Re: Regional geopolitics
Ռուսաստանը շտապում է. Պատերազմի նպատակներն ու խնդիրները
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
19 Հուլիսի 2014
Վաղուց պետք է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել պատերազմ: Պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, ԱՄՆ-ի, Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների աջակցությամբ:
Ռուսաստանի եւ ռուսական հասարակության համար այդ պատերազմը դեռեւս չունի իմաստավորված նպատակներ եւ չի արտահայտում որոշակի, ակտուալ շահեր: Ռուսաստանն առայժմ պատերազմն ընկալում է ոչ քաղաքականապես, տրվում են էմոցիոնալ գնահատականներ:
Ռուսական հասարակությունը Ուկրաինայի Հարավ-արեւելյան մարզերին չի առաջարկել կամավորներ եւ այն, ինչը կոչվում է համաժողովրդական օգնություն: Ռուսական հասարակությունը կամ կարեկցանքով հետեւում է, կամ հաշվում այդ պատերազմի կորուստներն ու եկամուտները:
Ռուսական խոշոր ընկերությունները դեռեւս չեն կողմնորոշվել հետագա ծրագրերի հարցում, քանի որ մինչ այժմ կոնսալտինգները չեն առաջարկել որեւէ էական կանխատեսում ու գնահատականներ ապագայի համար:
Անհասկանալի է, թե ինչպես են մտադիր գործել իշխանությունները եւ ինչպես դա կանդրադառնա ռուսական տնտեսության հիմնական կլաստերների վրա: Միայն առանձին ընկերություններ պատկերացում ունեն, թե ինչ անեն հեռանկարի հաշվարկով:
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է ամեն կերպ երկիրը եւ առաջատար ընկերություններին զերծ պահել Արեւմուտքի պատժամիջոցներից եւ խլացնել այն դժգոհությունը, որն արդեն կա:
Ռուսական ազգայնական զգացմունքների առաջին պոռթկումներն արագ մարեցին, նախեւառաջ այն պատճառով, որ բնակչությունը զգուշանում է քիչ թե շատ լայն մոբիլիզացիայից. քչերն են ցանկանում իրենց երեխաներին ուղարկել մարտական գործողությունների վայրեր:
Նշվում է, որ Պրիդնեստրովիեում կամ Աբխազիայում ռազմական հակամարտությունների ժամանակ ռուս կամավորներն ավելի շատ էին, սակայն միայն քանակը չէ խնդիրը: Առկա էին լիովին այլ տրամադրություններ, տեղի էր ունենում «պայքար կայսրության համար»:
Ներկայում պարզված չեն ոչ նպատակները, ոչ էլ խնդիրները: Ուկրաինայի Հարավ-արեւելքի էթնիկ ռուս բնակչությունը նույնպես էնտուզիազմ չի ցուցաբերում ռազմական գործողություններին մասնակցելու հարցում, ինչը թերեւս ազդում է բուն Ռուսաստանում ռուսների արձագանքի վրա: Հնարավոր է, ռուս բնակչության ակտիվությունը կարտահայտվի ապագայում, սակայն ներկայում պարզ չէ այդ պասիվ պահվածքի պատճառը:
Ռուս բնակչությունը սպասում էր Ռուսաստանի ռազմական միջամտության լիովին այլ բնույթ ու մասշտաբներ եւ գտնում է, որ Պուտինն իրենց թողել է բախտի քմահաճույքին:
Ուկրաինայից ռուս փախստականների թիվը հասնում է 800 հազարի եւ շուտով կհասնի միլիոնի: Մոտակա ամիսներին սպասվում է Ռուսաստանում 2-2,5 միլիոն մարդկանց «կամավոր» վերաբնակեցում: Ռուսաստանի համար դա նշանակելու է աղետ, ոչ մի պետություն ի վիճակի չէ լուծել նման քանակի փախստականների խնդիրները:
Ռուսաստանի կառավարությունը փորձում է դա թույլ չտալ, սակայն երեւում է արդեն կորցնում է իրադարձությունների վերահսկողությունը:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի ռուս բնակչության մեծ մասը չի մտածում Ռուսաստանում վերաբնակվելու մասին, քանի որ կասկածում է, թե ձեռք կբերի այն պայմանները, որոնք ուներ իր մշտական բնակության վայրում: Չնայած ռուսները ներկայում մեծ դիսկոմֆորտ են զգում, սակայն Ուկրաինան համարում են ավելի հարմար երկիր եւ իրենց հայրենիքը:
Ուկրաինայի համար այս պատերազմն ավելի ու ավելի է ձեռք բերում ազգային-ազատագրական բնույթ, ուժեղանում է ուկրաինական ազգայնականությունը, որը տարածվում է բոլոր մարզերում: Թերեւս, տեղի է ունենում ուկրաինական ժողովրդի ինքնորոշման պատմական նոր ժամանակաշրջան:
Դա չի նշանակում ազգային ատելության բորբոքում նախեւառաջ կենցաղային ազգայնականության մասով, սակայն ուժեղանում է ատելությունը Ռուսաստանի եւ նրա քաղաքական ղեկավարության հանդեպ: Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը նույնպես չի ձգտում բորբոքել ազգային ատելություն, քանի որ դա կարող է հանգեցնել բրուտալ հետեւանքների, զրկել երկիրը սոցիալական որոշակի խմբերից, որոնք ապահովում են տնտեսական զարգացումը:
Լավ հայտնի է, որ նախագահի ընտրություններից հետո կառավարությունում եւ վարչական մարմիններում նշանակվում են ռուս եւ այլ էթնիկ ծագման փորձառու մասնագետներ:
Այնուամենայնիվ, կասկած չկա, որ նախագահ Պորոշենկոն եւ նրա թիմը, քաղաքական կուսակցությունների ու խմբերի աջակցությամբ, փորձում է վարել ռազմական գործողությունները ձգձգելու քաղաքականություն՝ Հարավ-արեւելյան մարզերի ռուս բնակչությանը դուրս մղելու նպատակով, որը չի հաշտվում ուկրաինական պետության իրական ամբողջականության պահպանման հետ:
Այսպես թե այնպես, Ուկրաինան ազատվելու է 2-4 միլիոն ռուսներից, գուցե եւ ավելի: Այս իրադարձությունների սկզբում թվում էր, թե դա հնարավոր չէ մի երկրում, որը գտնվում է Եվրոպայում եւ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քաղաքակրթական բնույթի դարավոր կապեր եւ այլ հանգամանքներ:
Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնը տեղի էր ունենում Հարավսլավիայում, եւ չկա որեւէ անհնար բան ազգային-ազատագրական պայքարում:
Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է թույլ չտալ ռազմական դիմակայության մասշտաբների ու բնույթի ընդլայնումը, քանի որ ինքն էլ չի հասկանում, թե դա ինչի կարող է հանգեցնել:
Ուկրաինայի կողմից պատերազմը ձեռք է բերել «էթնիկ զտումների» բնույթ, եւ ժողովրդական լայն շերտերում այդ հանգամանքը դարձել է «լեգիտիմ», այսինքն՝ «որքան քիչ ռուսները, այնքան լավ», «հանուն Ուկրաինայի ազատագրման մենք կավերենք Դոնբասը, այն մեզ պետք չէ»:
Մեկ տարվա ընթացքում պարզ կդառնա, թե որքանով Ուկրաինան ի վիճակի կլինի գոյատեւել Ռուսաստանի հետ շփումների սահմանափակման կամ խզման պայմաններում: Հենց այդ ժամանակաշրջանը ցույց կտա, թե որքանով է Ուկրաինան ընդունակ աբսորբացվել նոր պայմաններին:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում տեղի է ունենում ռազմական ակտիվ ու արագացված շինարարություն, երբ պարզ է դարձել, որ Արեւմտյան հանրությունն անմիջական մասնակցում է ուկրաինական նոր բանակի ձեւավորմանը: ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել այդ նպատակով, եւ դա բնականաբար շարունակվելու է: Լեհաստանը եւ Լիտվան ըստ էության դարձել են իրադարձությունների անմիջական մասնակիցներ:
Պորոշենկոն երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար պատերազմ է մղում ուկրաինական բանակի՝ որպես այդպիսին, բացակայության պայմաններում, եւ նա ստիպված է տնտեսել ժամանակն ու ռեսուրսները, եւ գլխավորը՝ թույլ չտալ Ռուսաստանի միջամտությունը եւ հակամարտության ընդլայնումը:
Դա Մոսկվայում հասկանում են, սակայն Պուտինին լրջորեն զգուշացրել են Արեւմուտքից, եւ նա նույնպես թույլ չի տա Ռուսաստանի ներգրավումը մասշտաբային պատերազմին ընդդեմ մեծ եւ ավելի պասիոնար ազգի՝ ուկրաինացիների:
Պատերազմի ձգձգմամբ շահագրգիռ են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրոպայի մի շարք պետություններ, քանի որ դա դարձել է Արեւելյան Եվրոպայի ընդարձակ տարածությունում ռազմա-քաղաքական ներկայության իրականացման կարեւորագույն գործոն:
Ռուսաստանի էքսպանսիայի զսպումը դարձել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայում նրա գործընկերների քաղաքականության ուղղությունն ու խնդիրը: Այդ խնդիրներին չկարողացավ դիմադրել նույնիսկ Գերմանիան, որոշելով, որ ավելի լավ է վերածրագրավորել քաղաքականությունը, քան ռիսկի դիմել ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում հակասությունների սրման մասով:
Սեւ ծովում ներկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրների աննախադեպ ռազմածովային ուժեր, որոշում է ընդունվել Ռումինիայում ու Վրաստանում ռազմական բազաների ստեղծման, ուկրաինական բանակի արմատական վերակազմակերպման, Լեհաստանին ու Լիտվային օգնություն հատկացնելու վերաբերյալ:
Ըստ ամենայնի, սա միայն Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանի երկրներում ռազմական ներկայության եւ ռազմական ուժեղացման առաջին փուլն է:
Ռուսաստանը շտապում է, փորձում է ազդեցիկ գործընկերներ գտնել աշխարհում, սակայն գտնված գործընկերներն էլ հնարավորություն չունեն միջամտելու Արեւելյան Եվրոպայում:
Ընդ որում, այդքան էլ պարզ չէ, թե որքանով են հուսալի այդ գործընկերները, օրինակ BRICS անդամ-երկրներից:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....6Uq3TZox.dpuf

Comment