գնահատման առարկա է այն համատեքստում, թե ո՞րը և ինչո՞ւ է նպատակահարմար այս կամ այն տակտիկական կամ ռազմավարական խնդիրը լուծելու համար, այդպես արել է Ադրբեջանը, որ հասել է այստեղ),

          դ) ինչպե՞ս են կառավարվելու հանրային տրամադրությունները՝ կրկին նախորդ կետում բերված մարտավարական ու ռազմավարական խնդիրները լուծելիս:

          ե) ինչպե՞ս է արվելու ողջ գործընթացի ու նրա տարբեր օղակների, շղթաների դիզայնը, պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը, վերահսկումը

          Ու այս երկարուբարակ շարադրանքը, առաջ քաշված հարցերը դեռ ամբողջը չեն.... Սա դեռ միայն Ղարաբաղյան խնդրի մասին է, մինչդեռ դա մեր միակ խնդիրը չէ.... Ժամանակը քիչ է, կարճ է, չմտածված էքսպերիմենտները, հապաղկոտությունը, անփորձառությունը, մեգագործընթացները ձախողելը (ցավոք այդպիսին էր հին ընտրակարգով ընտրությունների գնալը) կարող են թանկ նստել բոլորիս վրա:

          Հ.Գ. Գրում եմ, ու գիտեմ, որ այն, միևնույնն է, շատերին հետաքրքիր չի լինելու: Ասա, այ Ստեփան ջան, գնա քնի, երկու օրից Բրյուսել ու Փարիզ ես գնալու, մեկ է, այսպիսի բաների, աշխատանքի ու փորձառության կարիք չի եղել քո երկրում... Գնա քո միջավայրը, որտեղ գոնե նույն բարձր բաներից են խոսում:

          Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/styopa.safa...9014?__tn__=-R

          Comment


          • Նիկոլ Փաշինյանն ազատվեց Սերժ Սարգսյանի օրակարգից. Ով զոհաբերեց Վիեննան

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

            03.11.2018

            Տարածաշրջան այցի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում օրինակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է նոր իշխանությանը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից շեղվելու, այդ օրակարգը կորցնելու կապակցությամբ:

            Ուշագրավն այստեղ այն է, որ այդ քննադատությունը կամ ընդդիմախոսությունը չէր հնչում Սերժ Սարգսյանի հասցեին, որն օրինակ Սանկտ-Պետերբուրգից գրեթե մեկուկես տարի անց Ժնեւի հանդիպմանը եւ դրանից հետո որեւէ խոսք չի ասել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի մասին, եւ դրա որեւէ հիշատակում չեն արել նաեւ համանախագահները: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում որեւէ կերպ չէր խոսել Վիեննայի մասին:

            Համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի եռակողմ՝ Պուտին, Սարգսյան, Ալիեւ հանդիպումից հետո ամփոփիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար Վիեննայի օրակարգի մասին: Վիեննան տեղի էր ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ ամիս անց, ԱՄՆ հովանու ներքո, որտեղ Վաշինգտոնն առաջ էր մղել շփման գծում հրադադարի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմ ներդնելու հարցը: Հարց, որ ԱՄՆ փորձել էր առաջ քաշել դեռեւս ապրիլի քառօրյայից առաջ, եւ դրանից հետո Ադրբեջանի ձախողված սադրանքը տվել էր Բաքվին այդ մեխանիզմը պարտադրելու քաղաքական պատեհություն:

            Սանկտ-Պետերբուրգում Պուտինը Բաքվին փորձեց հետ պահել այդ պատեհությունից, դրանում տեսնելով Արցախի հակամարտության կառավարման մենաշնորհի սպառնալիք: Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ Վիեննայի մասին խոսք չկար, եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոշտ հայտարարություն արեց Վիեննայի օրակարգի առաջնահերթության մասին:

            Մեկուկես տարի անց Ժնեւում արդեն չկար թե Սանկտ-Պետերբուրգ, թե Վիեննա, համենայն դեպս հայտարարություններում: Բայց չկար այն շրջանակից որեւէ ձայն, որն այժմ Փաշինյանին է մեղադրում Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից շեղվելու եւ Դուշանբե նախաձեռնելու համար:

            Գործնականում, Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից շեղվել էր Սերժ Սարգսյանը, կամ ավելի շուտ որեւէ կերպ չէր դիմադրել դրանից շեղմանն ու երկու օրակարգն էլ չեղարկելու համանախագահների փոխհամաձայնությանը: Այստեղ խնդիրն իհարկե բազմաշերտ է, եւ ակնառու էր, որ Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը մոռացվել են, եւ նաեւ հենց դրա շնորհիվ է, որ կազմակերպվել է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որը Սանկտ-Պետերբուրգից հետո չէր ստացվում մեկուկես տարի:

            Չէր ստացվում, որովհետեւ համանախագահ երկրները չէին պայմանավորվում հետապրիլյան իրավիճակի քաղաքական կառավարման թեկուզ ժամանակավոր սկզբունքների հարցում: Ի վերջո, այդ պայմանավորվածությունը եղավ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի չեղարկման հաշվին, ինչից հետո եղավ Ժնեւը, որն արձանագրեց գործնականում նոր իրողություն: Ժնեւը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի շարունակությունը չէր, այլ նոր իրավիճակի մեկնարկ:

            Իրավիճակ, որը բնորոշվում էր Հայաստանի եւ Ադրեջանի համար «ընտրական» 2018 թվականով: Հայաստանում ֆորմալ առումով չկար ընտրություն՝ Սերժ Սարգսյանը պետք է նախագահի պաշտոնից տեղափոխվեր վարչապետի աթոռին, իսկ հոկտեմբերին նախատեսված էր Ադրբեջանի նախագահի ընտրություն:

            Հասկանալի է, որ արցախյան գործընթացը չէր կարող չենթարկվել այդ ներքին տրամաբանություններին: Ժնեւից կարճ ժամանակ անց սակայն Ալիեւը հանկարծ որոշեց հոկտեմբերի ընտրությունը վեց ամսով տեղափոխել առաջ՝ անցկացնել ապրիլին: Իրադարձություններն արտահերթ ընթացք ստացան նաեւ Հայաստանում, ապրիլին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ դեկտեմբերին արդեն Հայաստանում է արտահերթ ընտրություն:

            Ժնեւը Սերժ Սարգսյանի անձնական օրակարգի սպասարկումն էր, ինչին նա գործնականում զոհաբերեց Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը, այսինքն չդիմադրեց այդ օրակարգի չեզոքացմանը: Դուշանբեն Նիկոլ Փաշինյանի քայլն էր՝ գործընթացը Սերժ Սարգսյանի անձնական օրակարգից դուրս բերելու եւ լիովին նոր օրակարգ տեղափոխելու ուղղությամբ:

            Comment


            • Փաշինյանը փակել է Ալիեւի մուտքը. ճեղքումը չի ստացվում

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

              08.11.2018


              Ռուսական Կոմերսանտը տեղեկություն է հրապարակել, թե Ադրբեջանի նախագահ Ալիեւը պատրաստ է եղել մասնակցել նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ Վեհաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել դա:

              Ըստ տեղեկության, Ալիեւի հնարավոր մասնակցության նախաձեռնողը եղել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, իսկ նրան աջակցել է Լուկաշենկոն:

              Բավական բարդ է ասել, արդյոք Կոմերսանտի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կամ որքանո՞վ է համապատասխանում: ՀԱՊԿ հանդեպ Ադրբեջանի հետաքրքրության թեման շրջանառության մեջ հայտնվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Ընդ որում, Բաքուն այն սկսեց շրջանառել ընդհուպ խորհրդարանի պատգամավորների մակարդակում:

              Ռուսաստանը կարծես թե արձագանքել է միայն մեդիա-փորձագիտական դաշտում: Ավելին, տեղեկություն էր գեներացվում, որ սեպտեմբերի 1-ին ՌԴ-ում Պուտին-Ալիեւ հանդիպմանը հարցը կլինի օրակարգում, բայց հանդիպման արդյունքում որեւէ բառ չխոսվեց այդ հարցի վերաբերյալ:

              Տպավորություն է, որ ռուսական կողմը չի ուզում նկատել հարցը կամ տոն տալ Բաքվի խայծին: ՌԴ այդօրինակ պահվածքի մոտիվները թերեւս հասկանալի են: Մի կողմից Ռուսաստանի համար անշուշտ կարող է հրապուրիչ լինել ՀԱՊԿ հովանոցը ավելի տարածելը: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի առումով կա երկու խնդիր՝ նախ Բաքուն որքանով է պատրաստ անդամակցել ՀԱՊԿ-ին, այլ ոչ թե շրջանառել թեման ՌԴ-ից ինչ որ «ավանս» ստանալու հաշվարկով: Եվ երկրորդ, ու թերեւս ամենակարեւորը՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ակնհայտորեն փոխելու է բալանսը ոչ հօգուտ Ռուսաստանի:

              Եվ արդյոք դրա համար չէ, որ Նազարբաեւն ու Լուկաշենկոն ՀԱՊԿ շրջանակում աշխուժորեն զբաղված են Ադրբեջանի լոբբինգով: Փաստացի, Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին նշանակելու է Իսրայելի եւ Թուրքիայի անդամակցություն, դրանից բխող տարբեր զուգահեռ գծերով: Ռուսաստանը գործնականում հայտնվելու է դե ֆակտո շրջափակման մեջ:

              Մյուս կողմից, եթե Ադրբեջանը դանդաղ, բայց հետեւողականորեն թակի ՀԱՊԿ դուռը, ինչքա՞ն կարող է Մոսկվան չլսելու տալ այդ թակոցները: Հասկանալի է, որ դա չի կարող շարունակվել երկար, եւ այստեղ նշմարվում է Հայաստանի «անփոխարինելի» դերը, հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում լեգիտիմ, ըստ այդմ ինքնիշխանունակ իշխանության ձեւավորման պարագայում:

              Այդ դեպքում առաջանում է հարց, թե արդյոք Ադրբեջանը, կամ Ղազախստանն ու Բելառուսը չեն պատկերացնում այդ իրավիճակը: Ինչու՞ են անում քայլ, որին հավանություն տալու Հայաստանի հավանականությունը զրո էր:

              Հաշվարկն ըստ երեւույթին Ռուսաստանին, կամ ավելի շուտ Պուտինին «գայթակղելն» է, օգնելով այն շրջանակներին, որոնք Կրեմլի ղեկավարին կհամոզեն, որ Ադրբեջանի անդամակցությանը տոն տալը բխում է ՌԴ շահից եւ անհրաժեշտ է Մոսկվային: Ըստ այդմ, Պուտինը կփորձի հաղթահարել Հայաստանի դիմադրությունը, ինչն առնվազն կառաջացնի հայ-ռուսական լարվածություն:

              Պատահական չէ, որ այդ լարվածությունն առաջացնելու ուղղությամբ թավշյա հեղափոխությունից հետո ինտենիսվ աշխատող Բաքուն հենց այդ հեղափոխությունից հետո սկսեց շրջանառել «հետաքրքրությունը» ՀԱՊԿ հանդեպ:

              Comment


              • 6 or so months in....Nichole the Fraud....not disappointing....

                Monkey say's no oligarch's in Hayastan....

                Economy going backwards...

                No real oligarch has been jailed / no SERIOUS stolen funds returned to the govt.

                Only low level corrupt irrelevant people been ''arrested'

                No major investors...investing in Armenia under new fraud leadership

                One of the largest enterprises that pay's taxes...lfik's company...is paying less tax these days...

                This fraud tried bringing in LGBT forum and got it shut down....his xxxxx wife advocating a vaccine....

                ^^^ that's all i can think of right now....to be continued....complete fraud and should be killed.

                Meanwhile................. he has recalled .... Yuri from Russia.......about March 1.....despite Armenia trying hard to head CSTO for a number of years......he tried to be a HERO...and got put in his place by the Russians....childish ''duxov'' chatlakh....

                Sra maman kuneveluia shutov....

                The sheep 80% of population still HOT and think this fraud was the answer...that is why this fraud want's snap elections........before he is exposed more.




                Comment


                • Իրական պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներն այսպիսի բարդ իրավիճակում պետք է համախմբվեն գործող իշխանության շուրջ

                  Artur Ghazinyan

                  11 նոյեմբեր 2018Երբ պետքա մենք հասկանանք, որ ՀՀ ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիրները չի կարելի դարձնել ներքին քաղաքականության մեջ իշխանությանը քննադատելու առարկա???

                  Այնպիսի տպավորություն է, կարծես իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժերը սպասում էին, երբ պետք է իշխանությունը սխալվի, որ բոլորով միասին հարձակվեին Վարչապետի վրա։

                  Իրական պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներն այսպիսի բարդ իրավիճակում պետք է մի կողմ դնեն ներքին քաղաքական տարրաձայնությունները, համախմբվեն գործող իշխանության շուրջ և օգնեն հարթեն իրավիճակն ու լուծեն առաջացած խնդիրը։

                  Դրանից հետո կարելի է օրը 10 անգամ քննադատել և մեղադրել իշխանություններին թույլ տված սխալների համար։

                  ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը . . .

                  Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/aghazinyan/...09930255213188

                  Comment


                  • Լուկաշենկոն գանգատվել է Փաշինյանից. Սկանդալային նոր մանրամասներ

                    Lragir.am

                    13.11.2018


                    Աստանայում ՀԱՊԿ աղմկոտ վեհաժողովից հետո մեկնելով Մինսկ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մոտ է հրավիրել Ադրբեջանի դեսպանին եւ մանրամասն հաշվետվություն ներկայացրել Աստանայի հավաքի մասին, հաղորդում է բելառուսական Բելտա գործակալությունը:

                    Աստանայում պետք է ընտրվեր նոր գլխավոր քարտուղար, մյուս նորությունն էլ այն էր, որ Ադրբեջանը պետք է մասնակցեր եւ ստանար ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ: Ընդ որում, այս երկու հարցերը, ինչպես բացահայտվեց հավաքի ընթացքում, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների համար նույն փաթեթում էին:

                    Բանն այն է, որ Հայաստանը ցանկանում էր Խաչատուրովի փոխարեն նշանակել ՀՀ մեկ այլ ներկայացուցչի, իսկ Մինսկն ու Աստանան առիթից օգտվելով ցանկանում էին գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, որը Հայաստանից հետո այբբենական կարգով երկրորդն է: Հայաստանի քվոտան մինչեւ 2020 թվականն է:

                    Հատկապես ջանքեր էր գործադրում Նազարբաեւը, եւ գործարքը կարծես թե հետեւյալ սխեման ուներ. Բելառուսն աջակցում է Ադրբեջանին կարգավիճակ տալու, իսկ Ղազախստանը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին փոխանցելու հարցում:



                    Բայց Աստանայում չհաջողվեց իրագործել այս մտադրությունը, եւ Ադրբեջանի նախագահն էլ չմեկնեց վեհաժողովին: Փակ հանդիպումից հետո լրագրողները արձանագրել էին, որ Լուկաշենկոն ու Նազարբաեւը նյարդային էին, ընդ որում՝ նաեւ միմյանց հետ զրույցում: Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ դիրքորոշում է ցուցաբերել, ինչը թերեւս անակնկալ է եղել նրանց համար:

                    Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում, նրանն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց Հայաստանը գտնվում է անցումային փուլում, եւ դա ծանր բեռ է: Հայաստանը գլուխ կհանի դրանից, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի դեկտեմբերի 6-ին Սանկտ Մետերբուրգում:

                    Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Ալիեւի հետ իր պայմանավորվածությունները սրբություն են:

                    «Ադրբեջանի համար մեր դռները բաց են։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք եւ միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի», ասել է նա դեսպանին։

                    Նա ասել է նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու ունի: Սակայն հիմնական թեկնածուն, որ առաջադրվել է Աստանայում՝ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասը, սերտ կապերի մեջ է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես սպառազինության ոլորտում: Փաստորեն, Աստանայում փորձ է արվել նաեւ նշանակել մի մարդու, ով ներկայացնելու էր Ադրբեջանի շահերն ու լոբբինգը:

                    Եվ ահա, Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պարզաբանել է, թե ինչու չի ստացվել Աստանայի «դավադրությունը» եւ երդվել սրբորեն պահել պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ: Դա նշանակում է նաեւ, որ Բելառուսը շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին:

                    Comment


                    • Լուկաշենկոն խոստովանել է, որ ոչինչ չի կարող անել Նիկոլ Փաշինյանի հետ

                      Lragir.am

                      14.11.2018


                      Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովն անսպասելի մետաստազներ է ունեցել՝ ախտորոշելով նոր խնդիրներ ու բարդույթներ հետխորհրդային տարածքում:

                      ՀԱՊԿ ձախողված վեհաժողովից հետո, որտեղ չի հաջողվել գլխավոր քարտուղար ընտրել, հնարավորություն տալ երրրորդ երկրներին միանալ դաշինքին եւ համատեղ ՀՕՊ ստեղծել, Ալեքսանդր Լուկաշենկոն անսպասելի հրավիրել է Ադրբեջանի դեսպանին ու անկեղծացել:

                      Հայաստանի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահի այդ պահվածքը ոչ կոռեկտ է որակել: Ավելին, նշվել է, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան:

                      Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը նյարդայնացրել է Բելառուսին եւ Ադրբեջանին: Նախագահ Ալիեւն իր մոտ է կանչել Բելառուսի դեսպանին եւ հայտարարել Բելառուսի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին:

                      Մեր հարաբերություններն աննախադեպ են, եւ մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ասել է Ալիեւը: Դրանից հետո, ինչպես ասում են, քաղաքավարի մարդը պետք է առաջարկություն աներ: Բայց Ալիեւը, հավանաբար, այլ նպատակներ ուներ: Ըստ ամենայնի, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կռվեցնել Բելառուսին եւ Հայաստանին:

                      Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը հիստերիայի մեջ է: Իրականում Լուկաշենկոյի ոչ կոռեկտության մասին ԱԳՆ հայտարարությունն ամենեւին էլ հիստերիա չէ, այլ հեգնանք: Ակնհայտ է Ադրբեջանի հիստերիան, այլ ոչ թե Հայաստանի:

                      Ալիեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն իրոք խնդիր ունի, եւ դա Հայաստանն է: Ինչու՞ են Ալիեւին հուզում ՀԱՊԿ խնդիրները, որտեղից Ադրբեջանը դուրս է եկել 1999 թվականին: Ինչի՞ց է վախենում Ալիեւը, կազմակերպության ամրապնդումի՞ց, Լուկաշենկոյի եւ Փաշինյանի հնարավոր դաշինքի՞ց, թե՞ որ Փաշինյանը Լուկաշենկոյին կխանգարի վերադարձնել Ադրբեջանին պարտքերը:

                      Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, դեկտեմբերին փոփոխություններ են լինելու ՀԱՊԿ կանոնակարգում: Խոսքն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների ընդլայնման եւ նոր անդամների կամ դիտորդների ընդունումը մեծամասնությամբ, այլ ոչ թե կոնսենսուսով հաստատելու մասին է:

                      Դա նշանակում է, որ եթե դեկտեմբերին Փաշինյանը կիրառի վետոյի իրավունքը, Ադրբեջանին չի հաջողվի ծավալել իր ծրագրերը: Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը փաստացի խոստովանել է, որ ոչինչ չի կարող անել Նիկոլ Փաշինյանի հետ: Ալիեւը փորձում է կոնֆլիկտ հրահրել Հայասանի ու Բելառուսի միջեւ, որ Փաշինյանի վետոն ներկայացնի դեմարշ Լուկաշենկոյի դեմ:

                      Բայց բոլորը հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում: Մնում է միայն հասկանալ, թե Լուկաշենկոն ինչ եւ որքան է պարտք Ալիեւին:

                      Comment

                      Working...
                      X