Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը
Lragir.am
18.11.2018
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում իր տարակուսանքն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստի մասին:
«Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նա ասել է նաեւ, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:
«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», ասել է Փաշինյանը:
Բելառուսի պատասխանը չէր ուշացել. Այդ երկրի ԱԳՆ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, թե «Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: … Միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:
Աստանայում ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի ընտրության հարցում բելառուսա-ղազախական «դավադրությունը» տապալվեց Հայաստանի կոշտ դիրքորոշման պայմաններում: Այդ քայլն ուղղված էր մեծ հաշվով նաեւ Ռուսաստանի դեմ, ՀԱՊԿ-ում այսպես ասած ստատուս-քվոն փոխելու համար:
Նազարբաեւը վաղուց փորձում է «գրավել» ՀԱՊԿ-ը, որը ոչ թե դասական ռազմա-քաղաքական բլոկ է, այլ հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու գործիքներից մեկը: Զուր չէ, որ Նազարբաեւը հաճախ է սկսել խոսել այսպես ասած ՀԱՊԿ-2-ի մասին, եթե չստացվի պլան Ա-ն, բնականաբար թյուրքական եւ մասնավորապես ղազախական գերակայությամբ, ինչին էլ ուղղված է Ադրբեջանի համար նրա անթաքույց լոբբինգը:
Նազարբաեւն իր այս ծրագրերին ներգրավել է Բելառուսին, եւ Աստանայի տապալումից հետո հասկանալի էր Նազարբաեւի նյարդային պահվածքը: Բայց եթե Նազարբաեւը զբաղված է լուրջ ռազմավարական ծրագրերով ու քաղաքականությամբ, Լուկաշենկոն փորձում է օգտագործել այս իրավիճակը Ռուսաստանից, Ադրբեջանից, ցանկացած այլ «շահագրգիռ կողմից» ինչ որ բան պոկելու համար: Լուկաշենկոյի համար «մեծ քաղաքականությունը» հանգում է ընդամենը դրան:
Զուր չէ, որ Լուկաշենկոն Աստանայից հետո հրավիրել է Ադրբեջանի դեսպանին ու փորձել արդարանալ, թե ինչու տապալվեց դավադրությունը, ինչպես նաեւ երդվել է հավատարիմ մնալ Բաքվին: Այսպիսով, Լուկաշենկոն խախտել է էթիկետի բոլոր հնարավոր նորմերը թե Աստանայում, թե դրանից հետո: Թեեւ, սա շատ մեղմ է ասված:
Այս շարքից է նաեւ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանը, որը մատնում է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է պաշտոնական Մինսկը:
Աստանայում Հայաստանի կոշտ դիրքորոշումը ուժեղացրեց Հայաստանի դիրքերն ու արժեքը այդ բլոկում, բացելով նոր հնարավորություններ ոչ միայն բլոկի, այլեւ դրանից դուրս քաղաքականության ասպարեզում: Միեւնույն ժամանակ, Հայաստանը փրկեց Ռուսաստանին ֆիասկոյից, որն անխուսափելի էր լինելու Նազարբաեւ-Լուկաշենկո ծրագրի իրականացման դեպքում: Իսկ դա իր գինն ունի:
Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նոր վեհաժողովում Հայաստանը ներկայանալու է արդեն ուժեղ դիրքերից, եւ Աստանան ունենալու է իր շարունակությունը: Հայաստանը բազմաթիվ տարբերակներ ունի, եւ բոլորն՝ անպարտելի:

Comment