Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Regional geopolitics

    Աշխարհքաղաքական քառանկյուն


    «Թուրքական թեմայի» եվրոպական հարթությունում բավականին կարևոր է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որը միտված է Թուրքիայի ու եվրոպական առաջատար պետությունների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջանքերի շրջափակմանը։ 2010-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետի` Անկարա կատարած այցը բացահայտորեն «հակաեվրոպական» բնույթ էր կրում, նպատակ ուներ վերացնելու Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի միջև եղած բոլոր խնդիրները, նոր դիրքեր ձեռք բերելու Թուրքիայում ու տարածաշրջանում։ Ըստ ֆրանսիացի փորձագետների, որոնք արտահայտվում են շատ զգույշ ու չափավոր, Մեծ Բրիտանիայի ջանքերը, նախ և առաջ, ուղղված են ոչ թե Ֆրանսիայի, այլ Գերմանիայի, այսինքն` Եվրոպայում Թուրքիայի գլխավոր տնտեսական գործընկերոջ դեմ։ Բալկանյան, ուկրաինական, Սև ծով-կովկասյան, իրանական, արաբական և թուրքական ուղղություններում Գերմանիայի չափազանց ուժեղանալը «փոքր աղետ» է և բրիտանական քաղաքականության ձախողում։ Հատկանշական է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գ. Վեստերվելի այցը Թուրքիա, որը կայացավ 2010-ի հուլիսի 28-ին` Դ. Կեմերոնի այցից մեկ օր հետո։

    Գերմանիան ուշադրությամբ հետևում է ռազմավարական այդ ուղղությամբ բրիտանական քաղաքականության քայլերին, ինչը վկայում է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան չեն կարող անտեսել Թուրքիայի հավակնությունները։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, մեծապես կապված Իրանի և Արևմտյան ընկերակցության միջև «ռազմավարական միջնորդ» դառնալու Լոնդոնի փորձերի լիակատար ձախողման հետ, ուղղված է Իրանի դերը Թուրքիայով «փոխարինելուն», որը, բրիտանացի քաղգործիչների դիտարկմամբ, կարող է դառնալ ընդարձակ տարածաշրջանում բրիտանական ազդեցության ուժեղացման կարևոր գործոն։ Մեծ Բրիտանիայի այդչափ լուրջ ու հետևողական քաղաքականությունը Ֆրանսիային ու Գերմանիային ստիպում է մշտապես դիմելու Թուրքիային տարբեր նախաձեռնություններով ու առաջարկություններով, որոնց նպատակն է այդ երկիրը պահել Եվրոպայի քաղաքականության ուղեծրում։ Դա վկայում է, որ Եվրոպայում կա շատ լուրջ խաղացող, որը շահագրգռված է ոչ միայն ֆրանս-գերմանական տանդեմից, այլև Ռուսաստանից Թուրքիայի խիստ տարանջատմամբ, քանի որ հատկապես Ռուսաստանը Լոնդոնում համարվում է ոչ պակաս վտանգավոր խաղացող Թուրքիայի դեմ, քան Մեծ Բրիտանիայի եվրոպական գործընկերները։ Պետք է նկատի առնել, որ Մեծ Բրիտանիան ավելի սերտ ու պարտավորեցնող կապեր ունի ԱՄՆ-ում, քան նրա եվրոպական գործընկերները, նա նաև գործառական մեծ հնարավորություններ ու շահեր ունի Մերձավոր Արևելքում և Կովկասում, ինչը թույլ է տալիս Թուրքիայի հետ վարել տարածաշրջանային անվտանգության թեմաներով ավելի առարկայական երկխոսություն։ Ֆրանսիացի փորձագետների կարծիքով` ներկայումս ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան ներքաշվում է ինչ-որ նոր խաղերի մեջ, ուր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ձգտում են դիրիժոր լինել և թույլ չտալ Թուրքիայում ֆրանսիական, գերմանական և ռուսական շահերի ուժեղացում։

    Սակայն եթե նկատի ունենանք, որ Մեծ Բրիտանիայի նպատակներից մեկը Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցում թույլ չտալն է, ապա կարելի է միանգամայն հնարավոր համարել, որ Ֆրանսիան ու Գերմանիան, չնայած եղած հակասություններին, կարող են գտնել փոխշահավետ միավորման ավելի ամուր եզրեր։ Այսպիսով, Եվրոպայում, չնայած տարբեր տերությունների վաղեմի ու ներդաշնակ գործընկերությանը, կա քաղաքականության կառուցման երեք «բևեռ», այդ թվում` Թուրքիայի ուղղությամբ։ Դրանք են` ֆրանս-գերմանական տանդեմը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը։ Հաշվի առնելով եվրոպական տանդեմի և Ռուսաստանի, ինչպես նաև տանդեմի և Մեծ Բրիտանիայի փոխադարձ շահերը, խաղը դառնում է ավելի բարդ, և սպասվում է հակասությունների սրում։ Այս սյուժեն, այնուամենայնիվ, բարդանալու միտում ունի։ 2010-ին, որոշակի քննարկումից հետո, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հասկացան, որ անհրաժեշտ է պայմանագիր կնքել պաշտպանական կարողությունների միավորման մասին, ինչը երկու պետությունների համար ֆինանսական, օպերատիվ և ռազմատեխնիկական բնույթի շատ հարցեր է լուծում։ Նրանք արդեն հասցրել են ցուցադրել շահերի միասնությունը նաև պաշտպանության ոլորտում` զորախաղեր անցկացնելով Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում։ Պետք է նկատել, որ ինչ-որ չափով կրկնվում է եվրոպական միացյալ ռազմական ուժեր ստեղծելու մասին Սեն Մալոյի 1999-ի պայմանագրի ստորագրման պատմությունը, երբ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, այդ ուժերի ստեղծման հարցերը քննարկելիս, որոշեցին «յոլա գնալ» առանց Գերմանիայի։ Տվյալ պարագայում խոսքը, ըստ էության, այն մասին է, որ Գերմանիան իր տեղն իմանա եվրոպական պաշտպանությունում և քաղաքականության մեջ, ինչը կարող է հանգեցնել Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցմանը, այդ թվում նաև` տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, այսինքն` ՈՒկրաինայի, Բալկանների ու Կովկասի առնչությամբ։ Անտարակույս, տարածաշրջանային քաղաքականության, եվրոպական և էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման ցանկացած սխեմա հանգեցնելու է Թուրքիայի խնդրի քննարկմանը։

    Դրա հետ մեկտեղ, կան այլ, մեր կարծիքով, ավելի սկզբունքային հանգամանքներ` Ռուսաստանի հետ Արևմտյան Եվրոպայի հարաբերություններում «թուրքական թեմայի» տեղն ու դերը քննության առնելիս։ Դա այն է, որ Ֆրանսիան ու Գերմանիան չեն ուզում Ռուսաստանը ներառել Թուրքիայի առնչությամբ համաեվրոպական բանավեճի մեջ։ Ռուսաստանն առանց այդ էլ, փաստորեն, չի մասնակցում այդ բանավեճին, բայց խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է այդ բանավեճին հաղորդել նոր և, շատ հավանական է, դրամատիկ բնույթ։ Ռուսաստանը, ձգտելով որոշակի տեղ գրավել Եվրոպայում, կարող էր առաջադրել նոր, Թուրքիայի` որպես «մեծ Եվրոպայի» մասի (որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը) ընկալման համար միանգամայն անընդունելի խնդիրներ։ Դա լիովին հնարավոր հեռանկար է և կարող է կարևոր փաստարկ դառնալ ռուսական քաղաքականության մեջ։ Եվրոպացիներն ավելի ու ավելի են հասկանում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումն իրենց ոչ մի դրական բան չի խոստանում, ուստի «թուրքական թեմայում» Ռուսաստանը, եվրոպացիների կարծիքով, միայն բացասական տեղ կարող է զբաղեցնել։

    Այսպիսով, «Մեծ եռյակի» հարաբերությունների շուրջ բանավեճում «թուրքական թեմայի» բացակայությունը չի նշանակում, թե նման խնդիր առհասարակ չկա, այլ որ արևմտաեվրոպական տերությունների համար միանգամայն անընդունելի է Ռուսաստանի մասնակցությունը «թուրքական թեմայի» քննարկմանը, իսկ Ռուսաստանը դիտվում է որպես հյուսիսային ու արևելյան ուղղությամբ թուրքական նվաճողամտության տարածման հնարավոր արգելակիչ։

    Ըստ էության, Ռուսաստանի կողմից թուրքական նվաճողամտության սահմանափակումը կարող է իրականացվել որոշակի առճակատման, որոշ վեճերի և տեղային, աննշան, ավելի շուտ թաքնված հակամարտությունների հանկարծակի ծագման, կամ կանխիչ միջոցառումների ձևով։ Եվրոպացիները շատ լավ հասկանում են, որ, չնայած տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերման կամ նախկինների վերականգնման Ռուսաստանի որոշակի նպատակներին, Մոսկվան, այնուամենայնիվ, Թուրքիայի դիրքերի հանդեպ ոչ թե հարձակողական կարգավիճակում է, այլ պաշտպանական։ Այսինքն, Ռուսաստանը Եվրոպայի նման պաշտպանության մեջ է և սոսկ աշխատում է կանխել տարածաշրջաններում իր համար վատթար սցենարների զարգացումը։ Ընդ որում, եթե Թուրքիան հավակնություններ ու լուրջ պահանջներ ունի այնպիսի առանցքային տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, ապա Ռուսաստանն իրականացնում է խիստ զուսպ ու չափավոր ռազմավարություն, ընդ որում, միայն այնպիսի յուրօրինակ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սև ծովը կամ Կովկասը, մասամբ նաև Բալկաններն ու Կենտրոնական Ասիան։ Ֆրանսիացի փորձագետները ռուս-թուրքական ներկա հարաբերությունները գնահատում են որպես մարտավարական գործընկերների և ռազմավարական մրցակիցների փոխհարաբերություններ։

    Հետաքրքրություն են ներկայացնում նաև թուրքական նվաճողամտության ճանապարհին արգելքներ չհարուցելու ԱՄՆ-ի ռազմավարության առնչությամբ մեր առաջադրած վարկածին ֆրանսիացի փորձագետների գնահատականները։ Անդրատլանտյան հարաբերությունների դժվարություններին ու եվրոպական անվտանգության խնդիրներին ծանոթ ֆրանսիացի փորձագետներն այդ վարկածը գնահատել են որպես հնարավոր, բայց ոչ միակը ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Նրանց կարծիքով, այդ իրողությունն ավելի շուտ իրադարձությունների անաչառ զարգացման արգասիք է, ոչ թե ամերիկյան որոշակի գործողությունների, երբ ԱՄՆ-ը կարող էր հմտորեն գործել այդ իրավիճակում։

    Փորձագետների համոզմամբ` Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև եվրոպական պետությունների մեծ մասը, այդ թվում նաև` Մեծ Բրիտանիան, առանձնակի հետաքրքրություն չեն դրսևորում Կովկասի խնդիրների նկատմամբ, ներառյալ Վրաստանի խնդիրները և վրաց-ռուսական հարաբերությունները։ Եվրոպական պետությունները համոզվել են Վրաստանում այլ երկրներից «տարբերվող», ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու ապարդյունության մեջ, ինչպես նաև այն բանում, որ Վրաստանը ճիշտ չի ընկալել ու մեկնաբանել Արևմտյան ընկերակցության կողմից աջակցության ցուցաբերման ազդանշանները։ Փորձագետներից մեկի պատկերավոր արտահայտությամբ` Ն. Սարկոզին «ձեռքերը լվացել է» և այլևս «հավես չունի» զբաղվելու վրացական խնդիրներով։ Սև ծովի ավազանում և Կովկասում Ֆրանսիայի ու Գերմանիայի շահերը խիստ սահմանափակ են, ու թեև տարածաշրջանային անվտանգության ներկա մակարդակը չի կարող բավարարել եվրոպացիներին ու նպաստել սեփական բիզնեսի զարգացմանը, նրանք մտադիր չեն այդ տարածաշրջաններում որևէ նախաձեռնություն հանդես բերելու։ Ֆրանսիան և Գերմանիան կովկասյան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում են «Արևելյան գործընկերության» ծրագրի և ավելի վաղ հռչակված «Մերձավոր հարևաններ» նախագծի (ըստ որի, Եվրոպան նախընտրում էր տարածաշրջանի աստիճանական ինտեգրումը) պրիզմայով։ Դրան զուգընթաց, կասկած չկա, որ «Արևելյան գործընկերությունը», ԱՄՆ-ի ուղղորդված քաղաքականության պայմաններում, Լեհաստանի ու Շվեդիայի խիստ «միակողմանի» նախաձեռնությունն է։ Ո՛չ Ն. Սարկոզին, ո՛չ Ա. Մերկելը այդ նախագիծը պատշաճ ոգևորությամբ չընդունեցին, բայց շատ տարօրինակ մի հանգամանք է ի հայտ գալիս։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան ոչ մի կերպ դեմ չեն այդ նախագծի իրականացմանը, բայց ԱՄՆ-ի շահերի հետ կապված նախնական նախաձեռնության բնույթը որոշ չափով խարխլեց եվրոպական «մեծ տանդեմի» վստահությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ։ Ներկայումս Ֆրանսիան ու Գերմանիան ձգտում են արագացնել իրենց մասնակցությունը նախագծին, ավելի մեծ ոգևորությամբ են հավանություն տալիս Արևելյան Եվրոպայի պետությունների հետ Եվրամիության մերձեցման մտադրություններին։ Գերմանիան մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Արևելյան Եվրոպայի «ընտելացմանը»։ Այսպես թե այնպես, Ռուսաստանն այդ նախաձեռնությունն այնպես չի ընդունում, ինչպես ՎՈՒԱՄ-ը, բայց, ցանկացած պարագայում, վերաբերվում է դրան եթե ոչ թշնամաբար, ապա մեծ զգուշավորությամբ։ Ֆրանսիան և Գերմանիան շատ լավ են հասկանում Ռուսաստանի տրամադրություններն ու դիրքորոշումը, բայց, այդուամենայնիվ, շարունակում են զարգացնել նախագիծը։ Նրանք ուզում են Ռուսաստանին ցույց տալ իրենց ձգտումը` «Արևելյան գործընկերություն» ծրագրում «խլելու» նախաձեռնությունը, այսինքն, «խլելու» նախաձեռնությունը ԱՄՆ-ից և Եվրոպայում նրա գործընկերներից` նպատակ ունենալով այն ներկայացնելու բնավ ոչ որպես հակառուսական։ Եվրոպացիները հույս ունեն, որ դա ճիշտ կընկալվի ու կմեկնաբանվի Մոսկվայում։ Բացի այդ, Ֆրանսիան ու Գերմանիան կցանկանային ապաքաղաքականացնել նախագիծը և ապագայում թույլ չտալ դրա քաղաքականացում, ընդ որում, նպատակ ունենալով ոչ միայն «խաղաղեցնել» Ռուսաստանը, այլև դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը շարունակում է փորձերը Արևելյան Եվրոպայում կազմավորելու Ռուսաստանը Ֆրանսիայից ու Գերմանիայից բաժանող աշխարհաքաղաքական արգելապատնեշ։ Այդ խաղում շատ ակտիվ դեր է կատարում Մեծ Բրիտանիան, որը պետությունների արևելաեվրոպական բլոկը դիտարկում է որպես կարևոր լծակ` Ռուսաստանի հետ «մեծ տանդեմի» համերաշխության քաղաքականության ձախողման ճանապարհին։

    Այս իրավիճակում եվրոպական խաղի առաջարկված սցենարը, ուր Թուրքիան, այսպես թե այնպես, բանավեճի թեմա է լինելու, ավելի ու ավելի օրախնդիր է դառնում, և հենց այդ աշխարհաքաղաքական «քառանկյունում» էլ ապագայում քննարկվելու է «թուրքական թեման»` որպես Եվրոպայի անվտանգության, կայունության և համագործակցության խնդրի կարևոր մաս։ Այդ խաղի որոշակի իրավիճակներում, Թուրքիայի նվաճողամտության ուղղվածության առնչությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի շահերը կարող են համընկնել` չնայած բարդ հակասություններին։ Այսպես թե այնպես, Արևմտյան Եվրոպայի տերությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար միանգամայն ընդունելի է, եթե Թուրքիան և Ռուսաստանը մեկ կամ մի քանի ուղղություններում բախվեն։ Ընդ որում, պետք է հասկանալ, որ այնպիսի մի թեմա, ինչպիսին Թուրքիայի հավակնություններն են ու նվաճողամտությունը Արևելյան Եվրոպայում, առավել ևս, Կենտրոնաարևելյան Եվրոպայում, դեռևս մշակված չէ, քանի որ դրա համար դեռ շատ քիչ փաստական ու վերլուծական նյութ կա։ Լիովին հնարավոր է, որ Թուրքիայի տնտեսական և քաղաքական կարողությունն այնքան մեծ չէ, որ այդ երկիրը կարողանա հավակնել Արևելյան Եվրոպայում որևէ առաջատար կամ նշանակալի դերի, և թուրքական ներկայությունն այդ ընդարձակ ու զարգացած, գերազանցապես քրիստոնեական տարածաշրջանում այնքան էլ էական չի լինի։ Բայց Արևելյան Եվրոպան, անկասկած, միշտ կլինի շատ կարևոր ու ակտիվ ասպարեզ քաղաքական նախագծերի իրականացման համար, և այստեղ ծավալվող իրադարձությունները, իհարկե, կդառնան Եվրոպայում «ուժի կենտրոնների» հակասության առարկա, ինչը կանդրադառնա Թուրքիայի հանդեպ Եվրոպայի երկրների ու Ռուսաստանի քաղաքական նպատակների ու խնդիրների վրա։

    Եվրոպական քաղաքականության մեջ, Թուրքիայի առումով, տևականորեն նկատվում է մի շատ կայուն հանգամանք, որը, որոշ ճշգրտման դեպքում, կարող է արմատապես փոխել բանավեճն ու մոտեցումները` առհասարակ «թուրքական թեման» քննարկելիս։ Խոսքը համաեվրոպական բանավեճի մասին է, ուր պետությունների մի մասը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, մյուս մասը կա՛մ ողջունում է այն, կա՛մ շահարկում։ Այդ բանավեճը հնարավորություն է տալիս արտահայտելու տարբեր շահեր ու քաղաքական նպատակներ։ Դրա հետ մեկտեղ, մշտապես առկա է այն հանգամանքը, որ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության այլ հակառակորդներ, այդ բանավեճի շրջանակներում «պաշտպանական դիրքեր են զբաղեցնում», հիմնականում արդարանալով իրենց բռնած դիրքի համար։ Վերջին տարիներին, ինչը, իհարկե, պայմանավորված է Ն. Սարկոզիի և Ա. Մերկելի իշխանության գալով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հակառակորդները պաշտպանությունից անցել են հարձակման, ընդ որում, շատ անհաշտ կերպով։ Դա խթան եղավ Եվրոպայի հասարակական շատ շրջանակների համար, որոնք նախկինում այնքան էլ որոշակիորեն չէին արտահայտում իրենց դիրքորոշումը։ Այս կապակցությամբ, «անդամակցության» հակառակորդներն առաջվանից ավելի են շահագրգռված այդ «անդամակցության» դեմ օրինական փաստարկներ բերելու հարցում, ընդ որում, արդեն ոչ միայն ներքաղաքական (Թուրքիայի ներքին հասարակական ու քաղաքական կյանքին վերաբերող) բնույթի, այլև այդ երկրի արտաքին քաղաքականության խնդիրներին վերաբերող հարցերում։
    Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

  • #2
    Re: Regional geopolitics

    Ոստնակ նոր ցատկի համար


    Աթաթուրքն ու նրա զինակիցները հիանալի հասկանում էին, որ այն ժամանակ ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակում գլխավոր սպառնալիքը Թուրքիայի համար նրա հնարավոր ձգտումն էր իր քաղաքական և ռազմական ներկայությունը նկատելի դարձնելու հարևան երկրներում։ Թուրքիան Աթաթուրքի օրոք գտնվում էր խորհրդային, բրիտանական, ֆրանսիական ու գերմանական կայսրությունների ճնշման տակ։ Եթե օգտագործելու լինենք շատ պայմանական պատկեր, ապա խոսքը «ռուս-բրիտանական աշխարհաքաղաքական սխեմայի» մասին է։ Հիմա այդ «սխեման» խզված է, և եկել է ժամանակը, որ դրան փոխարինի ուրիշը։ Թե ո՞րը` այս հարցը դեռ որոշակի պատասխան չունի։

    Բայց պարզվում է, որ Թուրքիայի առջև բացվել է իրական պատմական հնարավորություն` նվաճելու աշխարհաքաղաքական նոր բնագծեր և ձեռք բերելու կայսրության կարգավիճակ։ Պետք է ասել, որ ժամանակակից Թուրքիան գործում է շատ հմտորեն` բավական կշռադատված քայլերով ու մոտեցումներով, ակնհայտ է մտավոր ապահովվածությունը, Թուրքիայի նպատակներն ու խնդիրները շատ գրագետ ու հիմնավորապես են հռչակված, և անգամ ընտրվել է շատ հետաքրքիր անվանում` «նեոօսմանիզմ»։ Ժամանակակից աշխարհը փուլ է գալիս, և ուրիշ էլ ով, եթե ոչ Թուրքիան պիտի փորձեր նոր սկզբունքային դիրքեր ձեռք բերել Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում։

    Միաժամանակ, ուժի համաշխարհային կենտրոնները և տարածաշրջանների խոշոր պետությունները ձեռքները ծալած չնստեցին ու սպասեցին «նեոօսմանիզմի» դոկտրինի լրիվ ծավալմանը։ Նրանք սկսեցին ձեռնարկել դեռևս սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, նպատակամետ քայլեր` ուղղված Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների զսպմանը։ «Զսպման» քաղաքականության վերլուծության շարադրումը խիստ դժվարացված է, քանի որ պահանջում է ներգրավել բավական ընդարձակ նյութ, որը ոչ միշտ հասկանալի կլինի ընթերցողին։ Խնդիրն այն է, որ թեման հասկանալու համար անհրաժեշտ է լավ ծանոթ լինել այդ տարածաշրջանների քաղաքական գործընթացներին։ Բայց խնդիրը նաև այն է, որ այդ տարածաշրջաններում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած հետևություն հնանում է մի քանի ամսում։ Բերենք տարածաշրջաններում Թուրքիայի քաղաքական նվաճողամտության վերաբերյալ վերջին հետևությունների որոշ գնահատականներ։

    Անկարայում մեծ հույսեր են կապում Բալկանների հետ, որը «ոստնակ» էր համարվում դեպի Եվրոպա նոր սկզբունքային ցատկի համար։ Առանց Բալկաններում նոր դիրքերի ձեռքբերման անհնար է հավակնել Եվրոպայի առանցքային տարածաշրջաններից մեկի վրա էական ազդեցություն ունեցող տերության դերին։ Բայց արդեն բավականաչափ նյութ կա պնդելու, որ հույսեր չկան Բալկաններում ձեռք բերելու որևէ առանձնահատուկ, առաջատար դեր։ Թուրքիայի գլխավոր հույսը` Ալբանիան, Կոսովոն և Բոսնիան, հնարավոր է, Թուրքիայի աջակցության կարիքն ունեին իրենց պատմության բեկումնային պահերին, բայց ներկայումս այդ երկրները բավականին ինտեգրված են եվրոպական կառույցներին, ունեն եվրոպական և անգամ ատլանտյան հստակ հեռանկարներ։

    Նեոօսմանիզմին այդ առավելապես մահմեդական ազգերի որևէ հաղորդակցության մասին խոսք լինել չի կարող։ Այդ երկրների վերնախավերը Թուրքիան համարում են միայն տնտեսական գործընկեր, բայց այդպես էլ նրանից լուրջ ներդրումներ չտեսան և հայտնվեցին սոսկ թուրքական ցածրորակ արտադրանքի վաճառահանման շուկայի դերում։ Թուրքիայի ցանկացած բարեգործական օգնություն սկսել է նյարդայնացնել այդ երկրներին, քանի որ, բացի խորթ քաղաքակրթական արժեքների արմատավորումից, հումանիտար օգնությունն ուրիշ ոչինչ չի տալիս։ Եվրոպայի որոշ քաղաքական ուժեր, այդ թվում` աջ և կաթոլիկ շրջանակները, բոսնիացիներին ու ալբանացիներին ազդանշաններ են հղում առ այն, որ տարածաշրջանում Թուրքիայի ներկայության մեծացումն ամենևին չի խրախուսվում Եվրոպայում։

    Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի նվաճողամտությունը չի սահմանափակվել առավելապես Բալկանների մահմեդական երկրներով, այլ ենթադրում է տնտեսական ճնշմամբ իր ազդեցության ոլորտ ներքաշել Բուլղարիան, Մակեդոնիան, Չեռնոգորիային, Ռումինիան և անգամ Սերբիան ու Հունաստանը։ Չի կարելի բացառել, որ այդ երկրների արդի վերնախավերը մեծ ակնկալիքներ են ունեցել թուրքական ներդրումներից, սակայն Թուրքիայի տնտեսական մտադրությունների վերաբերյալ ակնկալիքները հիմա շատ ավելի համեստ են, հատկապես Բուլղարիայում։ Տնտեսական ձախողման կողքին Թուրքիային սպասում էին խնդիրներ` կապված Բուլղարիայում գործող թուրքական խոշոր կորպորատիվ քաղաքական կազմակերպության և բուլղարական արմատական շարժումների շահերի բախման հետ։

    Բալկաններում թուրքական մտադրությունների հանդեպ խիստ թշնամաբար են տրամադրված Սերբիայում գտնվող հայրենասիրական և մյուս կուսակցություններն ու խմբերը, ինչը հանգեցրել է բուլղարական ու սերբական քաղաքական կուսակցությունների համերաշխ գործողություններին, որոնք ավանդաբար հակառակորդներ են եղել։ Դրա հետ մեկտեղ, չնայած Թուրքիայի առնչությամբ հույն քաղգործիչների որոշ զուգակշիռ հայտարարություններին, Հունաստանը շարունակում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը հակադրվելու իր գործելաոճը, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ Բալկաններում հակաթուրք քաղաքականության պարագլուխ, որի պատճառը, առաջին հերթին, բուլղարական հայրենասիրական կուսակցություններն են։

    Բայց իրավիճակը փոխվում է, և Հունաստանի, Բուլղարիայի ու Սերբիայի արմատական և մյուս հայրենասիրական ուժերն ավելի հանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ։

    Բալկաններում Թուրքիան խնդիրներ չունի, թերևս, միայն Ռումինիայի հետ, բայց Ռումինիան Բալկաններում այն երկիրը չէ, որից կախված է նեոօսմանիզմի բախտը։ Անկարայում դեռևս շարունակում են հույսեր կապել Բալկաններում նոր դիրքեր ձեռք բերելու հետ, բայց երևի Թուրքիան սկսում է հասկանալ, որ առաջին «ալիքը» մարել է, և նոր ցատկ է պատրաստվում տարածաշրջանում։ Համենայն դեպս, թուրքական խաղը Բալկաններում կանխավ տանուլ էր տրված, ինչը կատարվել է ո՛չ առանց Արևմտյան ընկերակցության մասնակցության։
    Հարավային Կովկաս։ Եթե ենթադրելու լինենք, որ թուրքական դոկտրինը տարածվում է ամբողջ Կովկասի վրա, այնուամենայնիվ, այդ տարածաշրջանը մնում է առավել խնդրահարույցը Թուրքիայի համար, չնայած Թուրքիան այստեղ ամենաշատ դիրքերն ունի։

    Սակայն, չնայած Կասպից ծովն ու Անատոլիան կապող միջտարածաշրջանային էներգետիկ հաղորդուղիների կառուցմանը, Թուրքիան պատշաճ ներդրումներ չի արել, ինչը հնարավորություն կտար խոսելու Հարավային Կովկասում նշանակալի տնտեսական ներկայության մասին։ Ինչպես այլ տարածաշրջաններում է, տնտեսական նվաճողականություն այստեղ տեղի չի ունեցել, և մինչև օրս ոչ մի հույս չկա, թե Թուրքիան ավելի կարևոր տնտեսական դիրքեր կգրավի Հարավային Կովկասում։ Ինչպես մյուս տարածաշրջանները, Հարավային Կովկասը դարձել է թուրքական ամենևին էլ ոչ բարձրտեխնոլոգիական արտադրանքի «սաղացման» շուկա։

    Անգամ Ադրբեջանի հետ են առաջացել ավելի քան լուրջ խնդիրներ։ Ռազմավարական նշանակության կարևոր պայմանագրերի կնքումը չօգնեց, որ Ադրբեջանը հասկանա Թուրքիայի արտաքին քաղաքականության շահերն ու պայմանները։ Ադրբեջանին չի հաջողվել Թուրքիան լիովին ներգրավել Արևմուտքի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոլորտ՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ։

    Անկարայում Ադրբեջանի քաղաքականությունը համարում են կամակորության և արտքաղաքական իրողությունների ոչ հստակ ըմբռնման խառնակույտ։ Ավելին, պարզվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սկզբունքորեն չեն համընկնում (հակասությունները և շահերի անհամաձայնությունը նրանց միջև ավելի շատ են, քան Հայաստանի և Ռուսաստանի միջև)։ Վրաստանը կանգնած է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահերի կտրուկ անկման պայմաններում Ռուսաստանի և Թուրքիայի ճնշման ներքո հայտնվելու նոր խնդրի ու սպառնալիքի առջև և հիմա ավելի զգուշավոր է հետևում Թուրքիայի հավակնություններին։

    Վրաստանը տարբեր ազդանշաններ է ուղարկում Հայաստանին և Իրանին՝ հնարավոր համագործակցության և տարածաշրջանում այլընտրանքային գործընկերներ ձեռք բերելու նպատակով։ Վրացական ավանդապահ քաղգործիչների կանխատեսումները, թե Թուրքիայից բխող սպառնալիքները դեռ նոր են երևալու, կարծես հաստատվում են։ Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման սխեման ու տրամաբանությունը դարձել են ամերիկացիների ու եվրոպացիների կողմից հայկական գործոնի օգտագործման «դասական» հիմք։

    Կենտրոնական Ասիան դարձել է ոչ միայն նեոօսմանիզմի, այլև պանթուրքիզմի ձախողման (որ ավելի կարևոր է) առավել ակնբախ օրինակ։ Ըստ էության, այդ տարածաշրջանում բանը նեոօսմանիզմին չի հասել։ Թուրքական նվաճողամտությունը Կենտրոնական Ասիայում անհաջողության մատնվեց արդեն 90-ականների վերջին, երբ պարզվեց, որ Անկարան չունի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի աջակցությունը և հարկադրված է միայնակ յուրացնել տարածաշրջանը քաղաքական ու տնտեսական առումով։ Թուրքիան Կենտրոնական Ասիայում բախվեց նույնպիսի խնդիրների, ինչ ԱՄՆ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ավերված Եվրոպայում։

    Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի առջև շատ կոնկրետ խնդիրներ դրեցին՝ կապված ներդրումների, տնտեսական ու տեխնոլոգիական օգնության հետ, և նրանց շատ քիչ էր հետաքրքրում քաղաքականությունը։ Ավելին, այդ պետությունները շատ զգուշավոր էին թուրքական հավակնությունների հարցում։ Նախագահի պոստից Ս. Դեմիրելի հեռանալուց հետո այդ ուղղությամբ տարածաշրջանային նվաճողամտության քաղաքականության վրա, փաստորեն, կա՛մ «խաչ քաշվեց», կա՛մ էլ այն մտավ ձգձգված դադարի փուլ։ Ղազախստանն ու Ղրղզստանը որպես ճշմարիտ եվրասիական երկրներ ու ժողովուրդներ, անշուշտ, ավելի հակված են դեպի Ռուսաստան, նրան ցույց տալով, թե ով է իրականում Եվրասիայի «ծուծքը»։ Անատոլիական խիստ արևելականացած ոճը բացահայտորեն խորթ է ղազախներին ու ղրղզներին։ ՈՒզբեկստանը շարունակում է ձգտել տարածաշրջանային մեծապետականության և մտադիր չէ թուրքական նվաճողամտությունն ընդունել որպես օգտակար և բնական մի բան։ Թուրքմենստանը հարկադրված է հաշվի նստել հարևանների՝ Իրանի ու Աֆղանստանի, ինչպես նաև Տաջիկստանի կարծիքի հետ և պետք է վարի ավելի հավասարակշիռ տարածաշրջանային քաղաքականություն։ Տաջիկստանն արդեն վաղուց դարձել է իրանական քաղաքական աշխարհի կազմավորման ակտիվ մասնակից։

    Եթե անգամ ուշադրության առնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը հավակնում են Կենտրոնական Ասիայում առաջնային դերակատարության կամ, համենայն դեպս, նշում են իրենց ներկայությունը որպես հիմնական դերակատարներ, ապա Թուրքիայի գլխավոր մրցակիցը տնտեսական ոլորտում դառնում է Չինաստանը, որը ֆանտաստիկ արագությամբ է այստեղ ընդլայնում իր տնտեսական ներկայությունը։ Իսկ, ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայում շահեր հետապնդող ուժի և ոչ մի կենտրոն շահագրգռված չէ այստեղ Թուրքիայի ներկայությամբ ու նրա դերով։ Թուրքիան ավելորդ է դարձել այդ նոր-նոր ծավալվող տարածաշրջանային խաղում և զգում է իր մեկուսացածությունը։ Կենտրոնական Ասիան մի տարածաշրջան է, ուր թուրքական հավակնությունները ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ պարտություն կրեցին։

    Եվ, վերջապես, Մերձավոր Արևելքը, որը Թուրքիայի ուշադրության գլխավոր առարկան է նեոօսմանիզմի դոկտրինի իրականացման փորձերի ճանապարհին։ Իհարկե, Անկարայում աշխարհաքաղաքական ապագան տեսնում են այսպես. սկզբում հասնել Մերձավոր Արևելքում նոր դիրքերի նվաճման, իսկ հետո կարելի է վերադառնալ նաև մյուս տարածաշրջաններ, առաջատարի նոր մակարդակով։ Թուրքիային ոգևորում են արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները, որոնք կարող էին հանգեցնել այն բանին, որ տարածաշրջանը հետ քաշվեր Արևմտյան ընկերակցությունից, ինչպես նաև Իրանից։ Թուրքիան մեծ հույսեր էր կապում Եգիպտոսի իրադարձությունների հետ, հուսալով, որ այս երկիրը շրջադարձ կկատարի դեպի Արևելք, երկար ժամանակով դուրս կգա ԱՄՆ-ի պլաններից՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ծրագրերի խափանման առումով։ Եգիպտոսը չի կարող երկար ժամանակ պասիվ դեր խաղալ համաարաբական ասպարեզում, սակայն հիմա ժամանակավորապես դադարել է Թուրքիային հակակշռողի ակտիվ դերակատար լինելուց։

    Արաբական աշխարհում Թուրքիային հակազդելու առաջատարը հիմա Սաուդյան Արաբիան է, որին աջակցում են մյուս արաբական պետությունները, որոնք, անկախ մեծությունից, պատասխանատվություն են զգում ամբողջ արաբական աշխարհի ճակատագրի համար։ Եվ դա առայժմ լիովին բավարար է թուրքական նվաճողամտությունը սահմանափակելու համար։ Թուրքիան որոշակի հաջողությունների է հասել Սիրիայի ու Իրաքի առնչությամբ, բայց այստեղ էլ Թուրքիայի տնտեսական նշանակությունը խիստ հարաբերական է և սահմանափակվում է տեղական շուկաների յուրացմամբ։ Ներկայում արաբական վերնախավերը մեծ ակտիվությամբ քննարկում են Իրանի և Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքների հետ կապված խնդիրները, և եթե արաբական մայրաքաղաքում պտտվում էր այն միտքը, թե միգուցե վատ չէր լինի Թուրքիան օգտագործել ի հակակշիռ Իրանի, ապա հիմա այդ միտքը գնալով մարում է։

    Ինքը` Թուրքիան, հասկանալով, որ Մերձավոր Արևելքում բախվել է լուրջ խնդիրների, աշխատում է իր խնդիրներն ու նպատակները ներկայացնել ոչ թե ամբողջ արաբական աշխարհի շրջանակներում, այլ տարբեր արաբական երկրներում՝ առանձին-առանձին։ Այսինքն, փորձ է արվում բաժանել խնդիրները և դրանք լուծել հերթով, թույլ չտալով արաբական պետությունների համախմբում։ Բայց դա սոսկ ենթադրություն է և հույս, իսկ իրականում արաբական երկրները պատճառ չունեն հեռու մնալու Արևմուտքից և փչացնելու հարաբերություններն Իրանի հետ` հույս դնելով Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության ոչ այնքան հասկանալի հեռանկարի վրա։ Անկարայի գործողությունները պաշտպանել են Իսրայելի հակառակորդ արաբական երկրների լուսանցքային շատ խմբեր, բայց ո՛չ ավելի։

    Միաժամանակ, դեռևս չի կարելի ասել, թե բավականաչափ հայտանշաններ ու փաստարկներ կան Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողամտության ձախողման հարցի առնչությամբ։ Դա մեծ խաղի տարածաշրջան է, այստեղ տեղ կգտնվի բազմաթիվ շահերի ու ռազմավարությունների համար, և Թուրքիան հենց այնպես, առանց ջանքերի չի հեռանա այդ տարածաշրջանից։

    Այսպիսով, Թուրքիան հիմա արդեն բախվել է իր սահմանների ամբողջ երկայնքով և արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում իր նվաճողամտության ճանապարհին հարուցվող խոչընդոտներին։ Ենթադրվում էր, թե դա տեղի կունենա 3-5 տարի հետո, բայց հիմա արդեն պարզ է, որ Թուրքիան իր նվաճողամտության նոր փուլին կանցնի` ավելի լավ հասկանալով իր հնարավորությունները։

    Այս պայմաններում Թուրքիան կփորձի «ձիու քայլ» անել և իր համար քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտի ռազմավարական գործընկեր ապահովել՝ ի դեմս Ռուսաստանի։ Ռուսաստանի ներկա պայմանները, նրա տնտեսական և քաղաքական դրությունը, թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում հուսալի գործընկերների բացակայությունը նրան հարկադրական ընտրության առջև են կանգնեցնում՝ կապ ստեղծել Թուրքիայի հետ որպես հարավարևմտյան ուղղության առաջատար գործընկերոջ։

    Ռուսաստանը կփորձի լիովին օգտվել Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Եվրոպայի առաջատար երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Իրանին ցուցադրելու իր հնարավորությունները, ընդլայնելու Թուրքիայի հետ դաշինքի տարրերը։ Արևմուտքում ու նաև բուն Ռուսաստանում տարածված է այն կարծիքը, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև այնքան մեծ են տարաձայնությունները, որ անհնար է կամ քիչ հավանական է դաշինքի կնքումը։ Իհարկե, Ռուսաստանը կաշխատի սահմանափակել Թուրքիայի ձգտումը դեպի Սև ծովի և Կովկասի, ինչպես նաև իր Պովոլժիեի և Կովկասի տարածաշրջաններ, սակայն Թուրքիայի հետ համագործակցությունը «կանխիկ փող» է ենթադրում, և Ռուսաստանի չարչիաբարո վերնախավն ամեն ինչի պատրաստ է, անգամ քաղաքական վտանգների։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի տնտեսությունները ժամանակի ընթացքում կսերտաճեն շատ ուղղություններում։

    ՈՒստի «դնել-վերցնել» այնպիսի մի հասկացություն, ինչպիսին «դաշինքն» է Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կասկածելի է ցանկացած առումով, քանի որ շատ ոլորտներում կարող է տեղի ունենալ երկու պետությունների սերտ մերձեցում։ Առայժմ Մոսկվայում վստահ են, որ մեծ սպառնալիք չկա, և կկարողանան զսպել Թուրքիայի չափն անցնող նվաճողամտությունը, բայց դա երևի հետզհետե ավելի ու ավելի դժվար կլինի անել` հաշվի առնելով ռուսական պետության ու հասարակության շարունակվող խոր ճգնաժամը։
    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Comment


    • #3
      Re: Regional geopolitics

      18.07.2011
      ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ



      Սեւակ Սարուխանյան
      Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական եւ հասարակական կյանքում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Մ.Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո Իրանի քաղաքական եւ կառավարչական էլիտան լուրջ ձեւափոխությունների է ենթարկվել։

      Մ.Ահմադինեժադի` 2005-ին ձեւավորած առաջին կառավարությունն ամենաաշխարհիկն էր Իրանի հետհեղափոխական պատմության մեջ։ Չնայած կառավարության անդամներն իսլամական գաղափարական եզրերով առաջնորդվող գործիչներ էին, նրանց մեծամասնությունը, մինչ կառավարությունում հայտնվելը, միայն կառավարչական կարիերա էր ունեցել, եւ միայն եզակիներն էին ներկայացնում զուտ կրոնական շրջանակները։

      2008թ. խորհրդարանական ընտրությունները փոխեցին նաեւ իրանական մեջլիսի տեսքը` այն ավելի աշխարհիկ դարձնելով։ Ինչպես Ահմադինեժադի առաջին եւ երկրորդ կառավարության, այնպես էլ խորհրդարանի դեպքում այս կարեւոր քաղաքական մարմնի բոլոր անդամներն իրենց քաղաքական գործունեության հիմքում սկզբունքորեն իսլամն ու իսլամական հանրապետության գաղափարն են դնում, սակայն կենսագրական առումով խորհրդարանի պատգամավորների մեծ մասը որեւէ առնչություն չունի կրոնական գործունեության եւ կրոնական կառույցների հետ։

      Սա կարեւոր իրողություն է` պայմանավորված այն նշանակալի դերով եւ կառուցվածքային առանձնահատկություններով, որոնց տիրապետում է Իրանի կառավարման համակարգը։

      Այս համակարգի հիմքում ընկած է ոչ այնքան երկրի` հոգեւոր առաջնորդի կողմից ղեկավարվելու սկզբունքը, որքան կրոնական եւ պետական մարմինների միահյուսումը մեկ ընդհանուր կաղապարի մեջ, որտեղ փոխլրացման եւ քննարկումների միջոցով ձեւավորվում է պետական քաղաքականությունը։ Բավական երկար ժամանակ, երբ իրանական կառավարությունում եւ խորհրդարանում առաջատար դիրքերը զբաղեցված էին կրոնական գործիչների կողմից, այս կաղապարը գրեթե իդեալապես ապահովում էր պետական քաղաքականության առավելագույն համաձայնեցվածությունը քաղաքական/կրոնական շրջանակների բոլոր թեւերի հետ։ Մինչահմադինեժադյան եւ կառավարման համակարգի աշխարհիկացման շրջանի յուրահատկությունն այն էր, որ կրոնական գործիչները վերահսկում էին պետական կառավարման ամբողջ համակարգը, եւ որոշումների կայացման գործընթացում ծագած բոլոր տարաձայնությունները հարթվում էին կրոնական շրջանակներում` բանակցությունների եւ զիջումների միջոցով։ Բանակցությունները, գաղափարական իմաստով, հիմնականում ընթանում էին հավասարների միջեւ. խորհրդարանի պատգամավորը, նախարարն ու Նպատակահարմարության խորհրդի ներկայացուցիչը կարող էին ունենալ նույն կրոնական աստիճանը եւ հասարակական կարգավիճակը։

      Բավական հետաքրքիր եւ մասամբ ժողովրդավարական կառավարման այս մոդելն իսլամական հանրապետությանը թույլ էր տալիս խուսափել ներքաղաքական ճգնաժամերից եւ ներէլիտային հակասություններից։ Փոխլրացման եւ հակասությունների հարթման այս համակարգը հեղափոխական փոփոխություններ կրեց Մ.Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո, ինչի հետեւանքը հենց կառավարության եւ խորհրդարանի աշխարհիկացումն էր, որն ինչ-որ տեղ անդունդ ստեղծեց կրոնական շրջանակների եւ կառավարության միջեւ։ Այս անդունդը հիմնված է երկու հիմնարար եզրերի վրա.

      1. Գաղափարախոսական. չնայած գործող աշխարհիկ կառավարությունը երբեք չի քննարկել երկրի կառավարման համակարգի արդարության եւ արդյունավետության հարցը եւ հանդես է գալիս իսլամական հեղափոխության արժեհամակարգով, գաղափարական տեսանկյունից այն չի կարող լինել նույնը, ինչ բարձրագույն իշխանական լծակներով օժտված կրոնական շրջանակները։ Կառավարության եւ հոգեւոր շրջանակների միջեւ հակասությունները ծագել են հենց 2005-ին, սակայն քանի դեռ Մ.Ահմադինեժադը վայելում էր Ալի Խամենեիի բացարձակ վստահությունն ու աջակցությունը, դրանք ջրի երես են դուրս եկել եզակի դեպքերում։ Իսկ Խամենեիի կողմից նախագահի առաջին իսկ քննադատությունից հետո այս հակասությունները հրաբխի պես ժայթքեցին եւ լցրին իրանական հանրային քաղաքականության ողջ օրակարգը։

      Վերջին 3-4 ամիսների ընթացքում Իրանի հոգեւոր շրջանակները բուն գաղափարական հենքի վրա քննադատեցին նախագահի եւ կառավարության ողջ քաղաքականությունը. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձը, Բահրեյնի շիաներին աջակցություն չցուցաբերելը, պետական սեփականության մասնավորեցումը, սուբսիդավորման վերացումը, բյուջետային պլանավորումը եւն։ Սխալ է կարծել, թե այս քննադատությունը զուտ կոնյունկտուրային է. այն իրապես հիմնված է գաղափարախոսական հենքի վրա։

      2. Կարգավիճակային. աշխարհիկ կառավարության ձեւավորումն Իրանում լուրջ կարգավիճակային խնդիրներ առաջ բերեց իսլամական հանրապետության կառավարման համակարգում։ Ինչպես նշեցինք, կրոնական գործիչները` անկախ կառավարման համակարգում զբաղեցրած պաշտոններից, կարգավիճակային տեսանկյունից շատ հաճախ հավասար էին իրար, եւ ընթացիկ քաղաքական ու տնտեսական որոշումների ընդունման գործընթացում բանակցություններն ու վեճերը նրանց միջեւ, որպես կանոն, բերում էին փոխզիջումային որոշումների ընդունմանը։ Աշխարհիկ կառավարության ձեւավորումից հետո այս իրավիճակը փոխվեց. անկախ զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից, Իրանի աշխարհիկ գործիչներն իսլամական հանրապետությունում իրենց կարգավիճակով ավելի ցածր են կրոնական գործիչներից, եւ վերջիններիս հետ բանակցությունները կառավարության, այդ թվում նաեւ նախագահի համար, եղել են բանակցություններ վերադասի եւ ստորադասի, բայց ոչ երբեք հավասարների միջեւ։ Իրանում ներկայումս գործող կառավարությունը, մանավանդ Ալի Խամենեիի` կառավարությանն աջակցելու քաղաքականությունից հրաժարվելուց հետո, ինչ-որ չափով իր բնույթով նման է ժամանակավոր պայմանագրային հիմունքներով գործող աշխատանքային խմբի, որը պարտավոր է գործել համաձայն այն պահանջների, որոնք նրան է ներկայացնում իրական ղեկավարությունը` ի դեմս հոգեւոր իշխանությունների։

      Մի կողմ դնելով գաղափարախոսական գործոնը` պետք է նշենք, որ Մ.Ահմադինեժադի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունն ուղղված է եղել կառավարության կարգավիճակի փոփոխությանը, ինչի համար երկրում իրականացվել են բավական լուրջ վարչարարական բարեփոխումներ։ Դրանց հիմնական ուղղվածությունն է եղել նախարարությունների ֆինանսական եւ պլանավորման գործառույթների փոխանցումը նախագահի աշխատակազմին, ինչի արդյունքում բավական ամրապնդվել էին նախագահի եւ աշխատակազմում աշխատող նրա թիմի դիրքերը, ավելացել էր նրանց ձեռքերում գտնվող ֆինանսատնտեսական եւ վարչարարական լծակների թիվը։ Գործընթացներն Իրանում ուղղված էին այն բանին, որ երկրում ձեւավորվի, պայմանականորեն ասած, թուրքականին մոտ «խորքային պետության» մոդել, երբ, չնայած գործող իրավական ձեւաչափերին, երկրում լինի կառույց եւ խումբ, որը վերսահմանադրական լծակների տիրապետի եւ փորձի կարեւոր որոշումներ ընդունելիս խուսափել սահմանադրությամբ հաստատված բարձրագույն պետական մարմինների (Իրանի դեպքում` կրոնական իշխանությունների) հետ այդ որոշումները համաձայնեցնելու անհրաժեշտությունից։ Ինչ-որ տեղ Մ.Ահմադինեժադի քաղաքական գիծն ուղղված էր նաեւ ներկայիս թուրքական «աշխարհիկ իսլամի» մոդելի ձեւավորմանն Իրանում, որում իսլամը պահպանվում է որպես պետական քաղաքականության հիմնաքար, սակայն պետության կառավարումն իրականացվում է աշխարհիկ ուժերի կողմից։

      Սակայն ի տարբերություն Թուրքիայի, որտեղ, հաշվի առնելով սուննի մահմեդականության առանձնահատկությունները, չկա իսլամական հոգեւորական հիերարխիա, իսկ կրոնը` որպես այդպիսին, ինստիտուցիոնալացված չէ, շիա մահմեդական հոգեւորականությունն Իրանում` իր կրոնական ինստիտուտներով, գերամուր է, 1979-ից հետո` նաեւ պետականաստեղծ, եւ Մ.Ահմադինեժադի քաղաքականությունն այս տեսանկյունից ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Իրանում կրոնական իսլամական իշխանությունները երբեք չեն կարող փոխարինվել աշխարհիկ իսլամական իշխանություններով, իսկ պետական համակարգի փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն դասական հեղափոխական ճանապարհով։

      Չնայած ներկայիս քաղաքական ճգնաժամն Իրանում ցույց տվեց, թե ինչ ամուր եւ կազմակերպված են կրոնական իշխանություններն Իրանում, կրոնական եւ աշխարհիկ իշխանություն հակասությունների հեռանկարը, անգամ Մ.Ահմադինեժադի հեռանալուց հետո, պահպանվելու է։ Ներքին փոփոխություններն Իրանում ակնհայտ են. հասարակությունը դարձել է ավելի ակտիվ, եւ բարեփոխումների պահանջներն ավելի են սրվել։ Ի տարբերություն 1997-ի, երբ Իրանի նախագահ ընտրվեց բարեփոխումների կողմնակից (սակայն դրանք չիրականացրած) Մ.Խաթամին, այսօր իրանական հասարակությունը կրոնական գործիչների մեջ չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են փոփոխություններ կատարել Իրանում։

      Փոփոխություններ ասելով նկատի չունենք միայն ազատականացումը. փոփոխությունների կարիք եւ պահանջ է զգում նաեւ Իրանի հասարակության պահպանողական հատվածը, որի մեծ մասը 2005-ին ձայնը տվեց պահպանողական, բայց աշխարհիկ Մ.Ահմադինեժադին։ Ներկայումս կարելի է փաստել, որ իրանական կրոնական գործիչների մեջ չկան այնպիսիք, որոնք բարեփոխական կամ էլ պահպանողական կարգախոսներով կարողանան հաջողության հասնել 2013-ին նախատեսված նախագահական ընտրություններում։ Բարեփոխիչներն, ըստ ամենայնի, ընտրությունների գնալու են աշխարհիկ Մ.Մուսավիի ղեկավարությամբ, իսկ պահպանողականներն, ամենայն հավանականությամբ, ինչպես եւ 2005-ին, հանդես են գալու աշխարհիկ թեկնածուով։ Կլինի՞ դա ծայրահեղ պահպանողական, մեջլիսի խոսնակ Լարիջանին, թե՞ սահմանափակ պահպանողական, Թեհրանի քաղաքապետ, սեփական մոտոցիկլով աշխատանքի գնացող Ղալիբաֆը` արդեն երկրորդական հարց է։

      Այնպես որ, ապագա նախագահի հետ կապված` աշխարհիկ - հոգեւոր իշխանություններ հակասությունները մեծ շանսեր ունեն կրկնվելու նաեւ 2013-ից հետո, ինչը կտրուկ մեծացնում է քաղաքական նոր ճգնաժամերի առաջացման եւ դասական հակահամակարգային հեղափոխության իրականացման հնարավորություններն Իրանում։

      Սեւակ Սարուխանյան Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական եւ հասարակական կյանքում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ։

      Comment


      • #4
        Re: Regional geopolitics

        01.07.2011
        ՍԻՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

        Հայկ Գաբրիելյան
        Երբ այս տարվա մարտի կեսերին Սիրիայում սկսվեցին ժողովրդական հուզումները, Թուրքիան սկզբում լռություն պահպանեց` հետեւելով իրադարձությունների ընթացքին: Սակայն արդեն մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը, գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգ լինելը, հեռախոսազրույց ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ հայտնեց իր լիակատար աջակցության մասին` չմոռանալով անհապաղ բարեփոխումներ իրականացնելու եւ ցուցարարների պահանջները բավարարելու կոչեր հնչեցնել:

        Մարտի 30-ին PKK առաջնորդներից Մուրաթ Քարայըլանը սիրիացի քրդերի անունից սպառնաց ապստամբություն բարձրացնել. «Սիրիայի քրդաբնակ հյուսիս-արեւելքում դեռեւս հարաբերական անդորր է տիրում: Սակայն բացառված չէ, որ հուզումների ալիքը տարածվի ողջ երկրով մեկ: Եթե քրդերն ապստամբություն բարձրացնեն, ապա դա Սիրիայի համար կարող է առավել լուրջ հետեւանքներ ունենալ, քան արաբների խռովության դեպքում է: Սիրիան պետք է ճանաչի քրդերի ազգային ինքնությունը եւ բավարարի քուրդ ժողովրդի քաղաքական, մշակութային ու հասարակական պահանջները»:

        Սա առաջացրեց Էրդողանի խոր մտահոգությունը, որը մարտի 31-ին զանգահարեց Ասադին. «Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում հարեւան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը: Եթե Դուք հրաժարական տաք, ապա 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն, Իրանում բնակվող 7 միլիոն եւ Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն եւ միացյալ անկախ պետության պահանջ կդնեն»:

        Արդեն ապրիլի 7-ին Սիրիայի քրդերի սպառնալիքն իր ազդեցությունն ունեցավ. Ասադը քաղաքացիություն շնորհեց երկրի հյուսիսում բնակվող 300.000 քրդերի: 1962 թվականի մարդահամարի ժամանակ 120.000 քրդեր դուրս էին մնացել Սիրիայի քաղաքացիների ցանկից եւ գրեթե կես դար համարվել օտարերկրացի, քանի որ Սիրիա էին ներթափանցել հարեւան Թուրքիայից:

        Ապրիլի 26-ին Էրդողանն արդեն հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի1 հետ` քննարկելով արաբական աշխարհի վերջին զարգացումները: Օբաման ու Էրդողանն անհանգստություն հայտնեցին, որ սիրիական կառավարությունն ուժ է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ, եւ նրան կոչ արեցին վերջ դնել այդ ամենին ու անհապաղ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

        Դրա հաջորդ օրն իսկ Էրդողանն ազդանշան ուղարկեց Ասադին` Ստամբուլում արտոնելով սիրիացի ընդդիմադիրների հավաքը: Վերջիններս նշեցին, որ արդեն 50 տարի է, ինչ Սիրիայում շարունակվում է զուլումի դարաշրջանը, եւ այդ ընթացքում ոչ մի բարեփոխում չի իրականացվել` ընդգծելով, որ իրենց ուզածը միայն ազատությունն է:

        Ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորությամբ կայացավ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որին մասնակցեցին նաեւ վարչապետ Էրդողանն ու փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը: 6.5 ժամ տեւած այդ նիստը նվիրված էր սիրիական ու լիբիական, ինչպես նաեւ Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին: ԱԱԽ-ն սիրիական իշխանություններին կոչ արեց անհապաղ բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն սիրիական ժողովրդի քաղաքական, սոցիալական ու տնտեսական օրինական պահանջների ապահովմանը:

        Նույն օրը թուրքական լրատվամիջոցների համար անսպասելիորեն Էրդողանի հատուկ բանագնացի կարգավիճակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայտնվեց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, որին ուղեկցում էր Պետական պլանավորման կազմակերպության ղեկավար (DPT) Քեմալ Մադենօղլուն: Նրանք հանդիպումներ ունեցան նախագահ Ասադի ու վարչապետ Ադիլ Սեֆերի հետ` համոզելով նրանց արագացնել բարեփոխումների անցկացման գործընթացը եւ այդ պլանում օգտվել Թուրքիայի ունեցած փորձից: Ֆիդանը հանդիպեց նաեւ իր սիրիացի գործընկերների հետ:

        Ապրիլի 29-ին Սիրիայում տեղի ունեցավ «Ցասման օր» ակցիան, որի ժամանակ զոհվեց մի քանի տասնյակ մարդ: Նույն օրը երեկոյան Հաթայ նահանգում (նախկին Ալեքսանդրեթի սանջակ) թուրք-սիրիական սահմանը հատեցին Սիրիայի 234 քաղաքացիներ: Այդ պատճառով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ստիպված եղավ Քոնիայից անհապաղ վերադառնալ Անկարա եւ հրատապ գումարել «սիրիական» նիստ: Ժամեր տեւած այդ նիստին, որը նախագահում էր հենց Դավութօղլուն, մասնակցել են նաեւ ներքին գործերի նախարար Օսման Գյունեշը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ասլան Գյուները, MIT նախագահ Հաքան Ֆիդանը, վարչապետի տեղակալ էֆքան Ալան եւ արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նիստում քննարկվեցին սիրիական վերջին զարգացումները եւ կարեւորություն տրվեց սիրիական գաղթականների մեծ ներհոսքի դեմն առնելուն ուղղված միջոցառումներին:

        Մայիսի սկզբին Թուրքիայի տոնը փոխվեց. մայիսի 2-ին Էրդողանը սպառնաց սիրիական իշխանություններին` վերջիններիս գործադրած դաժանությունների համար. «Համայի սպանդը2 Սիրիայում այլեւս չպետք է կրկնվի: Եթե դա կրկնվի, ապա Սիրիայի համար դժվար կլինի վերացնել դրա հետեւանքները, իսկ միջազգային հանրությունն անպայմանորեն կասի իր հստակ խոսքը: Մենք չենք ցանկանում, որ Սիրիան պառակտվի ու մասնատվի, քանի որ դա կվնասի նաեւ Թուրքիային»: Էրդողանի այդ խոսքերը բավական զայրացրին սիրիական կողմին. Սիրիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը կանչվեց արտգործնախարարություն` պարզաբանումներ տալու:

        Մայիսի 14-ին էրդողանը Ռիզեում հայտարարեց, որ Սիրիան Լիբիա չէ, Սիրիան Թուրքիայի հետ ունի 800-900 կիլոմետրանոց սահման, Սիրիայի հարցը գործնականում վերածվել է Թուրքիայի ներքաղաքական խնդրի, ինչի համար էլ ցանկանում է, որ Սիրիան հնարավորինս արագ դուրս գա այդ խնդրահարույց իրավիճակից: Բացի այդ, նա նշեց, որ Ասադի հեռանալը վաղաժամ է համարում` հույս հայտնելով, որ, չնայած ուշացմանը, Ասադը կիրագործի անհրաժեշտ բարեփոխումները, հակառակ դեպքում Սիրիայում ներքաղաքական իրավիճակն առավել կսրվի, կսկսվեն միջկրոնական բախումներ, իսկ երկիրը կպառակտվի:

        Մայիսի 25-ին թուրքական «Միլլիյեթ» թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած «Դեբկա» հետախուզական կայքը, գրեց. «Վերջին օրերին Թուրքիան կտրուկ փոխել է դիրքորոշումն Ասադի ռեժիմի հանդեպ եւ սկսել է երես թեքել Սիրիայի հետ համագործակցությունից: Ասադն արագորեն կորցնում է Էրդողանի ու մուսուլմանական աշխարհի աջակցությունն ու համբերությունը: Թուրքիան մուսուլմանական ժողովրդավար երկիր է, եւ չի կարող աջակցել բռնապետերին, ովքեր դաժանորեն սպանում են իրենց քաղաքացիներին: Էրդողանը կառավարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ նույնիսկ հրահանգել է կարճ ժամանակահատվածում խզել Դամասկոսի հետ հարաբերությունները»:

        Հունիսի 1-ին Անթալիայում հավաքվեցին սիրիացի ընդդիմադիրները` քննարկելու իրենց երկրում տիրող իրավիճակը։ «Սիրիայում փոփոխությունների օգտին» խորագրով կոնֆերանսում սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին, որ երկիրը կարիք ունի ռեժիմի փոփոխման եւ ոչ թե համաներման3, ինչի համար էլ Ասադը պետք է հեռանա եւ կանգնի դատարանի առջեւ։ Դա լինելու է իրենց պայքարի առաջին փուլը։ Բացի այդ, սիրիացի ընդդիմադիրները համաձայնության եկան հետագա երեք կետերի շուրջ. երկրի ներսում ուժի ու բռնության կիրառման վերացում, օտար միջամտության դեմ պայքար, քաղաքացիական (ժողովրդավարական) Սիրիայի ստեղծում։

        Սակայն մանեւրելու տեղ ունենալու համար Թուրքիան, Ասադի հակառակորդների այդ հավաքին զուգահեռ, նույն Անթալիայում (Facebook-ով հրավերներ առաքելու միջոցով) նախաձեռնեց նաեւ Ասադի կողմնակիցների հավաքը, որոնք ժամանեցին Սիրիայից ու Անթաքիայից եւ իրենց դժգոհությունը հայտնեցին Անթալիայում սիրիացի ընդդիմադիրների հավաքվելու կապակցությամբ։ Սրա համար պաշտոնական Անկարան մեղադրվեց երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ, ինչին արդեն իսկ ականատես ենք եղել Լիբիայի պարագայում:

        Այն բանից հետո, երբ մայիսի 27-ին Դովիլում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթում նշվեց, որ Քադաֆին պետք է հեռանա, իսկ Ասադը՝ ոչ (նրան ընդամենը կոչ արեցին բարեփոխումներ անցկացնել եւ ոչ թե հեռանալ), Թուրքիան անմիջապես փոխեց իր դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ: Արդեն դրա հաջորդ օրը` մայիսի 28-ին, Հաթայ նահանգում Էրդողանը հայտարարեց. «Սիրիացի եղբայրների ցավը մեր ցավն է, եւ որպեսզի այդ ցավն անտանելի չդառնա, անհրաժեշտ է, որ Սիրիայում իշխեն խաղաղությունն ու կայունությունը»: Իսկ հունիսի 3-ին Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան Դամասկոսին միայնակ չի թողնի:

        Այդ ամենի արդյունքում, մեկ-երկու օրում թուրքական սահմանը հատեց ավելի քան հազար սիրիացի փախստական, որով եւ Հաթայում ստեղծված «վրանային քաղաքում» նրանց թիվը հասավ մոտ 1650-ի: Եվ եթե ապրիլի վերջին Դավութօղլուն սիրիացի փախստականների կողմից թուրքական սահմանի հատման համար կիսատ էր թողնում իր գործերը եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրատապ նիստ գումարում, ապա այս դեպքում Էրդողանը հայտարարեց, որ իրենք իրենց դռները չեն փակի սիրիացի փախստականների առջեւ:

        Մայիսի 30-ին բրիտանական The Independent պարբերականի` Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ռոբերտ Ֆիսկը գրեց. «Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում, գաղթականների մեծ ներհոսքը կանխելու համար՝ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա եւ ստեղծել անվտանգության գոտի: Թուրքիան զայրացած է Ասադի վրա, քանի որ նա երկու անգամ խոստացել է բարեփոխումներ իրականացնել, սակայն դրժել է խոստումը։

        Այժմ թուրքական կառավարությունը Սիրիա ներխուժելու եւ անվտանգության գոտի ձեւավորելու գաղտնի պլան է մշակել, ինչում մեծ դեր է խաղում քրդական գործոնը։ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Թուրքիա էին գաղթել մեծ թվով իրաքյան քրդեր։ Այժմ այդ իրավիճակը կարող է կրկնվել Սիրիայի պարագայում։ Դա կանխելու համար Թուրքիան պատրաստ է մի քանի գումարտակ ուղարկել Սիրիա եւ անվտանգության գոտի ձեւավորել»:

        Հունիսի 11-ին այդ մասին արդեն գրեց թուրքական «Ռադիկալ» թերթը. «Թուրքական իշխանությունները սիրիացի փախստականների աճող հոսքի դեմն առնելու համար պատրաստվող «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում դիտարկում են հարեւան երկրի տարածքում բուֆերային գոտու ստեղծման տարբերակը։ Սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե սիրիացի փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը։ Ներկայումս Հաթայում ստեղծված «վրանային քաղաքներում» գտնվում է ավելի քան 4000 մարդ։

        Եթե փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը, ապա Թուրքիան միայնակ չի կարող կրել այդ ծանր բեռը եւ ստիպված կլինի դիմել միջազգային կառույցների օգնությանն ու համագործակցությանը։ Խոսքն առաջին հերթին ՄԱԿ-ի ու ԵՄ-ի մասին է։ Եթե սիրիացի փախստականների ներհոսքը հիշեցնի տարիներ առաջ տեղի ունեցած իրաքյան համանման դեպքերը, ապա թուրքական իշխանությունների օրակարգում կհայտնվի հարեւան երկրի տարածքում բուֆերային գոտի ձեւավորելու հարցը»։

        Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունները խորապես անհանգստացած են Ասադի ռեժիմի կողմից սիրիական քրդերի հանդեպ ցուցաբերված կոշտ միջոցներից, ինչը կարող է հանգեցնել քրդական ապստամբությանը, որն էլ կարող է բացասականորեն ազդել «թուրքական Քրդստանի» վրա: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ Անկարայում ուշադիր հետեւում են հարեւան երկրում տիրող իրավիճակին եւ պատրաստ են իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարին։

        Գյուլը, սակայն, չի մանրամասնել, թե Թուրքիայի համար որն է սիրիական զարգացումների վատթարագույն սցենարը: Կարելի է կարծել, որ դա մարտի վերջին Էրդողանի հայտնած մտավախությունն է, որ եթե Ասադը հեռանա, ապա Սիրիայի քրդերը, Թուրքիայի, Իրանի ու Հյուսիսային Իրաքի քրդերի հետ միասին, ոտքի կկանգնեն եւ միացյալ անկախ պետության պահանջ կդնեն: Այս պլանում թուրքական իշխանությունների համար խիստ անհրաժեշտ է դառնում հարեւան երկրում բուֆերային գոտու ստեղծումը, որը սեպի դեր է խաղալու առաջին հերթին Սիրիայի, ինչպես նաեւ Հյուսիսային Իրաքի ու Թուրքիայի քրդերի միջեւ: Դրա համար էլ պատահական չէ, որ բուֆերային գոտու տեղանքի վայր է ընտրվել Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Քամիշլի քաղաքը:

        Ինչպես վերը նշվեց, եթե թուրքական սահմանը հատած սիրիացի փախստականների թիվը գերազանցի 10.000-ը, ապա Թուրքիան պատրաստ է ռազմական միջամտության արդյունքում Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծել բուֆերային գոտի: Իսկ ի՞նչ անել, եթե 3 ամիս Սիրիայում ընթացող ժողովրդական հուզումների արդյունքում թուրքական սահմանը հատած սիրիացի փախստականների թվաքանակը հազիվ հասնում է մի քանի հարյուրի:

        Ամենայն հավանականությամբ, այս հարցի պատասխանը հունիսի 9-ին տվեց թուրքական «Այդընլըք» թերթը` հայտնելով, որ հունիսի 6-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում (Թուրքիայի սահմանի մոտ) ընկած Ջիսր Ալ-Շուղուր գյուղաքաղաքում լավ սպառազինված ու վարժեցված մի քանի տասնյակ զինյալների կողմից Սիրիայի ուժային կառույցների 120 աշխատակիցների սպանությունը ղեկավարել է MIT գործակալ Սուրի Ռըդվան Համուդին: Ի դեպ, շատերն այդ միջադեպը շրջադարձային են համարում սիրիական ավելի քան 11-շաբաթյա հակամարտության ընթացքում, քանի որ դա հանդիսանում է այդ ժամանակահատվածում գրանցված ամենաարյունալի բախումը: Իսկ հունիսի 12-ին սիրիական «Սանա» պետական գործակալությունը հայտնեց, որ Ջիսր Ալ-Շուղուրում ձերբակալվել են Թուրքիայից Սիրիա ներթափանցած գրոհայինների երկու խմբեր, որոնց մոտ հայտնաբերվել են թուրքական հեռախոսաքարտեր, կապի միջոցներ, գումար: (Այս առումով, զարմանալի չէր, որ հունիսի 13-ին Ասադի մոտ 2000 կողմնակիցներ հարձակում գործեցին Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան վրա):

        Դա անմիջապես հանգեցրեց նրան, որ սիրիական բանակը, ինչպես եւ սպասվում էր, սկսեց պատասխան պատժիչ գործողություններ կիրառել` հայտնվելով թուրքական սահմանին, ինչը թուրքական լրատվամիջոցները որակեցին որպես «շոկային»: Արդյունքում՝ արդեն հունիսի 11-ի դրությամբ Հաթայի «վրանային քաղաքներում» կար 3893 սիրիացի փախստական, որոնք գտնվում են թուրքական անվտանգության ուժերի խիստ վերահսկողության ներքո, քանի որ մտավախություն կա, որ փախստականների հետ միասին Թուրքիա կարող են ներթափանցած լինել նաեւ զինված անձինք եւ մասնավորապես PKK զինյալները:

        Թերեւս, նաեւ այդ պատճառով էր, որ Էրդողանն ու Դավութօղլուն սկսեցին պատրաստակամություն հայտնել սիրիացի փախստականներին ընդունելու համար` բոլորին ի ցույց դնելով իրենց «մարդասիրությունը»: Ուշագրավ է նաեւ Հաթայում եւս 5000 սիրիացի փախստականի համար երրորդ «վրանային քաղաքի» ստեղծումը:

        Պետք է նշել, որ թուրքական իշխանություններն առավել են հակվում այն տարբերակին, որ Ասադի հեռանալու հնարավորությունները մեծանում են, եւ որ այդ դեպքում քրդերը կարող են բավական ակտիվանալ, ինչի համար էլ պահանջվում է արագացնել բուֆերային գոտու ձեւավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործընթացը: Բացի այդ, թուրքական իշխանությունները հասկանում են, որ լիբիական առաջնորդ Քադաֆիի «ոդիսականը» մոտենում է ավարտին, եւ Արեւմուտքի (ԱՄՆ) ուշադրությունը դրանից հետո բեւեռվելու է Ասադի վրա:

        Սակայն, ի տարբերություն Լիբիայի, Սիրիայում արեւմտյան ռազմական միջամտությանը կտրականապես դեմ են հանդես գալիս Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը: Հունիսի 9-ին Դավութօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց. «Սիրիայում դեռեւս պայմաններ չեն ստեղծվել օտար ռազմական միջամտության համար: Եթե Սիրիան արագացնի բարեփոխումների գործընթացը եւ վերահսկի իրավիճակը, ապա դրա կարիքն ընդհանրապես չի զգացվի: Oտար ռազմական միջամտությունը բացասաբար կանդրադառնա Սիրիային սահմանակից երկրների վրա»: Սիրիան արաբական աշխարհում Ռուսաստանի գրեթե միակ դաշնակիցն է: Իրանն իր հերթին քաջ գիտակցում է, որ Սիրիայում օտար ռազմական միջամտության արդյունքում կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ` Աֆղանստանից մինչեւ Իրաք ընկած տարածքում: Պաղեստինցի քաղաքագետ Թահսի Հալյաբիի կարծիքով` Սիրիան Մերձավոր Արեւելքի այն բացառիկ երկիրն է, առանց որի հետ դաշինքի՝ Թուրքիան, Իրանը կամ Եգիպտոսը չեն կարող հանդիսանալ տարածաշրջանային երկրներ:



        Հայկ Գաբրիելյան Երբ այս տարվա մարտի կեսերին Սիրիայում սկսվեցին ժողովրդական հուզումները, Թուրքիան սկզբում լռություն պահպանեց` հետեւելով իրադարձությունների ընթացքին:

        Comment


        • #5
          Charounagoutioun

          Հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ համոզիչ հաղթանակը կարող է Էրդողանին մղել առավել գործուն քայլերի: Մինչեւ ընտրություններն Էրդողանի համար ցանկալի չէր համարվում ռիսկային գործընթացներում ներգրավվելը կամ համապատասխան հայտարարություններ հնչեցնելը, ինչը կարող էր բացասականորեն ազդել նրա վարկանիշի վրա: Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակն արտաքին քաղաքական դաշտում նրան ավելի վստահ է դարձնում:

          1 Մարտի վերջին հնգօրյա «հույժ գաղտնի» այցով Թուրքիա ժամանեց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Լեոն Պանետան, որն Անկարայում հանդիպումներ ունեցավ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի, ինչպես նաեւ կառավարության ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում նշվել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը մոտեցել է ճգնաժամային սահմանագծին, իսկ այդ երկրում առկա ժողովրդական շարժումը կրում է սուննի բնույթ: Թուրքական կողմը Սիրիայի վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ (այսպես կոչված` «Գաղտնի կոդ»), որոնք առնչվում էին նաեւ Սիրիայում իշխանափոխությանը եւ այդ դեպքում Բաշար Ասադի ընտանիքի անվտանգության երաշխիքներին:

          2 1982 թվականին իշխանությունները հողին հավասարեցրին «Մուսուլման եղբայրների» հենակետ դարձած Համա քաղաքը` արմատախիլ անելով կրոնաքաղաքական ընդդիմությունը:

          3 Մայիսի 31-ին Ասադը ստորագրեց համաներման հրամանը, իսկ հունիսի 2-ին Էրդողանը հայտարարեց, թե համաներումից երկու օր առաջ զանգահարել է Ասադին եւ, ինչպես եղբայրը եղբորը, խորհուրդ տվել համաներում արձակել:

          Comment


          • #6
            Re: Regional geopolitics

            16.06.2011
            ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ



            Սեւակ Սարուխանյան
            Այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Իրանի նախագահը 10-օրյա դադարից հետո վերադարձավ աշխատանքի եւ հայտարարեց, որ պետական մարմինները պետք է հետեւեն հոգեւոր իշխանությունների հաստատած ուղենիշներին, տպավորություն ստեղծվեց, որ Իրանի նախագահը հարթել է տարաձայնություններն Իրանի հոգեւոր դասի հետ եւ քաղաքական ճգնաժամն Իրանում աստիճանաբար կարգավորվում է։ Այս կարծիքի հաստատմանը նպաստեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությունը, թե կառավարությունը թեեւ թույլ է տվել սխալներ, սակայն բոլորը պետք է իրենց քննադատությամբ ու խորհուրդներով աջակցեն նրան` ի բարօրություն իսլամական հանրապետության։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, քաղաքական պայքարն Իրանում դադարի նշույլներ չի ցուցաբերում։

            Ներքաղաքական պայքարի ընթացքը

            Հոգեւոր առաջնորդի` Ահմադինեժադին «աջակցելու» կոչը չդադարեցրեց երկու կարեւոր հականախագահական գործընթացներ` նախագահի պաշտոնանկության քննարկումը մեջլիսում եւ Մ.Ահմադինեժադի յուրայինների ձերբակալությունները։

            Ինչպես եւ պլանավորված էր, մեջլիսը մայիսի 27-ին լսումներ անցկացրեց կառավարության հակասահմանադրական գործունեության մասին, որոնք, ինչպես ենթադրվում էր մայիսի սկզբին, կարող էին բերել նախագահի լիազորությունների դադարեցման որոշմանը։ Չնայած նման որոշում չընդունվեց, բայց մեջլիսը դրանից չհրաժարվեց եւ որոշեց կիրառել, պայմանականորեն ասած, «երկարատեւ գործընթացի» մարտավարությունը. պատգամավորները որոշեցին դիմել դատարան, որպեսզի այն քննարկի նախագահ Մ.Ահմադինեժադի` նավթի նախարարի պաշտոնը ստանձնելու մասին վերջինիս ստորագրած հրամանը։ Այն, որ հրամանն անօրինական է, ակնհայտ է, քանի որ ինքն իրեն նավթի նախարար նշանակած նախագահն իր որոշումը չի քննարկել ոչ հոգեւոր առաջնորդի, ոչ Պահապանների խորհրդի եւ ոչ էլ խորհրդարանի հետ։

            Չնայած հունիսի 3-ին նախագահը թողեց նավթի նախարարի պաշտոնը` դատարանի գալիք որոշումը կարող է նախագահի պաշտոնանկության հիմք հանդիսանալ։ Սպասելով դատարանի որոշմանը` Իրանի խորհրդարանը սպասում է նաեւ նրան, թե հետագա ինչ ընթացք կունենան նախագահ-հոգեւոր իշխանություններ հարաբերությունները եւ կկարողանա՞ արդյոք Մ.Ահմադինեժադը որեւէ դիմադրություն ցույց տալ իր իսկ շրջապատի դեմ կազմակերպված արշավին (ինչն, այսօրվա դրությամբ, առավել քան կասկածելի է թվում` հաշվի առնելով այն լայնածավալ ձերբակալությունները, որոնք իրականացնում են Իրանի անվտանգության ծառայությունները)։

            Համաձայն իրանական կայքերի հաղորդագրությունների` վերջին ամսվա ընթացքում ձերբակալվել են Մ.Ահմադինեժադի մի քանի տասնյակ թիմակիցներ, որոնց մեծ մասը մեղադրվում է հակաիսլամական գաղափարների տարածման, ինչպես նաեւ հակապետական գործունեության մեջ։ Ձերբակալված անձանց մեջ ամենաազդեցիկը նախագահի աշխատակազմի խորհրդական Կազեմ Կիափաշան է, այսպես կոչված «գորշ կարդինալը», մարդ, որը նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիի հետ մշակում էր նախագահի քաղաքականությունը, անմիջական մասնակցություն ուներ երկրի կառավարման գործընթացին։ Տարբեր իրանական աղբյուրներ Կիափաշային անվանում են նախագահի «մտերիմն ու ընկերը», իսկ վերջին ամիսներին անգամ քննարկվում էր, որ Մ.Ահմադինեժադը պատրաստվում է Կիափաշային «նախագահ դարձնել»` հաշվի առնելով այն, որ Ռ.Մաշայիի դիրքերը հոգեւոր շրջանակներում առավել քան թույլ են։ Կիափաշայի ձերբակալությունը, ինչն այսօր արդեն հաստատված է նաեւ իրանական իշխանությունների կողմից, խաղից, փաստորեն, հանեց 2013 թվականին նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկին, ով կարող էր ստանալ գործող նախագահի աջակցությունը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, որը տարածվել է նաեւ մի շարք արեւմտյան լրատվամիջոցների կողմից, Կիափաշայի հետ ձերբակալվել է նաեւ նախագահին կից գործող Մշակութային խորհրդի նախագահ Հոջաթոլէսլամ Ա.Ամիրիֆարը։ Նշենք, որ եթե ձերբակալությունն, իրոք, տեղի է ունեցել, ապա դրա թույլտվությունը տրվել է հենց Ա.Խամենեիի կողմից, քանզի առանց նրա համաձայնության Հոջաթոլէսլամի` հոգեւոր առաջնորդի փաստացի ներկայացուցչի ձերբակալություն չի կարող իրականացվել։

            Ներկայումս բաց է մնում այն կարեւոր հարցերից մեկը, թե արդյոք ձերբակալված է Ռ.Մաշային։ Նրա ձերբակալության մասին արդեն 3 շաբաթ է խոսվում է, եւ այն, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն անհասանելի է տանը եւ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, խթանում է նրա ձերբակալության մասին լուրերի տարածումը։

            Այն, որ նախագահի բազմաթիվ յուրայիններ են ձերբակալված, անուղղակիորեն հաստատվում է նաեւ նախագահի կողմից։ Հունիսի 7-ին նախագահը, պատասխանելով լրագրողի` իր օգնականների ձերբակալության եւ «կախարդների» հետ վերջիններիս կապի մասին հարցին, ասաց. «Այդ մարդկանց, որոնց մասին խոսում եք, կարծես թե ձերբակալել են, ուրեմն թողեք, որ կառավարությունն իր գործը շարունակի։ Այժմ պետք է մեզ թույլ տրվի շարունակել մեր աշխատանքը, ծառայել ժողովրդին եւ կատարել մեր հեղափոխական նպատակները»։ Նախագահի նման պատասխանը կարող է տպավորություն ստեղծել, թե նա ամբողջովին զիջել է դիրքերը, ընդունել պարտվողական կեցվածք, սակայն լրագրողների հետ նույն հանդիպման ժամանակ նա պահպանողական եւ հոգեւոր շրջանների հետ իր հարաբերությունները բնութագրեց որպես «մենք 180 աստիճանով հեռու ենք իրարից. մենք հակառակ կողմերում ենք»։ Հարկ է նշել, որ նախագահի թիմակիցների ձերբակալություններն, ամենայն հավանականությամբ, նրա` Երեւան կատարելիք այցի հետաձգման հիմնական պատճառներից է. ըստ Fararu կայքի` նախագահին ուղեկցող երկու անձանց իշխանությունները վերջին պահին արգելել են լքել Թեհրանը, ինչի արդյունքում Մ.Ահմադինեժադը ստիպված է եղել հրաժարվել մեկնել երկրից: Այցը հետաձգվել է ֆորսմաժորային պայմաններում, եւ դա է վկայում նաեւ այն, որ իրանական պետական IRNA գործակալությունն այցի վերաբերյալ վերջին պաշտոնական հաղորդագրությունը տարածել է հունիսի 5-ին, ժամը 18։00-ին մոտ, այցից մի քանի ժամ առաջ։ Ակնհայտ է, որ այցը հետաձգվել է վերջին պահին, բացառված չէ նաեւ, որ հենց օդանավակայանում, որտեղ եւ, հավանաբար, նախագահի աշխատակիցներին թույլ չեն տվել լքել պետության տարածքը։

            Հունիսի 5-ին, Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին բավական կոշտ նամակ է հղել նախագահին` պահանջելով այսուհետ հետեւել մեջլիսի որոշումներին` կապված նավթի նոր նախարարի նշանակման հետ։ Պետք է ընդգծել նաեւ, որ նախագահի` հունիսի 7-ի մամուլի ասուլիսը, որում նա հայտարարեց իր եւ հոգեւոր իշխանությունների տարաձայնությունների մասին, նախատեսված չէր ընթացակարգով (քանի որ նախագահն այդ ժամանակ պետք է գտնվեր Հայաստանում) եւ հապճեպ էր կազմակերպվել։ Ամենայն հավանականությամբ, դա հետեւանքն էր նույն այն գործընթացների, որոնք խափանեցին Մ.Ահմադինեժադի այցը Երեւան։ Նշենք, որ նախագահին մեղադրանքներ ներկայացրած Ա.Լարիջանին վերջին շրջանում ակտիվացրել է նաեւ իր արտաքին քաղաքական գործունեությունը. հենց նա, այլ ոչ թե նախագահը, պաշտոնական առաջարկ ներկայացրեց Ծոցի երկրներին` ձեւավորել համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ, եւ հենց Լարիջանին ՕՊԵԿ նիստից առաջ հայտարարեց, որ Իրանը դեմ է նավթի արդյունահանման ծավալների քվոտաների փոփոխությանը։ Այն, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ նախագահ Ահմադինեժադը զբաղեցնում էր նավթի նախարարի պաշտոնը, ինչ-որ չափով խորհրդանշական է։

            Ուշագրավ է նաեւ այն, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, կորցրել է աջակցությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Համենայնդեպս, այդ մասին է խոսում Իրանի Փորձագետների համագումարի անդամ, այաթոլա Ա.Նամազիի հայտարարությունը, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մ.Ջաֆարին խնդրել է իրեն թույլ տալ ձերբակալել Ռ.Մաշայիին, ինչի հավանությունը, սակայն, չի ստացել։ Իսկ Պահապանների կորպուսում Խամենեիի ներկայացուցիչը` Մ.Զոլնուրը, հունիսի 8-ին հայտարարեց, որ կորպուսը պատրաստ է հարվածել հակապետական ուժերին, որոնք ուզում են «ոչնչացնել համակարգը` հենց օգտագործելով համակարգի տված հնարավորությունները»։ Ակնհայտ է, որ խոսքը իշխանության ղեկին գտնվող մարդկանց մասին է, որոնք էլ հենց ունակ են քայքայել համակարգը ներսից։

            Հետագա զարգացումների մասին

            Ամենայն հավանականությամբ, Իրանի հոգեւոր իշխանություններն ամեն կերպ խուսափում են նախագահին պաշտոնաթող անելուց, քանի որ դա կհանգեցնի նոր ընտրությունների, որոնց անցկացումը, արաբական հեղափոխությունների ալիքի ազդեցության պարագայում, կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում։ Սակայն առաջիկա ամիսներին հոգեւոր իշխանությունները կանեն ամեն ինչ նախագահի ձեռքից ազդեցության լծակները խլելու նպատակով` հարվածելով, առաջին հերթին, նրա թիմին կամ «կլանին», որի նշանակալից մասն Ահմադինեժադի հետ աշխատում եւ համագործակցում է վերջին 15 տարիների ընթացքում։ Նրանց մեծ մասը բարձր քաղաքական կարիերան սկսել է Իրանական Ադրբեջանում եւ Քուրդիստանում, այդ պատճառով նախագահի թիմը հաճախ պայմանականորեն անվանում են «արդաբիլյան կլան»։ Նրանց թվում են.

            1. նախագահի աշխատակազմի ղեկավար Մաշային, որը Հեղափոխության պահապանների կորպուսի Քուրդիստան նահանգի ներկայացուցչության հիմնադիրն է, հետագայում նաեւ բարձր պաշտոն է զգաղեցրել կորպուսի Արդաբիլի հրամանատարությունում,

            2. Քուրդիստանի նախկին նահանգապետ, ներկայումս` փոխնախագահ Մ.Ռահիմին, որին մեջլիսը մեղադրում է «կոռուպցիոն խմբի» («Ֆաթեմի խումբ»` Ֆաթեմի փողոցի անունով, որտեղ եւ գտնվում է փոխնախագահի գրասենյակը) պարագլուխ լինելու մեջ։ Նա համարվում է նախագահի «գանձապահը» եւ, ինչպես շատերն են գտնում, ղեկավարում է ողջ աշխատակազմի ֆինանսական հոսքերը,

            3. Ալի Նիկզադը, որը ժամանակին եղել է Արդաբիլի նահանգապետը, 2009-ից ղեկավարում է քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2011-ի փետրվարի 7-ից Ահմադինեժադը նրան համատեղությամբ նշանակել է նաեւ տրանսպորտի նախարար։ Հենց Նիկզադին է պատկանում պետական կառույցները Թեհրանից դուրս բերելու եւ նոր քաղաք կառուցելու նախագիծը, որում հոգեւոր իշխանությունները տեսան կառավարության` Ղոմից անկախացման պոտենցիալ վտանգ,

            4. առողջապահության եւ սոցիալական հարցերի, նախկինում` ներքին գործերի նախարար եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգի փոխնահանգապետ Ս.Մահսուլին, որը համարվում է ժամանակակից Իրանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` նրա ունեցվածքն անցնում է մի քանի միլիարդ դոլարը,

            5. Նահատակների հիմնադրամի ղեկավար եւ նախագահի ազգական Մ.Զարիբաֆանը, որն անմիջականորեն աշխատում էր իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ, լուծում նրանց հուզող հարցերը եւ նրանց պոտենցիալ աջակցությունն ապահովում նախագահի համար։

            Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Իրանում պետք է սպասել պայքարի հենց վերը նշված անձնավորությունների դեմ, որին կմասնակցեն թե՛ հոգեւոր իշխանությունները, թե՛ իրանական մեջլիսը։ Թեեւ կանխատեսումներ անելն Իրանի դեպքում բավական անշնորհակալ գործ է, սակայն ուժերի այսօրվա դասավորությունը ենթադրում է, որ նախագահի թիմը պարտություն կկրի, ինչի արդյունքում Մ.Ահմադինեժադի նախագահության մնացած 2 տարիներին նախագահի հնարավորություններն ու փաստացի ազդեցությունը կլինեն սահմանափակ։

            Սեւակ Սարուխանյան Այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Իրանի նախագահը 10-օրյա դադարից հետո վերադարձավ աշխատանքի եւ հայտարարեց, որ պետական մարմինները պետք է հետեւեն հոգեւոր իշխանությունների հաստատած ուղենիշներին...

            Comment


            • #7
              Re: Regional geopolitics

              Թուրքիա-ՆԱՏՕ դիմակայությունն առջեւում է


              90-ական թվականներն ու 2000-ականների սկիզբը բնութագրվում էին ՆԱՏՕ-ի ճգնաժամի խորացմամբ և, ըստ էության, նրա պառակտմամբ, ինչը հետևանք էր ինչպես սոցիալիստական ճամբարի փլուզման, այնպես էլ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հակասությունների սրման։

              Հիմա էլ այդ խնդիրները չեն վերացել, դրանք ոչ միայն ժամանակ առ ժամանակ` տարածաշրջանային և այլ ճգնաժամերի պահերին, հիշեցնում են իրենց մասին, այլև դարձել են ՆԱՏՕ-ի ներկա գործունեության հիմնական պայմանները։ 90-ականների վերջին Եվրոպայի առաջատար պետությունները հանդես եկան Եվրոպայի զինված ուժեր ստեղծելու նախաձեռնությամբ, և Եվրամիության շրջանակներում ստեղծվեց նոր պաշտպանական կառույց։ Դա անհանգստացրեց ԱՄՆ-ին և արժանացավ Մեծ Բրիտանիայի քննադատական վերաբերմունքին, չնայած նա ևս նախաձեռնության մասնակից էր։ Այդ կառույցի ստեղծումից անմիջապես հետո Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը փորձեցին ստեղծել ավելի փոքր ռազմական բլոկ, բայց ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու թե՛ այս, թե՛ այլ եվրոպական փորձերը ձախողվեցին, ինչի պատճառը, նախ և առաջ, այն էր, որ եվրոպացիները հասկացան` իրենց շահերը պաշտպանելու համար պարտադիր չէ փլուզել ՆԱՏՕ-ն։

              Ոչ այնքան վաղուց Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին ռազմական դաշինք, որը, եվրոպական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ին ու Գերմանիային հասցեագրված ազդանշան էր այն մասին, որ երկու «դասական կայսրությունները» կարիք ունեն ավելի հրատապորեն արձագանքելու աշխարհում տեղի ունեցող ճգնաժամային իրադարձություններին։ Որոշ փորձագետներ կասկած չունեն, որ ՆԱՏՕ-ն էապես կարդիականացվի, այդ թվում նաև կառավարման, որոշումների ընդունման և քաղաքական հարցերի հստակեցման առումով։ Հնարավոր է, որ ստեղծվեն պաշտպանական նոր կառույցներ` ՆԱՏՕ-ի անդամների մասնակցությամբ նախատեսված որոշակի աշխարհառազմավարական ուղղություններում առաջադրանքներ կատարելու համար։ ՆԱՏՕ-ի գործողություններն Աֆղանստանում և Լիբիայում, ՆԱՏՕ-ի վերաբերմունքն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իրաքյան գործողության նկատմամբ անդրատլանտյան հարաբերությունների ժամանակակից մոդելի դասական պատկեր են։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ն անվտանգության միակ լայնապարփակ համակարգն է, որը, չնայած դժվարություններին, ձգտում է իր նպատակների ու խնդիրների ոլորտ ներգրավել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և այլ ուղղությունների ոչ եվրոպական պետությունների։ Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպություն հանգեցրեց ՆԱՏՕ-ի ներսում հակասությունների զգալի մեղմացման, անդրատլանտյան հարաբերություններում ճգնաժամի որոշակի մարման։

              ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը հանգեցրեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասնակի կարգավորման, ինչը հնարավոր դարձրեց հատկապես արևելյան ուղղություններում դաշինքի ավելի արդյունավետ գործունեությունը։ Ավելի շուտ, ՆԱՏՕ-ի անդամներն սկսեցին դաշինքում տիրող իրադրությունն ընկալել որպես մի իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել և գործել, հաշվի առնելով հարաբերությունների այդ վիճակը։ Վերջին ժամանակներս չկա ՆԱՏՕ-ի առջև ծառացող ոչ մի ռազմական խնդիր, որ առարկություն չառաջացներ այս կամ այն պետության կամ դաշինքի անդամ պետությունների կողմից։ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ունեն բավականաչափ տնտեսական, պաշտպանական և քաղաքական ռեսուրսներ, որպեսզի համեմատաբար հեշտ լուծեն ծագող խնդիրները, բացի պաշտպանության և անվտանգության շահերից, նրանց միավորում են տնտեսական սերտ կապերը։

              Այս պայմաններում ծառանում է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունների հարցը, որն ավելի ու ավելի է ձգտում իր արտքաղաքական հավակնությունները, նպատակներն ու նկրտումները տարածել ՆԱՏՕ-ի վրա` դաշինքը համարելով հարմար ասպարեզ իր քաղաքականության ծավալման և պահանջների առաջադրման համար։ Հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար վերլուծական կենտրոններում աշխատող փորձագետների կարծիքը։ Նրանք համարում են, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի, ինչպես նաև Եվրոպայի ու Թուրքիայի միջև եղած խնդիրները հարթված չեն, և հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։

              Ավելին, նրանք պնդում են, որ «այդ խնդիրները կլինեն միշտ», քանի որ պատմական ժամանակաշրջանը ենթադրում է Թուրքիայի կողմից նոր հավակնությունների ու Արևմտյան ընկերակցությանը նոր պահանջների առաջադրում։
              Առայժմ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գլխավոր խնդիրը ոչ թե տարածաշրջանային հարցերն են, այլ Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների վրա ՆԱՏՕ-ի միջոցով ճնշում գործադրելու փորձերը։ Այդ պատմական ու քաղաքական անհամամասնությունը, երբ նման խոշոր պետությունը Եվրոպայի ռազմական դաշինքի անդամ է, բայց նրա տնտեսական և քաղաքական միության մեջ չի մտնում, չի կարող հակասություն չառաջացնել Թուրքիայի վարքագծում և Եվրոպայի հետ հարաբերություններում։ Եվրոպացիները հիանալի են հասկանում, որ Թուրքիան այսուհետ ևս կշարունակի ՆԱՏՕ-ում իր դիրքերն օգտագործել Եվրամիության վրա ճնշում գործադրելու և նոր պահանջներ առաջադրելու համար։ Հաշվի առնելով, որ եվրոպական պետությունների միջև գոյություն ունեն բավականին լուրջ հակասություններ, Թուրքիայի` այդ խաղերին մասնակցությունը միանգամայն անընդունելի է Եվրոպայի համար։

              Չնայած նրան, որ այժմ, ըստ էության, հասկանալի է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության որևէ հեռանկար չկա, վերջին ժամանակներս նկատվում է, որ եվրոպացիներն անհնար են համարում ոչ միայն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը, այլև ինտեգրման որևէ այլ ձև։ Եվրոպական այն պետությունները, որոնք առաջ պաշտոնապես հայտարարում էին, թե կուզենային Թուրքիան տեսնել Եվրամիության մեջ (դրանք, առաջին հերթին, Հարավային ու Կենտրոնարևելյան Եվրոպայի երկրներն էին), այժմ իրենց փորձագետների ու քաղաքագետների միջոցով «պարզում են» իրավիճակը և հասկանալի դարձնում, որ, փաստորեն, ամբողջ Եվրոպան է դեմ միությանը Թուրքիայի անդամակցությանը։ Հետաքրքրություն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը։ Այդ երկիրը տվյալ հարցի քննարկման ամբողջ ընթացքում եղել է Թուրքիայի անդամակցության կողմնակից։

              Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնի Թուրքիա կատարած այցից հետո, որն ավարտվեց Թուրքիայի և Եվրոպական ընկերակցության միջև միջնորդ դառնալու Լոնդոնի փորձերի լիակատար ձախողմամբ, վերջինիս դիրքորոշումն ավելի «թափանցիկ» ու հասկանալի դարձավ։ Հնարավոր է` Մեծ Բրիտանիան համոզվեց, որ Թուրքիան միտք չունի որևէ բան զիջելու Արևուտքին` բրիտանացիների բարյացակամ վերաբերմունքի դիմաց։ Բացի այդ, Լոնդոնում հասկացան, որ, գտնվելով Եվրամիության մեջ, Թուրքիան չի դառնա մեծ Բրիտանիայի «մասնավոր» գործընկերը, այլ ընդհակառակը, նորանոր ու անհաճո պահանջներ կառաջադրի։ Երևի բրիտանացի քաղգործիչները հասկացել են նաև ամենակարևորը` Թուրքիան Եվրամիություն խցկելու գործելակերպից ԱՄՆ-ի փաստական հրաժարումը։ Միայնակ մնալով միության մեջ Թուրքիայի ընդունման կողմնակիցների ճամբարում` Մեծ Բրիտանիան նախընտրում է իր դիրքորոշումը համապատասխանեցնել Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայում մյուս հիմնական գործընկերների դիրքորոշմանը։

              Այսպես թե այնպես, Մեծ Բրիտանիայի «նոր դիրքորոշումն» ավելի հստակ է գծագրվում, և դա Թուրքիայի շրջափակման ու մեկուսացման նոր փուլի կարևոր ազդանշան է։ Ինչպես երևում է, ֆրանս-բրիտանական նոր դաշինքի ստեղծումը կամրապնդի Լոնդոնի նոր դիրքորոշումը։ Կարելի է հնարավոր համարել, որ, մնալով որպես «եվրաթերահավատներ», բրիտանացիները հեռանկարում կնախընտրեն ավելի շատ համերաշխվել մայրցամաքային Եվրոպայի հետ, առաջին հերթին` տարածաշրջանային քաղաքականության առումով։

              Թուրքիայի առաջադրած պահանջների և Եվրոպայի հանդեպ նրա հավակնությունների առնչությամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայումս միանգամայն այլ է, քան առաջ էր։ ԱՄՆ-ը չի կարող այլևս համագործակցել եվրոպացիների հետ տարբեր ուղղություններով, եթե շարունակի պնդել, որ Թուրքիան պետք է ընդունվի Եվրամիություն։ ՈՒստի, չնայած Վաշինգտոնի հուսադրող հայտարարություններին, իրավիճակը, իրոք, փոխվել է խիստ էականորեն, և դա լիովին գիտակցում են Անկարայում։ Կարելի է ենթադրել, որ երբ Ֆրանսիան վերադառնում էր ՆԱՏՕ, ԱՄՆ-ի հետ երկխոսելիս Թուրքիայի ընդունման հարցի «փակումը» եղել է պաշտոնական Փարիզի գլխավոր նախապայմաններից մեկը։

              Այսպիսով, Ֆրանսիան հայտնվեց բավականին նախընտրելի դիրքում, կարողանալով հավասարակշռություն պահպանել ամերիկյան, բրիտանական ու եվրոպական շահերի միջև, ինչը հնարավորություն տվեց միության մեջ Թուրքիայի ընդունման վերաբերյալ Փարիզի կարծիքն ու դիրքորոշումը տարածելու Եվրամիության և ՆԱՏՕ-ի գծով առաջատար գործընկերների վրա։

              Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի լուրջ հակամարտությունը դեռ առջևում է, և առնչվում է, նախ և առաջ, տարածաշրջանային խնդիրներին։ ՆԱՏՕ-ն դուրս է եկել սուր ճգնաժամից և հարմարվում է արդյունավետ ու ակտիվ պաշտպանական գործունեության իրականացմանը` հակասությունների և դրանք հաղթահարելու ունակության պայմաններում։ Այժմ ՆԱՏՕ-ում առավել լուրջ հակասություններ են առաջանում ոչ թե ԱՄՆ-ի ու մայրցամաքային եվրասիական պետությունների միջև, այլ այն պետությունների, որոնք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի տարբերություններ ունեն, ընդ որում, ինչպես ցույց տվեցին Լիբիայի իրադարձությունները, այդ հակասությունները կարող են ծնվել շատ անսպասելիորեն և այնպիսի մերձավոր գործընկերների միջև, ինչպիսիք են Ֆրանսիան ու Գերմանիան։ Ֆրանսիան բացահայտորեն շահագրգռված է Միջերկրածովյան ավազանում և Մերձավոր Արևելքում դիրքերի ամրապնդմամբ և ներկայությամբ, այսինքն` այն գոտում, որտեղ Թուրքիան հայտարարել է իր ունեցած շահերի և հավակնությունների մասին։

              Ավելի ստույգ, Միջերկրական ծովը նորից կդառնա արդի աշխարհի շատ խնդիրների լուծման ասպարեզ, և հենց այդ ասպարեզում ի հայտ կգան առավել լուրջ հակասություններ ինչպես ՆԱՏՕ-ի ներսում, այնպես էլ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև։ Ֆրանսիան ձգտում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային և Իսպանիային շահագրգռել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում առկա զանազան հեռանկարներով, թեև առավել կարևոր խնդիրն այդ ուղղությամբ ԱՄՆ-ին շահագրգռելն է, ընդ որում, եվրոպական շահերի շրջանակներում։

              Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, որը կարող է ազդել տարածաշրջանում շատ գործընթացների ծավալման, արաբական աշխարհում հեղափոխական և այլ սոցիալական իրադարձությունների զարգացման վրա։ Միաժամանակ, Թուրքիան այդ տարածաշրջանները համարում է մի գոտի, որը պետք է գերակա լինի իր արտաքին քաղաքականության մեջ, և աշխատում է սահմանափակել եվրոպացիների ու ամերիկացիների միջամտությունը, հատկապես ռազմական ոլորտում։

              Թուրքիան համառորեն խցկվում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև Մեծ Բրիտանիայի ազդեցության ավանդական գոտիներ, էլ չենք խոսում ԱՄՆ-ի մասին։ Գերմանիան նույնպես շահագրգռված է Մերձավոր Արևելքով, ներառյալ առաջատար արաբական երկրներն ու Իրանը, այստեղ իրականացնում է տարատեսակ ներդրումային գործունեություն, և Թուրքիան, որպես ներդրող կամ այդ երկրների առաջատար առևտրական գործընկեր, նրան պետք չէ։ Արևմտյան ընկերակցության պետությունները, ընդհանուր առմամբ, շահագրգռված չեն թուրքական արդյունաբերության հետագա զարգացմամբ, հատկապես բարձրտեխնոլոգիական ճյուղերի ստեղծմամբ։

              Թուրքիան համարվում է մի գործընկեր, որը ծառայություններ է մատուցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսական մթերքի մատակարարումը, ոչ այնքան բարձրորակ արտադրանքի թողարկումը, զբոսաշրջությունն ու տրանսպորտը։ Չնայած ներդաշնակորեն զարգացող երկրի վարկանիշին, Թուրքիան դեռևս չի կարողացել իրեն դրսևորել որպես խոշոր ներդրող, որն ի վիճակի է ռազմավարական լուրջ նախագծեր իրականացնելու տարածաշրջաններում։

              Հենց դա էլ հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան կորցրել է դիրքերը, ավելի ճիշտ, չի կարողանում լուրջ դիրքեր ձեռք բերել Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Հարավային Կովկասում։ Ամերիկյան ու եվրոպական փորձագետները շարունակ մատնանշում են Թուրքիայի սահմանափակ հնարավորությունները տնտեսության ոլորտում, հատկապես արտաքին շուկաների նվաճման գործում, ուստի Արևմուտքի պետություններն այստեղ դեռևս որևէ լուրջ վտանգ չեն տեսնում, բայց ավելի ու ավելի են երկյուղում տարածաշրջանի խնդիրներին Թուրքիայի հնարավոր միջամտության, նրա կողմից լրացուցիչ ճգնաժամային հանգամանքների հարուցման և գլխավորը` Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կանոնների ու շահերի մեջ չտեղավորվող «արտահամակարգային» քաղաքականության վարման հեռանկարից։

              Ամերիկացիներն ու եվրոպացիները Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության խնդրի առնչությամբ պաշտոնական կամ կիսապաշտոնական պայմանավորվածության դեռևս չեն հանգել, թեև տարակույս չկա, որ ավելի լավ են սկսել հասկանալ իրենց շահերը Թուրքիայի հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ և պատրաստ են որդեգրելու Թուրքիայի շրջափակման ու մեկուսացման փոխշահավետ դիրքորոշում։

              Իհարկե, Վաշինգտոնը ներկայումս ավելի շատ շահագրգռված է Թուրքիայով, քան առաջատար եվրոպական պետություններով, քանի որ Արևմտյան ընկերակցության երկրներից միայն ԱՄՆ-ն ունի լայնընդգրկուն, բազմակողմանի ռազմավարություն և նրան պետք են շատ գործընկերներ տարբեր տարածաշրջաններում։ Միաժամանակ, ԱՄՆ-ը ևս նկատելիորեն ճշգրտել է տարածաշրջանային գործընկերների իր «պահանջարկը», այդ թվում նաև Թուրքիայում։ Նախ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նկատելիորեն ավելի սահմանափակ է դարձել, և նա, փաստորեն, հրաժարվել է գործառական շատ ուղղություններում ակտիվ դեր ստանձնելուց։ Օրինակ, Հարավային Կովկասում և Բալկաններում ԱՄՆ-ի շատ խնդիրներ արդեն լուծում են ստացել կամ էլ շոշափելիորեն կրճատվել են

              Ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպացիները կցանկանային արմատապես հրաժարվել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունից, քանզի հասկանում են, որ Թուրքիայի իրական շրջափակումն ու մեկուսացումը հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ երկիրը հեռացվի ՆԱՏՕ-ի կազմից։ Ճիշտ է, ներկայումս նման հարցադրում չկա, սակայն նման հեռանկարը չի բացառվում։ Թուրքիան լավ է հասկանում, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու հաջորդ օրն իսկ ինքը կհայտնվի լուսանցքային երկրի կարգավիճակում, կորցնելով արտքաղաքական և տնտեսական կարևորագույն դիրքերը։ Անկարան ջանում է խաղալ բավականաչափ կոշտ խաղ, նպատակ ունենալով կանխապահովել Արևելքի աջակցությունն Արևմուտքին նոր պահանջներ առաջադրելու հարցում, չունենալով բավարար քաղաքական ռեսուրսներ, ընդ որում, կասկածի տակ դնելով նաև իր ավանդական արժեքներն ու գերակայությունները։

              Ըստ երևույթին, գլխավոր հարցը շուտով կդառնա հետևյալը. ինչպե՞ս հսկողության տակ պահել Թուրքիան և ճնշում գործադրել նրա վրա, եթե նա ա) շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմում, բ) եթե դուրս է գալիս ՆԱՏՕ-ի կազմից։ Սա թուրքական հարցի առնչությամբ բանավեճի հիմնական թեման է, որն Արևմուտքում քննության կառնվի ավելի մանրամասնորեն և առարկայնորեն։
              Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

              Comment


              • #8
                Re: Regional geopolitics

                Հայերի պատմությունը դեռ փակված չէ


                Շարունակվում են Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ քննարկումները, որոնցում նա խոսել էր Արևմտյան Հայաստանի և Արարատ լեռան վերաբերյալ հայ գալիք սերունդների խնդիրների մասին: Քաղաքագետ Իգոր Մուրադյանին հարցրինք` ինչպե՞ս կգնահատեք այդ հայտարարությունները և ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ դրանք:
                - Կցանկանայի հավատալ, որ դա պատահական չէր հայտարարված, և որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կարող են փոփոխություններ տեղի ունենալ: Այլևս անհնար է պարզապես արձագանքել արտաքին մարտահրավերներին, պետք է ներկայացնել նաև սեփական դիրքորոշումը: Տվյալ դեպքում, անկախ այդ արտահայտության դրդապատճառներից, հասկանալի դարձավ, որ նախագահն արտահայտել է հայ ժողովրդի ազգային գաղափարը: Կարելի է տարբեր կերպ գնահատել դրա բովանդակությունը, բնույթը և արտահայտման ձևը, որն ավելի շուտ արված էր որոշակի իմիջի համար, հատկապես Ցյուրիխի սկանդալային համաձայնությունից հետո:
                Արտաքին աշխարհին ազդանշան տրվեց, որ ապագայում Հայաստանը կարող է այլ դիրքորոշում որդեգրել: Արդոք այդ հայտարարությունը կարող է գործնական նշանակություն ունենալ: դրանում կասկած չկա: Պետք է հասկանալ, որ մինչև 21-րդ դարի առաջին քառորդի ավարտը Հայաստանը պետք է զբաղվի ադրբեջանական ուղղությամբ: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի Հանրապետությունը ժամանակավոր գոյություն ունեցող պետությունն է, որն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում տարածաշրջանում կայունության, անվտանգության ու հավասարակշռութան համար:
                Նույնիսկ Ադրբեջանի այսպես կոչված գործընկերները, այդ թվում Թուրքիան և ԱՄՆ-ն, նախընտրում են չափավորել այս արհեստական պետության ծիծախաղաշարժ ձգտումները: Ադրբեջանն այլեւս չի կարող մնալ ներկայիս սահմաններում, թեկուզ ելենելով ադրբեջանական ժողովրդի անվտանգությունիից: Կովկասի հարավարևելյան մասում իր պատմության տեղին ու դերին համապատախան համեստ ադրբեջանական պետություն պետք է գտնվի` խելամիտ էլիտայի կառավարմամբ: Հայաստանում պետք է հասկանան, որ ներկայում պաշտոնապես ճանաչված Ադրբեջանի սահմաններն ու քաղաքականությունը հնարավորություն չեն տա Հայաստանի հաջող գոյության համար:
                Հայաստանը պետք է որոշակի առաքելություն իրականացնի և օգնի ադրբեջանցիներին խուսափել իրենց ազգային աղետից և նրանց տարածաշրջանում իրենց տեղը ցույց տա: Մեծ Մերձավոր Արևելքին գեոքաղաքական կոնֆիգուրացիայի գլոբալ վերակառուցում է սպասում, և դրանում նախևառաջ շահագրգռված է ԱՄՆ-ն, և ոչ միայն: Մասնավոր դեպքերում այս դոկտրինն այս կամ այն կերպ համապատասխանում է մյուս համաշխարհային կենտրոնների և տարածաշրջանի մեծ ու փոքր պետությունների շահերին:
                Ադրբեջանի նավթագազային պահուստները տարածքային առումով համընկնում են հարավկովկասյան փոխադրումների միջանցքին, որն ըստ ամենայնի կպայմանավորի արտաքին խաղացողների շահերի ձևաչափը, որոնք Ադրբեջանին հռչակել են իրենց գործընկեր: Հարավային Կովկասում արդեն եղել են վատ նախադեպեր: Հենց գործընկերություն հասկացությունն արդեն վտանգավոր է դառնում, քանի որ կոչ է արվում զոհաբերել քաղաքական, տնտեսական և այլ շահեր: Դա պետք է հիշեցնի էլիտաներին, որ չի կարելի անմտորեն և հնազանդորեն կատարել ֆունկցիոնալ առաջադրանքները, որոնք արվել են նույնիսկ ամենահարգարժան գործընկերների կողմից: Արդյոք Հայաստանի կառավարող էլիտան ունակ է այս ամենը հասկանալ:
                Հասկանալ, իհարկե, կարող են նույնիսկ կրկեսում վարժեցված կենդանիները, սակայն արդյոք ի հայտ կգան շահերը: Եթե այդ շահերը և մտադրություններն ի հայտ չգան, ահա այդ ժամանակ էլ կգա իրական արտաքին միջամտությունը, քանի որ Հայաստանին տրված է լիովին հասկանալի ֆունկցիա: Իսկ ո՞վ պետք է իրականացնի: Այդպիսով, ինչպիսին էլ լինեն Սերժ Սարգսյանի հայտարարության իրական դրդապատճառները, այն ուշադիր ուսումնասիրվում է, և անկասկած համակարգիչ է մտցվելու ամերիկացիների և թուրքերի, հնարավոր է նաև այլոց կողմից:
                Այժմ, երբ սփյուռքը և Հայաստանի հասարակության բազմաթիվ շերտերը ցույց են տվել, որ հայկական պատմությունը փակված չէ, և ոչ ոք չի կարող այն փակել, իսկ Արևմտյան Հայաստանի գաղափարի ամենաավանդական պաշտպան ՀՅԴ-ն փաստացի անվստահություն է հայտնել իր ներկայիս ղեկավարությանը համաձայնվողական քաղաքականության համար, եկել է ժամանակը, որ երկրի նախագահը չհապաղի վերաիմաստավորել թեկուզև միայն արտաքին քաղաքականությունը, որն ավելի քիչ «ծախսատար է», քան ներքինը, ասել է Իգոր Մուրադյանը:

                Comment


                • #9
                  Re: Regional geopolitics

                  Իրան-Թուրքիա: Առայժմ պատերազմում են հատուկ ծառայությունները


                  Մերձավոր Արեւելքում քաղաքական անկայուն իրավիճակն ու Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի եւ Իրանի փոխհարաբերություններում լարվածության մեծացումն առաջիկայում կարող են տարածաշրջանային պատերազմի հանգեցնել: Այդ են վկայում նաեւ Սիրիայում, Թուրքիայում եւ Իրաքում վերջին օրերին տեղ գտած ակտիվ ռազմական գործողությունները:
                  Սիրիայում ընդդիմադիր զանգվածների բողոքը ճնշելու եւ ներքին կարգուկանոն հաստատելու համար իշխող ալավիտական վարչախմբը շարունակում է կիրառել երկրի զինուժը (այդ թվում ծանր զրահատեխնիկան)` բնակչության շրջանում տասնյակ նոր զոհերի պատճառ դառնալով: Դրան զուգահեռ շարունակվում է նաեւ թուրք-սիրիական դիվանագիտական կոշտ պայքարը` սկզբնաղբյուր ունենալով Ասադի իշխանությունը տապալելու եւ Թուրքիային ենթակա կառավարություն ձեւավորելու պաշտոնական Անկարայի ցանկությունը: Միաժամանակ Թուրքիայում վերսկսվել է մի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների զինված պայքարը իշխանությունների դեմ, իսկ մյուս կողմից` թուրքական բանակի պատժիչ գործողությունները, այդ թվում` նաեւ Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի ճամբարների վրա ավիահարվածներ հասցնելու միջոցով: Դեռեւս թարմ են նաեւ Իրան-Իրաք սահմանային գոտում իրանաքրդական զինված բախումները, որոնք նոր «տաք» օջախ ստեղծեցին տարածաշրջանում:
                  Հենց սիրիական ու քրդական այս խնդիրներն էլ պատճառ են դարձել, որ օգոստոսի 18-ին նիստ գումարի Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը: Օրակարգում դրված էր մի ծրագիր, որում ներառված էին սիրիական ընդդիմության հետ երկխոսության, Թուրքիայում սիրիական ընդդիմության հավաքներն օժանդակելու, Սիրիայի նախագահ Ասադի կառավարությանը հեռացնելուն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու, քրդական ահաբեկչության դեմ պայքարելու և այլ խնդիրներ: Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ նիստում քննարկված հարցերի շրջանակը չի սահմանափակվել հրապարակայնացվածով: Կարելի է ենթադրել, որ եթե ոչ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու մարտավարական խնդիրները, ապա նախապատերազմական պատրաստություններն ու հատուկ գործողությունների շուրջ քննարկումներն ու որոշումների կայացումը (այդ թվում քուրդ զինյալների դեմ), նիստի օրակարգի անբաժանելի մասն են կազմել:
                  Պատերազմի մեծ հավանականության մասին է խոսում նաեւ այն, որ այս օրերին լրատվամիջոցներում արդեն իսկ տեղ են գտել Թուրքիայում անցկացվող զորակոչի եւ սիրիական սահմանին թուրքական զինուժի կուտակման մասին լուրերը: Սա ուղղակի հետեւանքն է նաեւ թուրք-սիրիական անհաջող բանակցությունների, որի ժամանակ կողմերը չխորշեցին կիրառել նաեւ պատերազմի հռետորաբանությունը: Օգոստոսի 10-ին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ժամանեց Դամասկոս եւ Սիրիայի նախագահ Ասադին հանձնեց նախագահ Գյուլի «ուղերձը»: «Ես չեմ ցանկանում, որ մի օր հետ նայես ու տեսնես, որ շատ ուշ է»,- գրված էր Գյուլի նամակում, որին հետեւեց Ասադի պատասխանը` «Եթե պատերազմ եք ցանկանում, ապա կստանաք այն, ընդ որում՝ ողջ տարածաշրջանում»:
                  Հարկ է նկատել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները, անկախ նրանից` կկիրառվի լիբիական սցենարը (ընդդիմության զինված պայքար երկրի ներսում` արտաքին ուժերի օդային հարվածների աջակցությամբ), թե` այլ, թուրքական բանակին լիարժեք հաղթանակ առայժմ չեն խոստանում: Եւ խնդիրը բոլորովին էլ թուրքական բանակի մարտական առաջադրանք կատարելու անընդունակության, կամ սիրիական ռազմուժի համարժեք պատասխան տալու կարողության մեջ չէ: Խնդիրը նաեւ այն չէ, որ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները պատրաստ չեն պատերազմին կամ էլ` Սիրիայի վստահելի դաշնակից Իրանը մեծ սպառնալիք է Թուրքիայի եւ Արեւմուտքի համար: «Խաղատախտակին» դրված է շատ մեծ գին, եւ թե՛ Արեւմուտքը, թե՛ Թուրքիան շահագրգիռ են ամեն գնով հասնել Սիրիայի վարչախմբի տապալմանը: Իսկ Իրանն առավել եւս շահագրգիռ կողմ է «սիրիական» պատերազմում, քանզի չեզոքություն պահպանելու դեպքում կկորցնի Մերձավոր Արեւելքում ունեցած իր բոլոր դիրքերն ու դաշնակիցներին` պաղեստինյան «Համաս»-ին, լիբանանյան «Հզբոլահ»-ին ու հատկապես սիրիական «Բաաս»-ին: Ավելին, կարճ ժամանակ անց ստիպված կլինի միայնակ պայքարել արտաքին ներխուժման դեմ:
                  Խնդիրն այն է, որ կարեւոր մի ռազմաքաղաքական գործոն տարածաշրջանում կարող է կործանել տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության կողմնակից ուժերի բոլոր նախագծերը, իսկ Իրանին ու Սիրիային` հնարավորություն տալ դուրս գալ միջազգային մեկուսացումից: Ուստի ներկա պահին Թուրքիայի եւ Իրանի կողմից լայն պայքար է գնում այդ գործոնը չեզոքացնելու կամ նրա հնարավորությունները սեփական շահերին ծառայեցնելու ուղղությամբ: Խոսքը քրդերի մասին է: Բազմամիլիոնանոց մի ժողովուրդ, որի սփռման տիրույթներն են տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշվող բոլոր չորս պետությունների`Սիրիայի, Թուրքիայի, Իրանի ու Իրաքի միմյանց սահմանակից տարածքները, եւ որի առջեւ սեփական պետություն կառուցելու խնդիր է դրված արդեն մի քանի տասնամյակ:
                  Օգոստոսի սկզբին թուրքական թերթերում տեղեկատվություն սպրդեց, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը «քրդական հարցով» անձամբ բանակցություններ է սկսել քուրդ առաջնորդ, PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ, որն իր ցմահ ազատազրկումն է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Արդյունքը չուշացավ: Երկու օր անց Քուվեյթի Al-Watan օրաթերթը հաղորդեց, որ Օջալանը, անդրադառնալով Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջեւ տեղի ունեցող զինված ընդհարումներին, հայտարարել է, որ «Իրանը վտանգավոր խաղ է սկսել, և Թուրքիայի իշխանությունները դա ճիշտ չեն ըմբռնում: Իրանը չի դադարեցրել PJAK-ի դեմ զինված գործողությունները և անգամ Թուրքիային է ճնշում, որովհետեւ ձգտում է տարածաշրջանում ռազմական գերակայություն ձեռք բերել: Եթե Իրանը փորձի սպառնալ PKK-ին, մենք մեր զինված գործողությունները Թուրքիայում կդադարեցնենք ու կտեղափոխենք այն Իրանի տարածք»։
                  Իսկ օրեր առաջ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին հայտարարեց, որ իրանական հատուկ ծառայությունները Իրաքի սահմանին ձերբակալել են PKK-ի երկրորդ դեմքին՝ Մուրադ Քարայըլանին, ով 1999 թվականին Օջալանի ձերբակալումից հետո դարձել է այդ կուսակցության փաստացի ղեկավարը։ Հիշյալ հայտարարությունից ժամեր անց, Քարայըլանը, հայտնվելով քրդական Roj TV-ի հեռուստաեթերում, հերքեց իր ձերբակալության մասին շրջանառվող լուրերը: Դրան հետեւեց նաեւ Բորուջերդինի Քարայըլանի ձերբակալության մասին իր նախորդ հայտարարության հերքումը: Հավանաբար երկրի պետական շահերն էին պահանջում, որ նա, մեղքը բարդելով թուրքական ԶԼՄ-ների վրա (որոնց սխալ տեղեկությանն էր իբրեւ թե հետեւել ինքը), հայտնվի անհարմար իրավիճակում: Սակայն Քարայըլանի խորհրդավոր բացակայության փաստը վերջին օրերին կրկին տեղ գտավ թուրքական մամուլում: Milliyet օրաթերթը, ուշադրություն դարձրեց այն փաստին, որ նա, խիստ կասկածելի հանգամանքներում, օգոստոսի 15-ին բացակա է եղել Իրաքի Ղանդիլի շրջանում PKK-ի 27-րդ տարեդարձի տոնախմբությանը:
                  Նշված փաստերը վկայում են, որ քրդական գործոնը ներկայումս դարձել է Թուրքիայի եւ Իրանի շահերի գերին: Երկու կողմերի հատուկ ծառայությունները ջանքեր են գործադրում, որպեսզի ձեռք բերեն քրդական ամենահզոր կազմակերպություններից մեկի` PKK-ի աջակցությունը նոր սիրիական պատերազմում: Եւ հանուն այդ նպատակի չեն խորշում կիրառել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում` քուրդ պարագլուխներին ձերբակալելն (հանդիպելն) ու նրանց հետ բանակցություններ վարելը:
                  Սա հիմք է տալիս ենթադրել, որ Թուրքիայի եւ Իրանի հատուկ ծառայությունները ներկայումս բանակցությունների մեջ են նաեւ տարածաշրջանում ներկայանալի մյուս քրդական կուսակցությունների հետ: Թուրքական եւ իրանական զինուժերի վերջին ռազմական գործողությունները կարող են բացատրվել հենց այս լույսի ներքո: Այն է`քրդական ուժերին հարկադրել նստել իրենց հետ բանակցությունների սեղանի շուրջ կամ ցուցադրված սպառնալիքի ուժով թույլ չտալ նրանց անցնել հակառակ ճամբար եւ կամ ստիպել հետ վերցնել մյուս կողմին տրված աջակցության համաձայնությունն ու պահպանել չեզոքություն:
                  Վերջին օրերին թուրքական բանակի պատժիչ գործողությունները, երբ ճանապարհներին PKK-ի զինյալների տեղադրած ականների պայթյունից մեկ տասնյակից ավելի թուրք զինծառայողների սպանությանն ի պատասխան թուրքական բանակը սկսեց ռազմական օպերացիաներ իրականացնել իր երկրի տարածքում, ինչպես նաեւ ռմբահարել Իրաքում գտնվող Ինքնավար Քրդստանի տարածքը, վկայում են, որ PKK-ի, ինչպես նաեւ քրդական ռազմաքաղաքական այլ ուժերի նախապատվությունը ներկայումս Իրանի կողմն է: Կարելի է ենթադրել, որ եթե առաջիկայում թուրքական ռազմուժի հետապնդած նպատակները իրագործվեն , ապա դրանք կդառնան «սիրիական» պատերազմի նախակարապետը` բոլորովին ապակայունացնելով ողջ տարածաշրջանը:

                  Սարո Սարոյան, ՌԱՀՀԿ փորձագետ

                  Comment


                  • #10
                    Re: Regional geopolitics

                    Թուրքիայի մեկուսացումը խորանում է



                    Արդյոք Սիրիայում իրքավիճակը մոտ է հանգուցալուծմանը և ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Մերձավոր Արևելքի ու մեր տարածաշրջանի վրա: Այս հարցով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:

                    Նախևառաջ Սիրիայում սկսված բողոքի ակցիաների ողջ ընթացքում ոչ մի իրական նշան չի եղել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցույց տային, որ ցանկանում են իշխանությունից հեռացնել ալավիական կլանին: Ընդհակառակը, Բաշար Ասադին ու նրա շրջապատին դիրքերն ամրապնդելու հնարավորություն է տրվել: ԱՄՆ, գրեթե ոչինչ չանելով, իր համար բարենպաստ իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն հավանություն է տվել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործողությունների համակարգմանը, որոնք քիչ ջանքեր չեն գործադրել ալավիական կլանը հեռացնելու համար, սակայն միայն այն պատճառով, որ Սիրիայի վրա ուժեղ ճնշում գործադրվի:

                    Գործնականում տեղի է ունեցել այն, ինչին ավելի վաղ ձգտում էին Սաուդյան Արաբիան, մի շարք արաբական պետություններ, այդ թվում Եգիպտոսը և ԱՄՆ-ն, այն է՝ Թուրքիայի մերձավորարևելյան էքսպանսիայի դեմ հուսալի պատ է ստեղծվել, որը դարձավ Սիրիան: Վերջին 7-8 տարիներին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին, որը չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին ու արաբական պետություններին: Այդ հարաբերություններն այժմ քանդված են և ամենայն հավանականությամբ՝ շատ երկար ժամանակով: Սիրիական էլիտան զգաց, թե ինչ է նշանակում Թուրքիայի գթասրտությունն ու մտադրությունները: Թուրքիան քանի դեռ չի անցել “շիա գոտու” վրայով, հնարավորություն չի ունենա ամրապնդվել տարածաշրջանում: Միաժամանակ, անվստահության ու թշնամանքի անդունդ է առաջացել նաև Իրանի ու Թուրքիայի միջև:

                    Այժմ դժվար է գնահատել արաբական մյուս պետություններում հեղափոխությունների հետևանքը Թուրքիայի հեռանկարների համար, սակայն Եգիպտոսում ու Սիրիայում տեղի ունեցածը կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի մեկուսացմանը: Իհարկե, հենց Մերձավոր Արևելքում է դրված ԱՄՆ և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր խաղադրույքները, սակայն կարևոր է նաև Սև ծով-Կովկաս ուղղությունը: Թուրքիան վերջին մի քանի ամիսներին զգացել է, որ առանց ԱՄՆ աջակցության ու մասնակցության ունակ չէ իրականացնել իր աշխարհաքաղաքական ծրագրերը և ԱՄՆ հետ սեփական դիրքորոշումը համաձայնեցնելու որոշում է ընդունել: Կասկած չկա, որ Թուրքիան չի հրաժարվի տարածաշրջանային էքսպանսիոն քաղաքականությունից, սակայն կփորձի իր շահերը համադրել ԱՄՆ շահերի հետ: Թուրքիան “ատամները կրճտացնելով է” ընդունել ԱՄՆ առաջարկը` Սև ծովում նրա ներկայությունն ուժեղացնելու վերաբերյալ, սակայն համոզվել է, որ զսպվածությունից ոչինչ չի շահել: ԱՄՆ-ն մեկ անգամ էլ ցույց տվեց, որ մտադիր է իրականացնել իր նպատակները Սև ծովում այլ գործընկերների հետ, սակայն առանց Թուրքիայի անմիջական մասնակցության:

                    Սեւծովյան ավազանի ծրագրերից Թուրքիային դուրս մղելն էլ ԱՄՆ քաղաքականության ու “Երրորդ ուժի” կազմավորման քաղաքականության իմաստն է: ԱՄՆ այս մտադրություններն ու գործողություններն էլ բերեցին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության, քանի որ Անկարան զգաց, որ ավելի լավ է ԱՄՆ քաղաքականությանը համակերպվել, քան առճակատման մեջ մտնել: Այս ամենը պետք է իմաստավորեն այն պետություններն ու կառավարությունները, որոնք դեռևս անտեսում են աշխարհաքաղաքական իրականությունը և քաղաքական վերլուծությունը որպես այդպիսին:

                    Օգտվելով առիթից, կցանկանայի ասել հետևյալը: Հայաստանը, գտնվելով բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է մեծ հետաքրքրությամբ մոտենա Նուո-Հաուին և աջակցի նորագույն մշակումներով զբաղվող ոչ մեծ խմբերին: Հայաստանում մի խումբ էնտուզիաստ կենսաբանների ու ֆիզիկոսների խումբ ստեղծել է մի նյութ, որն ունակ է մեծ արագությամբ տարածել իր ազդեցությունը նավթամուղերի պարունակության վրա: Ընդ որում, անկախ դինամիկայից, նրանցում պարունակվող նավթը շատ կարճ ժամանակում ամուր նյութի է վերածվում: Դրա համար բավական է խողովակի վրա մի փոքր անցք բացել: Նավթահորերի, տերմինալների և պոմպային կայանների ոչնչացման համար Հայաստանի զինված ուժերի հնարավորությունները բավարար չեն: Անհրաժեշտ է ապահովել էներգակոմունիկացիների գծային ոչնչացում, որն անհնար կլինի վերականգնել: Ներկայում գազատարներ ոչնչացնելու ծրագրեր են մշակվում, որն ավելի մեծ աջակցության կարիք ունի: Հայաստանի իշխանության ներկայիս բարեհոգի վերաբերմունքը, որը հույսը դրել է հարվածելու սովորական միջոցներին, հանցավոր է, ասել է Իգոր Մուրադյանը:

                    Comment

                    Working...
                    X