Re: Regional geopolitics
Ինչպես Ռուսաստանը փոխեց իրավիճակը հօգուտ Թուրքիայի
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Երկուշաբթի, 03 Մարտի 2014, 20:14
Չնայած ռուսական շովինիզմի հզոր արհեստական վերելքին, երբ գործի դրվեցին անցումային փուլի վաղուց տիրաժավորված իստեբլիշմենտի ներկայացուցիչները, Մոսկվայում այնուամենայնիվ անթաքույց շփոթմունք կա, Պուտինի քաղաքականության հեռանկարի ու իմաստի ընկալման բացակայություն:
Աստիճանաբար հասկանալի է դառնում, որ Պուտինը գտնվում է հիստերիայի եւ օլիմպիական ինքնահիացմունքի վիճակում: Միակ գործուն ուժը, որն ընդունակ է զսպել Պուտինի հավակնությունները, Գլխավոր շտաբն է, որը փորձում է պարզել եւ ճշտել տեղեկատվությունը, որը դրվում է նախագահի սեղանին տարբեր տեղեկատվական ծառայությունների կողմից:
Բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ վտանգի տակ են դնում իրենց կարիերան, փորձելով քաղաքական ղեկավարությանը համոզել արմատական քաղաքականության անիմաստության եւ հակամարտության կարգավորման այլ ուղիների որոնման հնարավորության հարցում:
Մոսկվան Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի մարզերի ակտիվ խմբերին փորձում է պարտադրել ինքնավարության ճանապարհը, հույս ունենալով, որ հայտնվելով ֆեդերալացման վիճակում, Ուկրաինան կմնա ռուսական ազդեցության ուղեծրում:
Եթե Ռուսաստանը հույս ունի, որ իրեն կհաջողվի ինկորպորացնել նաեւ Դնեպրոպետրովսկի ու Խարկովի մարզերը, դա արդեն իսկապես հղի է պատերազմով, ինչը Ռուսաստանի համար մղձավանջ կդառնա: Քանի որ ստիպված կլինի պատերազմել ոչ միայն ուկրաինական բանակի, այլեւ ուկրաինացի ժողովրդի դեմ, որը լավ զինված է եւ ի տարբերություն ռուսների՝ հասկանում է, թե ինչի համար է պատերազմում:
Ներկայում ռուսական քաղաքականությունը սկսել է դիմել իր միակ դաշնակիցներին՝ չեչեններին ու թաթարներին, սակայն նրանց ռուսները հիշել են չափազանց ուշ, եւ ինչպե՞ս կարձագանքեն Ղրիմի ու Պովոլժիեի թաթարներն այս կոչերին: Օրերս Կազանի թաթարների պատվիրակությունն այցելել է Ղրիմ, եւ նրանք պաշտպանել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու Ղրիմի թաթարներին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է թաթարներն աջակցեն օլիգարխական Մոսկվային: Մոտիվներ չկան: Արդյոք երկրորդ ճակատ չի բացվի Ռուսաստանի ներսում:
Ինչպիսին է լինելու Արեւելյան Եվրոպայի աշխարհքաղաքական նոր կոնֆիգուրացիան, եթե Ռուսաստանն իր կազմում միավորի այս երեք մարզերը: Կառաջանա հուսալի փակուղի ռուսների համար, տասնամյակների կտրվածքով եւ հոգուտ նրանց, ովքեր փորձում են ձեւավորել այս փակուղին 20 տարվա ընթացքում:
Ընդ որում, փակուղի կառաջանա նաեւ Սեւ ծովում: Ռուսաստանի ուշադրությունը եւ ջանքերն ամեն կերպ փորձում են ուղղել Կենտրոնական Ասիա, եւ շատերը շահագրգռված են, ընդ որում՝ անկեղծորեն, որպեսզի Ռուսաստանը զգալի ուժ ներկայացնի Կենտրոնական Ասիայի ուղղությամբ: Սակայն վեկտորի փոփոխությունը պետք է տեղի ունենա միայն Արեւմտյան ուղղությամբ պատ կառուցելուց հետո: Դա էլ տեղի է ունենում:
Մայդանն ընդամենը լեթարգիական քուն մտած Օբամայի ձախ-լիբերալ վարչակազմի արտաքին քաղաքական ակտիվության դետոնատոր էր: Եթե Օբաման չմիջամտեր, Մայդանն ինքնին չէր կարող ճշգրտումներ մտցնել եվրոպական աշխարհքաղաքականության մեջ, սակայն Ռուսաստանն ակտիվորեն ձեռնամուխ եղավ այդ հեռանկարի կառուցմանը, ինքզինքը մղելով չտեսնված փակուղի, մեկուսացման եւ շրջափակման մեջ:
Lragir.am-ը Ռուսաստանի հարցում մի քանի ամսվա ընթացքում կիրառում էր «մեկուսացում» եւ «շրջափակում» առանցքային հասկացությունները: Ներկայում այդ հասկացություններն առավել համարժեք են դարձել ստեղծված իրավիճակին: Ռուսաստանին չի հաջողվի իրավիճակը բերել Արեւմուտքի համար ընդունելի համապատասխան ձեւաչափերի:
Ինչպե՞ս կարելի է գնահատել աշխարհքաղաքական նոր իրավիճակը Հայաստանի ազգային շահերի տեսակետից: Այս իրավիճակում կարելի է դիտարկել երեք հիմնարար գործոն:
Հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ, Ռուսաստանն իր հետ այդ խորացող մեկուսացման մեջ կներքաշի իր վասալներին, նախեւառաջ Հայաստանին: Ներկայում անհնար է պատկերացնել, թե դա ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար:
Դրա հետ մեկտեղ, արդեն պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, որ այդքան հմտորեն կառուցել էին Թուրքիայի շրջափակման ու էքսպանսիան զսպելու ռազմավարությունը (ինչն անշուշտ բարենպաստ հեռանկար էր դարձել Հայաստանի համար), ներկայում ստիպված են լինելու ընդունել Թուրքիայի անփոխարինելիությունը Եվրատլանտյան քաղաքականության մեջ, եւ սկսելու են օգնել նրան: Հայաստանի դերը որպես Թուրքիային զսպելու քաղաքականության մասնակից, գործնականում վերանում է:
Ռուսաստանը, մնալով առանց գործընկերների, իր շովինիստ-քարոզիչների միջոցով սկսել է դիմել այն երկրների ու ժողովուրդների օգնությանը, որոնց շահերը, մեղմ ասած, չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Բարձրացվում է սլավոնական-իսլամական-թյուրքական դաշինքի դրոշը: Ի՞նչ են պահանջելու այդ դաշնակիցներն իրենց օգնության դիմաց:
Այս թեմաները շատ շուտով լայն ու առարկայական քննարկվելու են: Ստիպված:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....Mhn3Ke4y.dpuf

Comment